Նորվեգերեն (ինքնանվանումը՝ «norsk» [nɔʂːk])[4], գերմանական խմբի լեզու, որով խոսում են Նորվեգիայում։ Պատմականորեն նորվեգերենը համեմատաբար մոտ է ֆարյորերենին և իսլանդերենին։ Սակայն դանիերենի խոշոր և շվեդերենի որոշակի ազդեցության պատճառով նորվեգերենը մոտ է նաև այդ լեզուների հետ։ Առավել նոր դասակարգումը նորվեգերենը տեղակարգում է դանիերենի և շվեդերենի հետ մայրցամաքային սկանդինավյան խմբի մեջ՝ ի տարբերություն կղզային սկանդինավյան լեզուների։
Նորվեգիայի որոշ շրջանների մեկուսացման պատճառով գոյություն ունեն նորվեգերենի բարբառների բազմազանություն՝ կապված բառապաշարի կազմի, քերականության և շարադասության հետ։ Հարյուրամյակի ընթացքում Նորվեգերենի գրավոր լեզուն եղել է դանիերենը։ Դրա արդյունքում ժամանակակից նորվեգերենի զարգացումը հակասական երևույթ էր՝ սերտորեն կապված ազգայնականության, գյուղաքաղաքային տրամասության և Նորվեգայի գրական պատմության հետ։
Օրենսդրության և կառավարական քաղաքականության համաձայն՝ այժմ երկրում կա երկու «պաշտոնական» նորվեգերեն՝ բուկմոլ (նորվ.՝ bokmål՝ «գրքային լեզու») և նյունորսկ (նորվ.՝ nynorsk՝ «նոր նորվեգերեն»)[5][6]։
Նորվեգիայի լեզվի հարցը բավականին հակասական է։ Թեպետ դա ուղղակիորեն կապված չէ քաղաքական իրադրության հետ, սակայն գրական նորվեգերենը հաճախ բնութագրվում է որպես «պահպանողական-արմատականների» տարրապատկեր։ Բուկմոլի և նյունորսկի այժմյան ձևերը համարվում են գրավոր նորվեգերենի համապատասխանաբար պահպանողական և արմատական միջին ձևերը[7]։ ։
Olav T. Beito, Nynorsk grammatikk. Lyd- og ordlære, Det Norske Samlaget, Oslo 1986, ISBN 82-521-2801-7
Jan Terje Faarlund, Svein Lie, Kjell Ivar Vannebo, Norsk referansegrammatikk, Universitetsforlaget, Oslo 1997, 2002 (3rd edition), ISBN 82-00-22569-0 (Bokmål and Nynorsk)
Rolf Theil Endresen, Hanne Gram Simonsen, Andreas Sveen, Innføring i lingvistikk (2002), ISBN 82-00-45273-5
Arne Torp, Lars S. Vikør (1993), Hovuddrag i norsk språkhistorie (3.utgåve), Gyldendal Norsk Forlag AS 2003
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 385)։