Նապոլեոն Բոնապարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նապոլեոնից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Նապոլեոն (այլ կիրառումներ)
Նապոլեոն I Բոնապարտ
Napoléon Bonaparte
Napoleon Paul Delaroche.jpg
Դրոշ
Ֆրանսիացիների կայսր
Դրոշ
մայիսի 18, 1804 - ապրիլի 6, 1814
Նախորդող Տիտղոսը բացակայել է
Հաջորդող Նապոլեոն II
Դրոշ
Հռենոսյան միության պրոտեկտոր
Դրոշ
հուլիսի 12, 1806 - նոյեմբերի 4, 1813
Նախորդող Տիտղոսը բացակայել է, Ֆրանց II-ը որպես Սրբազան Հռոմեական կայսրության վերջին կայսր
Հաջորդող Ֆրանց I-ը որպես Գերմանական միության նախագահ
Դրոշ
Իտալիայի թագավոր
մարտի 17, 1805 - ապրիլի 6, 1814
Նախորդող Կառլոս V-ը որպես Իտալիայի վերջին տիտղոսավոր թագավոր
Հաջորդող Վիկտոր Էմանուիլ II
Դրոշ
Շվեյցարիայի Համադաշնության մեդիատոր
մարտի 17, 1805 - ապրիլի 6, 1814
Նախորդող տիտղոսը բացակայել է
Հաջորդող տիտղոսը վերացվել է
Դրոշ
Իտալիայի նախագահ
հունվարի 26, 1802 - մարտի 17, 1805
Նախորդող տիտղոսը բացակայել է
Հաջորդող տիտղոսը վերացվել է
Դրոշ
Ֆրանսիայի առաջին հանրապետության առաջին կոնսուլ
Դրոշ
դեկտեմբերի 12, 1799 - մայիսի 18, 1804
Նախորդող տիտղոսը բացակայել է
Հաջորդող տիտղոսը վերացվել է
 
Քաղաքացիություն՝ Flag of France.svg Ֆրանսիա[1][2][3]
Կրթություն՝ Փարիզի ռազմական դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, պետական գործիչ, սպա և զինծառայող
Ազգություն ֆրանսիացի
Դավանանք կաթոլիկություն և Դեիզմ
Ծննդյան օր օգոստոսի 15, 1769({{padleft:1769|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:15|2|0}})[4][5][6][7][7][8]
Ծննդավայր Այաչչո, Կորսիկա
Վախճանի օր մայիսի 5, 1821({{padleft:1821|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:5|2|0}})[4][5][6][7][7][8] (51 տարեկանում)
Վախճանի վայր Լոնգվուդ Հաուս, Սուրբ Հեղինեի կղզի, Բրիտանական անդրծովյան տարածքներ
Թաղված Հաշմանդամների տուն
Դինաստիա Բոնապարտներ
Ի ծնե անուն կորսիկերեն՝ Napulione Buonaparte
Հայր Կառլո Բուոնապարտ
Մայր Լետիցիա Ռամոլինո
Ամուսին Ժոզեֆին դը Բոհարնե և Մարիա-Լուիզա Ավստրիացի
Զավակներ Նապոլեոն II, Շառլ Լեոն, Ալեքսանդր Վալևսկի, Ժյուլ Բարտելեմի Սեն-Իլեր և Օյգեն Մեգերլե ֆոն Մյուլֆելդ
 
Ինքնագիր Napoleon signature.svg
 
Պարգևներ

Տե՛ս լրիվ ցանկը

Նապոլեոն I Բոնապարտ (կորսիկերեն՝ Napulione Buonaparte, իտալ.՝ Napoleone Buonaparte, ֆր.՝ Napoléon Bonaparte, օգոստոսի 15, 1769({{padleft:1769|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:15|2|0}})[4][5][6][7][7][8], Այաչչո[9][10][11] - մայիսի 5, 1821({{padleft:1821|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:5|2|0}})[4][5][6][7][7][8], Լոնգվուդ Հաուս, Սուրբ Հեղինեի կղզի, Բրիտանական անդրծովյան տարածքներ), ֆրանսիացիների կայսր 1804 թվականի մայիսի 18-ից 1814 թվականի ապրիլ 6-ը և 1815 թվականի մարտի 20-ից հունիսի 22-ը, զորավար և պետական գործիչ, որ դրել է ժամանակակից ֆրանսիական պետության հիմքերը, Արևմուտքի պատմության ամենաականավոր գործիչներից մեկը[12]։

Նապոլեոնե Բուոնապարտեն (կորսիկական ձևով նա այդպես է կոչել իրեն մինչև 1796 թվականը)[13] իր պրոֆեսիոնալ ռազմական կարիերան սկսել է 1785 թվականին որպես հրետանու կրտսեր լեյտենանտ։ Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ ստացել է բրիգադային գեներալի աստիճան 1793 թվականի դեկտեմբերի 18-ին Տուլոնի գրավումից հետո։ Դիրեկտորիայի օրոք դարձել է դիվիզիոնի գեներալ և թիկունքի ռազմական ուժերի հրամանատար այն բանից հետո, երբ վճռական դեր է կատարել 1795 թվականին վանդեմիերի 13-ի խռովության ճնշմանը։ 1796 թվականի մարտի 2-ին նշանակվել է Իտալական բանակի հրամանատար։ 1798-1799 թվականներին գլխավորել է ռազմական արշավանք դեպի Եգիպտոս։

1799 թվականի նոյեմբերին (բրյումերի 18) իրականացրել է պետական հեղաշրջում և դարձել առաջին կոնսուլ։ Հաջորդ տարիների ընթացքում կատարել է քաղաքական ու վարչական մի շարք բարեփոխումներ՝ աստիճանաբար հասնելով դիկտատորական իշխանության։

1804 թվականի մայիսի 18-ին հռչակվել է կայսր։ Նապոլեոնյան հաղթական պատերազմները, հատկապես 1805 թվականի ավստրիական արշավանքը, 1806-1807 թվականներին պրուսական ու լեհական արշավանքները, 1809 թվականի ավստրիական արշավանքը նպաստել են Ֆրանսիայի՝ մայրցամաքի գլխավոր տերությունը դառնալուն։ Սակայն Նապոլեոնի՝ «ծովերի տիրուհի» Բրիտանիայի հետ անհաջող մրցակցությունը թույլ չի տվել, որ այդ կարգավիճակը լիակատար կերպով ամրագրվի։

Ռուսաստանի դեմ մղված 1812 թվականի պատերազմում Նապոլեոնի պարտությունը հանգեցրել է եվրոպական տերությունների կողմից հակաֆրանսիական կոալիցիայի ստեղծմանը։ Լայպցիգի մոտ տեղի ունեցած Ժողովուրդների ճակատամարտում Նապոլեոնն արդեն չի կարողացել դիմադրել դաշնակիցների միասնական բանակին։ Կոալիցիայի զորքի՝ Փարիզ մտնելուց հետո Նապոլեոնը գահընկեց է արվել 1814 թվականի ապրիլի 6-ին և աքսորվել Էլբա կղզի։

Նապոլեոնը ֆրանսիական գահին վերադարձել է 1815 թվականի մարտին (հարյուր օրովՎաթեռլոոյի ճակատամարտում կրած պարտությունը նրան ստիպել է երկրորդ անգամ թողնել գահը 1815 թվականի հունիսի 22-ին։ Անգլիացիները նրան աքսորել են Սուրբ Հեղինեի կղզի, որտեղ էլ նա մահացել է վեց տարի անց՝ 1821 թվականի մայիսի 5-ին, 51 տարեկան հասակում։ Նրա աճյունը 1840 թվականից գտնվում է Փարիզի Հաշմանդամների տանը։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Նապոլեոնի ընտանիք

Նապոլեոնը ծնվել է Կորսիկա կղզու Այաչչո քաղաքում, որը երկար ժամանակ գտնվում էր Ջենովայի հանրապետության տիրապետության տակ։ 1755 թվականին Կորսիկան ազատվել է ջենովական լծից և այդ ժամանակվանից սկսած փաստացի շարունակել է իր գոյությունը որպես ինքնուրույն պետություն տեղի հողատեր Պասկուալ Պաոլիի ղեկավարության ներքո։ Վերջինիս մտերիմ օգնականն էր Նապոլեոնի հայրը։

1768 թվականին Ջենովայի հանրապետությունը Կորսիկայի նկատմամբ իր իրավունքները հանձնել է Լյուդովիկոս 15-րդ թագավորին 40 մլն լիվրի դիմաց[Ն 1]։ 1769 թվականի մայիսին Պոնտե Նուովոյի ճակատամարտում ֆրանսիական զորքերը ջախջախել են կորսիկացի ապստամբներին։ Պաոլին և իր 340 զինակիցները գաղթում են Անգլիա։ Նապոլեոնի ծնողները մնացել են Կորսիկայում, իսկ նա ծնվել է այդ իրադարձություններից երեք ամիս հետո։ Պաոլին ընդհուպ մինչև 1790-ական թվականները մնացել է Նապոլեոնի կուռքը[16][17]։

Բուոնապարտեների ընտանիքը պատկանում էր մանր ազնվականների թվին, Նապոլեոնի նախնիները ծագումով եղել ենՖլորենցիայից և ապրել են Կորսիկայում 1529 թվականից սկսած։ Կառլո Բուոնապարտեն՝ Նապոլեոնի հայրը, աշխատում էր որպես դատական ատենակալ և ստանում էր տարեկան 22,5 հազար լիվր աշխատավարձ, ինչը նա փորձում էր ավելացնել հարևանների հետ սեփականության համար ընթացող դատավեճեր վարելու ճանապարհով[18]։ Նապոլեոնի մայրը՝ Լետիցիա Ռամոլինոն, շատ գրավիչ և ուժեղ կամքի տեր կին էր։ Կառլոյի հետ նրա ամուսնությունը կազմակերպվել էր իր ծնողների կողմից։ Լինելով Կորսիկայի ճանապարհների և կամուրջնների գլխավոր տեսուչի (արդեն մահացած) դուստրը՝ Լետիցիան միշտ մեծ հարգանք էր վայելում հասարակության մեջ[19][20]։ Նապոլեոնը ընտանիքի 13 երեխաներից երկրորդն էր (նրանցից հինգը մահացել էին վաղ տարիքում)։ Նապոլեոնից բացի չափահասության տարիքի հասել են նրա եղբայներից չորսը և քույրերից երեքը[21].

Անունը, որը ծնողները տվել են Նապոլեոնին, բավականին հազվադեպ էր․ այն հանդիպում է Մաքիավելիի՝ Ֆլորենցիայի մասին պատմող գրքում։ Այդ անունն էր կրել նրա ազգակիցներից մեկը[22]։

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Casa Buonaparte, Նապոլեոնի հայրական տունը

Նապոլեոնի վաղ մանկության մասին քիչ բան է հայտնի։ Մանուկ հասակում նա տառապել է չոր հազի պատճառով, ինչը կարող էր տուբերկուլյոզի դրսևորում լինել։ Մոր և մեծ եղբայր Ժոզեֆի խոսքերի համաձայն՝ Նապոլեոնը շատ էր կարդում, հատկապես պատմական գրականություն։ Նա իրենց տան երրորդ հարկում ոչ այնքան մեծ մի սենյակ ուներ, որտեղից նա հազվադեպ էր իջնում և բաց էր թողնում ընտանեկան հացկերույթները։ Նապոլեոնը հետագայում նշել է, որ Ռուսոյի «Նոր Էլոիզա» գիրքն առաջին անգամ կարդացել է ինը տարեկան հասակում։ Սակայն թուլակազմ ինտրովերտի այդ կերպարին չի համապատասխանում նրա մանկական «Խռովարար» մականունը (իտալ.՝ «Rabulione»)[23]։

Նապոլեոնի մայրենի լեզուն իտալերենի կորսիկյան բարբառն էր։ Նա սովորել է իտալերեն գրել և կարդալ տարրական դպրոցում, իսկ ֆրանսերեն սովորել սկսել է, երբ գրեթե 10 տարեկան էր։ Իր ամբողջ կյանքում նա խոսել է ուժեղ արտահայտված իտալական առոգանությամբ։ Կորսիկայի նահանգապետ դուքս դե Մարբյոֆի հովանավորության և ֆրանսիացիների հետ համագործակցության շնորհիվ Կառլո Բուոնապարտեին հաջողվել է իր երկու որդիների՝ Նապոլեոնի և Ժոզեֆի համար ստանալ թագավորական կրթաթոշակ։ 1777 թվականին Կառլոն ընտրվել է Կորսիկայի ազնվականության պատգամավոր Փարիզում[24]։ 1778 թվականի դեկտեմբերին ուղևորվելով Վերսալ՝ նա իր հետ տարել է իր երկու որդիներին և աներձագ Ֆեշին, որ ստացել էր կրթաթոշակ Էքսի սեմինարիայում: Տղաները չորս ամիս սովորել են Օտյոնի քոլեջում, որտեղ նրանց գլխավոր նպատակը ֆրանսերեն սովորելն էր[25][26]:

Նապոլեոնը 16 տարեկան հասակում (իտալացի անհայտ հեղինակի կողմից սև կավիճով արված նկար)

1779 թվականի մայիսին Նապոլեոնն ընդունվել է Բրիեն լը Շատոյի կադետական դպրոց[26]: Նապոլեոնը դպրոցում ընկերներ չուներ, քանի որ ծագում էր ոչ այնքան հարուստ և հայտնի ընտանիքից, բացի դրանից նա կորսիկացի էր վառ արտահայտված հայրենասիրությամբ և ֆրանսիացիների՝ որպես Կորսիկան ստրկացնողների նկատմամբ ունեցած անբարյացկամությամբ: Որոշ համադասարանցիների ծաղրը նրան դարձրել է ինքնամփոփ, և նա իր ժամանակի մեծ մասը տրամադրել է կարդալուն: Նապոլեոնը կարդացել է Կոռնյելի, Ռասինի և Վոլտերի ստեղծագործությունները, իսկ նրա սիրելի բանաստեղծն Օսսիանն էր[27]: Նա հատկապես շատ էր սիրել մաթեմատիկա և պատմություն, նրան գրավել են անտիկ աշխարհը և այնպիսի պատմական հերոսներ, ինչպիսիք են Ալեքսանդր Մեծը և Հուլիոս Կեսարը: Նշանակալի հաջողությունների Նապոլեոնը հասել է մաթեմատիկայի, պատմության և աշխարհագրության ոլորտում. հակառակ դրան՝ լատիներենից և գերմաներենից նա շատ թույլ էր: Բացի դրանից, նա շատ սխալներ էր թույլ տալիս գրելու ժամանակ, սակայն կարդալու հանդեպ ունեցած սիրո շնորհիվ նրա գրելաոճը բավական լավացել է: Որոշ մանկավարժների հետ ունեցած վիճաբանությունների շնորհիվ նա սկսում է ժողովրդականություն վայելել իր հասակակիցների շրջանում և ժամանակի ընթացքում դառնում է նրանց ոչ պաշտոնական առաջնորդը[25][28][29]:

Դեռևս Բրիենում Նապոլեոնը որոշել է մասնագիտանալ հրետանու ոլորտում: Զորքի այդ տեսակում պահանջված էր նրա մաթեմատիկական տաղանդը, բացի դրանից՝ դա այն ոլորտն էր, որտեղ յուրաքանչյուրն ուներ կարիերայի ամենամեծ հնարավորությունը՝ անկախ իր ծագումից: Հանձնելով ավարտական քննությունները՝ Նապոլեոնը 1784 թվականի հոկտեմբերին ընդունվել է Փարիզի զինվորական դպրոց[30][29][Ն 2]: Այնտեղ նա սովորել է մաթեմատիկա, բնական գիտություններ, ձիավարություն, զինվորական տեխնիկա, մարտավարություն, նաև ծանոթացել Գիբերի և Գրիբովալի նորարարական աշխատանքներին: Նախկինի նման Նապոլեոնը տհաճություն էր պատճառում դասախոսներին Պաոլիի և Կորսիկայի նկատմամբ ունեցած իր հիացմունքով և Ֆրանսիային ուղղված անբարյացկամությամբ[32]: Նա միայնակ էր, ընկերներ չուներ, սակայն ուներ թշնամիներ: Պիկո դե Պիկադյուն, ով նստում էր Նապոլեոնի և Պիկար դե Ֆելիպպոյի մեջտեղում, նոր նստարան է գտնում իր համար, քանի որ գաղտնի կռիվներում միշտ արժանանում էր այդ երկուսի հարվածներին[33]:

