Բոսնիա և Հերցեգովինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բոսնիաից)
Բոսնիա և Հերցեգովինա
Bosna i Hercegovina
Босна и Херцеговина
Բոսնիայի և Հերցոգովինայի դրոշ Զինանշան
Flag of Bosnia and Herzegovina.svg
Coat of arms of Bosnia and Herzegovina.svg
Location Bosnia-Herzegovina Europe.png
LocationBosniaAndHerzegovina.png
Կարգավիճակ երկիր, ինքնիշխան պետություն, դաշնություն, ՄԱԿ անդամ-պետություն և member state of the Council of Europe
Ներառում է Federation of Bosnia and Herzegovina, Սերբական Հանրապետություն և Brčko District
Պետական լեզու բոսնիերեն, խորվաթերեն և սերբերեն
Մայրաքաղաք Սարաևո
Պետական կարգ federal republic
Երկրի ղեկավար Mladen Ivanić, Dragan Čović և Բակիր Իզետբեգովիչ
Կառավարության ղեկավար Denis Zvizdić
Մակերես 51 197 կմ²
Ազգաբնակչություն 3 531 159[1]
Խտություն 89,7 (2008) մարդ/կմ²
Կրոն իսլամ 40%, ուղղափառ 31%, կաթոլիկ 15%, այլք 14%
Հիմն Բոսնիա և Հերցեգովինայի օրհներգ
Արժույթ Բոսնիա և Հերցեգովինական փոխարկելի մարկ
Կենտրոնական բանկ Central Bank of Bosnia and Herzegovina
Ազգային տոն Independence Day
Ժամային գոտի կենտրոնաեևրապական ժամանակ, UTC+1, UTC+2 և Europe/Sarajevo
Հեռախոսային կոդ +387
Ինտերնետ-դոմեն .ba
Կոորդինատներ: 44°0′0″ հս․ լ. 18°0′0″ ավ. ե. / 44.00000° հս․. լ. 18.00000° ավ. ե. / 44.00000; 18.00000
http://www.vijeceministara.gov.ba/ և http://www.fbihvlada.gov.ba

Բոսնիա և Հերցեգովինա, պետություն Բալկանյան թերակղզու կենտրոնական մասում։ Իրենից ներկայացնում է դաշնային ժողովրդավարական հանրապետություն՝ կազմված երեք իրավահավասար սուբյեկտներից՝ Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնություն, Սերբական Հանրապետություն և Բրչկոյի ինքնավար շրջան։ Երկրի անունն առաջացել է Բոսնա գետի անվանումից և գերմանական հերցոգ տիտղոսից, որը 15-րդ դարում կրել է սպարապետ Ստեֆան Վուկշիչ Կոսաչան։

Ստեղծվել է նախկին Հարավսլավիայի փլուզումից հետո (1992 թ., ապրիլի 5)։ Մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքը Սարաևոն է[2]։ Սահմանակացում է Խորվաթիային, Սերբիային և Մոնտենեգրոյին։ Նեումի մոտ 24 կմ երկարությամբ ափագիծ ունի Ադրիատիկ ծովում։

1992 թ. ապրիլին անկախության հռչակումից հետո բռնկվել է Բոսնիական պատերազմը, որն ավարտվել է Դեյթոնյան համաձայնագրով՝ 1995-ին միջազգային միջամտությունից հետո։

Ազգային արժույթն է փոխարկելի մարկը (Konvertibilna Marka

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուսուլմանական-Խորվաթական Դաշնությունը և Սերբական Հանրապետությունը բաժանված են համապատասխանաբար 10 կանտոնների և 7 շրջանների։ Կանտոնները և շրջանները իրենց հերթին բաժանված են համայնքների։

Քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թ. Սարաևոյի խորհրդարանական շենքը պատերզամի ժամանակ։

Ազգագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոսնիա և Հերցեգովինայի քաղաքացիները պաշտոնապես կոչվում են բոսնիացիներ։

Լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոսնիա և Հերցեգովինան ճանաչում է երեք պաշտոանական լեզու. բոսնիերեն, խորվաթերեն և սերբերեն։ «Բոսնիերեն» լեզվանվանումը վիճարկելի է, քանի որ Բոսնիա և Հերցոգովինայի խորվաթները և սերբերը իրենց լեզուն անվանում են խորվաթերեն և սերբերեն։ Սերբական Հանրապետության սահմանադրությունը այդ լեզուն նշում է որպես «բոսնիակների կողմից խոսվող լեզու» (jezik kojim govore Bošnjaci)։ Սերբիայի կառավարությունը նույնպես օգտագործում է այս եզրը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոսնիա և Հերցեգովինան քարտեզի վրա

Երկրի հյուսիսային մասը հիմնականում հարթավայրային է, իսկ կենտրոնա-արևմտյան մասը ավելի բլրոտ։ Հարավում և արևելքում գտնվում են երկրի ամենաբարձր լեռները. ամենաբարձր լեռնագագաթն է Մագլիչը (2386 մ) Մոնտենեգրոյի հետ սահմանագծում։ Երկրում շատ անտառներ կան, ինչպես նաև կուսական բնական տարածքներ։ Նեում քաղաքի մոտ Բոսնիան կտրում է Կրոատիայի ափագիծը, ինչի շնորհիվ 20 կմ ծովային սահմանագիծ է ստանում երկիրը։ Թեև երկիրը մեծապես տուժել է պատերազմի ժամանակ, այժմ մեծ աշխատանք է կատարվում երկրի վերակառուցման համար։ Բոսնիա և Հերցեգովինայի միջով հնարավոր է անվտանգ երթևեկել։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոսնիա և Հերցեգովինայի տնտեսությունը ծանր կացության մեջ էր հայտնվել պատերազմի ժամանակ։ Արդյունաբերությունը, որից մեծապես կախված էր երկիրը մեծ վնասներ է կրել։ Արդյունաբերության հիմնական ճյուղերից են. հանքարդյունաբերությունը (ածուխ, ցինկ) և նավթաքիմիական արդյունաբերությունը։ Երկրի տնտեսության մեջ կարևոր տեղ է զբաղցնում նաև գյուղատնտեսությունը և անասնապահությունը։ Աշխարհագրական դիրքի պատճառով հիմնական առևտուրը կատարվում է հարևան երկրներ Խորվաթիայի, Սերբիայի և Մոնտենեգրոյի հետ։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական կուսակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Politico
  2. «Constitution of Bosnia and Herzegovina»։ Վերցված է մարտի 6, 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]