Կապույտ (գույն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կապույտ (այլ կիրառումներ)
Կապույտ
2010. Донецк. Карнавал на день города 010.jpgIranian Tiles 1.JPGCyanerpes cyaneus -Diergaarde Blijdorp, Netherlands-8a.jpg
Coronation of Louis VIII and Blanche of Castille 1223.jpgNASA Earth America 2002.jpgCopper sulfate.jpg
The deep blue sea (6834127561).jpg
Color icon blue.svg
Սպեկտրալ կոորդինատներ
Հաճախականություն ~670–610 ՏՀց
Գունային կոորդինատներ
Hex եռյակ #0000FF
sRGBB  (rgb) (0, 0, 255)
HSV       (h, s, v) (240°, 100%, 100%)
B: Նորմալիզացված՝ [0–255] (բայթ)

Կապույտ, լույսի երեք հիմնական գույներից (կարմիր, կանաչ, կապույտ, անգլերեն՝ RGB) մեկը։ Գտնվում է տեսանելի լույսի ալիքների երկարության 440-520 նանոմետր տիրույթի մեջ (երբեմն տիրույթը ավելի լայն է լինում՝ 420-495 նմ)։ Տեսանելի ճառագայթման սպեկտրի մեջ գտնվում է կանաչի և մանուշակագույնի միջև։

Կապույտի երանգների մեջ առանձնանում են երեքը՝ ցիանը (կապտականաչ), ուլտրամարինը և լազուրը, որոնք պարունակում են խառնուրդներ այլ գույներից, օրինակ լազուրը՝ որոշ չափի կանաչ, իսկ ուլտրամարինը՝ մանուշակագույն։ Մաքուր երկինքը և ծովը կապույտ են օպտիկական երևույթի պատճառով, որը կոչվում է Ռելեյան ցրում։ Տինդալի ցրման երևույթով էլ բացատրվում են կապույտ աչքերը։ Հեռու առարկաներն ավելի կապույտ են թվում մեկ այլ օպտիկական երևույթի պատճառով, որը կոչվում է մթնոլորտային պատկեր։

Կապույտը տարածված գույն է արվեստում և ձևավորման մեջ՝ սկսած դեռ հնագույն ժամանակներից։ Կիսաթանկարժեք լաջվարդ քարն օգտագործվել է Հին Եգիպտոսում զարդարվեստի մեջ, իսկ ավելի ուշ՝ Վերածննդի շրջանում, ծովազվարթ (ուլտրամարին) ներկի ստեղծումը ամենաթանկն էր բոլոր ներկանյութերի մեջ։ 8-րդ դարում չինացիներն օգտագործում էին կոբալտի կապույտ ներկը, որպեսզի ստեղծեն կապույտ և սպիտակ կավե ամանեղեն, իսկ միջնադարում եվրոպացիները կիրառում էին այն մայր տաճարների պատուհանների ձևավորման մեջ։ Եվրոպացիները հագուստները ներկում էին լրջունի երանգով, մինչև որ այն փոխարինեցին Ամերիկայից բերված ինդիգոյով։ 19-րդ դարում սինթետիկ կապույտ ներկերը հետզհետե փոխարինեցին հանքաքարային ներկանյութերին։ Մուգ կապույտը ընդհանրական դարձավ ոստիկանական համազգեստների մեջ, իսկ ավելի ուշ՝ 20-րդ դարում՝ աշխատանքային հագուստում։ Քանի որ կապույտը հաճախ զուգորդվում է ներդաշնակության հետ, այն ընտրվել է Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպական Միության դրոշներում[1]։

ԱՄՆ-ում և Եվրոպայում արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կապույտը հիմնականում զուգորդվում է ներդաշնակության, հավատարմության, վստահության, հեռավորության, անսահմանության, երևակայության, սառնության և երբեմն էլ տխրության հետ[2]։ ԱՄՆ-ում և Եվրոպայում և՛ կանանց, և՛ տղամարդկանց գրեթե կեսի կողմից ընտրվել է որպես սիրելի գույն[2]։ Նույն ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ գույնը հիմնականում զուգորդվել է առնականության հետ՝ զիջելով միայն սևին, և նաև այն գույնն է, որը հիմնականում կապվել է մտավոր կարողությունների, խելքի, հանգստության և խտացման հետ[2]։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերեն գրաբարյան «կապոյտ» բառը փոխառություն է իրանական աղբյուրից. հմմտ.՝ միջին պարսկերեն kapōt, պարսկերեն kabud, քրդերեն՝ kew, գիլանի՝ kebūd, մազանդարանի՝ kāu, gāv, gāiu «կապոյտ»[3]։

Ժամանակակից անգլերենի «blue» բառը ծագում է միջին անգլերենի «bleu» կամ «blewe» բառից, որն էլ հին ֆրանսերենի «bleu» բառից է, իսկ դա էլ ունի գերմանական արմատներ, կապվում է հին բարձր գերմաներենի «blao» բառի հետ[4]։ Զինանիշագիտության մեջ կապույտի համար գործածվում է երկնագույն բառը[5]։

Ռուսերենում և որոշ այլ լեզուներում (նաև հայերենում) կապույտի համար կան մեկից ավելի բառեր, սակայն բավականին տարբերություն կա բաց կապույտի (голубой, երկնագույն) և մուգ կապույտի (синий) միջև։

Որոշ լեզուներում, ինչպես ճապոներեն, թայերեն, կորեերեն և լակոտերեն, կապույտը և կանաչը բնութագրելու համար օգտագործվում է նույն բառը։ Օրինակ՝ վիետնամերենում և՛ ծառի տերևների, և՛ երկնքի գույնն անվանում են «xanh»։

Գիտություն և բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապույտ ներկանյութն ստացվել է հանքաքարերից, հատկապես լաջվարդից և ազուրիտից (Cu
3
(CO
3
)
2
(OH)
2
)
։ Այս հանքաքարերը փշրվել են, փոշիացվել, ավելացվել են արագ չորացող ամրացնող նյութեր, ինչպես ձվի դեղնուց (տեմպերա նկարչություն), կամ ուշ չորացող յուղ, ինչպես՝ կտավատի սերմի յուղ, յուղանկարչության համար։ Կապտագույն ապակի (վիտրաժ) ստեղծելու համար կապույտ կոբալտը (կոբալտ (II) ալյումինատ CoAl
2
O
4
) խառնում են ապակու հետ։ Հանքաքարերից կապույտ ներկանյութեր ստանալու համար օգտագործում են նաև ուլտրամարինը (Na8-10Al
6
Si
6
O
24
S2-4
), սերուլիանը (լազուր, Co
2
SnO
4
) և պրուսական կապույտը (Fe
7
(CN)
18

Հագուստը և գոբելենը ներկելու համար օգտագործվել են բուսական ներկեր։ Ներկատու լրջունը և Indigofera tinctoria-ը օգտագործում են՝ ստեղծելու ինդիգո ներկանյութը, որն էլ կիրառվում է գործվածքները ինդիգո կամ կապույտ ներկելու մեջ։ Սկսած 18-րդ դարից՝ բնական կապույտ ներկանյութերը մեծապես փոխարինվել են սինթետիկ ներկերով։

Գիտական բնական նորմաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cu2+
    լուսապատկերի արտահանում
  • Cu(H
    2
    O)2+
    6
    ջրային իոնների էլեկտրոնային լուսապատկեր

Ինչու են ծովը և երկինքը կապույտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույսի տեսանելի լուսապատկերի գույներում կապույտ ունի ալիքի շատ կարճ երկարություն, ի տարբերություն կարմիրի, որի ալիքի երկարությունն ամենաերկարն է։ Երբ արևի լույսը ներթափանցում է մթնոլորտ, կապույտի ալիքի երկարությունը ավելի լայնորեն է ցրվում թթվածնի և ազոտի մոլեկուլներից, և ավելի շատ կապույտ է հասնում մեր աչքերին։ Այս երևույթը կոչվում է Ռելեյան ցրում լորդ Ռելեյի անունից, որը դա հայնատգործած բրիտանացի ֆիզիկոսն էր։ Այն 1911 թվականին հաստատել է Ալբերտ Այնշտայնը[6]։

Արևածագի և մայրամուտի ժամանակ լույսի մեծ մասը, որը մենք տեսնում ենք, մոտ է գտնվում Երկրի մակերևույթին, այսինքն լույսի ճանապարհը մթնոլորտով այնքան երկար է, որ լույսի կապույտ և նույնիսկ կանաչ գույները ցրվում են՝ թողնելով արևի ճառագայթները, և ամպերը լուսավորվում են կարմիրով։ Այդ իսկ պատճառով, երբ մենք նայում ենք լուսաբացը և արևամուտը, կարմիր գույնը ավելի նկատելի են, քան մյուս գույները[7]։

Ծովը կապույտ է երևում հիմնականում հետևյալ պատճառով. ջուրը կլանում է կարմիրի ալիքի երկարությունը, արտացոլում է և ցրում կապույտ, որն էլ ընկալում է նայողի աչքը։ Ծովի գույնը կախված է նաև երկնքի գույնից, որն արտացոլվում է ջրերի մեջ, ինչպես նաև ջրի մեջ առկա բուսականությունից և ջրիմուռներից, որոնցից այն կանաչ է երևում, կամ տիղմից, որից շագանակագույն է թվում[8]։

Մթնոլորտային պատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչքան հեռու է գտնվում օբյեկտը, այնքան ավելի կապույտ է թվում այն աչքի համար։ Օրինակ՝ հեռու եղող լեռները հաճախ կապույտ են երևում։ Սա մթնոլորտային պատկերի երևույթն է. ինչքան հեռու է տեղակայված օբյեկտը նայողից, այնքան քիչ է հայադրությունը օբյեկտի և ետին պլանի միջև, որը սովորաբար կապույտ է լինում։ Նկարների մեջ, որտեղ պատկերի տարբեր մասեր կապույտ են, կանաչ կամ կարմիր, կապույտը կարող է թվալ ավելի հեռու, իսկ կարմիրը՝ նայողի համար ավելի մոտ։ Ինչքան սառն է գույնը, այնքան հեռու է թվում այն[9]։

Աստղագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կապույտ հսկաները աստղերի ամենախոշոր տեսակներն են։ Կապույտ գերհսկան նույնիսկ ավելի մեծ է։

Կապույտ աչքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապույտ աչքերն իրականում չեն պարունակում կապույտ պիգմենտ։ Գույնը Ռելեյան ցրում երևույթի արդյունք է։

Կապույտ աչքերը իրականում չեն պարունակում կապույտ պիգմենտ։ Աչքերի գույնը պայմանավորվում է երկու գործոններով. աչքի ծիածանաթաղանթի պիգմենտով[10][11] և ծիածանաթաղանթի ստրոմայի միջով լույսի սփռումով[12]։ Մարդկանց մոտ ծիածանաթաղանթի գունավորումը տատանվում է բաց շագանակագույնից մինչև սև։ Կապույտ, կանաչ և կարմրաշագանակագույն աչքերի գոյությունը ստրոմայում լույսի Ռելեյան ցրման արդյունք է, լուսային երևույթ, որով բացատրվում էր երկնքի կապույտ գույնը[12][13]։ Կապույտ աչքերով մարդու ծիածանաթաղանթը պարունակում է նվազ մուգ մելանին, քան շագանակագույն աչքերով մարդկանց աչքերը, ինչը նշանակում է, որ նրանք պակաս են ընկալում կապույտ լույսի կարճ ալիքի երկարությունը, ինչը արտացոլվում է նայողին։ Աչքերի գույնը փոխվում՝ կախված լուսավորումից, հատկապես բաց գույնի աչքեր ունեցողների մոտ։

Կապույտ աչքերը ամենատարածվածն են Իռլանդիայում, Բալթիկ ծովի շրջակայքում և Հյուսիսային Եվրոպայում[14], նաև հանդիպում են Արևելյան, Կենտրոնական և Հարավային Եվրոպայում։ Կապույտ աչքեր կան նաև Արևմտյան Ասիայում, հատկապես հիշատակելի են Աֆղանստանը, Սիրիան, Իրաքը և Իրանը[15]։ Էստոնիայի բնակչության 99% կապույտ աչքեր ունի[16][17]։ Դանիայում 30 տարի առաջ բնակչության միայն 8% շագանակագույն աչքեր ուներ, թեպետ ներգաղթի պատճառով դրանց թիվը հասել է 11%-ի։ Գերմանիայում կապույտ աչքեր ունեցողները կազմում են 75%-ը[17]։