Ընդհանուր առմամբ Նապոլեոնը Կորսիկայից բացակայել է շուրջ ութ տարի: Ֆրանսիայում ստացած կրթությունը նրան դարձնում է ֆրանսիացի, քանի որ գնացել էր այդտեղ վաղ տարիքում և մնացել երկար տարիներ. ֆրանսիական մշակութային ազդեցությունն այդ ժամանակ տարածվում էր Եվրոպայի մնացած մասերում և կազմավորվող ֆրանսիական նույնականությունը բավականին ձգող էր[34]:

Զինվորական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1rightarrow.png  Տե՛ս նաև Տուլոնի պաշարում 
Նապոլեոնը 1792 թվականին, Ֆիլիպոտո (1834)

1782 թվականին Նապոլեոնի հայրն ստացել է կոնցեսիա և թագավորական դրամաշնորհ թթենիների տնկարան (ֆր.՝ pépinière) ստեղծելու համար։ Երեք տարի անց Կորսիկայի խորհրդարանը հետ է կանչել կոնցեսիան, իբր թե պայմանները չկատարելու համար։ Ընդ որում՝ Բուոնապարտե ընտանիքին մնացել են մեծ պարտքեր և դրամաշնորհը վերադարձնելու պարտավորությունը[18][35]։ 1785 փետրվարի 24-ին Նապոլեոնի հայրը մահացել է[36][37], և նա իր վրա է վերցրել ընտանիքի գլխավորի պարտականությունները, թեև ըստ կարգի՝ դա պետք է աներ նրա ավագ եղբայր Ժոզեֆը։ Նույն թվականի սեպտեմբերի 28-ին նա ժամանակից շուտ ավարտել է կրթությունը և նոյեմբերի 3-ին Վալանսում սկսել մասնագիտական կարիերան դե Լա Ֆեր հրետանային գնդում հրետանու կրտսեր լեյտենանտի աստիճանով[38] (սպայական վկայագիրը թվագրված է սեպտեմբերի 1-ով, զինվորական կոչումը վերջնականապես հաստատվել է 1786 թվականի հունվարի 10-ին՝ եռամսյա փորձաշրջանից հետո)[39][40]։

Տնկարանի պատճառով արված ծախսերը և դատավեճերը վերջնականապես խարխլում են ընտանիքի ֆինանսական վիճակը: 1786 թվականի սեպտեմբերին Նապոլեոնը ռոճիկի պահպանմամբ արձակուրդ է խնդրում, որը հետագայում երկու անգամ կրկին իր խնդրանքով երկարաձգվել է[41]: Արձակուրդի ժամանակ նա փորձել է կարգավորել ընտանիքի գործերը, այդ թվում մեկնել է Փարիզ[18][Ն 3]: 1788 թվականի հունիսին վերադարձել է իր զինվորական ծառայությանը և ուղևորվել Օսոն, ուր տեղափոխվել էր նրա ամբողջ գունդը: Մորն օգնելու համար Նապոլեոնն ստիպված էր նրան ուղարկել իր ռոճիկի մի մասը: Նա ապրել է չափազանց աղքատ կյանքով, օրական սնվել ընդամենը մեկ անգամ, սակայն ամեն կերպ փորձել է գաղտնի պահել իր ծանր նյութական վիճակը[44]: Այդ տարի Նապոլեոնը փորձել է լավ վարձատրվող սպայական աշխատանքի նշանակվել Ռուսական կայսերական բանակում, որը Օսմանյան կայսրության դեմ պատերազմի համար արտասահմանցի կամավորների էր հավաքագրում: Սակայն նախօրեին ստացված հրամանի համաձայն՝ արտասահմանցիներին հավաքագրումը կատարվում էր միայն զինվորական աստիճանի իջեցմամբ, ինչը Նապոլեոնին հարմար չէր[45]:

1789 թվականի ապրիլին Նապոլեոնը՝ որպես հրամանատարի տեղակալ, ուղարկվել է Սյոռ՝ ճնշելու քաղցած խռովությունը[46]: Հուլիսին Բաստիլի գրավումով սկսված ֆրանսիական հեղափոխությունը Նապոլեոնին ստիպել է ընտրություն կատարել կորսիկանյան ազատության և ֆրանսիական ինքնանույնականացման միջև: Այնուամենայնիվ, տնկարանի հետ կապված խնդիրներն այդ ժամանակ նրան ավելի շատ էին զբաղեցնում, քան ծավալված քաղաքական ցնցումները[47]: Չնայած Նապոլեոնը մասնակցել է տարբեր խռովությունների ճնշմանը, սակայն եղել է Սահմանադրության ընկերների միության ամենավաղ կողմնակիցներից մեկը: Այաչչոյում նրա եղբայր Լյուսիենը հարել է յակոբինների ակումբին: 1789 թվականի օգոստոսին Բուոնապարտեն, կրկին արձակուրդ ստանալով առողջական խնդիրների պատճառով, ուղևորվել է հայրենիք, որտեղ անցկացրել է հաջորդ տասնութ ամիսները և իր եղբայրների հետ միասին ակտիվ մասնակցություն ունեցել քաղաքական պայքարին՝ հանդես գալով հեղափոխական ուժերի կողմից։ Նապոլեոնը և Սահմանադիր ժողովի պատգամավոր Սալիչետին կողմ էին Կորսիկայի՝ Ֆրանսիայի դեպարտամենտ դառնալուն։ Պաոլին, դա դիտարկելով որպես Փարիզի իշխանության ամրապնդման փորձ, բողոքել է տարագրության վայրից[48]։ 1790 թվականի հուլիսին Պաոլին վերադարձել է կղզի և ղեկավարել Կորսիկան Ֆրանսիայից առանձնացնելու գործը։ Բուոնապարտեները, ընդհակառակը, մնացել են կենտրոնական հեղափոխական իշխանությունների կողքին՝ հավանություն տալով եկեղեցական գույքի ազգայնացման՝ Կորսիկայում ժողովրդականություն չվայելով գաղափարին[49]։

Նապոլեոնն ու իր եղբայր Լյուդովիկոսն Օսոնում, Ժակ Օնֆրուա դե Բրևիլ (1910)

1791 թվականի փետրվարին Նապոլեոնը վերադարձել է ծառայության՝ իր հետ տանելով Լյուդովիկոսին՝ իր կրտսեր եղբորը (որի ուսման համար վճարում էր իր ռոճիկից, իսկ քնել Լյուդովիկոսն ստիպված էր հատակին)։ 1791 թվականի հունիսի 1-ին ստացել է լեյտենանտի աստիճան (ավագությամբ՝ ապրիլի 1-ից) և կրկին տեղափոխվել Վալանս[50][51]։ Նույն թվականի օգոստոսին նա կրկին ստացել է արձակուրդ և մեկնել Կորսիկա (չորս ամսով, այն պայմանով, որ մինչև 1792 թվականի հունվարի 10-ը չվերադառնալու դեպքում կհամարվի դասալիք)[52]։ Ժամանելով Կորսիկա՝ Նապոլեոնը կրկին սկսել է զբաղվել քաղաքականությամբ և ընտրվել է փոխգնդապետ ձևավորվող Ազգային գվարդիայում[Ն 4]։ Վալանս Նապոլեոնն այդպես էլ չի վերադարձել։ Կոնֆլիկտի մեջ մտնելով Պաոլիի հետ՝ 1792 թվականի մայիսին Նապոլեոնը մեկնել է Փարիզ՝ անցնելով ռազմական նախարարության տնօրինության տակ։ Հունիսին նա ստացել է կապիտանի աստիճան (թեև պնդել է, որ հաստատեն փոխգնդապետի կոչումը, որ ստացել էր Ազգային գվարդիայում)։ Զինվորական ծառայության անցնելու պահից՝ 175 թվականի սեպտեմբերից մինչև 1792 թվականի սեպտեմբեր, Նապոլեոնը արձակուրդում է անցկացրել ընդհանուր առմամբ շուրջ չորս տարի[40]։ Փարիզում Նապոլեոնն ականատես է եղել հունիսի 20-ի, օգոստոսի 10-ի ու սեպտեմբերի 2-ի դեպքերին, սատարել թագավորի տապալմանը, սակայն հավանության չի արժանացրել նրա թուլությունն ու նրա պաշտպանների անվճռականությունը[54]։

