Չեռնոգորիա
Црна Гора Crna Gora Չեռնոգորիա Մոնտենեգրո |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ Oj, svijetla majska zoro |
||||
![]() |
||||
Մայրաքաղաք Ամենամեծ քաղաք | Պոդգորիցա | |||
Պետական լեզուներ | Չեռնոգորերեն | |||
Կառավարում | Նախագահական Հանրապետություն | |||
Անկախություն | ||||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 14,026 կմ² | ||
- | Ջրային (%) | 0.015% | ||
Բնակչություն | ||||
- | 2011 մարդահամարը | 625,266 | ||
- | Խտություն | 44.9 /կմ² 115.6 /մղոն² |
||
Արժույթ | Եվրո (EUR) | |||
Ժամային գոտի | CET (ՀԿԺ+1) | |||
- | Ամռանը (DST) | CEST (ՀԿԺ+2) | ||
Ազգային դոմեն | .me | |||
Հեռախոսային կոդ | +382 |
Մոնտենեգրո (չեռն.՝ Crna Gora / Црна Гора – «Սև Լեռ»), երկիր Հարավ-արևելյան Եվրոպայում։ Մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Պոդգորիցան է։ Հյուսիսից սահմանակից է Սերբիային և Բոսնիա և Հերցեգովինային, արևելքից Ալբանիային և Կոսովոյին, իսկ արևմուտքից Խորվաթիային և Ադրիատիկ ծովին։ 2010 թվականին ստացել է Եվրամիության անդամության թեկնածու երկրի պաշտոնական կարգավիճակ [1]։ 2017 թվականին անդամագրվել է ՆԱՏՕ-ին։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չեռնոգորիան նորաստեղծ պետություն է Եվրոպայի հարավ-արևելքում՝ Բալկանյան թերակղզում։ Ափերը ողողվում են Ադրիատիկ ծովի ջրերով։ Երկրի տարածքի մեծ մասը գտնվում է Դինարյան բարձրավանդակում (առավելագույն բարձրությունը՝ 2522 մ՝ Դուրմիտոր լեռ), հարավ-արևմուտքում Չեռնոգորիայի կարստային սարավանդն է։
Ընդերք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընդերքում կան բոքսիտների, կապարի, ցինկի, գորշ ածխի պաշարներ։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման չափավոր ցամաքային է, ափամերձ գոտում՝ միջերկրածովյան։
Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արդյունաբերության առաջատար ճյուղը հանքարդյունահանությունն է։ Կան տեքստիլ, սննդի, նավանորոգման, մետաղամշակման, ծխախոտի արդյունաբերության ձեռնարկություններ։
Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղատնտեսության առաջատար ճյուղն անասնապահությունն է։ Մշակվում են ձիթենի, եգիպտացորեն, գարի, ծխախոտ, կարտոֆիլ։ Զբաղվում են նաև պտղաբուծությամբ (սալոր, թուզ, նուռ, նուշ, նարինջ, մանդարին, կիտրոն)։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Черногория»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Ю. Е. Бычков Черногория. От прошлого к настоящему, Декоративное искусство. — 2008.
- John V.A. Fine. (1994). The Late Medieval Balkans: A Critical Survey from the Late Twelfth Century to the Ottoman Conquest. The University of Michigan Press. ISBN 0-472-08260-4
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Црна Гора / Crna Gora Վիքիպահեստում |
---|
- Չեռնոգորիա հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
- Չեռնոգորիայի Սկուպշչինայի պաշտոնական կայքըԿաղապար:Ref-me(անգլ.)
- Չեռնոգորիայի կառավարության պաշտոնական կայքը Archived 2010-02-08 at the Wayback Machine.Կաղապար:Ref-me(անգլ.)
- Չեռնոգորիայի թանգարանները
- Չեռնոգորիայի քարտեզը
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Չեռնոգորիա կատեգորիայում։ |
|
|