Ուրբանիզացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուրբանիզացիա (ֆրանս․ urbanisation, լատ․ urbanus-քաղաքային, urbs- քաղաք), հասարակության զարգացման մեջ քաղաքների դերի բարձրացման պատմական պրոցես, որն ընդգրկում է բնակչության սոցիալ–մասնագիտական, ժողովրդագրական կառուցվածքի, նրա ապրելակերպի, մշակույթի, արտադրողական ուժերի տեղաբաշխման, տարաբնակեցման և այլ փոփոխությունները։

Ուրբանիզացումը մեծ ազդեցություն է թողնում տարբեր սոցիալ-տնտեսական ֆորմացիաների ու պետությունների զարգացման վրա, հենց քաղաքների աճի հետ են կապված քաղաքակրթության հիմնական նվաճումները։ Ուրբանիզացման, քաղաքների զարգացումը պայմանավորված են նյութական ու հոգևոր գործունեության զանազան ձևերի ու տեսակների համակենտրոնացման ու ինտեգրացման օբյեկտիվ անհրաժեշտությամբ, արտադրության, գիտության ու մշակույթի տարբեր ոլորտների միջև կապերի ուժեղացմամբ, որն իր հերթին բարձրացնում է սոցիալական պրոցեսների ինտենսիվությունը։ Այդ պրոցեսներն առավել արդյունավետ են ընթանում խոշոր քաղաքներում, ուր առավել արգասաբեր է գիտատեխնիկական, սոցիալ-քաղաքական, տնտեսական գործոնների, մշակութային ավանդույթների, բնակչության տարբեր խավերի փոխադարձ շփումն ու ներգործությունը։ Ուրբանիզացումը ունեցել է զարգացման երկու հիմնական փուլ։ Առաջին փուլում նկատվում է առավելապես քաղաքներում բնակչության համակենտրոնացման, ավելի ու ավելի ընդլայնվող մերձ-քաղաքային գոտիների հետ այդ քաղաքների օրգ․ սերտաճման, դրանց հետ կապված տարաբնակեցման նոր ձևերի ու յուրահատուկ ապրելակերպի (այսպես կոչված, մետրոպոլացում) տարածման միտում։ Այդ պրոցեսում հատուկ տեղ ունի միլիոնանոց աղաքների թվի աճը։ Ստեղծվում են պայմաններ նյութական և հոգևոր բարձրագույն նվաճումների համար։ Երկրորդ փուլում (սկսած 1960-ական թվականից)։

Ուրբանիզացումի զարգացման հետ «քաղաք» հասկացությունն աստիճանաբար փոխվում է։ Գյուղատնտեսական աշխատանքի մեթոդների արդիականացումը, գյուղի ամբողջ սոցիալական նկարագրի վերափոխումը խարխլում են ըստ բնակչության զբաղմունքի բնույթի քաղաքն ու գյուղը սահմանազատելու հիմքը։ Գյուղական վայրերում մշտապես ավելանում է ինդուստրիալ բնակչությունը՝ դրանով իսկ գյուղական բազմաթիվ բնակավայրեր վերածելով ոչ գյուղատնտեսականի՝ արդյունաբերականի, տրանսպորտայինի, ծառայողականի, ինչպես նաև մոտակա քաղաքային կենտրոնների բնակելի «մասնաճյուղերի»։ Ինդուստրիալ գործունեության տարածման հետ, քաղաքամերձ գյուղական վայրերում բնակավայրերն արտաքնապես էլ քաղաքի տեսք են ընդունում, առաջանում են տրանսպորտային ուղիների երկայնքով ձգվող ուրբանիզացված գոտիներ, շրջաններ, մի շարք դեպքերում ագլոմերացիաները սերտաճում են առաջանում են, այսպես կոչված, մեգապոլիսներ։ Ուրբանիզացումի ժամանակակից փուլին բնորոշ երևույթ է բնակչության ճոճանակային միգրացիան, երբ նկատվում է մեծ քաղաքների բնակիչների զանգվածային տեղափոխություն մերձքաղաքային բնակավայրեր, «փախուստ քաղաքներից»։

