Աքերսհուս (ամրոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Աքերսհուս
նորվ.՝ Akershus Festning
OSLO-NO-02 05 ubt.jpeg
Տեսակդղյակ, ամրոց, մշակութային ժառանգության օբյեկտ և թանգարան
Վարչական միավորՕսլո
ԵրկիրFlag of Norway.svg Նորվեգիա
Կազմված է մասերիցQ61614341? և Akershus fengselskirke?
Կառուցված1290
Ընթացիկ
սեփականատեր
Haakon V of Norway?
Իրադարձություններշինարարություն, Երդմնակալություն, reconstruction? և Q11960484?
Կոորդինատներ: 59°54′23.780000101594″ հս․ լ. 10°44′10.2400001008″ ավ. ե. / 59.90660555558377354° հս․. լ. 10.736177777805779° ավ. ե. / 59.90660555558377354; 10.736177777805779
Akershus Fortress Վիքիպահեստում

Աքերսհուս (նորվ.՝ Akershus Festning), դղյակ և ամրոց Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում[1]:

Սկզբում կառուցվել է Աքերսհուս դղյակը, որը նաև ամրոցի դեր է կատարել: 17-րդ դարի առաջին կեսին դղյակը վերակառուցվել է Վերածննդի ոճով՝ առանձնացվելով ամրոցով[1]: Այդ ժամանակից կարելի է խոսել առանձին դղյակի և ամրոցի մասին:

Բացի դղյակից ամրոցի տարածքում կան այլ շինություններ ևս՝ Նորվեգիայի զինված ուժերի շտաբը, պաշտպանության նախարարությունը և որպես թանգարան ծառայող երկու այլ շենքեր:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը զորանոցի կողմից

Ամրոցի հիմնադիրը Նորվեգիայի արքա Հակոն V-ն Սուրբն է (1270-1319 ): Նորվեգական Թյոնսբերգ քաղաքի ամրոցի հետ Աքերսհուսը եղել է Սկանդինավիայի ամենաամուր աշտարակը: Լեգենդի համաձայն՝ ամրոցը հիմնադրվել է այն բանից հետո, երբ 1287 թվականին երկրի վրա հարձակում է գործել Ալվ Էրլինգսոնը: Աքերսհուսը նորվեգական ճարտարապետության մեջ առաջին ամրոցն էր, որ կառուցվել է աղյուսից և քարից:

Ստույգ հայտնի չէ, թե երբ են սկսվել ամրոցի կառուցման աշխատանքները, սակայն ընդունված է կարծել, որ դա տեղի է ունեցել 13-րդ դարի վերջին տասնամյակում:

Ամրոցն առաջին անգամ հիշատակվել է 1300 թվականին Օսլոյի եկեղեցում Հակոն արքայի կողմից գրված նամակում: Նամակում, սակայն, նշված չէ, թե կառուցողական աշխատանքներն ինչ փուլում են գտնվում: Միջնադարյան այս ամրոցի հիմնական նպատակը Օսլոյի պաշտպանությունն էր, որը 1299 թվականին էր դարձել Նորվեգիայի մայրաքաղաք[1]:

Ամրոցը 1308 թվականին Էրիկ Կնուտսոնի գլխավորությամբ պաշարվել է շվեդների կողմից։ 1527 թվականին ամրոցն այրվել է կայծակի հարվածից։ 1537 թվականին Աքերսհուս ամրոցի կառավարիչ, լյութերական Մոգենսգյուլդենստերնը թագավորի հրամանով այրում է ցիստերցիանական աբբայությունը հարևան կղզում։ Վանքի ունեցվածքը անցնում է թագավորական գանձարանին։ Նրա շինությունը բռնագրավվում է, իսկ քարերն օգտագործվում են Աքերսհուս ամրոցի ամրացման համար։

1747-1778 թվականներին կառուցված զորանոցները
Հին թնդանոթներ Աքերսհուս ամրոցի տարածքում

1624 թվականին Քրիստիան IV արքան ամոցի պատերի մոտ նոր քաղաք է հիմնում՝ տալով իր անունը՝ Քրիստիանիա: 17-րդ դարի առաջին կեսին ամրոցը վերակառուցվել է Վերածննդի ոճով՝ շրջապատվելով ամրոցային պատերով[1]: Հետագայում ամրոցը մի քանի կրկին վերանորոգվել է: 18-րդ դարի վերջին այն օգտագործվել է որպես թագավորական բանտ: 1787-1797 թվականներին այստեղ իր կյանքի մնացած հատվածն է անցկացրել նորվեգացի ֆերմեր Քրիստիան Լոֆթհուսը, ով գլխավորել էր ապստամբությունն արքայի դեմ[1]: Ամրոցի անկում ապրելուց հետո՝ 19-րդ դարի առաջին կեսին, այն ամբողջովին վերանորոգվել է՝ օգտագործվելով կառավարական ընդունելությունների համար[1]:

