Պորտալ:Նորվեգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պորտալ:Նորվեգիա
խմբ. 

Նորվեգիա Բարի գալուստ Պորտալ Նորվեգիա ։)!

Նորվեգիայի դրոշը
Նորվեգիայի զինանշանը

Նորվեգիա կամ Նորվեգիայի Թագավորություն (նորվ.՝ Kongeriket Norge), պետություն Հյուսիսային Եվրոպայում՝ Սկանդինավյան թերակղզու արևմտյան մասում։ Սահմանակից պետություններն են՝ Շվեդիան, Ֆինլանդիան և Ռուսաստանը։

Տարածքը 385,2 հզ. կմ² է, ձգվում է հարավ-արևմուտքից հյուսիս-արևելք 1750 կմ երկարությամբ և 7–430 կմ լայնությամբ։

Նորվեգիայի ափերը ողողում են Բարենցյան ծովը՝ հյուսիս-արևելքից, Նորվեգյան ծովը արևմուտքից և Հյուսիսային ծովը հարավ-արևմուտքում։ Նրա մաս է համարվում նաև Արքիպելագ Շպիցբերգենը (Սվալբարդ) և Յան-Մայեն կղզին, որը գտնվում է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում։ Նորվեգիայից կախված տարածք է համարվում Ատլանտյան օվկիանոսի հարավում գտնվող Բուվե կղզին։

Լեռնային երկիր է։ Տարածքի մեծ մասն զբաղեցնում են Սկանդինավյան լեռները, հյուսիսում Ֆինմարկեն սարահարթն է։ Ծովամերձ նեղ (40–50 կմ) շերտն զբաղեցնում են դաշտավայրերը։ Հյուսիսային և Նորվեգական ծովերի ափերը մասնատված են ֆիորդներով։

Ընդերքում կան երկաթի, նիկելի, պղնձի, մոլիբդենի, կոբալտի հանքավայրեր։ 1960–1970-ական թվականներին Հյուսիսային ծովում հայտնաբերվել են նավթի և գազի հարուստ պաշարներ, Շպիցբերգեն կղզեխմբում՝ բարձրորակ քարածուխ։

Կլիման չափավոր ծովային է, տարածքի 1/3-ն ընկած է բևեռային շրջագծից հյուսիս։ Հյուսիսատլանտյան տաք հոսանքով պայմանավորված՝ ձմեռը մեղմ է, ծովերը չեն սառչում։ Գետային ցանցը խիտ է։ Գետերը (ամենախոշորներն են Գլոմման, Լոգենը) սահանքավոր են, ջրառատ, արագահոս և ունեն ջրաէներգետիկ մեծ պաշարներ։ Լճերն զբաղեցնում են տարածքի 4 %-ը։ Ամենախոշորը Մյոսան է։ Մեծ տարածություններ ծածկված են սոճու և եղևնու անտառներով։ Կենդանիներից կան աղվես, լուսան, կուղբ, կզաքիս, նապաստակ և այլն։ (մանրամասն...)

խմբ. 

Նորվեգիա Ընտրյալ հոդված

Ֆրիտյոֆ Նանսեն

Ֆրիտյոֆ Նանսեն (Fridtjof Nansen, Հոկտեմբերի 10, 1861 - Մայիսի 13, 1930) նորվեգացի բևեռախույզ, գիտնական, դիվանագետ և ականավոր հումանիստ։ Ազգերի լիգայում իր աշխատանքի համար պարգևատրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակով։ Պաշտպանել է հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները, հայ գաղթականներին հատկացրել Նանսենյան անձնագրեր, եղել Սովետական Հայաստանում։

Նանսենը եղել է կենդանաբանության պրոֆեսոր և ավելի ուշ աշխատել է Ռոյալ Ֆրեդերիկի համալսարանոմ՝ Օսլոյում։ Առաջին Համշխարհային պատերազմից հետո, Նանսենը ընդգրկվեց Ազգերի Լիգայի մեջ, ինչպես Բարձրագույն Լիազոր։ Այդ ընթացքում նա օգնել է Ռուսաստանին, և ստեղծել է Նանսենի էմիգրանտների անձնագիր։ 1938 թվականին ստեղծվել է Նանսենի ակադեմիան Լիլլեհամերում, Նորվեգիայում։ Այն գործում է մինչ օրս։ Նանսենը մահացել է մայիսի 13, 1930 թվականին (68 տ) Նորվեգիայում։ (մանրամասն...)

խմբ. 

