Սերբիայի նախագահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերբիայի նախագահ
Председник Републике Србије
նախագահական դրոշակ

Պաշտոնը զբաղեցնում է՝
Ալեքսանդր Վուչիչը
2017 թվականի մայիսի 31-ից
Պաշտոնական նստավայրՆովի Դվոր
Նշանակվում էընտրությունների արդյունքում
Աշխատավարձտարեկան 14,950 ԱՄՆ դոլլար[1]
Պաշտոնը հայտ է եկել1991 թվականի հունվարի 11
Առաջինը պաշտոնումՍլոբոդան Միլոշևիչ
ԿայքՀղում

Սերբիայի նախագահ (սերբ.՝ Председник Републике Србије), Սերբիայի բարձրագույն իշխանության պաշտոն, պետության գլուխ։ Ընտրում են քաղաքացիները։

Ներկայումս Սերբիայի նախագահն է Ալեքսանդր Վուչիչը, որը 2017 թվականի ապրիլի ընտրությունների արդյունքում հաղթանակ է տարել։

Սահմանադրական կանոնադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2006 թվականի սահմանադրության՝ նախագահը[2].

  • ընտրվում է 5 տարով,
  • կարող է ընտրվել երկու անգամից ոչ ավելի,
  • ներկայացնում է երկիրն աշխարհում,
  • Ազգային խորհրդարանում առաջարկում է կառավարության նախագահին,
  • իրավունք ունի վետո դնել օրենքներին, որից հետո օրենքը կրկնին քննարկվում է։ Եթե օրենքն ընդունվում է երկրորդ անգամ, ապա նախագահը պարտավոր է այն ստորագրել։
  • նշանակում և ետ է կանչում Սերբիայի դեսպաններին կառավարության առաջարկով,
  • անձեռնմխելի է
  • կարող է արձակել Խորհրդարանը և նշանակել պատգամավորների ընտրություններ,
  • համաներում է իրականացնում,
  • շքանշաններ է տալիս,
  • չի կարող զբաղվել այլ ծառայությամբ և մասնագիտական գործունեությամբ,
  • համարվում է ռազմական ուժերի գերագույն ղեկավարը։

Եթե նախագահը հեռանում է պաշտոնից, նրա պարտականություններն իրականացնում է Սերբիայի խորհրդարանի նախագահը։

Խորհրդանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերբիայի նախագահն ունի հատուկ դրոշ, որը կոչվում է նախագահական դրոշակ։

Նախագահների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերբիայի նախագահների ցանկն սկսած 1991 թվականից, երբ այդ պաշտոնը ձևավորվել է։ Ներկայացված են նաև դեմքեր, որոնք կատարել են պետությունը գլխավորողի պարտականությունները։

