Մեշա Սելիմովիչ
Մեշա Սելիմովիչ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 26, 1910[1][2][3][…] |
Ծննդավայր | Տուզլա, Տուզլա կանտոն, Բոսնիա և Հերցեգովինա ֆեդերացիա, Բոսնիա և Հերցեգովինա[4] |
Վախճանվել է | հուլիսի 11, 1982[1][2][3][…] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Բելգրադ, ՀՍՖՀ[4] |
Գերեզման | Բելգրադի Նոր գերեզմանոց |
Մասնագիտություն | գրող և համալսարանի պրոֆեսոր |
Լեզու | սերբերեն, սերբախորվաթերեն և բոսնիերեն[1] |
Ազգություն | սերբ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Բելգրադի համալսարանի բանասիրական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր |
Ուշագրավ աշխատանքներ | Դերվիշն ու մահը |
Անդամակցություն | Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա[5], Սերբիայի գրողների միություն և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա |
Աշխատավայր | Սարաևոյի համալսարան |
Պարգևներ | ՆԻՆ մրցանակ[6][7] Q12637983? և АВНОЈ-а մրցանակ |
Meša Selimović Վիքիպահեստում |
Մեշա Սելիմովիչ (սերբ.՝ Меша Селимовић; ապրիլի 26, 1910[1][2][3][…], Տուզլա, Տուզլա կանտոն, Բոսնիա և Հերցեգովինա ֆեդերացիա, Բոսնիա և Հերցեգովինա[4] - հուլիսի 11, 1982[1][2][3][…], Բելգրադ, ՀՍՖՀ[4]), սերբ արձակագիր:
Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
«Դերվիշն ու մահը» վեպ-այլաբանության մեջ, որի սյուժեն վերցված է թուրքական տիրապետության տարիների Բոսնիայի պատմությունից, գրողը անդրադառնում է ընդհանուր-փիլիսոփայական նշանակություն ունեցող հարցերի։ Պատմությունը տվյալ դեպքում հանդես է գալիս, գրողի խոսքերով ասած, իբրև համամարդկային իրադրության ելակետ. այդ իրադրության նպատակն է բացահայտել անհատի ինքնագիտակցության նշանակությունը։
«Դերվիշը և մահը» (1966) վեպ է մի մարդու մասին, որին սովորեցրել են «լսել, համբերել և ապրել հանուն հավատի», ինքն իր հետ և հասարակության հետ նրա հարկադրական վեճի մասին։ Դերվիշ Ահմեդ Նուրուդդինը փորձում է փրկել ձերբակալված եղբորը և արդարություն է որոնում իշխանությունների մոտ։ Բայց, բախվելով անտարբերության և օտարացածության պատին, նա սկսում է պայքարել այդ նույն հասարակության օրենքներով, դիմելով պրովոկացիայի, մատնության, որը հանգեցնում է անմեղ մարդու բանտարկությանը, և, վերջապես դավաճանում է ընկերոջը։ Պայքարելով իշխանության դեմ, Նուրուդդինն ինքը դառնում է անարդարության և բռնության կրողներից մեկը և վճարում դրա համար հոգեկան դատարկությամբ և կյանքով։
Սելիմովիչի հաջորդ «Ամրոց» վեպում (1970) հերոսը՝ ուսուցիչ Ահմեդ Շաբոն, նույնպես պարտություն է կրում։ Իր համար անսպասելիորեն նա քաղաքի տերերին ասում է այն, ինչ մտածում է ժողովրդի տառապանքների, Խոտինի տակ իր ընկերների անիմաստորեն զոհվելու մասին։ Պատիժը խիստ է՝ հասարակությունը նրան արտաքսում է։ Ընկնելով այդքան դժվար վիճակի մեջ, Ահմեդը հանդես է բերում արտասովոր խիզախություն և հավատարիմ է մնում իրեն։ Նույնիսկ մահվան սպառնալիքի տակ նա չի հնազանդվում և հրաժարվում է կյանք ու բարօրություն դնել դավաճանության գնով։ Փառաբանելով անձնական մաքրությունն ու оրինավորությունը, Սելիմովիչը միաժամանակ ցույց է տալիս «անգործուն բարու» անզորությունը։ Եվ եթե «Դերվիշը և մահը» վեպում խռովարար Իսխակի կերպարը դեռ շատ մշուշապատ է, ապա «Ամրոցի» մեջ Ահմետ Շաբոյի արիությունը նշանակալից չափով քաջալերվում է խռովարար Ռամիզի գոյության, նրա խիզախության և համոզվածության շնորհիվ։ Հերոսը չի հավատում Ռամիզի պայքարի հաջողությանը, բայց հիանում է նրանով[8]:
Մեշա Սելիմովիչը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դերվիշն ու մահը (վեպ), Ե., «Խորհրդային գրող», 416 էջ: Սերբախորվաթերենից թարգմ.՝ Հովհաննես Հարությունյան:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118960717 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ http://www.sanu.ac.rs/Clanstvo/IstClan.aspx?arg=1257
- ↑ Добитници Нинове награде за књижевност
- ↑ НИН online
- ↑ Արտասահմանյան գրականության պատմություն, Ե., Երևանի համալսարանի հրատ., 1985, էջ 636-637:
|