1792 թվականի հոկտեմբերին Նապոլեոնը վերադարձել է Կորսիկա՝ ստանձնելով Ազգային գվարդիայի փոխգնդապետի իր պարտականությունները[55]։ Բուոնապարտեի առաջին ռազմական փորձը եղել է մասնակցությունը արշավանքին դեպի Սարդինիայի թագավորությանը պատկանող Լա Մադդալենա և Սանտո Ստեֆանո (կղզի, Սարդինիա) կղզիներ 1793 թվականի փետրվարին։ Կորսիկայից ուղարկված դեսանտն արագորեն ոչնչացվել է, ընդ որում՝ երկու թնդանոթներ ու ականանետ ներառող հրետանային ոչ մեծ մարտկոցի հրամանատար կապիտան Բուոնապարտեն աչքի է ընկել. նա առավելագույն ջանք է գործի դրել զենքը փրկելու համար, թեև դրանք, այնուամենայնիվ, ստիպված են եղել թողնել ափին[56][57]։

Նույն 1793 թվականին Պասկալ Պաոլին Կոնվենտի առաջ մեղադրվել է Կորսիկան հանրապետական Ֆրանսիայից անկախ հռչակելու ձգտման մեջ։ Մեղադրանքներին մասնակցել է Նապոլեոնի եղբայրը՝ Լյուսիենը։ Արդյունքը եղել է Բուոնապարտե և Պաոլի ընտանիքների վերջնական պառակտումը։ Բուոնապարտեները բացահայտ հանդես են եկել ընդդեմ Պաոլիի՝ Կորսիկայի լիակատար անկախության ձեռքբերման ձգտման դեմ և քաղաքական հետապնդման վտանգի պատճառով 1793 թվականի հունիսին ամբողջ ընտանիքով տեղափոխվել են Ֆրանսիա[58]։ Նույն ամսում Պաոլին Գեորգ III-ին ճանաչել է Կորսիկայի թագավոր[59]։

Նապոլեոնը նշանակում է ստացել հեղափոխական Իտալական բանակում, սպա Հարավի բանակում։ Հուլիսի վերջին նա գրել է յակոբինյան ոգով պամֆլետ՝ «Ընթրիք Բոքերում» (ֆր.՝ «Le Souper de Beaucaire»), որը հրատարակվել է Կոնվենտի կոմիսարներ Սալիչետիի ու կրտսեր Ռոբեսպիեռի օգնությամբ և հեղինակի համար ստեղծել հեղափոխական տրամադրված զինվորի համբավ[60][61]։

Նապոլեոնը Տուլոնում, Դետայլ (XIX դար)

1793 թվականի սեպտեմբերին Բուոնապարտեն հասել է բանակ, որը պաշարել էր անգլիացիների ու միապետականների կողմից զբաղեցված Տուլոնը, հոկտեմբերին ստացել է գումարտակային հրամանատարի պաշտոն (որը համապատասխանում էր մայորի աստիճանին)։ Տուլոնում Նապոլեոնը վարակվել է քոսով, որը տանջել է նրան հետագա տարիներին[62][Ն 5]։ Նշանակվելով հրետանու ղեկավար՝ դեկտեմբերին Բուոնապարտեն իրականացրել է փայլուն ռազմական գործողություն։ Տուլոնը գրավվել է, իսկ Նապոլեոնը 24 տարեկանում Կոնվենտի կոմիսարներից ստացել է բրիգադային գեներալի կոչում։ Նոր աստիճանը նրան շնորհվել է 1793 թվականի դեկտեմբերի 22-ին, իսկ 1794 թվականի փետրվարին հաստատվել է Կոնվենտի կողմից[65][66]։

Փետրվարի 7-ին նշանակվելով Իտալական բանակի գլխավոր հրետանավորի պաշտոնում՝ Նապոլեոնը մասնակցել է Պիեմոնտ թագավորության դեմ ուղղված հինգշաբաթյա արշավանքին, ծանոթացել Իտալական բանակի հրամանատարության և ռազմական գործողությունների թատերաբեմի հետ, ռազմական նախարարությանն ուղարկել առաջարկներ Իտալիայի վրա հարձակման կազմակերպման վերաբերյալ[67]։ Մայիսի սկզբին Նապոլեոնը վերադարձել է Նիցցա ու Անտիբ՝ նախապատրաստելու ռազմական արշավանք Կորսիկայի դեմ։ Այդ ժամանակ էլ նա սկսել է սիրահետել Դեզիրե Կլարիին՝ հանգուցյալ միլիոնատիրոջ (որը եղել էր կտորի ու օճառի առևտրական) տասնվեցամյա դստերը։ 1794 թվականի օգոստոսին Դեզիրեի ավագ քույրը՝ Ժյուլի Կլարին, ամուսնացել է Ժոզեֆ Բուոնապարտեի հետ և իր հետ տարել 400 հազար լիվր՝ որպես օժիտ (ինչի շնորհիվ վերջ են դրվել Բուոնապարտե ընտանիքի ֆինանսական խնդիրներին)[68]։

Տերմիդորյան հեղաշրջումից հետո Բուոապարտեն ձերբակալվել է կրտսեր Ռոբեսպիեռի հետ ունեցած իր կապերի պատճառով (1794 թվականի օգոստոսի 9-ին[Ն 6] երկու շաբաթով)[75]։ Ազատություն ստանալուց հետո շարունակել է նախապատրաստվել Կորսիկան Պաոլիից ու բրիտանացիներից գրավելու գործին։ 1795 թվականի մարտի 3-ին (ըստ այլ տվյալների՝ 11-ին) Նապոլեոնը 15 նավ ու 16 900 զինվոր ներառող արշավախմբի կազմում դուրս է եկել Մարսելից, սակայն այդ նավախումբը շուտով ցրվել է բրիտանական էսկադրայի կողմից[76][77]։

Նույն թվականի գարնանը նշանակվել է Վանդեայում՝ հնազանդեցնելու խռովարարներին։ Փարիզ ժամանելով մայիսի 25-ին՝ Նապոլեոնն իմացել է, որ իրեն նշանակել են հետևակի հրամանատար, չնայած ինքը հրետանավոր էր։ Բուոնապարտեն հրաժարվել է ընդունել նշանակումը՝ պատճառաբանելով առողջական վիճակը[77]։ Հունիսին Դեզիրեն դադարեցրել է հարաբերությունները նրա հետ, ըստ Է. Ռոբերտսի կարծիքի, մոր պնդմամբ, որը կարծում էր, որ ընտանիքում մի Բուոնապարտեն լրիվ հերիք է[78]։ Ստանալով կես աշխատավարձ՝ Նապոլեոնը շարունակել է նամակներ գրել ռազմական նախարար Լազար Կառնոյին Իտալական բանակի գործողությունների վերաբերյալ։ Որևէ հեռանկարի բացակայության պայմաններում նա նույնիսկ դիտարկել է Օստ-Հնդկական արշավանքին մասնակցելու հնարավորությունը։ Ունենալով շատ ազատ ժամանակ՝ հաճախել է «Սրճարան դե լյա Ռեժանս», որտեղ հափշտակվածությամբ խաղացել է շախմատ[79]։ 1795 թվականի օգոստոսին ռազմական նախարարությունը նրանից պահանջել է անցնել բժշկական ստուգում, որպեսզի հիվանդությունը հաստատվի։ Դիմելով իր քաղաքական կապերին՝ Նապոլեոնն ստացել է պաշտոն Հասարակական փրկության կոմիտեում[72][73], որն այդ ժամանակ կատարում էր ֆրանսիական բանակի շտաբի դեր։ Սեպտեմբերի 15-ին նա հեռացվել է գործող գեներալների ցանկից Վանդեա մեկնելուց հրաժարվելու պատճառով, սակայն գրեթե անմիջապես վերականգնվել է[80][81]։