Նորվեգիա Ընտրյալ քաղաք

Բերգեն

Բերգեն (նորվ.՝ Bergen [ˈbærɡən]), Նորվեգիայի երկրորդ ամենամեծ քաղաքը, Հորդլանդիա ֆյուլքեի մայրաքաղաքը և Արևմտյան Նորվեգիայի խոշորագույն քաղաքը։ Տեղակայված է երկրի արևմտյան մասում՝ Հյուսիսային ծովի ափին՝ Միդտորլան տարածաշրջանում։ Զբաղեցնում է Բերգենյան թերակղզին։

Մինչ 1299 թվականը եղել է Նորվեգիայի քաղաքը, մոտավորապես մինչ 1830-ական թվականները՝ երկրի խոշորագույն քաղաքը։ Այսօր Բերգենը խոշոր նավահանգիստ և նավթային արդյունաբերության կենտրոն է։ Քաղաքն ունի համալսարան։

Բերգենի միջնադարյան նավամատույցը ՅՈւՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության օբյեկտ է։ 2000 թվականին Բերգենը ճանաչվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։ Այստեղ է անցկացվել Եվրատեսիլ 1986 երգի մրցույթը։

Քաղաքը հիմնադրվել է 1070 թ.-ին Վոգենյան բուխտայի ափին Օլաֆ III արքայի կողմից Bjørgvin անվամբ: Մի քանի տասնամյակ անց բուխտայի հյուսիսային եզրին կանգնեցվեց Բերգենխուս քարե ամրոցը: XII և XIII դարերում Բերգենում ապրել են նորվեգական արքաներն ու եպիսկոպոսները: 1217-1299 թթ.-ին Բերգենը եղել է միջնադարյան Նորվեգիայի մայրաքաղաքը:

XIV դարում նորվեգական միապետության թուլացման հետ մեկտեղ Բերգենում իշխանությունն անցավ հանզենյան առևտրականների ձեռքը: Նրանց է քաղաքը պարտական իր գեղեցիկ զբոսավայրերով: Բերգենում առևտրականների կառավարումը տևեց մինչև XVIII դար:

Չնայած 1702 և 1916 թթ.-ի ավերիչ հրդեհներին՝ Բերգենը գրեթե իր ողջ պատմության ընթացքում մնաց Նորվեգիայի արևմտյան ափի կարևորագույն նավահանգիստը: 1665թ.-ին հենց Վոգենյան բուխտայում բռնկվեց անգլո-հոլանդական պատերազմներից մեկը: (մանրամասն...)

խմբ. 

Նորվեգիա Գիտե՞ք դուք արդյոք

  • ... որ Նորվեգիայի բնակությունը կազմում է մոտ 5 մլն մարդ։ Ավելի քան 1,5 մլն ապրում է մայրաքաղաք Օսլոյում և դրա արվարձաններում։ Ցանկացած քաղաք, որն ունի ավելի քան 30,000 բնակիչ, համարվում է խոշոր քաղաք։
  • ... որ Նորվեգիայի բնակչության 100%֊ը սահուն կարդում և գրում է անգլերեն։ Երեխաները սկսում են լեզուն սովորել 5֊6 տարեկանում կամ ավելի շուտ։ 10 տարեկանից բարձր ցանկացած երեխա, կարող է ձեզ հետ հաղորդկացվել անգլերով։
  • ... որ Էշթոն Քաթչերի և Բրիթնի Սփիրսի հետևողների թիվը համեմատվում է Իռլանդիայի, Նորվեգիայի բնակչության թվերի հետ։
  • ... որ 1992 թվականին Նորվեգիայում անցկացվեց տատիկների փառատոն, որի շրջանակներում նրանք մոտոցիկլետ են վարել, լողացել են ջրի տակ աքվալանգով և այլն։
  • ... որ Նորվեգիայում կա Դժոխք անվանումով գյուղ։
  • ... որ ջութակը ստեղծել է նորվեգացի Ջոն Վալերը։
  • ... որ ամենաերկար սրտի կանգը ապրել է նորվեգացի ձկնորս Յան Ռեվսդալը։ Այն բանից հետո, երբ նա դեկտեմբեր ամսին նավից ընկել է ջուրը և մարմնի ջերմաստիճանն իջել է մինչև 24 С, նրա սիրտը 4 ժամ կանգ է առել։
խմբ. 

Նորվեգիա Ընտրյալ պատկեր

խմբ. 

Նորվեգիա Կատեգորիաներ

խմբ. 

Նորվեգիա Ինչպե՞ս կարող եմ ես օգնել

Դուք կարող եք հայերեն թարգմանել օտարալեզու վիքիների Նորվեգիային վերաբերվող կատեգորիաների (անգլերեն, ռուսերեն և այլն) հոդվածները։

խմբ. 

Նորվեգիա Նախագծեր

խմբ. 

Նորվեգիա Քույր պորտալներ

Nuvola Danish flag.svg Nuvola German flag.svg Flag of Estonia (bordered).svg Portal.svg Nuvola Icelandic flag.svg Nuvola Ukrainian flag.svg Nuvola Belgian flag.svg
Դանիա Գերմանիա Էստոնիա Շվեդիա Իսլանդիա Ուկրաինա Բելգիա
խմբ. 

Նորվեգիա Նորվեգիան թեմաներում

Մաքրել քեշը