Միացյալ Նահանգներում 2006 թվականի տվյալներով 6-ից մեկը, կամ ամբողջ բնակչության 16.6%-ը, սպիտակամաշկ բնաչկության 22.3%-ը ունի կապույտ աչքեր, համեմատական կարգով՝ 1900 թվականին Ամերիկայում ծնվածների մոտ կեսը, կամ 1950 թվականին ծնվածների երրորդ մասը։ Կապույտ աչքերը ավելի սակավաթիվ են դառնում ամերիկացի երեխաների շրջանում։ ԱՄՆ-ում տղաները 3–5 անգամ ավելի հաճախ են ունենում կապույտ աչքեր, քան աղջիկները[14]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապույտը արվեստում և ձևավորման մեջ կիրառված գույների շրջանում ավելի ուշ է հանդես եկել, ինչպես նաև լեզուներում և գրականության մեջ[18]։ Կարմիրը, շագանակագույնը, սևը և կարմրաշագանակագույնը հանդիպում են վերին Հին քարի դարում, սակայն ոչ կապույտը։ Կապույտը չի օգտագործվել կտորների ներկման մեջ բավականին ժամանակ, նախքան կարմիրը, կարմրաշագանակագույնը, վարդագույնը և մանուշակագույնը։ Սա հավանաբար կապված էր լավ կապույտ գունանյութ և պիգմենտ ստեղծելու երկար տարիներ տևած դժվարությունների հետ[19]։ Մեզ հայտնի ամենավաղ կապույտ գունանյութերն ստեղծված են բույսերից՝ ներկատու լրջուն Եվրոպայում, ինդիգոն Ասիայում և Աֆրիկայում, նաև կապույտ ներկանյութ պատրաստվում էր հանքանյութերից, ինչպես՝ լաջվարդը կամ ազուրիտը։

Լաջվարդը կիսաթանկարժեք քար է, արդյունահանվել է Աֆղանստանում ավելի քան երեք հազար տարի և արտահանվել հին աշխարհի բոլոր ծայրեր.[20]։ Իրանում և Միջագետքում այն կիրառվել է թանկարժեք զարդեր և անոթներ պատրաստելու համար։ Եգիպտոսում այն օգտագործվել է Թութանհամոն փարավոնի (Ք.ա. 1341–1323) թաղման դիմակի հոնքերը նկարելու համար[21]։

Քարավաններով Աֆղանստանից մինչև Եգիպտոս անապատներով լաջվարդի ներկրման ծախսը չափազանց բարձր էր։ Սկսած Ք.ա. 2500 թվականից՝ Հին Եգիպտոսում սկսեցին արտադրել սեփական կապույտ գունանյութը, որը հայտնի էր եգիպտական կապույտ անունով, պատրաստվում էր մանրացված սիլիկահողից, կրից, պղնձից և ալկալիներից՝ տաքացնելով այն 800-ից մինչև 900 °C (1,470 կամ 1,650 °F)։ Սա համարվում է առաջին սինթետիկ գունանյութը[22]։ Եգիպտական կապույտը կիրառվել է փայտ, պապիրուս և քաթան ներկելու համար, ինչպես նաև հախճապակե ուլունքահատիկներ, ներդրվագներ և անոթները փայլաներկելու համար։ Այն հատկապես կիրառվել է հուղարկավորման արձանիկների և գերեզմանի նկարներ պատրաստելու մեջ։ Կապույտը բարերար գույն էր համարվում, որը պաշտպանելու էր մահացածներին չարից հետմահու կյանքում։ Կապույտ ներկը նաև կիրառվել է մումիաներին փաթաթված կտորը ներկելու համար[23]։

Եգիպտական կապույտը զուգորդվում է երկնքին և աստվածությանը։ Եգիպտական Ամոն աստվածը կարողանում էր իր մաշկը կապույտ սարքել, որպեսզի թռչելիս անտեսանելի լիներ երկնքում։ Կապույտը կարող էր նաև պաշտպանել չարից, Միջերկրականի շրջակայքի շատ մարդիկ նախկինի պես կրում են կապույտ հմայիլ, որն իրենից ներկայացնում է Աստծո աչք, որ պաշտպանի իրենց անհաջողություններից[24]։

Կապույտ ապակին պատրաստվում էր Միջագետքում և Եգիպտոսում արդեն Ք.ա. 2500 թվականին՝ օգտագործելով այն նույն պղնձե բաղադրիչները, ինչ եգիպտական կապույտի բաղադրիչներում։ Նրանք նաև ավելացնում էին կոբալտ, որը հաղորդում էր ավելի խոր կապույտ երանգ. նույն կապույտը, որը արտադրվում էր Միջնադարում մայր տաճարների ապակիների ձևավորման մեջ[25]։

Հին Բաբելոնի Իշտարի դարպասները (մ.թ.ա. 604–562 թվականներ) զարդարված էին մուգ կապույտ փայլուն աղյուսներով՝ որպես առյուծների, վիշապների և վայրի ցլերի հետին ֆոն[26]։

Հին հույները գույները դասակարգում էին ըստ դրանց մգության և բացության, ոչ թե դրանց երանգներով։ Հին հունարենի մուգ կապույտ բառը՝ kyaneos, կարող էր նշանակել նաև մուգ կանաչ, մանուշակագույն, սև կամ շագանակագույն։ Հին հույների բաց կապույտ բառը՝ glaukos, նաև կարող էր նշանակել բաց կանաչ, մոխրագույն կամ դեղին[27]։

Հույները ներկրում էին ինդիգո ներկը Հնդկաստանից՝ կոչելով այն ինդիկոն։ Նրանք օգտագործել են եգիպտական կապույտը Կրետեում Կնոսոսի որմնանկարներում (մ.թ.ա. 2100 թվական)։ Կապույտը Պլինիոս Ավագի ներկայացրած հույների չորս հիմնական գույներից չէր (կարմիր, դեղին, սև և սպիտակ), բայց անկախ դրանից կիրառվել է հունական տաճարների պատերի եզրազարդերի ետին պլանում և հունական արձանների մորուքների ներկման համար[28]։

Հռոմեացիները ևս ներկրում էին ինդիգո ներկը, բայց կապույտը աշխատավոր դասի զգեստի գույնն էր, ազնվականները և հարուստները կրում էին սպիտակ, սև, կարմիր կամ մանուշակագույն։ Կապույտը համարվում էր սգո գույն։ Այն նաև կապում էին բարբարոսների հետ. Հուլիոս Կեսարը հաղորդում էր, որ կելտերը և գերմանները ներկում էին իրենց դեմքերը կապույտով, որպեսզի վախեցնեն թշնամուն, և ներկում էին իրենց մազերը կապույտով, երբ ծերանում էին[29]։

Ամեն դեպքում, հռոմեացիները լայնորեն կիրառում էին կապույտը զարդարանքների մեջ։ Համաձայն Վիտրուվիոսի՝ նրանք մուգ կապույտ ներկ էին ստանում ինդիգոյից և ներկրում էին եգիպտական կապույտ։ Պոմպեյի հռոմեական տների պատերին կային փայլուն երկնագույն որմնանկարներ, իսկ կապույտ ներկանյութ հայտնաբերվել է ներկերի վաճառականների խանութներում։ Հռոմեացիներն ունեին կապույտի տեսակների տարբեր անվանումներ, ներառյալ՝ caeruleus, caesius, glaucus, cyaneus, lividus, venetus, aerius և ferreus, բայց երկու բառ, երկուսն էլ օտար ծագման, ամենակիրառելին էին՝ blavus, գերմանական blau բառից, որն ի վերջո դարձավ bleu կամ blue, և azureus, արաբական lazaward բառից, որը հետագայում դարձավ azure[30]։

Բյուզանդական կայսրություն և իսլամական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուգ կապույտը լայնորեն կիրառվել է Բյուզանդական կայսրության եկեղեցիների ձևավորման մեջ։ Բյուզանդական արվեստում Քրիստոսը և Մարիամը սովորաբար կրում էին մուգ կապույտ կամ մանուշակագույն հագուստ։ Կապույտը օգտագործվում էր որպես հետին պլանի գույն՝ պատկերելով երկինքը ապշեցուցիչ խճանկարներում, որոնցով զարդարվում էին բյուզանդական եկեղեցիները։

Իսլամական աշխարհում կապույտը կանաչից հետո երկրորդային կարևորություն ուներ, հավատում էին, որ այն Մուհամմեդ մարգարեի սիրելի գույնն էր։ Որոշ ժամանակ Ալ-Անդալուսում և իսլամական աշխարհի տարբեր մասերում կապույտ հագուստ էին կրում քրիստոնյաները և հրեաները, որովհետև միայն մուսուլմաններին էր թույլատրվում կրել սպիտակ և կանաչ։ Մուգ կապույտը և փիրուզագույնը լայն կիրառություն ունեին Իսպանիայից մինչև Կենտրոնական Ասիայի մզկիթների և պալատների ճակատային մասերի ձևավորման մեջ։ Լաջվարդը օգտագործվում էր պարսկական մանրանկարներում հարուստ կապույտ ստանալու համար։

Միջնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ միջնադարում եվրոպական արվեստում և կյանքում կապույտը երկրորդական դեր ուներ։ Ազնվականները կրում էին կարմիր կամ մանուշակագույն, միայն աղքատներն էին կապույտ հագուստ հագնում, որը ներկվում էր ներկատու լրջունից պատրաստված ցածրորակ ներկով։ Կապույտը դեր չէր խաղում կղերականության հարուստ զգեստավորման կամ եկեղեցիների ճարտապետական ձևավորման մեջ։ Սա կտրուկ փոխվեց 1130-ից 1140 թվականների ընթացքում Փարիզում, երբ աբբա Սուգերը վերակառուցեց Սուրբ Դենի բազիլիկան։ Նա կոբալտով ներկված լուսամուտներ տեղադրեց, որոնք համադրվելով կարմիր ապակու հետ՝ եկեղեցին լրացրին կապտավուն մանուշակագույն երանգով։ Եկեղեցին դարձավ քրիստոնեական աշխարհի հրաշալիքներից մեկը, իսկ գույնը ճանաչվեց «bleu de Saint-Denis» անունով։ Հաջորդող տարիներին այլ եկեղեցիներում, այդ թվում և Փարիզի Շարտրի տաճարում և Սենտ Շապելում, տեղադրվեցին նրբագեղ կապույտ ապակենախշեր[31]։

Կապույտ գույնի վարկի բարձրացման մեկ այլ կարևոր գործոն էր 12-րդ դարում կույս Մարիամի պաշտամունքը՝ ներառյալ նրա հագուստի գույների կիրառումը։ Վաղ դարերում նրա թիկնոցը նկարում էին հիմնականում մռայլ սև, մոխարգույն, մանուշակագույն, մուգ կանաչ կամ մուգ կապույտ։ 12-րդ դարում Հռոմեական կաթոլիկ եկեղեցին կանոն հրապարակեց, ըստ որի Իտալիայի (և բնականաբար ամբողջ Եվրոպայի) նկարիչները կույս Մարիամին պատկերեն Ասիայից ներկրված նոր ամենաթանկ գունանյութով՝ ուլտրամարինով։ Կապույտն սկսեց կապվել սրբության, հնազանդության և առաքինության հետ։

Ուլտրամարինը պատրաստվում էր լաջվարդից, Աֆղանստանի Բադակշան լեռների հանքերից, որոնք մոտ են Ամուդարյա գետի ակունքին։ Մոտ 1271 թվականին հանքավայրեր այցելել է Մարկո Պոլոն, նա հաղորդել է. «Այստեղ գտնվում է մի բարձր լեռ, որից նրանք արտահանում են ամենալավ ու գեղեցկագույն կապույտը»։ Նստվածքի լաջվարդը կիրառվում էր բյուզանդական մանրանկարներում դեռևս 6-րդ դարում, սակայն այն խառնուրդային էր և խիստ տարբերվում էր գույնով։ Ուլտրամարինը մաքրվել է խառնուրդներից երկար և դժվար գործընթացի միջոցով՝ ստեղծելով հարուստ և խոր կապույտ։ Այն ֆրանսերենում կոչվում է «bleu outremer» և «blu oltremare»՝ իտալերենում, երբ հասել է ծովի մյուս կողմը։ Այն ավելի թանկ արժեր, քան մյուս գույները, և դարձել է Եվրոպայի արքաների և արքայազների շքեղության գույնը[32]։

Ֆրանսիայի Լուի 9-րդ արքան, որը հայտնի էր Սուրբ Լուի անունով (1214–1270), Ֆրանսիայի առաջին թագավորն էր, որ պարբերաբար կապույտ էր հագնում։ Նույնը պատճենեցին մյուս ազնվականները։ Առասպելական Արթուր թագավորի նկարներում նա պատկերվում էր կապույտ հագուստով։ Ֆրանսիայի արքաների ռազմական գերբը դարձավ լազուր կամ բաց կապույտ վահան՝ պատված հերալդիկական ոսկե շուշանով կամ շուշաններով։ Կապույտն անհայտությունից դառնում էր արքայական գույն[33]։

Երբ կապույտը դարձավ արքայական գույն, այն նաև դարձավ Եվրոպայի մեծահարուստների և հզորների գույնը։ Միջնադարյան Եվրոպայում և մասամբ Իտալիայում կտորների կապույտ ներկելը սահմանափակվում էր գահով կամ իշխանությամբ։ Իտալիայում կտորների կապույտ ներկելը սեփանակաշնորհված էր կոնկրետ համքարությունամբ՝ tintori di guado, և խիստ կանոնով արգելվում էր որևէ այլ մեկին։ Կապույտ կրելն իրենից ենթադրում էր որոշակի տիտղոս և հարստություն[34]։

Ուլտրամարինի հետ մեկտեղ կապույտի մի քանի երանգներ ևս լայնորեն կիրառվում էին Միջնադարում և վաղ Վերածննդի շրջանում։ Ազուրիտը պղնձի կարբոնատի ձև է, հաճախ կիրառվել է որպես ուլտրամարինի փոխարինող։ Հռոմեացիները այն կիրառում էին «lapis armenius» կամ Հայաստանի քար անունով։ Բրիտանացիներն այն կոչում էին Ամայնի ազուր կամ գերմանական ազուր։ Իրենք գերմանացիները կոչում էին այն բերգբլաու կամ լեռնային քար։ Այն մշակվում էր Ֆրանսիայում, Հունգարիայում, Իսպանիայում և Գերմանիայում, ուներ դժգույն կապույտ գույն՝ կանաչ երանգով, որը իդեալական էր երկինք նկարելու համար։ Այն գերմանացի նկարիչ Ալբրեխտ Դյուրերի սիրելի գույնն էր հետին ֆոնի համար[35]։

Միջնադարում կապույտի մյուս հաճախ կիրառվող երանգը կոչվում էին tournesol կամ folium։ Այն պատրաստվում էր լակմուսային բույսից (Chrozophora tinctoria), որը աճում էր Ֆրանսիայի հարավում։ Դրանից ստացվում էր հիանալի թափանցիկ կապույտ, որն արժևորվում էր միջնադարյան մանրանկարներում[36]։

Կապույտի մյուս տարածված երանգը կապտապակին էր, որը պատրաստվում էր կապույտ կոբալտե ապակու մանրացումից։ Դրանից ստացվում էր խոր մանուշակագույն երանգով կապույտ, որը մոտ էր ուլտրամարինին, փայլում էր որմնանկարներում, բայց կորցնում էիր իր փայլի մի մասը յուղանկարներում։ Այն հատկապես տարածված էր 17-րդ դարում, երբ ուլտրամարինը դժվար էր ճարվում։ Այն ժամանակ առ ժամանակ կիրառել են Տիցիանը, Տինտորետտոն, Պաոլո Վերոնեզեն, Էլ Գրեկոն, Անտոնիս վան Դեյքը, Պիտեր Պաուլ Ռուբենսը, Ռեմբրանդ վան Ռեյնը[37]։

Եվրոպական Վերածնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերածննդի շրջանում գեղանկարչության հեղափոխություն եղավ. նկարիչներն սկսեցին նկարել աշխարհը այնպես, ինչպես կար, հեռանկարով, թանձրությամբ, ստվերներով և մի աղբյուրից լույսով։ Արվեստագետները վերամշակում էին կապույտի կիրառումը նոր կանոններին։ Միջնադարյան նկարներում կապույտը կիրառվում էր, որպեսզի դիտողի ուշադրությունը բևեռվի կույս Մարիամին և նույնացվի նրա հետ։ Վերածննդի նկարներում նկարիչները փորձում էին ներդաշնակություն ստեղծել կապույտի և կարմիրի միջև՝ բացացնելով կապույտը սպիտակ գույնով և ավելացնելով ստվերներ ու ցոլքեր։ Ռաֆայելը այս տեխնիկայի վարպետն էր, զգուշորեն հավասարակշռում էր կարմիրները և կապույտները այնպես, որ ոչ մի գույնը գերակշռող չլինի[38]։

Ուլտրամարինը ամենաշքեղ կապույտն էր Վերածննդի շրջանում, և հովանավորները երբեմն պահանջում էին, որ այն օգտագործվեր իրենց պատվիրած նկարներում։ Անդրեա դել Սարտոյի «Հարպիաների Մադոննա» (1514) նկարի պայմանագրում պահանջվում էր, որ Մարիամի հագուստը լինի ուլտրամարին, որը կարժենար «ունցիան նվազագույնը 5 լավ ֆլորին»[39]։ Լավ ուլտրամարինը ավելի թանկ էր, քան ոսկին։ 1508 թվականին գերմանացի նկարիչ Ալբրեխտ Դյուրերը նամակում հաղորդում էր, որ երեսուն գրամ ուլտրամարինին վճարել է տասներկու դուկատ, որը հավասարազոր էր ոսկու քառասունմեկ գրամին[40]։

Հաճախ նկարիչները կամ պատվիրատուները խնայում էին փողը՝ կիրառելով ավելի էժան կապույտ, ինչպես կապտապակին կամ ինդիգոյով պատրաստված ներկանյութը, սակայն դա երբեմն խնդիրներ էր առաջացնում։ Ազուրիտից պատրաստված ներկանյութը ավելի էժան էր, բայց ժամանակի ընթացքում մգանում էր և կանաչ դառնում։ Օրինակ՝ Ռաֆայելի «Մադոննան գահ է բարձրանում սրբերի հետ» նկարում, որը պահվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում, Մարիամի ազուրիտ կապույտ թիկնոցը փոփոխվել է՝ դառնալով կանաչավուն սև[41]։

Յուղանկարչության ներմուծումը փոխեց գույների արտաքին տեսքը և դրանց կիրառումը։ Օրինակ ուլտրամարին ներկը ավելի մուգ էր յուղանկարչության մեջ կիրառելիս, քան տեմպերա նկարչության մեջ, որմնանկարներում։ Իրենց գույները հավասարակշռելու համար Վերածննդի նկարիչները, ինչպես ասենք Ռաֆայելը, ավելացնում էին սպիտակ, որպեսզի բացացնեն ուլտրամարինը։ Կույս Մարիամի մուգ կապույտ թիկնոցը դարձավ փայլուն երկնագույն[42]։ Տիցիանը ստեղծեց իր հարուստ կապույտ գույները՝ կիրառելով տարբեր կապույտ ու մանուշակագույն ներկերի բազում բարակ փայլեր, որոնք կլանում էին լույսը և ստեղծում համապարփակ ու պայծառ գույն, ինչպես գունավոր ապակին։ Նա նաև կիրառում էր ուլտրամարինի խոշոր կամ մանր մանրացված շերտեր, որոնք կապույտին հաղորդում էին նուրբ անցումներ[43]։

Կապույտ ու սպիտակ ճենապակի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտավորապես 9-րդ դարում չինացի արհեստավորները հրաժարվեցին Հան կապույտ գույնից, որը կիրառում էին դարեր շարունակ, և սկսեցին կիրառել կապույտ կոբալտը՝ պատրաստված ալյումինօքսիդի կոբալտ կապտապակուց, որպեսզի պատրաստեն կապույտ ու սպիտակ նուրբ ճենապակի։ Ափսեները և սկահակները ձևավորվում, չորացվում էին, ներկը քսվում էր վրձինով, պատվում մաքուր փայլով, ապա չորացվում բարձր ջերմաստիճանի տակ։ 14-րդ դարի սկզբին ճենապակու այս տեսակը մեծ քանակությամբ արտահանվում էր Եվրոպա, որտեղ այն ոգեշնչում է արվեստի մի ամբողջ ոճ՝ Չինուազրի։ Եվրոպական արքունիքներում երկար տարիներ փորձում էին ընդօրինակել չինական կապույտ և սպիտակ ճենապակին, սակայն դա հաջողվեց միայն 18-րդ դարում, երբ միսիոներները բերեցին գաղտնիքը Չինաստանից։

Կապույտների պայքար[խմբագրել | խմբագրել կոդը]

Յան Վերմեերը օգտագործել է բնական ուլտրամարին իր նկարներում, ինչպես «Մարգարտե ականջօղով աղջիկը»[44]

Քանի որ կապույտը թանկ էր և հեղինակավոր եվրոպական նկարչության մեջ, այն դարձավ Վերածննդի շրջանի հագուստների հիմնական գույնը։ 12-13-րդ դարերի նորաձևության մեջ կապույտի տարածումը առիթ դարձավ, որ կապույտ ներկանյութեր սկսեցին պատրաստվել մի շարք քաղաքներում, որոնցից հիշատակելի են Ամյենը, Թուլուզը և Էրֆուրտը։ Այնտեղ կապույտ ներկն ստանում էին ներկատու լրջունից, որը Եվրոպայում տարածված բույս է, և կապույտի ստացման համար կիրառել էին դեռևս կելտական և գերմանական ցեղերը։ Կապույտը դարձավ ոչ միայն ազնվականների, այլև ծառաների և արհեստավորների գույնը։ 1570 թվականին Պիոս 5-րդ պապը կազմեց գույների ցուցակ, որոնք կարելի էր օգտագործել եկեղեցական հագուստների և խորանի ձևավորման մեջ։ Նա այդտեղ չներառեց կապույտը, քանի որ այն համարում էր չափազանց տարածված[45]։

Ներկատու լրջունից կապույտի ստացման գործընթացը երկար և վտանգավոր էր, այն ներառում էր իր մեջ բույսի տերևների թրջումը մարդու մեզով երեք օրից մինչև մի շաբաթ։ Իդեալական տարբերակը շատ ալկոհոլ օգտագործած տղամարդու մեզն էր, ինչն ըստ նրանց ավելի էր լավացնում գույնը։ Կտորը թրջում էին ստացված խառնուրդի մեջ, ապա արևի տակ էին հանում, որտեղ չորանալով ստանում էր կապույտ գույն[45]։

Լրջաբույսի արտադրությանը 15-րդ դարում սպառնում էր Հնդկաստանից բերվող նմանատիպ ներկը (ինդիգո), որը պատրաստվում էր Ասիայում տարածված թփերից։ Ասիայում ինդիգո ներկն ավելի հեշտ էր ձեռք բերվում։ 1498 թվականին Վասկո դա Գաման հայտնաբերեց Հնդկաստանից Եվրոպա տանող ջրային ճանապարհը։ Հնդկաստանում ինդիգոյի տերևները թրջում էին ջրով, թթվեցնում, ճմլում էին մինչև պնդանա, աղյուսիկներ էին չորացնում, տեղափոխում Լոնդոնի, Մարսելի, Ջենովայի և Բրյուգգեի նավահանգիստներ։ Ավելի ուշ՝ 17-րդ դարում, բրիտանացիները, իսպանացիները և հոլանդացիները ինդիգոյի պլանտացիաներ հիմնեցին Ճամայկայում, Հարավային Կարոլինայում, Վիրջինյան կղզիներում և Հարավային Ամերիկայում, ու սկսեցին ներկրել ամերիկյան ինդիգոն Եվրոպա։

Լրջաբույսի ծաղկուն արտադրություն ունեցող երկրները փորձեցին արգելել ինդիգոյի կիրառումը։ Գերմանական կառավարությունը օրենքի ուժից զրկեց ինդիգոյի օգտագործումը 1577 թվականին՝ անվանելով այն «չարորակ, նենգ և քայքայիչ նյութ, սատանայի ներկ»[46][47]։ Ֆրանսիայում Հենրի 4-րդը 1609 թվականին մահվան սպառնալիքով արգելեց «կեղծ ու մահացու հնդկական թմրանյութը»[48]։ Այն արգելված էր Անգլիայում մինչև 1611 թվականը, երբ բրիտանացի առևտրականները հիմնեցին ինդիգոյի իրենց սեփական արտադրությունը և սկսեցին ներկրել Եվրոպա[49]։

Ինդիգոն արգելելու ջանքերն իզուր էին. ինդիգո կապույտի որակը շատ ավելի բարձր էր, իսկ գինը՝ շատ ավելի ցածր լրջաբույսից ստացած կապույտի համեմատ։ 1737 թվականի և՛ Ֆրանսիայի, և՛ Գերմանիայի կառավարությունները վերջապես թույլատրեցին ինդիգոյի օգտագործումը։ Դա խորտակեց Թուլուզի և մյուս քաղաքների ներկի արտադրությունը, սակայն ստեղծեց բարգավաճում ապրեցին առևտրային նավահանգիստները, ինչպես՝ Բորդոն, Նանտը և Մարսելը[50]։

Կապույտների մեկ այլ պատերազմ տեղի ունեցավ 19-րդ դարի վերջին՝ ինդիգոյի և սինթետիկ ինդիգոյի միջև, որը 1868 թվականին հայտնաբերել էր գերմանացի քիմիկոս Յոհան Ֆրիդրիխ Վիլհելմ Ադոլֆ ֆոն Բայերը։ Գերմանական քիմիական BASF ֆիրման նոր ներկը շուկա հանեց 1897 թվականին՝ մրցակցության մեջ մտնելով Հնդկաստանից բրիտանական ինդիգոյի արտադրության հետ, որին պատկանում էր համաշխարհային շուկայի մեծ մասը։ 1897 թվականին Բրիտանիան համաշխարհային շուկայում վաճառեց տասը հազար տոննա բնական ինդիգո, իսկ BASF-ը վեց հարյուր տոննա սինթետիկ ինդիգո։ Բրիտանական արտադրությունը իջեցրեց գները և կրճատեց իր աշխատողների աշխատավարձերը, բայց չկարողացան մրցակցել. սինթետիկ ինդիգոն ավելի մաքուր էր, ավելի կայուն և կախված էր լավ կամ վատ բերքից։ 1911 թվականին Հնդկաստանը վաճառեց միայն 660 տոննա բնական ինդիգո, իսկ BASF-ը վաճառեց քսաներկու հազար տոննա սինթետիկ ինդիգո։ 2002 թվականին ավելի քան 38 հազար տոննա սինթտիկ ինդիգո է ծախսվել հիմնականում կապույտ ջինսերի արտադրության համար[51]:

Կապույտ համազգեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյու Յորքի ոստիկանները Թայմզ հրապարակում (2010)

17-րդ դարում Բրանդենբուրգից կուրֆյուրստ (կայսր ընտրող իշխան հին Գերմանիայում) Ֆրեդերիկ Ուիլյամը առաջին կառավարիչներից էր, որ իր զորքին տվեց կապույտ համազգեստ։ Պատճառները տնտեսական էին. գերմանական իշխանությունը փորձում էր փրկել ներկատու լրջունի իր արտադրությունը ներկրվող ինդիգոյի հետ պայքարում։ Երբ Բրանդենբուրգը դարձավ Պրուսիայի թագավորություն 1701 թվականին, համազգեստի գույնը ընդունվեց պրուսական զորքերում։ Բազում գերմանացի զինվորներ կրում էին մուգ կապույտ համազգեստ մինչև Առաջին համաշխարհային պատերազմը՝ բացառությամբ բավարացիների, որոնք կրում էին բաց կապույտ հագուստ[52]։

Մասամբ ինդիգո ներկի առկայության շնորհիվ 18-րդ դարում լայնորեն կիրառվում էր կապույտ զինվորական համազգեստ։ Մինչև 1748 թվականը բրիտանական ռազմածովային սպաները պարզապես կրում էին բարձրակարգ քաղաքացիական հագուստ։ 1748 թվականին նկարազարդված վերարկուն պաշտոնապես ընդունվեց բրիտանական ռազմածովային համազգեստ, ինչը հետագայում կոչվեց ծովային կապույտ, այժմ հայտնի է որպես մուգ կապույտ[53]։ Երբ Միացյալ Նահանգների մայրցամաքային նավատորմը ստեղծվեց 1775 թվականին, այն մեծապես կրկնօրինակեց բրիտանական համազգեստը և գույները։

18-րդ դարի վերջին կապույտ համազգեստը դարձավ ազատության և հեղափոխության խորհրդանիշ։ 1774 թվականի հոկտեմբերին, մինչև Միացյալ Նահանգների անկախության հայտարարումը, Ջորջ Մեյսոնը և Ջորջ Վաշինգտոնի Վիրջինիայի հարյուր հարևաններ կազմակերպեցին կամավոր ստորաբաժանում և ընտրեցին Վաշինգտոնին որպես պատվավոր ղեկավար։ Որպես համազգեստ նրանք ընտրեցին կապույտը և դեղնաշագանակագույնը՝ Վիգերի կուսակցության գույները, որն Անգլիային ընդդիմադիր էր և որն աջակցում էր Ջորջ Վաշինգտոնին[54][55]։

Երբ մայրցամաքային զորքը ստեղծվեց 1775 թվականին Ամերիկյան հեղափոխության սկզբում, առաջին Մայրցամաքային համագումարը հռչակեց, որ պաշտոնական համազգեստի գույնը շագանակագույնն է, սակայն այն տարածված չէր շատ ստորաբաժանումներում, որոնց սպաները դեռևս կրում էին կապույտ հագուստ։ 1778 թվականին Համագումարը դիմեց Ջորջ Վաշինգտոնին նախագծելու նոր համազգեստ, և 1779 թվականին Վաշինգտոնը բոլոր համազգեստների համար պաշտոնական գույներ հռչակեց կապույտը և դեղնաշագանակագույնը։ Կապույտը շարունակում էր մնալ ԱՄՆ բանակի դաշտային համազգեստի գույնը մինչև 1902 թվականը և այն դեռևս համարվում է համազգեստի գույն[56]։

Ֆրանսիայում Ֆրանսիական գվարդիան՝ ազնվական գունդը, որը պաշտպանում էր Լուի 16-րդին, կրում էր կարմիր դրվագանախշով մուգ կապույտ համազգեստ։ 1789 թվականին զինվորները հետզհետե փոխեցին իրենց նվիրվածությունը թագավորից դեպի ժողովուրդ, և դա էական դեր խաղաց Բաստիլի խռովության համար։ Բաստիլի անկումից հետո նոր զինված ուժը՝ Ազգային գվարդիան, ղեկավարում էր մարքիզ դը Լաֆայետը, որը ծառայել էր Ջորջ Վաշինգտոնի հետ Ամերիկայում։ Լաֆայետը Ազգային գվարդիան հագցրեց մուգ կապույտ համազգեստով, որը նման էր Մայրցամաքային բանակինին։ Կապույտը դարձավ հեղափոխական ուժերի գույնը՝ հակադրվելով միապետականների և ավստրիացիների սպիտակ գույնին[57]։

Նապոլեոն Բոնապարտը հրաժարվեց Ֆրանսիական հեղափոխության շատ համոզմունքներից, բայց պահեց կապույտը որպես բանակի համազգեստի գույն, թեպետ նրա համար դժվար էր ստանալ ներկանյութը, քանի որ անգլիացիները վերահսկում էին ծովերը և արգելափակում էին ինդիգոյի տեղափոխումը Ֆրանսիա։ Նապոլեոնը ստիպված էր համազգեստները ներկել տալ լրջաբույով, որն ավելի ցածրորակ կապույտ էր[58]։ Ֆրանսիական բանակը կրում էր մուգ կապույտ համազգեստ կարմիր անդրավարտիքով մինչև 1915 թվականը, երբ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին պարզվեց, որ այն չափազանց նկատելի թիրախ էր կռվի դաշտում։ Համազգեստի գույնը փոխարինվեց բաց կապտամոխրագույնով, որը կոչվում է հորիզոնի կապույտ։

Կապույտը ազատության և հեղափոխության գույնն էր 18-րդ դարում, բայց 19-րդ դարում այն դարձավ կառավարության իշխանության գույնը, ոստիկանների և այլ պետական ծառայողների համազգեստի գույնը։ Այն համարվում էր լուրջ և հեղինակավոր, ոչ սպառնական։ 1829 թվականին, երբ Ռոբերտ Փիլը ստեղծեց առաջին Մայրաքաղաքային ոստիկանական ծառայությունը, որպես համազգեստային բաճկոնի գույն ընտրեց մուգ, գրեթե սև կապույտը, որպեսզի ոստիկանները տարբերվեն զինվորներից, որոնք մինչ այդ վերահսկում էին փողոցները։ Լոնդոնյան «բոբբիների» արծաթագույն կոճակներով ավանդական կապույտ բաճկոնը պահպանվեց մինչև 1990-ականների կեսերը, երբ այն փոխարինվեց բաց կապույտ վերնաշապիկով և ՆԱՏՕ կապույտ անունով գույնի ջեմպերով կամ սվիտերով[59]։

Նյու Յորքի ոստիկանական բաժանմունքը, որի նախատիպը Լոնդոնի մայրաքաղաքային ոստիկանությունն էր, ստեղծվել է 1844 թվականին, իսկ 1853 թվականին նրանք պաշտոնապես սկսեցին կրել մուգ կապույտ համազգեստ, որը կրում են մինչ օրս[60]։

Մուգ կապույտը ամենատարածվածն է դպրոցական համազգեստի գույներում, իսկ Տորոնտոյի կաթոլիկ շրջանի դպրոցական խորհուրդը ընդունել է որոշում, որ աշակերտները կրեն կապույտ կոճակներով սպիտակ շապիկներ։

Կատարյալ կապույտի փնտրտուքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

17-18-րդ դարերի ընթացքում Եվրոպայի քիմիկոսները փորձում էին ստանալ սինթետիկ կապույտ ներկանյութ, որպեսզի խուսափեն ներկրման և լաջվարդի, ազուրիտի և այլ հանքանյութերի մշակման ծախսերից։ Եգիպտացիները Ք.ա. 3 000 թվականին ստեղծել են սինթետիկ ներկ՝ եգիպտական կապույտը, բայց բանաձևը կորել է։ Չինացիները ևս ստեղծել են սինթետիկ ներկանյութ, բայց բանաձևը հայտնի չի դարձել արևմուտքին։

1709 թվականին գերմանացի դեղագործ և ներկեր ստեղծող Յոհան Յակոբ Դիսբախը պատահաբար հայտնաբերել է նոր կապույտ՝ փորձարկումներ անելով կալիումի և երկաթի սուլֆիդներով։ Նոր գույնը սկզբում կոչվում էր բեռլինյան կապույտ, հետո դարձավ պրուսական կապույտ։ 1710 թվականին այն օգտագործել է ֆրանսիացի նկարիչ Անտուան Վատտոն, ավելի ուշ՝ նրա ժառանգորդ Նիկոլա Լանկրեն։ Այն դարձավ չափանզանց տարածված պաստառների արտադրությունում, իսկ 19-րդ դարում այն օգտագործում էին ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարիչները[61]։

1820-ական թվականների սկզբներին պրուսական կապույտը ներկրվում էր Ճապոնիա Նագասակի նավահանգստով։ Այն կոչվում էր բերո աի կամ բեռլինյան կապույտ և ճանաչման հասավ, որովհետև կոմելինայից պատրաստված ճապոնական ավանդական կապույտ գունանյութի՝ աի գամիի համեմատ ավելի կայուն էր։ Պրուսական կապույտը օգտագործել են և՛ Կացուշիքա Հոքուսայը իր հայտնի ծովանկարներում, և՛ Ուտագավա Հիրոշիգեն[62]։

1824 թվականին Ֆրանսիայի «Societé pour l'Encouragement d'Industrie» մրցանակ առաջարկեց նրան, ով կհայտնաբերեր արհեստական ուլտրամարին, որը կարող էր մրցել լազուրիտից ստացված բնական գույնի հետ։ Մրցանակը 1826 թվականին նվաճեց քիմիկոս Ժան Բապտիստ Գիմեն, բայց նա հրաժարվեց բացահայտել իր գույնի ֆորմուլան։ 1828 թվականին մեկ այլ քիմիկոս՝ Քրիստիան Գմելինը, որը քիմիայի պրոֆեսոր էր Թյուբինգենում, գտավ այդ գործընթացը և հրապարակեց բանաձևը։ Սա դարձավ արհեստական ուլտրամարինի նոր արդյունաբերության սկիզբ, որն արդյունքում գրեթե ամբողջությամբ փոխարինեց բնական արտադրանքին[63]։

1878 թվականին գերմանացի քիմիկոս ֆոն Բայերը հայտնագործեց ինդիգոկարմինի սինթետիկ փոխարինողը՝ ինդիգոյի ակտիվ բաղադրիչը։ Արտադրանքն աստիճանաբար փոխարինեց բնական ինդիգոյին, և Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո այն վերջնականորեն ավարտին հասցրեց ինդիգոյի ներկրումը Արևելյան և Արևմտյան Հնդկաստանից։

1901 թվականին հայտնաբերվեց նոր կապույտ արհեստական ներկ, որը կոչվում էր Indanthrone, որն ուներ մեծ կայունություն արևից և լվանալուց գունաթափվելու դեմ։ Այս ներկանյութը փոխարինեց արհեստական ինդիգոյին, որի արտադրությունը դադարեցվեց մոտավորես 1970 թվականին։ Այսօր գրեթե ամբողջ կապույտ հագուստեղենը ներկված է կապույտ ինդաթրոնով[64]։

Իմպրեսիոնիստ նկարիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

18-19-րդ դարերում արհեստական նոր ներկանյութերի հայտնագործումը զգալի թարմացրեց և զարգացրեց նկարիչների ներկապնակը։ Ուիլյամ Թըրները փորձարկումներ է արել նոր կոբալտ կապույտով, որը իմպրեսիոնիստների շրջանում ամենակիրառելի տասներկու գույներից էր, տասներկուսն էլ նոր և արհեստական գույներ էին՝ ներառյալ կոբալտ կապույտը, ուլտրամարինը և լազուրը[65]։

19-րդ դարի գեղանկարչության վրա մեծ ազդեցություն է թողել լրացուցիչ գույների տեսությունը, որը զարգացրել է ֆրանսիացի քիմիկոս Միշել Էուժեն Շևրուլը 1828 թվականին և հրապարակել 1839 թվականին։ Նա ցուցադրել է, թե ինչպես լրացուցիչ գույների միախառնումով, ինչպես կապույտը և դեղնանարջնագույնը կամ ուլտրամարինը և դեղինը, մեկը մյուսի կողքին ուժգնանում է յուրաքանչյուրի վառ երանգը «մինչև իրենց տոնայնության գագաթնակետ»[66]։ 1879 թվականին ամերիկացի ֆիզիկոս Օգդեն Ռուդը գիրք հրատարակեց, որտեղ նկարագրվում էին սպեկտրի յուրաքանչյուր գույնի լրացուցիչ երանգները[67]։ Գեղանկարչության այդ սկզբունքը կիրառել է Կլոդ Մոնեն «Տպավորություն-Լուսաբաց-Մառախուղ»-ում (1872), որտեղ նա վառ կապույտ գույնի հետ օգտագործել է վառ նարնջագույն արև, և իր «Ռեգատ Արժանտյո» (1872) նկարում, որտեղ նա նարջագույն արևը նկարել է կապույտ ջրին հակառակ։ Գույները պայծառացնում են մեկը մյուսին։ Ռենուարը կիրառել էր կոբալտ կապույտ ջրի և նարնջագույն արևի նույն կոնտրաստը «Canotage sur la Seine» (1879–1880) նկարում։ Ե՛վ Մոնեն, և՛ Ռենուարը սիրում էին օգտագործել մաքուր գույներ՝ առանց խառնուրդի[65]։

Մոնեն և իմպրեսիոնիստներն առաջիններից էին, որոնք նկատեցին, որ ստվերները լի են գույներով։ Իր «La Gare Saint-Lazare» նկարում մոխրագույն ծուխը, գոլորշին և մուգ ստվերներն իրականում բաղկացած էին իրար խառնված վառ ներկերից՝ կոբալտ կապույտ, կապտաշագանակագույն, արհեստական ուլտրամարին, զմրուխտ կանաչ, Guillet կանաչ, դեղին քրոմ, խրուկաներկ (ալ կարմիր գույն) և կարմիրից[68]։ Կապույտը իմպրեսիոնիստ նկարիչների սիրելի գույներից էր, որոնք օգտագործում էին այն ոչ միայն բնությունը պատկերելու համար, այլև տրամադրություն, հույզեր և միջավայր ստեղծելու համար։ Կոբալտ կապույտը Օգյուստ Ռոդենի և Վինսենթ վան Գոգի սիրելիներից էր։ Այն նման էր գունախճիկին, որը դարեր շարունակ օգտագործվել էր կապույտ ապակի ստանալու համար, հետո այն բարելավել էր ֆրանսիացի քիմիկոս Լուի Ժակ Տենարը, որը ներկայացրել է այն 1802 թվականին։ Այն շատ կայուն էր, բայց չափազանց թանկ։ Վան Գոգն իր եղբայր Թեոյին գրել է. «Կոբալտը [կապույտը] աստվածային գույն է, և չկա ավելի գեղեցիկը իրերի շուրջ մթնոլորտ ստեղծելու համար»[69]։

Վան Գոգը պատմել է իր եղբայր Թեոյին, թե ինչպես է ինքն ստեղծել երկինքը. «Մուգ կապույտ երկինքը տեղ-տեղ պատված է հիմնական կոբալտ կապույտից ավելի մուգ ամպերով, իսկ մյուսները՝ ավելի բաց կապույտ են, ինչպես Ծիր Կաթինի կապտավուն սպիտակը... ծովը շատ մուգ ուլտրամարին է, ափը մանուշակագույնի և բաց կարմիրի երանգ, ինչպես ես եմ տեսնում, մի քանի թփեր պրուսական կապույտից»[70]։

Կապույտ հանդերձանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապույտը 13-րդ դարում Եվրոպայում դարձել է հարուստների և հզորների բարձ նորաձևության գույն, երբ այն կրում էր Լյուդովիկոս IX Ֆրանսիայում, որը հայտնի է Սուրբ Լուի անունով (1214-1270)։ Կապույտ կրելը ենթադրում էր տիտղոս և հարստություն, իսկ կապույտ հագուստը սահմանափակվում էր վերնախավի կիրառությամբ[71]։ Չնայած դրան՝ կապույտը փոխարինվեց սևով, որը 14-րդ դարի իշխանական գույնն էր, երբ եվրոպական արքայազանները, ապա առևտրականները և բանկիրները ցանկանում էին ցուցադրել իրենց լրջությունը, արժանապատվությունը և բարեպաշտությունը (տե՛ս սև

Կապույտն աստիճանաբար նորաձևություն է վերադարձել 17-րդ դարում, որպես վառ գունապնակի երանգ, որը հանդես էր գալիս չափազանց ընտիր հագուստներում։ Ժամանակակից կապույտ գործնական հագուստն իր արմատներով գալիս է Անգլիայից 17-րդ դարի կեսերից։ 1665 թվականի լոնդոնյան համաճարակից և 1666 թվականի Լոնդոնի հրդեհից հետո Անգլիայի Չարլզ II արքան հրահանգել էր, որ իր արքունականները կրեն պարզ հագուստներ, թիկնոցներ և բրիջներ (զինվորական կամ հեծյալի անդրավարտիք), իսկ գունապնակը կազմում էին կապույտը, մոխրագույնը, սպիտակը և դեղնաշագանակագույնը։ Լայնորեն ընդօրինակվելով՝ տղամարդկանց նորաձևության այս ոճը գրեթե դարձել է Լոնդոնի առևտրային դասի և անգլիացի ջենտլմենների համազգեստը[72]։

Ամերիկայի հեղափոխության ընթացքում Անգլիայի Վիգ կուսակցության առաջնորդ Չարլզ Ջեյմս Ֆոքսը կրում էր կապույտ վերարկու և դեղնաշագանակագույն բաճկոնակ ու բրիջ, որոնք Վիգ կուսակցության գույներն էին և Ջորջ Վաշինգտոնի համազգեստի գույները, որի սկզբունքների համակիրն էր։ Տղամարդկանց հագուստը հետևում էր այդ ժամանակների զինվորական համազգեստին, հատկապես հեծելազորի հագուստին[72]։

19-րդ դարի սկզբին՝ ապագա արքա Ջորջ 4-րդի ռեգենտության ընթացքում կապույտ հագուստը վերափոխեց արքունական Ջորջ Բո Բրումելը։ Բրումելը ստեղծել էր հագուստ, որը լրիվ համապատասխանում էր մարդու կազմվածքին։ Նոր ոճն ուներ կտրվածքով երկար պոչ և երկար, նեղ անդրավարտիք, որպեսզի փոխարինի նախորդ դարի բրիջին ու մինչև ծնկները հասնող զուգագուլպաներին։ Նա կիրառել էր պարզ գույներ, ինչպես՝ կապույտ և գորշ, որպեսզի ուշադրությունը կենտրոնացնի մարմնի կառուցվածքի վրա, և ոչ թե հագուստի։ Բրումելը նշել է. «Եթե մարդիկ շրջվում են, որ նայեն ձեզ փողոցում, ուրեմն դուք լավ չեք հագնված»[73]։ Այս նորաձևությունը ընդունեց խնամակալ արքայազնը,ապա Լոնդոնի հասարակությունը և բարձր խավը։ Սկզբում վերարկում և անդրավարտիքը տարբեր գույների էին, բայց 19-րդ դարում նորաձև դարձավ միագույն կոստյումը։ 19-րդ դարի վերջին սև կոստյումը Անգլիայում և Ամերիկայում դարձավ գործարար մարդկանց համազգեստը։ 20-րդ դարում սև կոստյումը հիմնականում փոխարինվեց մուգ կապույտ կամ գորշ կոստյումով[72]։

20-21-րդ դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի սկզբին շատ արվեստագետներ կապույտը համարել են զգացմունքային ուժեղ գույն, դարձրել այն իրենց նկարների կենտրոնական տարրը։ «Կապույտ շրջանի» (1901–1904) ընթացքում Պիկասոն օգտագործել է կապույտ և կանաչ գույներ, որպեսզի ստեղծի մելանխոլիկ տրամադրություն։ Ռուս սիմվոլիստ գեղանկարիչ Պավել Կուզնեցովը և նկարչական «Կապույտ վարդ» խումբը (1906–1908) կիրառում էր կապույտը, որպեսզի ստեղծի ֆանտաստիկ և էկզոտիկ միջավայր։ Գերմանիայում Վասիլի Կանդինսկին և այլ ռուս էմիգրանտներ ձևավորեցին արվեստի «Der Blaue Reiter» (Կապույտ հեծյալ) խմբակը և օգտագործում էին կապույտը՝ որպես հոգևորի և հավերժության խորհրդանիշ[74]։ Անրի Մատիսը արտահայտիչ կապույտ էր կիրառում՝ երևան հանելու այն զգացմունքները, որոնք ցանկանում էր՝ զգային դիտողները։ Մատիսը գրել է. «Հաստատապես կապույտը թափանցում է ձեր հոգին»[75]։

20-րդ դարի երկրորդ կեսի արվեստում աբստրակտ իմպրեսիոնիզմի շարժման ներկայացուցիչ նկարիչները եռանդով օգտագործում էին կապույտ և այլ գույներ իրենց մաքուր ձևով՝ առանց փորձելու դրանով արտահայտել որևէ գաղափար կամ հույզ։ Նկարիչ Մարկ Ռոթկոն նկատել է, որ գույնը «միայն միջոց է», նրա հետաքրքրությունը «մարդկային զգացմունքների ողբերգության, զմայլանքի, կործանման և այլնի արտահայտման մեջ է»[76]։

Նորաձևության մեջ կապույտը, հատկապես՝ մուգ կապույտը համարվում է լուրջ, բայց ոչ մռայլ գույն։ 20-րդ դարի կեսերին կապույտը փոխարինեց սևին՝ որպես տղամարդկանց գործնական կոստյումների հիմնական գույն, այն կոստյումների, որոնք սովորաբար կրում էին քաղաքական և գործարար առաջնորդները։ ԱՄՆ-ում և Եվրոպայում հասարակական հարցումները ցույց էին տալիս, որ կապույտը հարցվողների ավելի քանի հիսուն տոկոսի սիրելի գույնն է։ Դրան հետևում էր կանաչը քսան տոկոսով, իսկ սպիտակը և կարմիրը յուրաքանչյուրը ութ տոկոս էին[77]։

Գերմանիայից Սան Ֆրանցիսկո արտագաղթած Լևի Շտրաուսը 1873 թվականին մտածեց ամուր աշխատանքային տաբատներ, որոնք կարված էին ջինսե կտորից և ներկված էին ինդիգոյով՝ կոչելով դրանք կապույտ ջինսեր։ 1935 թվականին դրանք հասան մինչև բարձր նորաձևություն՝ հանդես գալով «Vogue» ամսագրում։ 1950-ական թվականների կեսերին այն դարձել էր ԱՄՆ-ի, Եվրոպայի, աշխարհի երիտասարդների հագուստի հիմնական մասերից։

Կապույտը նաև համարվում է այն գույնը, որը չի պարունակում իր մեջ ահարկու, վախեցնող երանգ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից հետո կապույտը ընդունվել է որպես բազմաթիվ կարևոր համաշխարհային կազմակերպությունների գույն, ինչպես՝ Ազգերի միություն, Եվրոպայի Խորհուրդ, ՅՈՒՆԵՍԿՕ, Եվրոպական միություն, ՆԱՏՕ։ Ազգերի միության խաղաղապահ զինվորները կրում էին կապույտ սաղավարտներ, որպեսզի ընդգծեն իրենց խաղաղարար դերը[78]։

20-րդ դարում հայտնաբերվեցին կապույտ ստանալու նոր ձևոր, ինչպես խեմիլյումինեսցենցիան, որը քիմիական ռեակցիաների միջոցով կապույտ լույս ստանալն է։

20-րդ դարում նաև հնարավոր եղավ ունենալ սեփական կապույտ գույնը։ Ֆրանսիացի նկարիչ Իվ Քլեյնը ֆրանսիացի ներկավաճառի հետ ստեղծեց հատուկ կապույտ, որը կոչեց International Klein Blue (Միջազգային Քլեյն կապույտ), որը արտոնագրեց։ Այն ստեղծել էր ուլտրամարինի և Rhodopa բուսախեժի համակցումից, որն ստացվեց յուրահատուկ վառ գույն։ Լոս Անջելես Դոջերս բեյսբոլի թիմը ստեղծեց իր սեփական կապույտը՝ կոչելով այն Dodger blue (Դոջեր կապույտ)։ Որոշ ամերիկյան համալսարաններ հնարեցին նոր կապույտ երանգներ իրենց գույների համար։

Համացանցի ծագման հետ կապույտը դարձավ գրաֆիկ զննարկիչներում հիպերհղումների սովորական գույնը (թեպետ շատ զննարկիչներում հղումը դառնում է մանուշակագույն, երբ այցելում եք այն), որպեսզի արտահայտիչ երևա ընթերցողների համար մնացած տեքստի մեջ։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անգլերենում կապույտը հաճախ ներկայացնում է մարդկային տխուր զգացմունքները, օրինակ՝ "He was feeling blue" (Նա իրեն տխուր է զգում)։
  • Գերմաներենում «կապույտ» լինել (blau sein) նշանակում է խմած լինել։ Դա գալիս է մեզի հնագույն կիրառությունից, հատկապես շատ ալկոհոլ օգտագործած տղամարդու մեզի, ըստ որի՝ դրանով թրջած, ինդիգոյով կամ լրջաներկով ներկված կտորն ավելի լավ էր լինում[79]։ Դա նաև կարող է կապված լինել անձրևի հետ, որին վերաբերում են որպես դեպրեսիվ զգացմունքների ազդակի[80]։
  • Կապույտը երբեմն կարող է նշանակել երջանկություն և լավատեսություն հայտնի երգերում[81]՝ սովորաբար կապելով կապույտ երկնքի հետ[82]։
  • Գերմաներենում մարդը, որը հաճախ է նայում աշխարհին կապույտ աչքերով, ինչ-որ չափով միամիտ մարդն է[83]։
  • Արևմտյան կիսագնդում կապույտը սովորաբար խորհրդանշում է տղաներին՝ ի հակադրություն աղջիկների վարդագույնի։ Վաղ 1900-ականներին կապույտը աղջիկների գույնն էր, քանի որ այն ավանդաբար Մարիամ Աստվածածնի գույնն էր արևմտյան արվեստում, իսկ վարդագույնը՝ տղաների, քանի որ այն նման, մոտ էր կարմիրին, որն էլ համարվում է տղամարդկային գույն)[84]։
  • Չինաստանում կապույտը սովորաբար զուգորդվում է տառապանքի, ուրվականների և մահվան հետ[85]։ Չինական ավանդական օպերայում չարագործ կերպարի դեմքը կապույտ երանգ է ունենում[86]։
  • Թուրքիայում և Կենտրոնական Ասիայում կապույտը սգո գույն է[85]։
  • Հյուսիսային Աֆրիկայի տուարեգ ցեղի տղամարդիկ կրում են կապույտ գլխափաթթոցներ, որոնք կոչվում են tagelmust, ինչը պաշտպանում է նրանց արևից և Սահարայի անապատի քամոտ ավազից։ Այն ներկվում է ինդիգոյով։ Բացի ներկանյութը, որը կիրառում են թանկարժեք ջրով, տագելմուստը ներկվում է փոշենյութային ինդիգոյով։ Կապույտ գույնն անցնում է մաշկին, ինչը համարվում է ազնվության և առատության նշան[87]։ Եկվորները կոչել են նրանց Սահարայի «կապույտ մարդիկ»[88]։
  • Ամերիկայի հարավ-արևմուտքում գտնվող հոփի ժողովրդի մշակույթում կապույտը խորհրդանշում է արևմուտքը, որը համարում էին մահվան տուն։ Կապույտ փետուր տանող մարդու մասին երազը համարվում էր չափազանց վատ նախանշան[85]։
  • Թաիլանդում կապույտը կապվում է Թաի արևային օրացույցի ուրբաթ օրվա հետ։ Բոլորը ուրբաթ օրերին կարող են կապույտ կրել, և ուրբաթ օրը ծնված մարդը կարող է իր գույնը համարել կապույտը։

Որպես ազգային և միջազգային գույն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապույտի տարբեր երանգներ տարբեր ժողովուրդների ազգային գույներ են։

Քաղաքականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բյուզանդական կայսրությունում Կապույտները և Կանաչները մայրաքաղաքի ամենաակնառու քաղաքական կուսակցական խմբակներն էին։ Նրանք վերցրել էին իրենց անունները Կոստանդնուպոլսի ձիարշավարանի ամենահայտնի երկու կառքարշավային թիմերից[91]։
  • Blue բառը Անգլիայում կիրառվել է 17-րդ դարից՝ որպես արհամարհական հատկանշում քարացած բարոյական նորմերին և դրանք պահողներին՝ հատկապես կապույտ զուգագուլպաներով, որպես հիշատակում 1653 թվականին պառլամենտում Օլիվեր Կրոմվելի աջակիցներին։
  • 18-րդ դարի կեսին կապույտը Թորի կուսակցության գույնն էր, որը ընդդիմադիր կուսակցություն էր Անգլիայում, Շոտլանդիայում և Իռլանդիայում, որը համակիր էր Բրիտանական միապետությանը և վերնախավի իշխանությանը, իսկ իշխող Վիգերի գույնը նարնջագույնն էր։ Երկգույնանի դրոշները կարելի է տեսնել Ուիլյամ Հոգարթի՝ 1754–55 թվականներին ստեղծված «Պառլամենտի ընտրություններ» նկարների տպագրությունների շարքի ընտրամասերում։ Կապույտը այժմ էլ մնում է Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության գույնը։
  • Ամերիկայի հեղափոխության ժամանակ Թորերի կուսակցությունը իշխանության գլուխ էր կանգնած, կապույտը և դեղնաշագանակագույնը դարձան նրանց ընդդիմադիր Վիգերի գույները։ Դա դարձավ Վիգերի քաղաքական գործիչ տիկին Քրյուի 1784 թվականին ասված հայտնի ճառի նյութ. «Դեղնաշագանակագույնը և կապույտը և դուք բոլորդ»։ Դրանք նաև Ամերիկյան հեղափոխության ժամանակ ամերիկացի հայրենասերների, որոնք համակիր էին Վիգերին և Ջորջ Վաշինգտոնի գլխավորած մայրցամաքային զորքերի գույներն էին[92]։
  • Ֆրանսիական հեղափոխության և դրան հետևած Վանդեական պատերազմների ընթացքում կապույտը հեղափոխական կառավարության զինվորների հանդերձանքի գույնն էր, իսկ միապետականները կրում էին սպիտակ։
  • Բրետոնական կապույտները (The Breton blues) լիբերալ, հակակղերական քաղաքական շարժման անդամներ էին Բրետոնում 19-րդ դարի սկզբին։
  • Կապույտշապիկավորները ծայրահեղ աջակողմյան կիսառազմական շարժման անդամներ էին Իռլանդիայում 1930-ականներին։
  • Կապույտը զուգորդվում է Եվրոպայի բազմաթիվ կենտրոնաձիգ լիբերալ քաղաքական կուսակցությունների հետ, ներառյալ Մարդկանց կուսակցություն ազատության և դեմոկրատիայի համար (Նիդերլանդներ), Բարենորոգչական շարժում և Ազատ ֆլամանդական լիբերալներ և դեմոկրատներ (Բելգիա), Դեմոկրատական կուսակցություն (Լյուքսեմբուրգ), Լիբերալ կուսակցություն (Դանիա) և Լիբերալ մարդկանց կուսակցություն (Շվեդիա)։
  • Կապույտը Բրիտանիայի Պահպանողական կուսակցության և Կանադայի Պահպանողական կուսակցության գույնն է։
  • ԱՄՆ-ում հեռուստամեկնաբանները օգտագործում են «կապույտ նահանգներ» եզրույթը այն նահանգների համար, որոնք նախագահական ընտրությունների ժամանակ ավանդականորեն քվեարկում են հօգուտ Դեմոկրատական կուսակցության, և «կարմիր նահանգներ», որոնք քվեարկում են Հանրապետական կուսակցության համար[93]։
  • Կանադայի Քվեբեկ նահանգում կապույտները նրանք են, ովքեր կողմ են Քվեբեկի գերիշխանությանը՝ ի տարբերություն դաշնապետապաշտների։ Կապույտը «Parti québécois» և «Parti libéral du Québec» կուսակցությունների գույնն է։
  • Կապույտը Պուերտո Ռիկոյի Նոր առաջադիմական կուսակցության գույնն է։
  • Բրազիլիայում կապույտ են կոչվում այն նահանգները, որտեղ գերիշխում է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ ի հակադրություն Աշխատավորական կուսակցության, որը սովորաբար ներկայանում է կարմիր։
  • Կապույտ օրենքը օրենքի տեսակ է, որը բնորոշ է ԱՄՆ-ին և Կանադային, նախատեսված է կրոնական նորմաների կատարման համար, մասնավորապես կիրակի օրվա պահպանումը որպես ժամերգության կամ հանգստի օր, ինչպես նաև կիրակի օրվա գնումների սահմանափակումը։
  • Կապույտ տունը Հյուսիսային Կորեայի նախագահի նստավայրն է[94]։

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կապույտը ընդհանուր քրիստոնեության և մասամբ կաթոլիկության մեջ զուգակցվում է հատկապես կույս Մարիամի կերպարի հետ[95][96][97]։
  • Կապույտը հինդուիզմում։ Բազմաթիվ աստվածներ պատկերվել են կապտավուն մաշկով, հատկապես նրանք, ովքեր կապ են ունեցել Վիշնուի հետ, որը աշխարհի պահապանն էր և այդ կերպով կապված էր ջրի հետ։ Կրիշնան և Ռամը՝ Վիշնուի ավատարները, սովորաբար կապույտ էին։ Շիվան՝ կործանողը, ևս պատկերվել է բաց կապույտ երանգների մեջ և կոչվել է «neela kantha» կամ կապտակոկորդ, քանի որ թույն էր կուլ տվել աստվածների և դևերի պատերազմի ժամանակ՝ հօգուտ աստվածների։ Կապույտը կիրառվում է խորհրդանշորեն ներկայացնելու հինգերորդը, կոկորդայինը, չակրան (Վիշուդհա)[98]։
  • Կապույտը հուդայականության մեջ։ «Թորայում»[99] եբրայեցիներին հրամայված էր թողնել ծոպեր՝ թզիթզիթներ, իրենց հագուստների ծայրերին, և հյուսել ծոպերը «ոլորված (թեխելեթ) կապույտ թելերով»[100]։ Հնագույն ժամանակներում կապույտ թելերը պատրաստվել են միջերկրածովյա խեցիներից ստացված ներկով և կոչվել է հիլազոն։ Մայմոնիդը մեկնաբանել է այս կապույտը որպես «միջօրեի մաքուր երկնքի» գույն, Ռաշին՝ երեկոյան երկնքի գույն[101]։ Համաձայն որոշ ռաբբի իմաստունների՝ կապույտը Տիրոջ լուսապսակի գույնն է[102]։ Այս գույնին ուշադիր նայելը օգնում է մեդիտացիային, թույլ է տալիս մեզ նշմարել «սապֆիրի սալահատակը, որը նման է հենց մաքրության համար երկնքին», ինչը Աստծո գահի նման է[103]։ Խորանի շատ առարկաներ, անապատի շարժական սրբավայրեր, բազմաթիվ անոթներ, Ուխտի տապանակը պատված են լինում կապույտ կտորով տեղից տեղ տեղափոխելու ժամանակ[104]։

Գենդեր[խմբագրել | խմբագրել կոդը]

All Nippon Airways-ի Բոինգ 767-300 ինքնաթիռում կիրառվող նշան կանանց ու տղամարդկանց համար

Կապույտը առաջին անգամ որպես սեռի ցուցիչ օգտագործվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (աղջիկների կամ տղաների համար), և առաջին անգամ հաստատվել է որպես տղամարդկանց նշան 1940-ականներին[105]։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բլյուզը (blues) երաժշտական հայտնի ոճ է, որն ստեղծել են աֆրոամերիկացի երաժիշտները ԱՄՆ-ում 19-րդ դարում և ունի աֆրիկյան երաժշտական արմատներ[106]։ Այն հիմնականոմ արտահայտում է տխրություն և մելանխոլիա։
  • Կապույտ նոտան երաժշտական նոտա է, որը արտահայտչության նպատակով կատարվում կամ երգվում է ավելի ցածր բարձրության վրա, քան հիմնական գամման է՝ տալով փոքր-ինչ մելանխոլիկ երանգ։ Սա ավելի հաճախ օգտագործվում է ջազում և բլյուզում[107]։
  • Բլյուգրասը ամերիկյան քանթրի երաժշտության ենթաժանր է, ծագումով Կենտուկի նահանգից և Ապալաչների լեռներից։ Այն իր արմատներով գալիս է իռլանդական, շոտլանդական և անգլիական երաժշտական ավանդույթներից[108]։

Արտահայտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • True blue («ճշմարիտ կապույտ») արտահայտությունը ԱՄՆ-ում նշանակում է անձնվեր և հավատարիմ[109]։
  • Բրիտանիայում հարսնացուին հարսանիքի ժամանակ խորհուրդ են տալիս կրել «ինչ-որ հին իր, ինչ-որ նոր իր, ինչ-որ փոխառնված իր, ինչ-որ կապույտ իր» որպես հավատարմության և ազնվության նշան։ Կապույտ շափյուղայով ամուսնական մատանին խորհրդանշում է նվիրվածություն[110]։
  • Կապույտը հաճախ խորհրդանշում է գերազանցություն, հռչակ։ Միացյալ Թագավորության թագուհին և Գերմանիայի կանցլերը պաշտոնական արարողությունների ժամանակ հաճախ կրում են կապույտ գոտի (ուսկապ)։ ԱՄՆ-ում կապույտ ժապավենը սովորաբար համարվում է բարձրագույն պարգևը ցուցադրությունների և տոնավաճառների ժամանակ։ «Կապույտ ժապավենը» 19-րդ և 20-րդ դարերում ամենարագ անդրատլանտյան շոգենավերին տրվող մրցանակ և դրոշ էր։
  • Կապույտ խաղանիշը լավ ու վատ ժամանակներում որակի և վստահության վարկանիշ ունեցող ընկերության ակցիան է։ Եզրույթը ստեղծվել է Նյու Յորքի ֆոնդային բիրժայում 1923 կամ 1924 թվականին և եկել է պոկերից, որտեղ ամենաբարձր արժույթով խաղանիշերը կապույտ են[111]։
  • Կապույտ արյուն ունենալ նշանակում է ազնվական լինել։ Սա գալիս է իսպաներեն «sangre azul» արտահայտությունից, որն ասում էին իսպանացի արքունականների գունատ մաշկի և աչքի ընկնող կապույտ երակների համար[112]։
  • Կապույտը նաև կապված է աշխատանքի և բանվոր դասի հետ։ Կապույտը ջինսե արտահագուստի և այլ աշխատանքային համազգեստների ընդհանուր գույնն է։ Ամերիկայում «կապույտ օձիքով» աշխատողներ ասում են նրանց, ովքեր որակավորված կամ առանց որակավորվելու աշխատում են իրենց ձեռքերով և չեն կրում գործնական կոստյումներ («սպիտալ օձիքով» աշխատողները)։
  • Կապույտն ավանդաբար զուգորդվում է ծովի և երկնքի հետ, անվերջության և տարածության հետ։ Նավաստիների համազգեստները սովորաբար մուգ կապույտ են, իսկ օդային ուժերինը՝ բաց կապույտ։ «Վայրի կապույտ այնտեղ» արտահայտությունը ԱՄՆ օդային ուժերի հիմնից է և նշանակում է երկինքը[113]։
  • Սովորաբար ծորակի վրա կապույտով են նշվում սառը ջրի փականները։
  • Բլյուսթոքինգը (Bluestocking, մտավորական կին կամ կանացիությունից զուրկ կին, բառացի՝ կապույտ գուլպա) 18-րդ դարի արհամարհական արտահայտություն էր բարձր դասի կանանց մասին, որոնք հետաքրքրվում էին արվեստով և ինտելեկտուալ կյանքով ու մերժում նորաձևությունը։ Սկզբում այդպես էին անվանում տղամարդկանց և կանանց, որոնք հասարակության մեջ սև մետքասե գուլպաների փոխարեն կրում էին հասարակ կապույտ բրդե գուլպաներ։
  • Կապույտը հաճախ զուգորդվում է մելանխոլիայի հետ[112]։
  • Անգլախոս երկրներում կապույտ գույնը երբեմն զուգորդվում է սեռական անվայելության հետ. օրինակ՝ «կապույտ կատակերգություն», «կապույտ ֆիլմ» (պոռնոգրաֆիկ ֆիլմերի մեղմասացական անվանում)։
  • Կապույտը որպես կանոն զուգահեռվում է աուտիզմի և Autism Speaks ընկերության հետ։ Սակայն կազմակերպության քարոզած գաղափարախոսության շուրջ ծագած տարաձայնությունների արդյունքում այժմ ստեղծվել է նաև աուտիզմի հետ կապված ավելի փոքր կազմակերպություն, որը ներկայանում է կարմիր գույնով։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռինքբոլի կապույտ գնդակ

Շատ մարզական թիմերը որպես իրենց պաշտոնական գույն ընտրում են կապույտը կամ օգտագործում են այն այլ գույների հետ։ Բացի այդ՝ կապույտը առկա է բազմաթիվ մարզական կազմակերպությունների պատկերանիշների վրա։ կարմիրից հետո կապույտը ակումբների շրջանում ամենատարածված ոչ սպիտակ գույնն է։

Հին ժամանակների կապույտ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հռոմեական կայսրության վաղ շրջանում՝ Կալիգուլայի, Ներոնի և այլ կայսրերի կառավարման ընթացքում, կապույտը մրցարշավի մարտակառքերի հայտնի թիմի գույն էր, որը հանդես էր գալիս Հռոմի Մեծ կրկեսում ընդդեմ Կանաչների, Կարմիրների և Սպիտակների[91]։
  • Բյուզանդական կայսրության ժամանակ Կապույտները և Կանաչները ամենահայտնի մրցարշավային մարտակառքերի թիմերն էին, որոնք մասնակցում էին Կոստանդնուպոլսի կրկեսում։ Յուրաքանչյուրը կապված էր ուժեղ քաղաքական խմբի հետ, և Կանաչների ու Կապույտների անդամների միջև վեճերը երբեմն դառնում էին անզուսպ։ Ք. հ. 532 թվականի՝ Հուստինիանոս 1-ինի կառավարման ժամանակվա մի մրցավեճից հետո առաջացել են անկարգություններ երկու խմբավորման միջև, որի ընթացքում այրվել է մայր տաճարը և Կոստանդնուպոլիսի կենտրոնի մեծ մասը։ Սպանվել են ավելի քան երեսուն հազար մարդ[114]։

Ֆուտբոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլի միջազգային ընկերություններում կապույտը հանդերձանքի ամենատարածված գույներից է, քանի որ ազգերի մեծ մասն իրենց դրոշում ունեն կապույտ։ Արժանահիշատակ է հատկապես ՖԻՖԱ Աշխարհի քառակի գավաթակիր Իտալիայի ազգային հավաքականը, որի անդամները կրում են կապույտ հանդերձանք՝ իտալական պետությունները միավորած Սավոյների արքայական տոհմի այսպես կոչված Azzuro Savoia (սավոյ լազուր) գույնով։ Հենց թիմը հայտնի է Gli Azzurri (Կապույտներ) անունով[115]։ Կապույտ շապիկներով Աշխարհի մեկ այլ գավաթակիր է Ֆրանսիան, որոնք հայտնի են Les Bleus (Կապույտներ) անունով։ Երկու անգամ Աշխարհի գավաթը նվաճած երկու հարևան ազգություններ՝ Արգենտինան և Ուրուգվայը, կրում են բաց կապույտ շապիկներ, առաջինը՝ սպիտակ զոլերով։ Ուրուգվայը հայտնի է La Celeste անունով, որն իսպաներեն նշանակում է «երկնագույն», իսկ Արգենտինային կոչում են Los Albicelestes, իսպաներեն՝ երկնագույն և սպիտակներ[116]։

ՖԻՖԱ-յի ղեկավարող մարմնի պատկերանիշի վրա կան կապույտ գծեր։ Եվրոպական ֆուտբոլի ղեկավար մարմինը՝ ՈւԵՖԱ-ն, օգտագործում է կապույտի երկու երանգներ՝ ստեղծելու Եվրոպայի քարտեզը իր պատկերանշանի կենտրոնում[117]։ Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան, Օվկիանայի ֆուտբոլի կոնֆեդերացիան և ԿՈՆԿԱԿԱՖ-ը (Հյուսիսամերիկյան, կենտրոնամերիկյան և կարիբյան ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիան) իրեն պատկերանշանների մեջ օգտագործում են կապույտ տեքստ։

Հյուսիսամերիկյան մարզական լիգաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ և Կանադայի բեյսբոլի բարձրագույն լիգայում և Բեյսբոլի պրեմիեր լիգայում կապույտը սպիտակի և կարմիրի հետ լիգայի պաշտոնական լոգոների ամենատարածված երեք գույներից մեկն է։ Տորոնտոյի մի թիմ՝ Օնտարիոն, կոչվում է նաև Բլյու Ջեյս։ Տասնյոթ տարբեր թիմեր հիմնականում ունեն կապույտ գլխարկներ կամ ինչ-որ ձևով օգտագործում են այդ գույնը։

Բասկետբոլի ազգային ասոցիացիան լոգոյի գույներից մեկը ևս կապույտն է կարմիրի և սպիտակի հետ, ինչպես նաև դրա կանացի համարժեքում՝ Կանանց բասկետբոլի ազգային ասոցիացիայում՝ մինչև 2011 թվականի մարտի 28-ից, երբ վերջինս լոգոյում ներառել է նարնջագույնը և սպիտակը։ NBA-ի նախկին խաղացող Թեոդոր Էդվարդսի մականունը եղել է «Կապույտ»։ NBA-ի տասնհինգ թիմ իրենց խաղազգեստում ունեն կապույտ։

Ֆուտբոլի ազգային լիգան, որն ամերիկյան ֆուտբոլի լիգայի առաջատարն է ԱՄՆ-ում, իր պաշտոնական տարբերանշանում սպիտակի և կարմիրի հետ օգտագործում է նաև կապույտ։ Ֆուտբոլի ազգային լիգայի տասներեք թիմ կիրառում են կապույտը։

Հոկեյի ազգային լիգան Կանադայի և ԱՄՆ-ի տափօղակով հոկեյի գլխավոր սպորտային կազմակերպություններից մեկն է, իր պաշտոնական պատկերանիշում օգտագործում է կապույտ։ Կապույտը լիգայի բազմաթիվ թիմերի հիմնական գույնն է՝ Բաֆալո Սեյբրզ, Կոլումբուս Բլու Ջեքեթս, Էդմոնտոն Օյլերս, Նյու Յորք Այլենդերս, Նյու Յորք Ռենջերս, Սենթ Լուիս Բլյուզ, Տորոնտո Մեյփլ Լիֆս, Տամպա Բեյ Լայթնինգ, Վանկուվեր Քենաքս, Վինիպեգ Ջեթս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Michel Pastoureau, Bleu – Histoire d'une couleur
  2. 2,0 2,1 2,2 Heller, 2009
  3. Հայերէն արմատական բառարան, Հրաչեայ Աճառեան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչութիւն, Երեւան, 1926։
  4. Webster's Seventh New Collegiate Dictionary, (1970).
  5. Friar Stephen, ed. (1987)։ A New Dictionary of Heraldry։ London: Alphabooks/A&C Black։ էջեր 40, 343։ ISBN 0-906670-44-6 
  6. «Why is the sky Blue?»։ ucr.edu։ Արխիվացված օրիգինալից 2015-11-02-ին 
  7. "Human color vision and the unsaturated blue color of the daytime sky Archived 2011-07-15 at the Wayback Machine.", Glenn S. Smith, American Journal of Physics, Volume 73, Issue 7, pp. 590–597 (2005).
  8. Anne Marie Helmenstine։ «Why Is the Ocean Blue?»։ About.com Education։ Արխիվացված օրիգինալից 2012-11-18-ին 
  9. Eva Heller, Psychologie de la coulour (2009), p. 14
  10. «Melanin in human irides of different color and age of donors»։ Pigment Cell Res. 18 (6): 454–64։ 2005։ PMID 16280011։ doi:10.1111/j.1600-0749.2005.00268.x 
  11. «Characterization of melanins in human irides and cultured uveal melanocytes from eyes of different colors»։ Exp. Eye Res. 67 (3): 293–99։ 1998։ PMID 9778410։ doi:10.1006/exer.1998.0518 
  12. 12,0 12,1 Fox Denis Llewellyn (1979)։ Biochromy: Natural Coloration of Living Things։ University of California Press։ էջ 9։ ISBN 0-520-03699-9։ Արխիվացված օրիգինալից 2015-10-03-ին 
  13. Mason Clyde W. (1924)։ «Blue Eyes»։ Journal of Physical Chemistry 28 (5): 498–501։ doi:10.1021/j150239a007 
  14. 14,0 14,1 Douglas Belkin (October 17, 2006)։ «Don't it make my blue eyes brown Americans are seeing a dramatic color change»։ The Boston Globe։ Արխիվացված օրիգինալից February 23, 2012-ին 
  15. «Pigmentation, the Pilous System, and Morphology of the Soft Parts»։ altervista.org։ Արխիվացված օրիգինալից-ից 26 July 2011-ին 
  16. statement by Hans Eiberg from the Department of Cellular and Molecular Medicine at the University of Copenhagen
  17. 17,0 17,1 Weise, Elizabeth. (2008-02-05) More than meets the blue eye: You may all be related Archived 2012-09-10 at the Wayback Machine.. Usatoday.com. Retrieved on 2011-12-23.
  18. Pastoureau, M., & Cruse, M. I. (2001). Blue: The history of a color p. 64. Princeton, NJ: Princeton University Press.
  19. See Michel Pastoureau, Blue: Histoire d'une couleur, pp. 13–17.
  20. Moorey Peter Roger (1999)։ Ancient mesopotamian materials and industries: the archaeological evidence։ Eisenbrauns։ էջեր 86–87։ ISBN 978-1-57506-042-2։ Արխիվացված օրիգինալից 2015-10-03-ին 
  21. Alessandro Bongioanni & Maria Croce (ed.), The Treasures of Ancient Egypt: From the Egyptian Museum in Cairo, Universe Publishing, a division of Ruzzoli Publications Inc., 2003. p. 310
  22. Chase, W.T. 1971, "Egyptian blue as a pigment and ceramic material." In: R. Brill (ed.) Science and Archaeology. Cambridge, Mass: MIT Press. 0-262-02061-0
  23. J. Baines, "Color Terminology and Color Classification in Ancient Egyptian Color Terminology and Polychromy", in The American Anthropologist, volume LXXXVII, 1985, pp. 282–97.
  24. Eva Heller, Psychologie de la couleur: effets et symboliques, p. 17
  25. Philip Ball, Bright Earth, Art and the Invention of Colour, pp. 88–89
  26. Matson F.R. (1985)։ Compositional Studies of the Glazed Brick from the Ishtar Gate at Babylon։ Museum of Fine Arts. The Research Laboratory։ ISBN 0-87846-255-4 
  27. Michel Pastourou, Bleu: Histoire d'une couleur, p. 24
  28. Philip Ball, Bright Earth: Art and the Invention of Colour, p. 106
  29. Caesar, The Gallic Wars, V., 14, 2. Cited by Miche Pastourou, p. 178.
  30. Michel Pastoureau, Bleu: Histoire d'une couleur, p. 26.
  31. Michel Pastoureau, Bleu – Histoire d'une couleur, pp. 44–47
  32. Philip Ball, Bright Earth, Art and Invention of Colour. p. 346
  33. Michel Pastoureau, Blue – Histoire d'une couleur, pp. 51–52.
  34. Daniel V. Thompson, The Materials and Techniques of Medieval Painting (1956), Dover Publications, New York, (0-486-20327-1)
  35. Philip Ball, Bright Earth, Art and the Invention of Colour. pp. 139–40
  36. Philip Ball, Bright Earth, Art and the Invention of Colour. pp. 141–43
  37. Philip Ball, Bright Earth, Art and the Invention of Colour. p. 178
  38. Philip Ball, Bright Earth, Art and Invention of Colour, p. 165
  39. Philip Ball, Bright Earth, Art and Invention of Colour, p. 347
  40. Eva Heller, Psychologie de la couleur – effets et symboliques p. 20.
  41. «Raphael (Raffaello Sanzio or Santi) – Madonna and Child Enthroned with Saints – The Metropolitan Museum of Art»։ metmuseum.org։ Արխիվացված օրիգինալից 2012-07-04-ին 
  42. Philip Ball, Bright Earth, Art and Invention of Colour, p. 171
  43. Philip Ball, Bright Earth, Art and Invention of Colour, pp. 186–89
  44. «Girl with a Pearl Earring»։ essentialvermeer.com։ Արխիվացված օրիգինալից 2015-06-30-ին 
  45. 45,0 45,1 Eva Heller, Psychologie de la couleur effets et symboliques p. 21
  46. Lippincott's Magazine of Popular Literature and Science, Volume 17, No. 100, April 1876 Archived 2012-11-06 at the Wayback Machine..
  47. D G Schreber, Historische, physische und economische Beschreibung des Waidtes, 1752, the appendix; Thorpe JF and Ingold CK, 1923, Synthetic colouring matters – vat colours (London: Longmans, Green), p. 23
  48. Foucaud Édouard (1846)։ Frost John, ed.։ The book of illustrious mechanics of Europe and America։ էջ 236։ Արխիվացված օրիգինալից 2016-06-29-ին 
  49. Eva Heller, Psychologie de la couleur – effets et symboliques p. 28
  50. F. Lauterbach, Der Kampf des Waides mit dem Indigo, Leipzig, p. 25. Cited by Michel Pastoureau, Bleu – Histoire d'une couleur, pp. 108–13.
  51. Elmar Steingruber "Indigo and Indigo Colorants" Ullmann's Encyclopedia of Industrial Chemistry 2004, Wiley-VCH, Weinheim. doi: 10.1002/14356007.a14_149.pub2
  52. Eva Heller, Psychologie de la couleur, effets et symboliques p. 30
  53. J.R. Hill, The Oxford Illustrated History of the Royal Navy, Oxford University Press, 1995.
  54. Blue and Buff։ «Blue and Buff: Buff and Blue: Whig politics in the late 18th century»։ blueandbuff.blogspot.com։ Արխիվացված օրիգինալից 2014-04-16-ին 
  55. Ron Chernow, Washington: A Life, p. 174. 978-0-14-311996-8.
  56. «Army Dress Uniform»։ army.mil։ Արխիվացված օրիգինալից-ից 2014-11-19-ին 
  57. Jean Tulard, Jean-François Fayard, Alfred Fierro, Histoire et dictionnaire de la Révolution française, 1789–1799, Éditions Robert Laffont, collection Bouquins, Paris, 1987. 2-7028-2076-X
  58. Michel Pastoureau, Bleu – Histoire d'une couleur, pp. 137–40
  59. Metropolitan Police։ «History»։ met.police.uk։ Արխիվացված օրիգինալից-ից 2008-12-03-ին 
  60. Okidegbe, Ngozi (2011), «I Love a Man in Uniform: The Debate Surrounding Uniforming the New York Police Force in the 19th Century», in Wiggerich, Sandro; Kensy, Steven, Staat Macht Uniform, Franz Steiner Verlag, ISBN 978-3-515-09933-2 
  61. Michel Pastoureau, Bleu – HIstoire d'une couleur, pp. 114–16
  62. oger Keyes, Japanese Woodblock Prints: A Catalogue of the Mary A. Ainsworth Collection, R, Allen Memorial Art Museum, Oberlin College, 1984, p. 42, plate #140, p. 91 and catalogue entry #439, p. 185. for more on the story of Prussian blue in Japanese prints, see also the website of the Victoria and Albert Museum, London.
  63. Maerz and Paul (1930). A Dictionary of Color New York: McGraw Hill p. 206
  64. Eva Heller, Psychologie de la couleur, p. 32.
  65. 65,0 65,1 Philip Ball, Bright Earth, Art and the Invention of Colour, p. 265.
  66. Michel Eugene Chevreul, De la loi du contraste simultané des couleurs, Paris, (1839). Cited by Philip Ball, p. 257.
  67. Ogden Rood, Modern Chromatics, (1879).
  68. Philip Ball, Bright Earth, Art and the Invention of Colour, p. 268.
  69. «Cobalt blue»։ Արխիվացված օրիգինալից 2012-06-20-ին 
  70. Letter to his brother Theo, (1888). Cited by Philip Ball, from Letters of Vincent van Gogh, edited by M. Roskill, Flamingo, London, 2000. p. 268.
  71. Daniel V. Thompson (1956), The Materials and Techniques of Medieval Painting, Dover Publications, New York (0-486-20327-1)
  72. 72,0 72,1 72,2 "Suitably Dressed," the Economist, December 16, 2010.
  73. *Kelly, Ian. Beau Brummell: The Ultimate Dandy. Hodder & Stoughton, 2005
  74. 74,0 74,1 Wassily Kandinsky, M. T. Sadler (Translator) Concerning the Spiritual in Art. Dover Publ. (Paperback). 80 pp. 0-486-23411-8.
  75. "Un certain bleu pénètre votre âme." Cited by C.A. Riley, Color Codes, University Press of New England, Hanover, New Hampshire, 1995.
  76. Mark Rothko 1903–1970. Tate Gallery Publishing, 1987.
  77. Michel Pastoureau, Bleu – Histoire d'une couleur, pp. 149–53.
  78. «Blue Army (OPFOR) Units»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-08-14-ին։ Վերցված է 2013-05-15 
  79. Heller, Eva. Wie Farben wirken: Farbpsychologie, Farbsymbolik, kreative Farbgestaltung. Berlin: Rowohlt, 2004.
  80. «Top 10 Weather Related Problems People Complain About»։ theweatherprediction.com։ Արխիվացված օրիգինալից 2010-01-04-ին 
  81. Psychology of Color Archived March 8, 2010, at the Wayback Machine.
  82. «Put On A Happy Face Lyrics»։ stlyrics.com։ Արխիվացված օրիգինալից 2010-01-13-ին 
  83. Eva Heller, Psychologie de la couleur – effets et symboliques, p. 36
  84. «Should we not dress girls in pink?»։ BBC Magazine (BBC)։ 8 January 2009։ Արխիվացված օրիգինալից 14 March 2012-ին։ Վերցված է 28 April 2011 
  85. 85,0 85,1 85,2 Anne Varichon, Couleurs – Pigments et teintures dans les mains des peuples, p. 178
  86. Eva Heller, Psychologie de la couleur – effets et symboliques p. 38
  87. Balfour-Paul Jenny (1997)։ Indigo in the Arab world (1. publ. ed.)։ London: Routledge։ էջ 152։ ISBN 978-0-7007-0373-9։ Արխիվացված օրիգինալից 2017-01-31-ին 
  88. «The Sahara's Tuareg – Pictures, More From National Geographic Magazine»։ nationalgeographic.com։ Արխիվացված օրիգինալից 2012-07-30-ին 
  89. "Estonia in brief: National Symbols" at Estonica website Estonica.org Archived February 11, 2009, at the Wayback Machine.
  90. «The World Factbook»։ cia.gov։ Վերցված է 22 September 2015 
  91. 91,0 91,1 Edward Gibbon, The Decline and Fall of the Roman Empire (abridged edition), Harcourt, Brace and Company, New York, (1960), p. 554.
  92. «Archived copy»։ Արխիվացված օրիգինալից 2014-05-12-ին։ Վերցված է 2013-03-24  | Colour, light and shade blog on political colours
  93. Brooks David (December 2001)։ «One Nation, Slightly Divisible»։ The Atlantic Monthly։ Արխիվացված օրիգինալից 4 December 2010-ին։ Վերցված է 2 November 2010 
  94. Cheong Wa Dae / The Blue House, արխիվացված օրիգինալից 2011-09-27-ին, https://web.archive.org/web/20110927030826/http://english.president.go.kr/tours/place_buildings/main_office.php, «The Main Building and its two annexes are covered with a total of 150,000 traditional Korean blue roof tiles (hence, the name "Blue House" is also commonly used when referring to Cheongwadae).» 
  95. «Your question answered»։ udayton.edu։ Արխիվացված օրիգինալից-ից 2006-09-04-ին 
  96. «The Spirit of Notre Dame»։ Nd.edu։ Արխիվացված օրիգինալից 2011-12-30-ին։ Վերցված է 2011-12-31 
  97. «Board Question #31244 | The 100 Hour Board»։ Theboard.byu.edu։ Արխիվացված օրիգինալից 2012-03-31-ին։ Վերցված է 2011-12-31 
  98. Stevens, Samantha. The Seven Rays: a Universal Guide to the Archangels. Toronto: Insomniac Press, 2004. 1-894663-49-7. p. 24.
  99. Numbers 15:38.
  100. Tekhelet.com Archived 2008-01-30 at the Wayback Machine., the Ptil Tekhelet Organization
  101. Mishneh Torah, Tzitzit 2:1; Commentary on Numbers 15:38.
  102. Numbers Rabbah 14:3; Hullin 89a.
  103. Exodus 24:10; Ezekiel 1:26; Hullin 89a.
  104. Թվելյաց գիրք 4:6–12.
  105. «When Did Girls Start Wearing Pink?»։ Smithsonian 
  106. Kunzler's dictionary of Jazz provides two separate entries: blues, an originally African-American genre (p.128), and the blues form, a widespread musical form (p.131).
  107. Benward & Saker (2003). Music: In Theory and Practice, Vol. I, p.359. Seventh Edition. 978-0-07-294262-0.
  108. Robert Cantwell, Bluegrass Breakdown: The Making of the Old Southern Sound (University of Illinois Press, 2002), pgs 65–66.
  109. Merriam-Webster Dictionary on-line
  110. Eva Heller (2009), Psychologie de la Couleur, pp. 14–15.
  111. Koerner Brendan I. (2003-05-28)։ «Where do "blue chip" stocks come from?»։ Slate.com։ Արխիվացված օրիգինալից 2011-05-05-ին։ Վերցված է 2011-09-19 
  112. 112,0 112,1 Eva Heller, Psychologie de la couleur –effets et symboliques, pp. 37–38
  113. Vocabulary.com definition of "Wild Blue Yonder"
  114. Edward Gibbon, Decline and Fall of the Roman Empire, Chapter 40, pp. 556–59.
  115. «Euro 2008 Team Kits – Historical Football Kits»։ Historicalkits.co.uk։ 2008-06-29։ Արխիվացված օրիգինալից 2012-01-21-ին։ Վերցված է 2011-12-31 
  116. «FIFA World Cup 2010 – Historical Football Kits»։ Historicalkits.co.uk։ Արխիվացված օրիգինալից 2012-01-07-ին։ Վերցված է 2011-12-31 
  117. «FIFA.com – Fédération Internationale de Football Association»։ FIFA։ 2011-12-27։ Արխիվացված օրիգինալից 2011-12-30-ին։ Վերցված է 2011-12-31 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ball Philip (2001)։ Bright Earth, Art, and the Invention of Colour։ London: Penguin Group։ էջ 507։ ISBN 978-2-7541-0503-3  (page numbers refer to the French translation).
  • Gage John (1993)։ Colour and Culture: Practice and Meaning from Antiquity to Abstraction։ London and Paris: Thames and Hudson։ ISBN 978-2-87811-295-5 
  • Pastoureau Michel (2000)։ Bleu: Histoire d'une couleur (ֆրանսերեն)։ Paris: Editions du Seuil։ ISBN 978-2-02-086991-1 
  • Pastoureau Michel (2010)։ Les couleurs de nos souvenirs (ֆրանսերեն)։ Paris: Editions du Seuil։ ISBN 978-2-02-096687-0 
  • Balfour-Paul Jenny (1998)։ Indigo։ London: British Museum Press։ ISBN 0-7141-1776-5 
  • Varichon Anne (2005)։ Couleurs: pigments et teintures dans les mains des peuples (ֆրանսերեն)։ Paris: Editions du Seuil։ ISBN 978-2-02-084697-4 
  • Heller Eva (2009)։ Psychologie de la couleur: effets et symboliques (ֆրանսերեն)։ Munich: Pyramyd։ ISBN 978-2-35017-156-2 
  • Mollo John (1991)։ Uniforms of The American Revolution in Color։ Illustrated by Malcolm McGregor։ New York: Stirling Publications։ ISBN 0-8069-8240-3 
  • Broecke Lara (2015)։ Cennino Cennini's Il Libro dell'Arte: a New English Translation and Commentary with Italian Transcription։ Archetype։ ISBN 978-1-909492-28-8 
  • Пастуро, Мишель. Синий. История цвета. — Перевод с французского Н. Кулиш. — М.: Новое литературное обозрение, 2015. 144 с. ISBN 978-5-4448-0506-0
  • Русский цвет. // под ред. Якутина Ю. В. — М., Издательский дом «Экономическая газета», 2012. — С. 299—362 — ISBN 978-5-4319-0030-3

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «կապույտ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։