Խռովարարները թնդանոթներից կրակում են Սուրբ Ռոխի եկեղեցու գավթին, Շառլ Մոննե (XIX դար)

Տերմիդորականների համար ճգնաժամային պահին Պոլ Բարրասը Նապոլեոնին նշանակել է իր օգնական, և նա աչքի է ընկել 1795 թվականի հոկտեմբերի 5-ին Փարիզում միապետականների խռովությունը ցրելու ժամանակ (Նապոլեոնը մայրաքաղաքի փողոցներում կիրառել է հրետանային արկ ընդդեմ խռովարարների ամբոխի), ստացել դիվիզիոնի գեներաի աստիճան ու նշանակվել թիկունքի զորքերի հրամանատար[82][83]։ 1785 թվականին Փարիզի ռազմական դպրոցից բանակ տեղափոխվելով կրտսեր լեյտենանտի աստիճանով՝ Բուոնապարտեն տասը տարում անցել է այդ ժամանակվա Ֆրանսիայի բանակի աստիճանատվության ամբողջ հիերարխիան։

1796 թվականի մարտի 9-ի երեկոյան ժամը 10-ին Բուոնապարտեն քաղաքացիական ամուսնություն է կնքել յակոբինյան ահաբեկչության ժամանակ զոհված գեներալ կոմս Բոհարնեի այրու՝ Ժոզեֆինայի հետ, որը Ֆրանսիայի այդ ժամանակվա ղեկավարներից մեկի՝ Պոլ Բարրասի նախկին սիրուհին էր։ Հարսանիքի ժամանակ որպես վկա հանդես են եկել Բարրասը, Նապոլեոնի համհարզ Լեմարուան, Տալիեն ամուսիները և հարսնացուի երեխաերը՝ Էժեն և Հորտենզիա Բոհարնեները։ Փեսացուն հարսանիքից ուշացել է երկու ժամ՝ զբաղված լինելով նոր նշանակմամբ[84]։ Ոմանք երիտասարդ գեներալին Բարրասի կողմից տրված հարսանեկան նվեր են համարում հանրապետության Իտալական բանակի հրամանատարի պաշտոնը (նշանակումը կատարվել է 1796 թվականի մարտի 2-ին[85][86]), բայց Բոուոնապարտեին այդ պաշտոնի համար առաջարկել է Լազար Կառնոն[87]։ Մարտի 11-ին Նապոլեոնը գնացել է բանակի մոտ։ Ճանապարհին Ժոզեֆինային գրված նամակում նա բաց է թողել իր ազգանվան «ու» (u) տառը՝ իտալական «Բուոնապարտեն» (Buonaparte) վերածելով ֆրանսիական «Բոնապարտի» (Bonaparte)՝ այդպիսով ֆրանսիականացնելով իր ազգանունը և դրանով իսկ գիտակցաբար ընդգծելով, որ իր մեջ նախապատվության է տալիս ֆրանսիականին իտալականի ու կորսիկականի համեմատությամբ[88]։

Իտալական արշավանք[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Իտալական արշավանք (1796-1797)

Ընդունելով բանակի հրամանատարությունը՝ Նապոլեոնն այն գտել է նյութական ծանր վիճակում։

Եգիպտական և Սիրիական արշավանքներ 1798-1799[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալական արշավանքից հետո Բոնապարտին հանձնարարվեց կատարել արշավանք , որը կթուլացներ Բրիտանիան։ 1798 թվականին փետրվարի 8-ին գաղտնի Բոնապարտը, Լաննը, Սուլկովսկին, Բուրյենը մեկնեցին Բրիտանիա տարածքը ուսումնասիրելու համար։ Գիտակցելով , որ ֆրանսիական նավատորմը չի կարող հաղթել անգլիականին և զորք ափ իջեցնել Բոնապարտը հետ է վերադառնում Փարիզ 1798 թվականի փետրվարի 17-18-ին։ Եվ ծրագրվում է գաղտնի արշավանք դեպի Եգիպտոս, որը պատկանում էր Անգլիային։ 1798 թվականի մայիսի 19-ին վաղ առավոտյան ֆրանսիական նավերի արմադան Օրիոն նավի գլխավորությամբ դուրս եկավ Տուլոնի խարսխակայանից և ուղղություն վերցրեց դեպի արևելք։ Նավերի մի մասը ուղղություն վերցրեց դեպի Իռլանդիա ՝ գեներալ Էմբերի գլխավորությամբ, իսկ մնացած նավերը 38000 անձնակազմով ՝գեներալներ Կլեբերի, Դեզեյի, Լաննի, Բերտյեի, Մյուրատի, Սոլկովսկու և այլ գեներալների ու Բոնապարտի գլխավորությամբ շարժվեց դեպի Եգիպտոս , սակայն ուղղության մասին գիտեին միայն Բոնապարտի ամենամոտ մարդիկ։ Երեք շաբաթ անց՝ հունիսի 9-ին առանց ոչ մի կրակոցի Ֆրանսիական բանակը գրավվում է Մալթա կղզին։ Հունիսի 2-ին Ալեքսանդրիայից ոչ հեռու Մարիբոսի մոտ, զորքը ափ է իջնում։ 1798 թվականի հուլիսի 21-ին բուրգերի ստորոտում տեղի ունեցած ճակատամարտում Մորադ-Բեյի մամլուքները ծանր պարտություն են Կրում ֆրանսիական բանակից։ Դրանից հետո, ինչպես նաև Ալեքսանդրիայի, Ռոզեթիայի գրավումից հետո ֆրանսիական բանակը մտնում է Կահիրե։ Կլեբերը գրավվում է Նեղոսի դելտան, Դեզեն՝ Վերին Եգիպտոսը։ Սակայն 1798 թվականի օգոստոսի 1-ին, երեկոյան ժամը 6-ին, Աբուկիրյան նեղուցում գտնվող ֆրանսիական նավատորմիղի առաջ հանկարծակի երևաց ծովակալ Նելսոնի անգլիական նավատորմը։ Օգոստոսի 2-ին ֆրանսիական նավատորմը այլևս գոյություն չուներ։ Այս ճակատամարտում հաղթելուց հետո Նելսոնի իր տոհմի գերբի վրա նկարում է երկու կոկորդիլոս՝ Նեղոսի և Եգիպտոսի խորհրդանիշերին։ Այս ամենի մասին Բոնապարտը իմանում է միայն օգոստոսի 13-ին։ 1798 թվականի վերջերին Եգիպտոսում ֆրանսիական բանակի թիվը կազմում էր 29700 մարդ, որոնցից 1500-ը անմարտունակ էին։ Չնայած դրան 1799 թվականի փետրվարի 9-ին Բոնապարտի փոքրաթիվ բանակը շարժվեց դեպի Սիրիա։ Հաղթանակով ավարտվեցին Էլ-Արիշի, Գազայի ճակատամարտերը Յաֆան անցավ ֆրանսիացիներին։ Թորքերի հետ տեղի ունեցած հաղթական ճակատմարտերից հետո ֆրանսիացիներին է անցնում Պաղեստինը։ 1799 թվականի մարտի 18-ին բանակը հասավ Սեն-Ժան Ակր հնագույն ամրոցի պարիսպներին։ Ամրոցի պաշտպանությունը ղեկավարում էր Բ․-ի վաղեմի թշնամին՝ Լե Պիկար դե Ֆիլիպոն։ Բերդի պաշտպանությունը տևեց 62 օր։ Մահացան ֆրանսիական բանակի շատ գեներալներ։ 1799 թվականին ֆրանսիական բանակի մի մասը Ն․ Բ -ի գլխավորությամբ հեռացավ Եգիպտոսից ու Սիրիայից։ 1799 թվականի հոկտեմբերի 9-ին բանակը ափ է իջնում Ֆրանսիայում՝ Սեն Ռաֆայելում։ Այդ ժամանակ նա իր մանկության ընկեր Ժյունոյից իմանում է, որ Ժոզեֆինան դավաճանում է իրեն և Բոնապարտը կապնվում է իր բանակի զինվորներից մեկի կնոջ հետ, սակայն հետո, երբ բոլորը իմանում են այդ մասին նրանց կապը խզվում է , այդ զինվորը հեռացվում է բանակից, ինչպես նաև , երբ արդեն Բոնապարտը կայսր է դառած լինում իր բոլոր հավատարիմ գեներալներին մարշալի կոչում է տալիս, բացի Ժյունոյից;

Բրյումերի 18 և 19։ Պատերազմ Ավստրիայի դեմ։ Ցմահ առաջին կոնսուլ։ Կայսրություն։ Կայսրության վերելքը 1799-1804[խմբագրել | խմբագրել կոդը]

1799 թվականի նոյեմբերի՝ բրյումերի 18 -ին նախապես պլանավորած հեղափոխության պայմաններին համաձայն Բոնապարտը նշանակվում է Փարիզի օկրուգի զինված ուժերի հրամանատար։ Նոյեմբերի 19-ին զորքին հրաման է տրվում մտնել Հինգ հարյուրի և Ավագների խորհուրդ և այնտեղից դուրս շպրտել պատգամավորներին , սակայն նրանցից ոմանք մնում են և իրենց ստորագրությամբ հաստատում , որ պետությունը կառավարվելու է երեք կոնսուլների կողմից՝ Սիեյես, Բոնապարտ, Դյուկո։ Այս հեղաշրջումով վերջ է տրվում ֆրանսիական մեծ հեղափոխությանը։ Բոնապարտը դառնում է առաջին կոնսուլ և նրա տարեկան աշխատավարձը կազմում է՝ 500000 ֆրանկ։ Այն ժամանակ, երբ Նապոլեոնը գտնվում էր Եգիպտոսում ավստրո-ռուսական զորքերի հրամանատար Սուվորովը կարողանոմ է հետ գրավել Ֆրանսիայից 1797 թվականին Բոնապարտի գրաված տարածքները, սակայն ինչ-ինչ պատճառներով 1799 թվականին Սուվորովը հետ է կանչվում Ռուսաստան։ 1800 թվականի գարնանը սկսվում է ֆրանկո-ավստրիական պատերազմը։ Մայիսի 14-ն ֆրանսիական բանակը Բոնապարտի գլխավորությամբ մտնում է Միլան՝ վերականգնվում է Ցիզալպինյան հանրապետությունը։ Պատերազմի գլխավոր ճակատամարտը տեղի ունեցավ 1800 թվականի հունիսի 14-ին ՝ Մարենգո գյուղի մոտ։ Ֆրանսիական բանակը սկզբից պարտվում էր, սակայն Բոնապարտը իրեն պարտված չէր համարում, քանի որ Դեզեի կորպուսը դեռ չէր հասել մարտի դաշտ, իսկ երբ Դեզեն հասավ ավստրիական բանկը՝՝Մելլասի գլխավորությամբ տվեց 6000 զոհ և 7000 գերի։ Իսկ ֆրանսիական բանակը 3000 զոհ և վիրավոր և 650 գերի։ Սակայն ամենամեծ կորուստը գեներալ Դեզեյի կորուստն էր։ Այդ ճակատամարտից հետո Ավստրիան որոշեց հաշտություն կնքել։ Բոնապարտը հետ վերադարձավ Փարիզ 1800 թվականի հուլիսի 2-ին: 1800 թվականի հոկտեմբերի 10-ին և դեկտեմբերի 24-ին իր դեմ կատարած մահափորձերից Բոնապարտը հազիվ է փրկվում։ 1802 թվականին Բոնապարտի որոշմամբ Ցիզալպինյան հանրապետությունը հունվարի 5-ից սկսվում է կոչվել Իտալական հանրապետություն։ 1802 թվականի օգոստոսի 2-ին 3596000 կողմ և 8374 դեմ ձայներով Բոնապարտը ընտրվում է որպես Ֆրանսիայի ցմահ առաջին կոնսուլ ՝անսահմանափակ հնարավորություններով: Նապոլենի ծննդյան օրը դառնում է պետական տոն։ 1804 թվականի մարտի 21-ին Նապոլեոնը փոխում է սահմանդրությունը։

Կայսրություն։Կայսրության վերելքը։ ֆրանկո-պրուսկան և ֆրանկո-ավստրո-ռուսկան պատերազմներ։ 1804-1808[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապոլեոն Բոնապարտը հրաժարականից հետո Ֆոնթեբլոյում: Պոլ Դելարոշ

յ1804 թվականի մայիսի 22-ի որոշմամբ Նապոլեոն Բոնապարտը Սենատի որոշմամբ դառնում է Ֆրանսիայի կայսրը։ 1805 թվականին թագադրվում է Իտալիայում , որպես Իտալիայի թագավոր։ Կայսրը 1805 թվականի սեպտոմբերին սկսում է նոր պատերազմ՝ անցնելով Հռենոսը՝ ներխուժելով Գերմանիայի տարածք։ Հոկտեմբերի 20-ին ավստրիական բանակը անձնատուր է կինում, ֆրանսիական բանակը շարժվում է դեպի Վիեննա։ Գեներալներ Լաննի, Մյուրատի [խաբեության շնորհիվ Ֆրանսիական բանակը մտավ Վիեննա,, սակայն պատերազմը դեռ ավարտված չէր և ավստրո-ռուսական զորքերի հրամանատար էր դարձել Կուտոզովը։ Պատերազմի գլախավոր Աոստերլիցի ճակատամարտում ֆրանսիական -անց բանակը ջախջաղեց թշնամու 87000 բանակին։ 1805 թվականի դեկտեմբերի 26-ին կնքվում է հաշտության պայմանագիր ի հօգուտ Ֆրանսիայի։ Նապոլեոնը բանակին հրաման է տալիս շարժվել Նեապոլ; 1806 թվականին Ժոզեֆ Բոնապարտը դառնում է Նեապոլի թագավոր։ 1806 թվականին ՝ փետրվարի 26-ին Պրուսիան պաշտոնապես դառնում է Ֆրանսիայի դաշնակիցը, սակայն այդ դաշնակցությունը երկար չի տևում։ 1806 թվականի հոկտեմբերի 7-ին սկսվում ֆրանկո-պրուսական պատերազմը։ Հոկտեմբարի 14-ին Յենայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում պրուսացիները տալիս են 45000 զոհ և 200 թնդանոթ։ Հոկտեմբերի 26-ին Դավուի կորպուսը մտնում է Բեռլին։ 1805 թվականի հոկտեմբերի 22-ին պրուսական թագավորը հաշտություն էր խնդրում Բոնապարտից, սակայն նա հրաժարվում է։ 1806 թվականի հունվարի 27-ին Բեռլինում Նապոլեոնը ստորագրում է մայրցամաքային բլոկադայի պայմանագիրը։ Սկսվում է նոր պատերազմ Ռուսաստանի դեմ՝ Լեհաստանի տարածքում։ Առաջին ճակատամարտը տեղի ունեցավ 1806 թվականի դեկտեմբերի 25-ին՝ Նարև գետի վրա՝ Պուլտուսկի մոտ։ Զորքերից երկուսն էլ շատ զոհեր տվեցին, սակայն այդպես էլ չպարզվեց , թե՞ ով հաղթեց ճակատամարտում։ Երկու բանակներին էլ հաշտություն է պետք։ Նապոլեոնը գնում է Վարշավա , որտեղ կապնվում է Մարիա Վալևսկայայի հետ։ Ամենավճռական ճակատամարտը տեղի է ունենում 1807 թվականի փետրվարի 7-ին Պրեսիշ-Էյլաուի մոտ։ Ֆրանսիական բանակը անձամբ գլխավորում էր Նապոլեոն Բոնապարտը մարշալներ Մյուրատի, Լաննի, Սուլտի, Դավուի հետ, իսկ ռուսական բանակը գլխավորում էր Բերնադոտը։ Այս ճակատամարտում հաղթող կամ պարտվող չկա։ Ռուսական բանակը տվեց 30000 զոհ , իսկ ֆրանսիական բանակը տվեց 20000 զոհ։ Սակայն արդեն ֆրանսիացիները կորցրել էին 60000 մարդ և բանակ էին կանչվել 1808 թվականի զորակոչիկները։ 1807 թվականին Ֆրիլանդի մոտ ռուսները պարտվեցին։ 1807 թվականի հունիսի 25-ին, ժամը 11-ին Նեման գետի ափին հանդիպեցին Նապոլեոն Բոնապարտն ու ռուսական ցարը՝ Ալեքսանդր Առաջինը։ Տեսակցությունը շարունակվեց 2 ժամ։ Երբ նրանք վրանից թևանցուկ դուրս եկան արդեն բարեկամ ու դաշնակից էին։ 1807 թվականի հուլիսի 7-ին կնքվում է Տիլտիզի հաշտության պայմանագիրը Ռուսական ու Ֆրանսիական կայսրությունների միջև։ 1807 թվականի նոյեմբերի 23-ին առանց ոչ կրակոցի Տոսկանան միավորվում է Ֆրանսիական կայսրությանը: Մինչ այդ 1807 թվականի նոյեմբերի 19-ին էլի առանց ոչ մի կրակոցի Բոնապարտի մանկության ընկեր Ժյունյոն հասնում է Լիսաբոն՝ Պորտուգալիայի մայրաքաղաք և այնտեղ հռչակվում որպես Պորտուգալիայի թագավոր՝ այն կցելով Ֆրանսիային։ 1808 թվականի մայիսի 10-ին Իսպանական թագավորը հրաժարվում է գահից, իսկ 1808 թվականի հունիսի 6-ին Ժոզեֆը դառնում է Իսպանիայի թագավորը։

Պատերազմ Իսպանիայի և Ավստրիայի դեմ։ Ռուսաստանի դեմ արշավանք։ Վախճան։ Աքսոր։ 1808-1814[խմբագրել | խմբագրել կոդը]

1808 թվականի մայիսի 2-ին Իսպանիայում՝ Մադրիդում ապստամբություն ծագեց, սակայն մարշալ Մյուրատը կարողացավ ճնշել այն։ Սակայն Բայոննայում ֆրանսիացիները պարտություն են կրում և Ժոզեֆը՝ հրաժարվելով գահից, հետ է վերադառնում Մադրիդից։ Օգոստոսի 6-ին Պորտուգալիայում ափ իջան անգլիացիները և Պորտուգալիայի կառավարիչ Ժյունյոն պարտություն կրելով անգլիացիներից ՝ հրաժարվելով գահից վերադառնում է Ֆրանսիա։ 1808 թվականի հոկտեմբերի 29-ին կայսերական գվարդիան Բոնապարտի գլխավորությամբ շարժվեց Իսպանիա։ 1808 թվականի դեկտեմբերի 4-ին բանակը մտնում է Մադրիդ։ Իսպանացիները մեծ դիմադրություն ցույց տվեցին Սարագոսա քաղաքում 1808 թ.-ի դեկտեմբերից մինչև 1809 թ.-ը , երբ Լաննը գրոհով գրավվեց այն։ Բանակի հրամանատարությունը հանձնելով մարշալ Սուլտին Բոնապարտը 1809 թվականի հունվարի 23-ին վերադարձավ Փարիզ։ 1809 թվականին ՝ ապրիլի 12-ին Բոնապարտը լուր ստացավ , որ ավստրիական զորքն ապրիլի 9-ին մտել է Մյունխեն։ Ինգոլշտադում ՝ ապրիլի 19-ին Նապոլեոնը ստանձնեց բանակի հրամանատարությունը։ Ապրիլի 22-ին Էկմյուլի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Բոնապարտի ֆրանսիական բանակը հաղթեց էրցհերցոգ Կարլի ավստրիական բանակին։ Ավստրիացիներ տվեցին 45000 զոհ, իսկ ֆրանսիացիները 16000 զոհ։ Մայիսի 13-ն Վիեննան կրկին ավստրիացիներին էր։ Մայիսի 21-ին Դանուբ գետի մոտ՝ Ասպերում տեղի ունեցած ճակատամարտում ավստրիական բանակը հաղթեց։ Ֆրանսիայի գլխավոր կորուստ մարշալ Լանն էր։ Վիճակը բատ էր նաև Իսպանիայում , որտեղ Սուլտը՝ Պորտուգալիայի կառավարիչ Նիկոլայ Առաջինը< պարտվել էր անգլիացիներին տալով Լիսաբոնը նրանց։ Նապոլեոնի հարաբերությունը վատ էր նաև Հռոմի պապի հետ։ Հունիսի 6-ին ֆրանսիական բանակը մտնում է Հռոմ և այնտեղից դուրս վտարում Պիոս VII պապին ՝ ձերբակալելով նրան և դարձրեց գերի։ Սակայն ավստրիացիների դեմ պատերազմը դեռ շարունակվում էր։ Ամենաարյունահեղ ճակատամարտը տեղի ունեցավ 1809 թվականի հուլիսի 5-6-ին Վագրամում՝ ֆրանսիացիների հաղթանակով։ Ավստրիացիները զինադադր են խնդրում։ 1809 թվականի հուլիսի 14-ինն կնքվում է Շոյնբրոնյան հաշտության պայմանագիրը։ Սակայն Ժոզեֆինայի հետ հարաբերությունները վատացել էին և նրանք բաժանվում են։ 1810 թվականի հունվարի 1-ին Սեն-Կլու պալատում հանդիսավորությամբ գրանցվում է Նապոլեոն Բոնապարտի և Մարիա Լուիզիայի քաղաքացիական ամուսնությունը։ 1811 թվականի մարտի 20-ին ծնվում է Նապոլեոն Բոնապարտի տղան։ 1812 թվականի հունիսի 24-ին ֆրանսիական բանակն անցնելով Նեմա գետը մտնում է Ռուսական կայսրություն։ Առանց ոչ մի արգելքի հանդիպելու 1812 թվականի հուլիսի 28-ն մարշալ Դավուն գրավվում է Մինսկը։ Արդեն օգոստոսի 15-ին ֆրանսիացիները Սմոլենսկում էին։ Ամենաարյունահեղ ու գլխավոր ճակատամարտը տեղի ունեցավ սեպտեմբերի 7-ին՝ այն Բորոդինոյի ճակատամարտն էր։ Սակայն այս ճակատամարտում չհաղթեց ոչ Կուտուզովի ռուսական, ոչ էլ Բոնապարտի Ֆրանսիական բանակը, սակայն ֆրանսիացիները սեպտեմբերի 14-ին մտան Մոսկվա, այնտեղ մնացին 34 օր և ամբողջովին այրեցին քաղաքը։ Նապոլեոնը շարժվեց դեպի Կալուգա։ Հոկտեմբերի 24-ին Մալոյարոսլավեցի պարիսպների մոտ տեղի ունեցած ճակատամարտում ֆրանսիացիները պարտվեցին, ֆրանսիական բանակը սկսեց նահանջել ու ջախջախվել։ 1813 թվականի ապրիլի 13-ին մահացավ Կուտուզովը, բանակի հրամանատար դարձավ Վիտենշտայնը, ով երկու ճակատամարտ պարտվեց մայիսի 2-ին և մայիսի 21-ին։ Ավստրո-ռուսական դաշնակից զորքը զինադադար խնդրեց։ Հակաֆրանսիական դաշինքին միացավ Շվեդիան։ Հունիսի 18-ին ավարտվեց զինադադարի ժամանակը և տեղի ունեցավ սպասված ճակատամարտը 1813 թվականի օգոստոսի 14-15-ին Դրեզդենի մոտ, որտեղ ֆրանսիական բանակը հաղթեց։ 1813 թվականի հոկտեմբերի 16-18-ին տեղի ունեցավ հռչակավոր <<ժողովուրդների ճակատամարտը>>՝ Լայպցիգի ճակատամարտը, որտեղ Նապոլեոնի բանակը պարտվեց։ Մյուրատը դավաճանել էր ֆրանսիացիներին ու Իտալիայից գրոհում էր ֆրանսիացիների վրա։ Անգլիացինեն ու Իսպանացիները օրեցօր նոր տարածքներ էին գրավվում Իսպանիայում։ Հունվարի 31-ին պարտվեց պրուսական բանակը, փետրվարին դաշնակիցները պարտվեցին՝ Շամպոբերի, Վոշանի, Մոնտերոյի ճակատամարտերում։ Սուլտը անգլիացիներին տվեց Բորդոն ։ Դաշնակիցները մոտենում էին Փարիզին։ 1814 թվականի մարտի 31-ին դաշնակից զորքերը ռուսական ցար Ալեքսանդրի գլախավորությամբ մտան Փարիզ։ Բացի արտաքին թշնամիներից Բոնապարտն ուներ նաև ներքին թշնամիներ որոնցից ամենագլխավորը արտաքին գործերի նախարար Տալեյրանն էր, ում տանն էլ գիշերեց Ալեքսանդրը։ Տալեյրանն ապրիլի 2-ին Սենատի նիստ է հրավիրում , որտեղ իրեն նշանակում է որպես ժամանակավոր կառավարության ղեկավար։ Այդ ժամանակ Նապոլեոնը 50000-անոց բանակի հետ գտնվում էր Ֆոնթենբլո ամրոցում։ Ապրիլի 4-ին նա իր մոտ է կանչում նշանավոր մարշալներին, ովքեր չեն ենթարկվում նրան և ասում, որ հրաժարվի գահից։ Նապոլեոնը հրաժարականի ակտը ստորագրում է ու Նեյի միջոցով ուղարկում Ալեքսանդրին։ Ապրիլի 12-ին նա թույն է ընդունում , սակայն չի մահանում: Նա ստորագրում է պայմանագիր, որով նրան աքսորում էին Էլբա կղզի, սակայն նա այնտեղ կարող էր հավերժ կայսր լինել։ 1814 թվականի ապրիլի 28-ին Բոնապարտը Էլբայում էր։