Կապիտալիզմի պայմաններում ուրբանիզացումի պրոցեսն ունի տարերային բնույթ։ Հակամարտ դասակարգերի ու սոցիալական խմբերի շահերի բախումը, հողի մասնավոր սեփականությունը, կենտրոնների ու ծայրամասերի հակադրությունը մեծ քաղաքների ճգնաժամի պատճառ են դառնում։ Կապիտալիստական ուրբանիզացումների իր բոլոր փուլերում ենթակա չէ հասարակական գիտակցական կարգավորման։ Սոցիալիզմի օրոք ուրբանիզացումի տնտեսական հիմքը երկրի էկոնոմիկայի (այդ թվում գյուղատնտեսության) ինդուստրացումն է, տրանսպորտի, հաղորդակցության ուղիների զարգացումը։ Ստեղծված են ուրբանիզացումների պլանային կարգավորման պայմաններ։ Բնակչության ու արդյունաբերության անհավասար տեղաբաշխումը, բնական միջավայրի ոչ ռացիոնալ օգտագործումը, մյուս հակասությունները հաղթահարվում են տնտեսական և սոցիալիստական պլանավորման բոլոր բնակավայրերի համաչափ զարգացման միջոցով։ Հայկական ԽՍՀ–ն աչքի է ընկնում ուրբանիզացումի բարձր աստիճանով, որի պատճառը հիմնականում արդյունաբերության զարգացման բարձր տեմպերն են և գյուղատնտեսության էքստենսիվ զարգացման սահմանափակ հնարավորությունները։ Որոշակի դեր են խաղացել նաև բնակչության մեխանիկական աճի համեմատաբար բարձր տեմպերը։ Դրանց հետևանքով Հայկական ԽՍՀ բնակչությունը 1940-1985 թվականին աճել է մոտ 2.5, իսկ քաղաքային բնակչությունը՝ 5,8 անգամ։

Քաղաքակենտրոնացումը ունեցել է զարգացման երկու հիմնական փուլեր։ Առաջինում տեղի է ունեցել քաղաքներում բնակչության համակենտրոնացում, ավելի ու ավելի ընդլայնվող մերձքաղաքային գոտիների հետ այդ քաղաքների սերտաճում, դրանց հետ կապված տարաբնակեցման նոր ձևերի և յուրահատուկ կենսակերպի (այսպես կոչված մետրոպոլացում) տարածում։ Այդ գործընթացում հատուկ տեղ ունի միլիոնանոց քաղաքների թվի աճը։ Երկրորդ փուլում քաղաքակենտրոնացման զարգացման հետ «քաղաք» հասկացությունն աստիճանաբար փոխվում է։ Գյուղատնտեսության աշխատանքի եղանակների արդիականացումը, գյուղի ամբողջ սոցիալական նկարագրի վերափոխումը խարխլում են (ըստ բնակչության զբաղմունքի բնույթի) քաղաքն ու գյուղը սահմանահատող հիմքը։ Գյուղ, վայրերում մշտապես աճում է արդյունագործությամբ զբաղվող բնակչությունը, դրանով իսկ գյուղական բազմաթիվ բնակավայրեր վերածվում են արդյունաբերության, տրանսպորտային, սպասարկման և մոտակա քաղաքային կենտրոնների բնակելի «մասնաճյուղերի»։ Արդյունաբերությունը գործունեության ծավալման հետ քաղաքամերձ գյուղական վայրերում բնակավայրերն արտաքնապես քաղաքի տեսք են ընդունում, առաջանում են տրանսպորտային ուղիների երկայնքով ձգվող քաղաքանման գոտիներ, շրջաններ, մի շարք դեպքերում ագլոմերացիաները սերտաճում են. առաջանում են մեգապոլիսներ (գիգանտ-քաղաքներ)։ Երկիր մոլորակի քաղաքակենտրոնացված ընդհանուր տարածքը 2001 թվականին կազմել է աշխարհի ցամաքային տարածքի 2 %-ը, իսկ քաղաքային բնակչությունը՝ մոլորակի բնակչության 47 %-ը, ՀՀ-ում՝ 64,2 % (2005 թվական)։ Քաղաքակենտրոնացման բնակավայրերին առավել բնորոշ են սթրեսը, աղմուկը։ Քաղաքակենտրոնացումը հզոր էկոլոգիկայի գործոն է, որն ուղեկցվում է լանդշաֆտի, հողային և ջրային պաշարների փոխակերպմամբ, թափոնների զանգվածային աճով, որոնք թափանցում են մթնոլորտ, ջրային և վերերկրյա էկոհամակարգեր՝ հանգեցնելով Երկրի կենսաերկրաքիմիական շրջափուլերի բացասական փոփոխությունների։ Բնության վրա առա¬ վել բացասական ազդեցություն է ու¬ նենում արդ. ձեռնարկությունների տարերային կենտրոնացումը խոշոր քաղաքներում, այդ թվում և «ոչ մա¬ քուր» արտադրությունների ավելա¬ ցումը։ Քաղաքային տրանսպորտն աղտոտում է օդային ավազանը, բարձրացնում աղմուկի ֆոնը և ազդում մարդկանց հոգեվիճակի վրա։ Աղմուկի ֆոնը իջեցնելու նպատակով բնակելի շենքերը կառուցում են փողոցի բանուկ մասից հեռու, բարձրացնում են կանաչապատվածության աստիճանը (Երևանում՝ Հվ-արմ. թաղամասում այդպիսի փողոց է կառուցված)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png