Բելգրադի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելգրադի համալսարան
Универзитет у Београду
Belgrade University coa.png
Rektorat Beogradskog univerziteta.jpg
Տեսակ հասարակական համալսարան
Միջազգային անվանում University of Belgrade
Հիմնադրված է 1808
Հիմնադրիր Դոսիտեյ Օբրադովիչ
Տիպ հասարակական համալսարան
Ռեկտոր Q16082400?
Ուսանողներ 90 000
Գույներ կարմիր և կապույտ
Երկիր Սերբիա
Տեղագրություն Բելգրադ
Կայք bg.ac.rs
Կոորդինատներ: 44°49′6.3876000999999″ հս․ լ. 20°27′26.719200100004″ ավ. ե. / 44.818441000027775090° հս․. լ. 20.45742200002777977° ավ. ե. / 44.818441000027775090; 20.45742200002777977
University of Belgrade Վիքիպահեստում

Բելգրադի համալսարան, (սերբ.՝ Универзитет у Београду / Univerzitet u Beogradu) Սերբիայի ամենամեծ և ամենահին համալսարանն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է սերբական հեղափոխության ժամանակ՝ 1808 թվականին որպես Բելգրադի բարձրագույն դպրոց։ 1838 թվականին միավորվելով Կրագուեվացում հիմնված առանձին բաժինների հետ՝ ստեղծվել է մեկ համալսարան։ Համալսարանն ունի շուրջ 90 000 ուսանող, 1 700 հետբուհական ուսանողներ, 4 200 անդամներ դասախոսական կազմում[1]։ Հիմնադրումից ի վեր համալսարանում բակալավրի աստիճան են ստացել 330,000, մագիստրոսի՝ 21,300, մասնագետների՝ 29,000, դոկտորի՝ 12,600 շրջանավարտներ[2]։ Համալսարանն ունի 31 ֆակուլտետ, 11 հետազոտական ինստիտուտ, գրադարան և 7 համալսարանական կենտրոններ։ Ֆակուլտետները բաժանվում են 4 խմբի՝ սոցիալական գիտություններ և հումանիտար, բժշկագիտություն և մաթեմատիկական, տեխնոլոգիական գիտություններ։

Ըստ 2013 թվականի «Շանհայի վարկանշային ցուցակի» Բելգրադի համալսարանը գտնվում է աշխարհի 400 առաջատար համալսարանների շարքում։ Մաթեմատիական բնագավառում գտնվում է աշխարհի 150 առաջատար համալսարանների շարքում[3]։

Բանասիրական ֆակուլտետի շենքը

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանն ունի 31 ֆակուլտետ.

  • Ճարտարապետական
  • Անվտանգության
  • Կենսաբանական
  • Անասնաբուժական
  • Աշխարհագրական
  • Լեռնամետալուրգիայի և երկրաբանության
  • Անտառտնտեսության
  • Մաթեմատիկական
  • Մեքենաշինական
  • Բժշկագիտական
  • Կազմակերպչական գիտությունների
  • Մանկավարժական
  • Քաղաքագիտության
  • Ուղղափառ աստվածաբանության
  • Գյուղատնտեսական
  • Հատուկ կրթության և վերականգնողական
  • Սպորտի և Ֆիզիկական կուլտուրայի
  • Ստոմատոլոգիական
  • Շինարարական
  • Տեխնիկական գիտությունների (Բոր)
  • Տեխնոլոգիաներ և մետալուրգիա
  • Աստվածաբանական (ուղղափառ)
  • Տրանսպորտային
  • Դեղագործական
  • Ֆիզիկական
  • Ֆիզիկական քիմիա
  • Բանասիրական
  • Փիլիսոփայական
  • Քիմիական
  • Տնտեսագիտական
  • Էլեկտրատեխնիկական
  • Իրավաբանական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Word by the Rector, University of Belgrade homepage. Retrieved 2010-05-11.
  2. University of Belgrade official statistics, see columns 1 (bachelor), 5 (master), 7 (specialist) and 9 (doctorate). Retrieved 2010-05-11.
  3. Belgrade University Improves Ranking on Shanghai List

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]