Բնակավայր
Տոսկանա
Դրոշ
Զինանշան
Կոորդինատներ : 43°21′0″ հս․ լ. 11°1′0″ ավ. ե. / 43.35000° հս․. լ. 11.01667° ավ. ե. / 43.35000; 11.01667 Երկիր
Իտալիա Ներքին բաժանում
Արեցո , Ֆլորենցիա , Գրոսետո , Լիվորնո , Լուկա , Մասսա-Կարարա , Պիզա , Պիստոիա , Պրատո , Սիենա և Metropolitan City of Florence Մակերես
22 987,04 կմ² ԲԾՄ
279 մետր Բնակչություն
3 745 983 մարդ (սեպտեմբերի 30 , 2015 )[1] Ժամային գոտի
UTC+1 և UTC+2 Պաշտոնական կայք
regione.toscana.it
Տոսկանա (իտալ. ՝ Toscana ), մարզ Կենտրոնական Իտալիայում , Ապենինյան թերակղզու հյուսիս-արևմուտքում։ Ողողվում է Տիրենյան և Լիգուրական ծովերի ջրերով։ Տարածքը 23000 կմ2 է, բնակչությունը 3578000 (1976)։ Տոսկանաի մեջ են մտնում Մասսա-Կարարա , Լուկա , Պիստոյա , Ֆլորենցիա , Լիվոռնո , Պիզա , Արեցո , Սիենա , Գրոսետո գավառները։ Գլխավոր քաղաքը և տնտեսական կենտրոնը Ֆլորենցիան է։ Տոսկանաի մեջ են մտնում Էլբա և այլ մանր կղզիներ։ Տարածքի մեծ մասն զբաղեցնում են լեռները ։ Ծովափնյա մասը հարթավայր է։ Տարածքի 38%-ն անտառածածկ է։ Զարգացած տնտեսություններով մարզ է։ Արդյունահանում են կինովար , երկաթի հանքանյութ , գորշ ածուխ , պիրիտներ , մարմար ։ Զարգացած է մետալուրգիան , մեքենաշինությունը, քիմիական, նավթավերամշակման, տեքստիլ, թղթի արդյունաբերությունները։ Զբաղվում են հացահատիկի, տեխնիկական կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ և այգեգործությամբ ։ Զարգացած է խոզաբուծությունն ու ոչխարաբուծությունը ։ Տուրիզմի կենտրոն է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից ։