Լուկա (քաղաք)
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Լուկա | |||||
(իտալ.՝ Lucca) | |||||
| |||||
Երկիր | ![]() | ||||
Մարզ | Տոսկանա | ||||
Գավառ | Լուկա | ||||
Մակերես | 185 կմ² | ||||
ԲԾՄ | 19±1 մետր | ||||
Խոսվող լեզուներ | իտալերեն | ||||
Բնակչություն | 89 154 մարդ (2014) | ||||
Խտություն | 463 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Հեռախոսային կոդ | 0583 | ||||
Փոստային ինդեքս | 55100 | ||||
Փոստային ինդեքսներ | 55100 | ||||
ISTAT | 046017 | ||||
Պաշտոնական կայք | comune.lucca.it | ||||
| |||||
[[:commons:Category:
|
Լուկա (իտալ.՝ Lucca), Իտալական Տոսկանա գավառի Սերխիո գետի վրա գտնվող քաղաք։ Լուկա պրովինցիայի վարչական կենտրոն։ Զբաղեցնում է 185 կմ² տարածք։ Լուկայի բնակչությունը կազմում է 89 154 մարդ (ըստ 2014 թվականի ապրիլին անց կացված մարդահամարի)[1]:
Քաղաքի հովանավորը Սբ. Պավլին Լուկսկին է (իտալ.՝ San Paolino: Քաղաքի օրը նշվում է հուլիսի 12-ին։
Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 19 մ բարձրության վրա, կառուցվել է Սերխիո գետի ափին գտնվող հարթավայրում, լիգուրների կողմից։ Թարգմանաբար նշանակում է «ճահճային»: Լուկան առ այսօր լի է վերգետնյա և ստորգետնյա ջրերով։ Քաղաքի կլիման ձմռանը խոնավ է և ամոք, իսկ ամռանը՝ չոր և տաք, որը պայմանավորված է նրա աշխարհագրական դիրքով։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մ.թ.ա հռոմեացիները այն հիմնադրել են ըստ Կարդո Մաքսիմուսի և Դեկումանուսի կանոնակարգի, որը քաղաքը բաժանում էր թաղամասերի՝ ինսուլների, որոնք հատվում են ֆորումներին։ Հետաքրքիր է նաև այն, որ Ֆիլունգո և Չենամի փողոցները, որոնք հատվում են Ռոմա և Սանտա Կրոչե փողոցներին և ֆորումի հետ, որոնք գտնվում են Սան Միկելեյի տարածքում, ամբողջովին համապատասխանում են Լուկայի ներսում գտնվող մարդաշատ և հարուստ առևտրական փողոցներին։
Միջնադարում Լուկան չէր կորցնում իր նշանակությունը, քանի որ այստեղով էին անցնում դեպի Ֆլորենցիա, Հռոմ, Պարմա, Պիզա և Լունի քաղաքներ տանող ճանապարհները։ Բացի այդ Լուկայով էր անցնում Միջնադարյան Իտալիայի (իտալ.՝ Via Francigena) գլխավոր տրանսպորտային արտերիան։ Մինչև 774 թվականն այստեղ է գտնվել Տոսկանայի հերցոգների կառավարության նստավայրը, այնուհետև նրան փոխարինել է ֆրանկական մեծատոհմիկ կոմսական կառավարությունը։ Լուկայում Կարոլինգների իշխանության անկումից հետո, Լուկան մինչև XII դարի սկիզբը եղել է Տոսկանայի մայրաքաղաքը, երբ Մաթիլդա Կանոնսկայան Լուկան հանձնեց Ֆլորենցիային:
Միջնադարում չնայած հարակից քաղաք-պետությունների՝ Պիզայ, Մասսայ, Ֆլորենցիայի հետ ունեցած կոնֆլիկտների, քաղաքը բանկային համակարգի և մետաքսի արտադրության շնորհիվ հասել է մեծ տնտեսական վերելքի։ Քաղաքը զարգացման գագաթնակետին է հասել XIV դարի սկզբին, Կաստրուչո Կաստրականի օրոք։ Հաջորդ տասնամյակի ընթացքում քաղաքական գործիչները միմյանց հաջորդում էին սրընթաց հաջորդափոխությամբ՝ Լյուդովիկ Բավարսկի և Յոհան Բագեմսկի, Գերարդինո Սպինոլան Ջենովայից և Մաստինո դելա Սկալան Վերոնայից:
XV դարում Սան Ռոմանոյի մարտից հետո Լուկան վերջնականապես Տոսկանայի գլխավոր քաղաք կոչվելու իրավունքը զիջեց Ֆլորենցիային՝ պաշտպանելով հանրապետության կառավարումը, մինչև XVIII դարում Նապոլեոնի զորքերի ժամանումը։ XVII—XVIII դարերում այն Վենեցիայից հետո իր մեծությամբ և հանրապետական կառավարման ձևով Իտալիայի 2-րդ քաղաքն է։
1805 թվականի հունիսի 23-ին քաղաքի սենատի որոշմամբ, Լուկան վերածվեց Լուկայի և Պոմբինոյի թագավորության, որի իշխանությունը փոխանցվել է Նապոլեոն Բոնապարտի քրոջը՝ Էլիզա Բոնապարտին։ Հենց այս իրադարձությունը ի նկատի ուներ Աննա Շերերը Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» գրքում. «Դե ինչ, իշխան, Գենույան և Լուկան դարձան ոչ ավելի, քան Բոնապարտի կալվածքները»:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Bilancio demografico Anno 2014 Aprile (dati provvisori) Provincia: Lucca» (իտալերեն)։ ISTAT։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին։ Վերցված է 2014-10-20
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|