Դուչչո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դուչչո
իտալ.՝ Duccio di Buoninsegna
Vite de più eccellenti pittori scultori ed architetti (1767) (14781159891).jpg
Ծնվել է1255[1][2][3][4]
ԾննդավայրՍիենա, Տոսկանա, Իտալիա
Վախճանվել է1319[1][2][5][4]
Մահվան վայրՍիենա, Տոսկանա, Իտալիա[6]
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա[7]
Մասնագիտություննկարիչ
ՈճՍիենայի դպրոց
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներGualino Madonna?, Maestà?, Rucellai Madonna? և Maria met kind?
ՈւսուցիչՉիմաբուե
Duccio di Buoninsegna Վիքիպահեստում

Դուչչո (իտալերեն՝ Duccio di Buoninsegna, 1255[1][2][3][4], Սիենա, Տոսկանա, Իտալիա - 1319[1][2][5][4], Սիենա, Տոսկանա, Իտալիա[6]), վաղ Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ, կերպարվեստի սիենական դպրոցի համբավավոր ներկայացուցիչներից

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև Դուչչոյի ապրած ժամանակներից անցել է շուրջ ութ հարյուրամյակ, նրա մասին բավականին տեղեկություններ են պահպանվել։ Փաստաթղթերից հետևում է, որ նկարիչը շատ անկախ և ինքնատիպ անձնավորություն է եղել, իսկ նրա ստեղծագործությունների նրբագեղության տակ թաքնված է ըմբոստ ոգին: Հարկադրանքի ցանկացած դրսևորման նա հակազդել է ընդվզումով: Սիենայի իշխանությունների հետ նրա բազմաթիվ բախումներից առաջինը տեղի է ունեցել 1280 թվականին : Փաստաթղթերում այդ հակամարտության էության մասին ոչինչ ասված չէ, սակայն Դուչչոյի վճարած տուգանքի մեծ գումարը `100 լիր, ցույց է տալիս, որ դա շատ լուրջ բան է եղել: Արխիվային նյութերի ուսումնասիրությունը արվեստի պատմաբաններին բերել է այն եզրահանգման, որ Դուչչոն լուրջ դժվարություններ է ունեցել իր կյանքն ու գործերը ցանկալի ձևով առաջ տանելու գործում։

Նկատի առնելով այն հանգամանքը, որ նրա անվան հիշատակումներում շուրջ մեկ տասնամյակի ընդհատում կա, ուսումնասիրողների մի մասը գտնում է, որ նա այդ ժամանակամիջոցում (մոտավորապես 1270-1280 թթ․) ճանապարհորդել է, այցելել Փարիզ, Ասսիզի, Հռոմ[8], ոմանց կարծիքով էլ նա այդ ընթացքում աշակերտել է ֆլորենտացի վարպետ նկարիչ Չիմաբուեին և համագործակցել նրա հետ։

Ամեն դեպքում՝ փաստաթղթերից ակնհայտ երևում է, որ 14-րդ դարում Դուչչոն դարձել է Սիենայի ամենասիրված և ծայրահեղ արմատական նկարիչներից մեկը։

Դատելով հարկերի չվճարման համար նրան պարտադրված տուգանքների թվից, Դուչչոն չէր կարողանում ճիշտ գործածել իր վաստակած գումարները: Նկարիչը հաճախ է բախումներ ունեցել իշխանությունների հետ, բայց վերջիններս, այդուհանդերձ, գնահատել են նրա տաղանդը և, չնայած բոլոր խնդիրներին, նա փայլուն կարիերա է արել․ 1278 թվականին, երբ ընդամենը 23 տարեկան էր, արդեն տասներկու հաշվապահական գրքերի կազմեր էր պատկերազարդել[9] քաղաքային իշխանությունների պատվերով։ Բայց դրանք չէ, որ մեծ գումարներ են բերել նկարչին, այլ՝ Աստվածամոր նկարները, ով համարվում էր Սիենայի հովանավոր սուրբը, և ում պաշտամունքը մինչ այդ չտեսնված ծավալներ էր ստացել Սիենայում։

Դուչչոյի՝ որպես արվեստագետի, գլխավոր մեծագործությունն այն է, որ անհագ, հսկայական տենչ է դրսևորել՝ թարմացնելու արվեստի լեզուն, հաղթահարելու այն ժամանակներում Սիենայում տիրապետած բյուզանդական նկարչության ավանդույթները։ Եվ նա կարողացել է դա անել ինչպես իսկական վարպետ, ոչ թե լիովին մերժելով անցյալը, այլ ստեղծելով հնի ու նորի մի հոյակապ համաձուլվածք իր տաղանդի և նուրբ ճաշակի, իր բոլոր ուժերի համադրումով:

Թեև Դուչչոն ստեղծագործել է բավականին տևական մի ժամանակաշրջան՝ 1268 թվականից մինչև 1311-ը, նրա գործերից ընդամենը 13-ն են հասել մինչև մեր օրերը[10]։ Նրա գլուխգործոցը, ուսումնասիրողների մեծ մասի կարծիքով, Սիենայի Մայր տաճարի խորանի համար նկարած Մաեստան է՝ Աստվածամոր և Մանկան պատկերը՝ սրբերի ու հրեշտակների հետ[11]։ Ի դեպ՝ այդ նկարի հիման վրա է ստեղծվել իտալական առաջին վիտրաժը, որը մինչև օրս մնում է Սիենայի Մայր տաճարում։ Ուշագրավ է նաև այն փաստը, Մաեստան պատկերող կտավի հակառակ երեսին նկարիչը պատկերել է Քրիստոսի չարչարանքները։

Դուչչոյի յոթ զավակներից միայն երկուսն են գնացել իրենց հոր ճանապարհով և դարձել նկարիչ, բայց նկատելի հետք չեն թողել կերպարվեստի պատմության մեջ։ Սակայն Դուչչոն ունեցել է նաև այնպիսի աշակերտներ, ինչպիսիք են անվանի նկարիչներ դարձած իր եղբորորդին՝ Սենյա դի Բոնավենտուրան և վերջինիս տղաները՝ Ֆրանչեսկոն ու Նիկոլոն։ Դուչչոյի ազդեցությունը զգացվում է Սիմոնե Մարտինիի և եղբայրներ Ամբրոջո ու Պիետրո Լորենցետտիների ստեղծագործությունների վրա։

Աներկբայելիորեն կարելի է ասել, որ նաև Դուչչոյի ստեղծագործական աշխատանքի շնորհիվ է Սիենան դարձել այն ժամանակների Իտալիայի արվեստի ու մակույթի երկրորդ խոշոր կենտրոնը՝ հաջորդելով Ֆլորենցիային։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Beck James (2006)։ Duccio to Raphael։ European Press Academic Publishing։ ISBN 8883980433 
  • Smart Alastair (1978)։ The Dawn of Italian Painting 1250–1400։ Oxford: Phaidon։ ISBN 0714817694 
  • Алпатов М. В., Итальянское искусство эпохи Данте и Джотто. М.—Л., 1939
  • «Буонинсенья, Дуччо»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  • Лазарев В. Н. Происхождение итальянского Возрождения. М., 1959, стр. 157—165
  • Назарова О. А. «Маэста» Дуччо ди Буонинсенья в контексте итальянской алтарной живописи // Новая Европа. Международное обозрение культуры и религии. № 20. М., 2008.
  • Brandi С. Duccio. Firenze, 1951
  • Carli E. Duccio. Milano, 1962
  • Luciano Bellosi, Duccio La Maestà, avec Louis Bonalumi, Gallimard (1999) (ISBN 2-07-011626-3)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118527711 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists
  3. 3,0 3,1 Kunstindeks Danmark
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 AGORHA
  5. 5,0 5,1 5,2 Ավստրալիայի ազգային գրադարան — 1960.
  6. 6,0 6,1 6,2 Union List of Artist Names — 2017.
  7. https://www.kulturarv.dk/kid/VisKunstner.do?kunstnerId=2052
  8. Gordon Dillian (28 July 2014)։ «Duccio (di Buoninsegna)»։ Oxford Art Online։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-30-ին։ Վերցված է 10 February 2017 
  9. https://books.google.com/books?id=LdeIF0rQFDUC&lpg=PA289&ots=vx1Zc79Nuw&dq=duccio%20twelve%20panels%20the%20nine&pg=PA289#v=onepage&q&f=false
  10. smarthistory.khanacademy.org/duccio-madonna.html
  11. Smart, 1978, էջ 40
  12. «Madonna and Child Duccio di Buoninsegna (Italian, active by 1278–died 1318 Siena)»։ Metropolitan Museum of Art։ Վերցված է 10 December 2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]