19-րդ դարի վերջին Աքսերսհուսում վերանորոգման աշխատանքներ են սկսվել նորվեգացի ճարտարապետ Պետեր Բլիկսի ղեկավարությամբ: 1897 թվականին նախագիծն ընդունվել է՝ դրամաշնորհ ստանալով նորվեգական խորհրդարանից: 20-րդ դարի սկզբին ամրոցի տարածքում թանգարան է բացվել: Վերականգնողական աշխատանքներն ընթացել են մինչև 1976 թվականը, երբ ավարտվել է Օլավի սրահի վերանորոգումը, որտեղ ներկայումս պաշտոնական ընդունելություններ են կատարվում:

Իր գոյության ողջ ընթացքում ամրոցը ոչ մի անգամ չի նվաճվել թշնամիների կողմից: Միայն 1940 թվականին այն առանց կռվի հանձնվել է գերմանացիներին, քանի որ Գերմանիան զավթել էր Դանիան ու Նորվեգիան, իսկ նորվեգական կառավարությունը լքել էր Օսլոն։ Հնգամյա Օկուպացիայի ընթացքում ամրոցում տեղավորվել էր Գեստապոն՝ այնտեղ գլխատելով մի քանի մարդկանց: 1945 թվականի մայիսի 11-ին ամրոցը գերմանացիների կողմից հանձնվում է նորվեգացիների ձեռքը։

1945 թվականի հոկտեմբերի 24-ին այդտեղ դավաճանության մեղադրանքով գլխատվել է նորվեգացի քաղաքական գործիչ Վիդկուն Կվիսլինգը, իսկ 1989 թվականին Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը ամրոցի հրապարակում պատարագ է մատուցել. դա առաջին դեպքն էր, երբ Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդն այցելել է Նորվեգիա:

Ամրոցի մատուռում թաղված են նորվեգացի միապետներ՝ Սիգուրդ I, Հակոն V, Հակոն VII, Ուլաֆ V, թագուհի Մոդ և արքայադուստր Մարտա:

Ամրոցի ներքին դուռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցն ունի հատուկ փոքրիկ դուռ՝ շրջապատված ամրոցի շինություններով, որոնցում կարելի է հայտնվել ամրոցի մուտքի դարպասից։ Դա ամրոցի գլխավոր մուտքն է։ Զբոսաշրջիկների համար այսօր ներքին դռնից մուտք կա դեպի արևելյան թև։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աքերսհուս դղյակն ու ամրոցը Օսլո ֆյորդի կողմից

Ներկայումս ամրոցի տարածքում գործում են հետևյալ թանգարանները.

  • Աքերսհուս ամրոցի բաց տարածք: Բացօթյա ներկայացված են հին թնդանոթներ և այլ զենքեր, որոնք հետաքրքրություն են առաջացնում զբոսաշրջիկների շրջանում: Ամրոցի տարածքում հերթապահում են ժամապահներ՝ նորվեգական հին համազգեստով: Ամրոցի մուտքն անվճար է:
  • Աքերսհուս ամրոցի թանգարան: Ներառում է բանտային պատմությունը: Այս առանձին թանգարանում, որ գործում է ամրոցի տարածքում գտնվող առանձին շենքում, ներկայացվում են ամրոցի պատմության մասին տեղեկություններ՝ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը: Թանգարանի մուտքը վճարովի է:
  • Նորվեգիայի զինված ուժերի և Դիմադրության շարժման պատմություն: Թանգարանի այս մասում ներկայացված են փաստաթղթեր՝ կապված Նորվեգիայի ռազմական պատմության հետ՝ վիկինգների շրջանից մինչև Երկրորդ աշխարհամարտը ներառյալ: Թանգարանի մուքն առանձին է և վճարովի:
  • Նորվեգիայի զինված ուժերի թանգարան, երբեմն կոչում են նաև Նորվեգիայի ռազմական պատմության թանգարան:

Ամրոցում տեղակայված է Նորվեգիայի զինված ուժերի նախարարության գրասենյակը:

Հետադարձ կապ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • E-mail: akershusslott.kontakt@mil.no
  • Telephone: +47 22412521

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Туристический проспект замка-крепости Ахерсхус: "Замок и крепость Ахерсхус" (на русском языке).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]