Ռոնի Յոհնսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Ռոնի Յոհնսեն
նորվ.՝ Ronny Johnsen
Ronny Johnsen.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Յոն Ռոնի Յոհնսեն
Ազգությունը նորվեգացի
Քաղաքացիությունը Նորվեգիա Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 10, 1969(1969-06-10)[1] (53 տարեկան)
Ծննդավայր Սանեֆորդ, Նորվեգիա
Հասակ 188 սմ
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1992-1993 Նորվեգիա Լյուն 31 (7)
1994-1995 Նորվեգիա Լիլիստրյոմ 23 (4)
1995-1996 Թուրքիա Բեշիկթաշ 22 (1)
1996-2002 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 99 (7)
2002-2004 Անգլիա Աստոն Վիլլա 49 (1)
2004-2005 Անգլիա Նյուքասլ Յունայթեդ 3 (0)
2005-2008 Նորվեգիա Վոլերենգա 65 (6)
1992-2008 Ընդհանուրը կարիերայում 292 (26)
Ազգային հավաքական
1991-2007 Նորվեգիա Նորվեգիա 62 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Յոն Ռոնի Յոնսեն (նորվ.՝ Jean Ronny Johnsen, հունիսի 10, 1969(1969-06-10)[1], Սանեֆյորդ, Վեստֆոլ, Նորվեգիա), նորվեգացի նախկին ֆուտբոլիստ։ Նախկինում հանդես է եկել կենտրոնական պաշտպանի դիրքում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոնի Յոհնսենը իր սկսել է իր ֆուտբոլային կարիերան սկսել է հայրենի երկրում` Նորվեգիայում[2]։ Սկզբնական շրջանում հանդես է եկել նորվեգական ցածր լիգաների ակումբներում, իսկ 1991 թվականին տեղափոխվել է բարձրագույն լիգա և սկսել է հանդես գալ «Լյունի» ֆուտբոլային ակումբի կազմում[3]։ Դրանից հետո տեղափոխվել է մեկ այլ ֆուտբոլային ակումբ`ի դեմս «Լիլիստրյոմի»։ Արդեն մյուս մրցաշրջանում Ռոնին հայտնվում է թուրքական Ստամբուլ քաղաքը ներկայացնող «Բեշիքթաշի» կազմում[4][5]։

1996 թվականի ամռանը Ռոնի Յոհնսենը 1,2 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»[6]։ Մանչեսթեր Յունայթեդի կազմում իր առաջին մրցաշրջանից սկսած հանդես է եկել Անգլիայի Պրեմիեր Լիգայում, իսկ առաջին գնդակը հեղինակել է Անգլիայի Սուպերգավաթի խաղարկության շրջանակներում՝ 1997 թվականի օգոստոսին՝ «Չելսիի» դեմ խաղում[7]։ Այդ խաղում Ռոնիի ակումբւ կարողանում է հաղթել խաղում՝ առալեության հասնելով 11 մետրանոց հարվածաշարում (4-2)[8]։

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Ռոնին չորս անգամ դառնում է Անգլիայի չեմպիոն, ինչպես 1999 թվականին ակումբի կազմում հաղթանակ է տանում Անգլիայի գավաթի խաղարկությունում[9]։ Յոհնսենը թիմի կազմում մասնակցում է Չեմպիոնների Լիգայի 1998-1999 թվականի մրցաշրջանի բոլոր ֆուտբոլային հանդիպումներին՝ բացառությամբ Կամպ Նոու մարզադաշտում կայացած եզրափակչի[10]։ Այնուամենայնիվ Ռոնին օգնում է «կարմիր սատանաներին» հաղթանակ տանել Չեմպիոնների Լիգայում և կազմել ակումբի պատմության մեջ առաջին տրեբլը։ Հաջող մրցաշրջանից հետո իրար հաջորդող ծնկի վնասվածքների պատճառով բաց է թողնում ակումբի հետագա խաղերի մեծամասնությունը[11][12]։

2002 թվականին Յոհնսենը պայմանագիր է կնքում անգլիական «Աստոն Վիլլայի» հետ[13], իսկ արդեն երկու տարի անց համալրում է «Նյուքասլ Յունայթեդի» կազմը[14]։ «Նյուքասլ» ֆուտբոլային ակումբի կազմում նա մասնակցում է ընդամենը երեք մրցաշրջանի և 2003-2004 թվականի մրցաշրջանի ավարտից հետ հայտարարում է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին։ Այնուամենայնիվ՝ 2005 թվականի փետրվարին պայմանագիր է կնքում Օսլո քաղաքը ներկայացնող ակումբներից մեկի՝ «Վոլերենգայի» հետ[15][16]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1991-2007 թվականների ընթացքում Յոհնսենը Նորվեգիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 62 խաղի և չորս գոլի հեղինակ դարձել[17][18]։ Նա մասնակցել է 1998 թվականի աշխարհի առաջնությանը, իսկ Եվրո-2000 չի կարողացել մասնակցել ծնկի հատվածի վնասվածքի առկայության պատճառով[19]։

Նվաճուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային Անգլիա «Մանչեսթեր Յունայթեդ»

* Ընդհանուր՝ 8 տիտղոս

Նորվեգիա «Վոլերենգա»

  • Նորվեգիայի չեմպիոն՝ 2005
  • Նորվեգիայի գավաթի դափնեկիր՝ 2008

* Ընդհանուր՝ 2 տիտղոս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Argentine Soccer Database (իսպ.)
  2. Sonstad Trym Oust (նոյեմբերի 14, 2008)։ «Her er Ronny Johnsens karrierehøydepunkter» (Norwegian)։ Dagbladet։ Վերցված է մարտի 22, 2013 
  3. Sørensen Alex (նոյեմբերի 14, 2008)։ «Ronny Johnsen takket nei til United» (Norwegian)։ TV 2։ Վերցված է մարտի 22, 2013 
  4. «Ronny Johnsen – Hall of Fame» (Norwegian)։ TV 2։ դեկտեմբերի 20, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-12-ին։ Վերցված է մարտի 22, 2013 
  5. «Ronny Johnsen takket nei til United» (Norwegian)։ TV 2։ օգոստոսի 13, 2009։ Վերցված է մարտի 22, 2013 
  6. «Summer spending sprees: 1996» (անգլերեն)։ Manutd.com։ 2014-09-25 
  7. «Classic United v Chelsea Highlights FA Charity Shield» (անգլերեն)։ Youtube։ 2009-08-07 
  8. Metcalf Rupert, Nixon Alan (հուլիսի 6, 1996)։ «Di Matteo seals move to Chelsea»։ The Independent (Independent Print Limited)։ Վերցված է մարտի 22, 2013 
  9. «Aston Villa 2–0 Leeds»։ BBC։ փետրվարի 7, 2004։ Վերցված է հոկտեմբերի 23, 2009 
  10. «Ronny Johnsen»։ Store norske leksikon (Norwegian)։ Վերցված է մարտի 22, 2013 
  11. «Johnsen's long lay-off» (անգլերեն)։ BBC Sport։ 2001-10-25 
  12. Lyngøy Roar (հունիսի 7, 2013)։ «Kapteinen tror ikke han kopierer eldstemann» (Norwegian)։ Bergens Tidende։ Վերցված է հունիսի 12, 2013 (չաշխատող հղում)
  13. «Villa sign Johnsen» (անգլերեն)։ BBC Sport։ 2002-08-29 
  14. «Johnsen in Magpies move» (անգլերեն)։ BBC Sport։ 2004-09-16 
  15. «Johnsen signs deal with Valerenga» (անգլերեն)։ BBC Sport։ 2005-02-16 
  16. «Hareide vil ha Ronny Johnsen» (Norwegian)։ Nettavisen։ օգոստոսի 3, 2007։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-04-ին։ Վերցված է մարտի 22, 2013 
  17. Koren Eirik, Elster Kristian (ապրիլի 1, 2010)։ «Ronny Johnsen kan bli spiss» (Norwegian)։ NRK։ Վերցված է մարտի 22, 2013 
  18. «Ronny: – Vi slår Polen» (Norwegian)։ Verdens Gang։ Norwegian News Agency։ օգոստոսի 30, 2001։ Վերցված է մարտի 22, 2013 
  19. «Injured Johnsen pulls out» (անգլերեն)։ BBC Sport։ 2000-05-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]