Նորվեգիայի զինված ուժեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորվեգիայի զինված ուժեր

Coat of arms of Norway.svg
Զինանշան

Նորվեգիա Նորվեգիա
Դրոշ
Տեսակ Զինված ուժեր
Երկիր Նորվեգիա Նորվեգիա
Հիմնադրված է 1814
Կառուցվածք
  • Ցամաքային զորքեր
  • Ռազմածովային ուժեր
  • Ռազմածովային ուժեր
  • Տարածքային պաշտպանության ուժեր
  • Նորվեգական կիբերզորքեր
Գլխավոր շտաբ Աքերսհուս
Տարեկան ծախսերի հանրագումար 36 002 929 000 kr[1]
Կայք forsvaret.no/en
Military of Norway Վիքիպահեստում

Նորվեգիայի զինված ուժեր (նորվ.՝ Forsvaret, "Պաշտպանություն", բոքմալ Norges Forsvar), Նորվեգիայի թագավորության զորքերի ամբողջությունը, որը նախատեսված է պետության ազատության, անկախության, տարածքային ամբողջականության պաշտպանության համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիայի զինված ուժերը ստեղծվել են 1814 թվականին։ 1949 թվականի ապրիլի 4 -ից Նորվեգիան մտել է ՆԱՏՕ-ի կազմի մեջ։ 1999 թվականի ամռանը ՆԱՏՕ-ն սկսեց Կոսովոյի և Մետոխիայի հարցի կարգավորումը։ Նորվեգիան զորախումբ ուղարկեց KFOR զորախմբի կազմի մեջ։ Նորվեգիան մասնակցություն է ցուցաբերել Աֆղանստանի պատերազմում, 2001 թվականի վերջին կառավարությունը զորախումբ ուղարկեց ISAF-ի կազմի մեջ։ 2010 թվականի հունիսի 28-ի տվյալներով զորախմբի քանակը 500 զինծառայող էր[2], իսկ 2011 թվականի օգոստոսի 1-ից 111 զինծառայող[3]։ Նորվեգական զորախմբի կորուստները ISAF-ի կազմում եղել է 10 զոհված և ոչ պակաս քան 840 վիրավոր զինծառայող։ Բացի այդ, 2011 թվականի ապրիլի 1-ին Մազարի-Շարիֆում ՄԱԿ-ի առաքելության վրա հարձակման ժամանակ զոհվել է ՄԱԿ-ի ռազմական խորհրդատուն՝ Նորվեգիայի ռազմաօդային ուժերի փոխգնդապետ Սիրի Սկարեն (Siri Skare)[4]։ Նորվեգիան մասնակցել է Իրաքյան պատերազմին, 2003 թվականի հուլիսին կառավարությունը զորախումբ է ուղարկել միջազգային կոալիցիայի կազմի մեջ։ Զորախումբը դուրս է բերվել Իրաքից 2006 թվականի վերջին։ Բացի դրանից «NATO Training Mission-Iraq» ծրագրում Նորվեգիան Իրաք է ուղարկել 10 ռազմական հրահանգիչ և հատկացրել 196 հազար ամերիկյան դոլար Իրաքի անվտանգության ուսուցման ծրագրի ֆինանսավորման համար[5]։ 2008 թվականին ստեղծվել է Եվրամիության Հյուսիսային Եվրոպայի զորախումբ (Nordic Battle Group), որի կազմի մեջ ընդգրկվել են Նորվեգական զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ։ 2011 թվականին Նորվեգիան մասնակցել է Լիբիայի դեմ ՆԱՏՕ-ի ռազմական օպերացիային։ Նորվեգական ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռները ընդգրկվել են ՆԱՏՕ-ի խմբավորման կազմի մեջ և հարվածներ հասցրել Լիբիայի տարածքին[6]։

Ժամանակակից կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունիսին Նորվեգիայի կառավարությունը սկսել է քննարկել կանանց զորակոչի մասին օրինագիծը, ըստ որի 2020 թվականից կանայք պետք է կազմեն երկրի զինծառայողների 20% -ը[7].։ 2014 թվականի հոկտեմբերին ընդունվել է օրենք, համաձայն որի 19-ից -44 տարեկան կանայք ենթակա են պարտադիր զորակոչի զինվորական ծառայության 7-ից 19-ը ամիս ժամկետով: 2016 թվականին կլինի առաջին զորակոչը 1997 թվականին ծնվածների համար։ Նորվեգիան դարձել է 4-րդ երկիրը աշխարհում, որտեղ կանայք օրինական կարգով տանում են զինծառայություն[8]. ։

Զինված ուժերի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ցամաքային զորքեր-ստեղծվել է 1814թվականին (բոքմալ Hæren) վերականգնվել է 1905 թվականին Նորվեգիայի անկախացումից հետո։
  • Ռազմածովային ուժեր (բոքմալ Sjøforsvaret)-հիմնականում իր մեջ ներառում է ռազմածովային նավատորմ, ռազմածովային ավիացիա, ծովային հետևակ և հատուկ նշանակության ջոկատներ
  • Ռազմաօդային ուժեր -(բոքմալ Kongelige Norske Luftforsvaret) Նորվեգիան ունի փոքր բայց ժամանակակից ռազմաօդային ուժեր։ Որոնք հակաօդային պաշտպանության ուժերի հետ համատեղ մասնակցում են միջազգային օպերացիաների։ 1994 թվականից նորվեգական BBC -ին օգտագործվել է Բոսնիայում, Կոսովոյում և Աֆղանստանում։
  • Տարածքային պաշտպանության ուժեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://forsvaret.no/fakta_/ForsvaretDocuments/Forsvarets%20aarsrapport%202015.pdf
  2. Четыре норвежских солдата погибли на севере Афганистана // РИА "Новости" от 28 июня 2010
  3. International Security Assistance Force (ISAF): Key Facts and Figures // официальный сайт НАТО, 1 августа 2013
  4. Michael Sandelson, Ramona Tancau. Military mourns fallen officer // "The Foreigner" от 7 апреля 2011
  5. Jeremy M. Sharp, Christopher M. Blanchard. Post-War Iraq: Foreign Contributions to Training, Peacekeeping, and Reconstruction - Congressional Research Service Report for Congress (September 25, 2007), стр.8
  6. Her flyr norske jagerfly mot Libya
  7. Парламент Норвегии одобрил законопроект о призыве женщин в армию // РИА "Новости" от 15 июня 2013
  8. «Norway Closes Gender Gap as Women Military Draft Starts»։ Վերցված է 2014-10-15