Տյոնսբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Տյոնսբերգ
նորվ.՝ Tønsberg

Զինանշան
Tonsberg komm.png
Brygga i Tønsberg.JPG
Երկիր Նորվեգիա Նորվեգիա
Կարգավիճակ Նորվեգիայի կոմունաներ
Մտնում է Vestfold vapen.png Վեստֆոլդ
Վարչկենտրոն Տյոնսբերգ
Պետեր Բերգ
Հիմնական լեզու Բուկմոլ
Բնակչություն (2008)
39021 (21 տեղ)
Տարածք 106.58 կմ² (381 տեղ)
Սահմանակցում է Stokke, Re, Horten և Nøtterøy
Ժամային գոտի UTC+1
ISO 3166-2 կոդ 0704
Փոստային ինդեքսներ 3101–3127
Կոորդինատներ: 59°17′53.000000101591″ հս․ լ. 10°25′25.000000099602″ ավ. ե. / 59.29805555558377250° հս․. լ. 10.42361111113877925° ավ. ե. / 59.29805555558377250; 10.42361111113877925
tonsberg.kommune.no
Տյոնսբերգ կոմունան Վեստֆոլդ ֆյուլքեի քարտեզին

Տյոնսբերգ (նորվ.՝ Tønsberg), կոմունա Նորվեգիայի Վեստֆոլդ ֆյուլքեում: Վեստֆոլդ ֆյուլքեի վարչական կենտրոնն է: Արևմուտքից սահմանակից է Ստոկե, հյուսիս-արևմուտքից Ռե, հյուսիսից Հորտեն, արևելքից Օսլո-ֆյորդին և հարավից Նյոտերյոյ կոմունաներին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Սնորի Ստուրլուսոնի գրքի՝ Տյոնսբերգը հիմնադրվել է նախքան Հաֆրսֆյորդի ճակատամարտը, որը տեղի է ունեցել 871 թվականին: Այս վկայության շնորհիվ Տյոնսբերգ կոմունայի վարչական կենտրոն Տյոնսբերգ քաղաքը համարվում է Նորվեգիայի ամենահին բնակավայրը: 1970-ական թվականներին քաղաքի հին հատվածում իրականացվել են պեղումներ, սակայն քաղաքի հին լինելու որևէ ապացույց չի հայտնաբերվել:

Տյոնսբերգը եղել է Նորվեգիայի քաղաքական կենտրոնը: Այստեղ են գտնվել ութ եկեղեցիներ, ինչը դարձրել է այն նաև կրոնական կենտրոնան: 1536 թվականին Տյոնսբերգում տեղի է ունեն մեծ հրդեհ, որը ոչնչացնում է քաղաքի մեծ մասը: Այդ պատահարից հետո այն կորցրել է իր կարևոր դիրքը Նորվեգիայում: Սկսած 17-րդ դարից այն վերստին սկսում է կրկին զբաղեցնել կարևոր դիրք, հատկապես առևտրի և կետորսության ոլորտներում:

Ներկայումս Տյոնսբերգը ունի կարևոր դերակատարություն առևտրի և վարչատարածքային կառավարման ոլորտներում: Ամռան ամիսներին այն դառնում է Նորվեգիայի զբոսաշրջային հիմնական վայրերից մեկը:

Կոմունայում ծնված հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սվեն Ֆոյն - կետորսական նետի հայտնաբերող, կետորսական մագնատ,
  • Ռոնի Յոհնսեն - ֆուտբոլիստ, Չեմպիոնների լիգայի հաղթող, Անգլիայի քառակի չեմպիոն («Մանչեսթեր Յունայթեդ» ՖԱ-ի կազմում,
  • Մագնուս Կառլսեն - շախմատիստ, գրոսմայստեր, արագ շախմատի 2009 թվականի աշխարհի չեմպիոն, 2013 թվականի շախմատի աշխարհի չեմպիոն,
  • Լենե Նյուսթրյոմ - երգչուհի, Aqua երաժշտական խմբի մենակատար,
  • Անդերս Էուկլան - դահուկային սպորտաձևի 2002 թվականի օլիմպիադայի հաղթող, 2003 թվականի աշխարհի չեմպիոն,[1].
  • Օլաֆ Տուֆտե - թիավարման օլիմպիական երկակի չեմպիոն,
  • Կիմ Լյունգ - երգերի հեղինակ, Zeromancer երաժշտական խմբի բասիստ և բեք-վոկալիստ, Ljungblut խմբի ղեկավար և մենակատար,
  • Յան Տեիգեն - դերասան, Եվրոտեսիլի եռակի մասնակից, կատագրեգու դերասան, երգիչ, կոմպոզիտոր:

Տյոնսբերգ քաղաքի քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Anders Aukland» (HTML) (անգլերեն)։ International Ski Federation — www.fis-ski.com (Դահուկային միջազգային ֆեդերացիայի կայք)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-08-ին։ Վերցված է 10.03.2012 
  2. «Samarbeid og prosjekter»։ Tønsberg kommune։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-26-ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]