Լուսանկար Անուն Պաշտոնավարման ժամկետ Կուսակցություն Նշում
1 Սլոբոդան Միլոշևիչ
(սերբ.՝ Слободан Милошевић, Slobodan Milošević)
1991 հունվարի 11 1997 հուլիսի 23 Սերբիայի սոցիալիստական կուսակցություն 1989 թվականի մայիսի 8-ից զբաղեցրել է Սերբիայի պրեզիդիումի նախագահի պաշտոնը։ 1990 թվականի դեկտեմբերի 9-ին հաղթել է նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 65,3 %։ Կրկին հաղթել է 1992 թվականի դեկտեմբերի 20-ի ընտրություններում (53,2 %)՚ Հեռացել է պաշտոնից՝ դառնալով Հարավսլավիայի նախագահ։
- Դրագան Տոմիչ
(սերբ.՝ Драган Томић, Dragan Tomić)
1997 հուլիսի 23 1997 դեկտեմբերի 29 Սերբիայի խորհրդարանի նախագահ, նախագահի պաշտոնակատար։ Շարունակել է կատարել իր պարտականություններն այն բանից հետո, երբ 1997 թվականի հոկտեմբերի 5-ին չի կայացել նախագահի ընտրության երկրորդ փուլը։
2 Միլան Միլուտինովիչ
(սերբ.՝ Милан Милутиновић, Milan Milutinović)
1997 դեկտեմբերի 29 2002 դեկտեմբերի 29 Սերբիայի սոցիալիստական կուսակցություն Նախագահ է ընտրվել 1997 թվականի դեկտեմբերի 21-ին կրկնական ընտրությունների երկրորդ փուլով՝ հավաքելով 59,2 %։ Հեռացել է պաշտոնից՝ կապված նախագահության ժամկետի լրանալու հետ։
- Նատաշա Միչիչ
(սերբ.՝ Наташа Мићић, Nataša Mićić)
2002 դեկտեմբերի 29 2004 փետրվարի 4 Սերբիայի խորհրդարանի նախագահ, նախագահի պաշտոնակատար։ Զբաղեցրել է պաշտոնը՝ կապված նախագահ Միլան Միլուտինովիչի լիազորությունների ժամկետի լրանալու հետ և նոր նախագահ չընտրվելու հետ, քանի որ 2002 թվականի դեկտեմբերի 8-ի կրկնական ընտրություններում ցածր էր ընտրողների մասնակցության տոկոսը (նախնական ընտրությունների հոկտեմբերի 13-ի երկրորդ փուլում ևս ցածր էր մասնակցությունը սահմանված 50 % շեմից)։ Շարունակել է կատարել նախագահի պարտականությունները 2003 թվականի նոյեմբերի 16-ին չկայացած ընտրություններից հետո (պատճառը ընտրողների ցածր մասնակցելիություններ էր)։
- Դրագան Մարշիչանին
(սերբ.՝ Драган Маршићанин, Dragan Maršićanin)
2004 փետրվարի 4 2004 մարտի 3 Սերբիայի դեմոկրատական կուսակցություն Սերբիայի խորհրդարանի նախագահ, նախագահի պաշտոնակատար։ Հեռացել է պաշտոնից՝ դառնալով էկոնոմիկայի նախարար
- Վոիսլավ Միխայիլովիչ
(սերբ.՝ Војислав Михаиловић, Vojislav Mihailović)
2004 մարտի 3 2004 մարտի 4 Սերբիայի խորհրդարանի նախագահի պաշտոնակատար, նախագահի պաշտոնակատար։
- Պրեդրագ Մարկովիչ
(սերբ.՝ Предраг Марковић, Predrag Marković)
2004 մարտի 4 2004 հուլիսի 11 Սերբիայի խորհրդարանի նախագահ, նախագահի պաշտոնակատար։
3 Բորիս Տադիչ
(սերբ.՝ Борис Тадић, Boris Tadić)
2004 հուլիսի 11 2012 ապրիլի 5 Սերբիայի դեմոկրատական կուսակցություն Հաղթել է 2004 թվականի հունիսի 27-ի ընտրությունների երկրորդ փուլում՝ ստանալով ձայների 53,2 %։ Կրկին զբաղեցրել է պաշտոնը՝ հաղթելով 2008 թվականի փետրվարի 3-ի ընտրությունների երկրորդ փուլում (50,3 %)։ Վաղաժամկետ հրաժարական է տվել։
- Սլավիցա Ջուկիչ-Դեյանովիչ
(սերբ.՝ Славица Ђукић-Дејановић)
2012 ապրիլի 5 2012 մայիսի 31 Սերբիայի սոցիալիստական կուսակցություն Սերբիայի խորհրդարանի նախագահ, նախագահի պաշտոնակատար։
4 Տոմիսլավ Նիկոլիչ
(սերբ.՝ Томислав Николић, Tomislav Nikolić)
2012 մայիսի 31 2017 մայիսի 31 Սերբիայի առաջադիմական կուսակցությոն Հաղթել է ընտրությունների երկրորդ փուլում։
5 Տոմիսլավ Նիկոլիչ
2017 մայիսի 31 այժմ պաշտոնավարում է Սերբիայի առաջադիմական կուսակցությոն Հաղթել է ընտրություններում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Infographic: What are the Monthly Salaries of Presidents in the Region - Sarajevo Times». Sarajevo Times. 2018 թ․ փետրվարի 25.
  2. Constitution of Serbia - Article 112 Wikisource

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]