Կերպարը մշակույթի, գիտության ու արվեստի բնագավառներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմագրության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապոլեոն Բոնապարտին նվիրված պատմագիտական ուսումնասիրությունների քանակը հասնում է տասնյակ կամ հարյուրավոր հազարների[Ն 7]։ Ընդ որում, ինչպես նկատել է Պիտեր Գեյլը, ամեն մի սերունդ գրում է իր սեփական Նապոլեոնի մասին։ Նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմը նապոլեոնյան պատմագրությանը հատուկ էին երեք տեսակետեր, որ փոխարինել են մեկը մյուսին։ Առավել վաղ հեղինակները ձգտել են Բոնապարտի մեջ ընդգծել նրա «գերմարդկային» ընդունակություններն ու արտասովոր էներգիան, եզակիությունը մարդկության պատմության համար, հաճախ են զբաղեցրել ծայրահեղ ջատագովական կամ խիստ քննադատական դիրքորոշում (Լաս Կազ, Լուի Պիեռ Էդուարդ Բինյոն, Անն դը Ստալ, Էռնստ Մորից Արնդտ, Ֆրիդրիխ ֆոն Գենց, Ուիլյամ Հեզլիտ, Վալտեր Սքոթ և այլք)։ Երկրորդ տեսակետի կողմնակիցները փորձել են Նապոլեոնի մասին եզրակացությունները հարմարեցնել ընթացիկ իրադրությանը, «պատմական դասեր» քաղել նրա գործերից՝ Բոնապարտի կերպարը վերածելով քաղաքական պայքարի զենքի (Ժոզեֆ դ’Օսովիլ, Ֆրանսուա Մինիե, Ժյուլ Միշլե, Լուի-Ադոլֆ Տիեր, Էդգար Քինե, Պիեռ Լանֆրե, Հիպոլիտ Տեն, Անրի Ուսսե, Ալբեր Վանդալ և այլք)։ «Երրրոդ ալիքի» ուսումնասիրողները փնտրել են «մեծ գաղափար» Նապոլեոնի նպատակներում ու ձեռքբերումներում, ինչի հիման վրա կարելի էր հասկանալ նրան ու նրա դարաշրջանը (Ալբեր Սորել, Ֆրեդերիկ Մասոն, Էմիլ Բուրժուա, Էդուար Դրիո, Մարսել Դյունան և այլք)[Ն 8][92][93]։

Հետպատերազմյան շրջանում ուսումնասիրողներն ավելի շատ ուշադրություն են դարձնում ոչ թե Նապոլեոնի անձին ու նրա գործողություններին, այլ ավելի լայն թեմաների ուսումնասիրմանը, որ վերաբերում է նրա ժամանակին, ներառյալ նաև նրա իշխանության ռեժիմի առանձնահատկություններին[94]։

Այլ գիտություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

1804 թվականին Նապոլեոնի պատվին է կոչվել Napoleonaea P.Beauv. ծառերի ցեղը, որ մտնում է լեցիտիսազգիների ընտանիքի մեջ։ Աֆրիկյան այդ ծառերի առանձնահատկությունն այն է, որ դրանց ծաղիկները չունեն ծաղկաթերթեր, բայց ունեն երեք շարք ստերիլ առէջներ, որոնք դասավորված են շրջանաձև և նմանվում են ծաղկապսակի[95]։

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապոլեոնը կայսերական գահին, Դոմինիկ Էնգր (1806)
Հաղթանակների սյուն

Նապոլեոնի կերպարը լայն արտացոլում է գտել արվեստի տարբեր ձևերում՝ գեղանկարչության, գրականության, երաժշտության, քանդակագործության մեջ, կինոյում։ Երաժշտության մեջ նրան ստեղծագործություններ են նվիրել Բեթհովենը (ջնջել է Երրորդ սիմֆոնիայի ընծայականը Նապոլեոնի թագադրումից հետո), Հեկտոր Բեռլիոզը, Առնոլդ Շյոնբերգը, Ռոբերտ Շումանը։ Բազմաթիվ գրողներ են դիմել Նապոլեոնի անձին ու գործունեության պատկերմանը (Ֆեոդոր Դոստոևսկի, Լև Տոլստոյ, Թոմաս Հարդի, Կոնան Դոյլ, Կիպլինգ, Էմերսոն և այլք)։ Ամենատարբեր գաղափարախոսություններ ու ուղղություններ ներկայացնող կինոգործիչներ հարգանքի տուրք են մատուցել Նապոլեոնին («Նապոլեոն» (Ֆրանսիա, 1927), «Մայիսյան դաշտ» (Իտալիա, 1935), «Կոլբերգ» (Գերմանիա, 1944), «Կուտուզով» (ԽՍՀՄ, 1943), «Մոխիր» (ԼԺՀ, 1968), «Վաթեռլոո» (Իտալիա, ԽՍՀՄ, 1970)[96], Սթենլի Կուբրիկի նախագիծն այդպես էլ մնացել է չիրականացված, բայց մինչ օրս շարունակում է հետաքրքրություն առաջացնել[97]։

Զանգվածային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր արտաքին տեսքի ու վարվելաձևի առանձնահատկությունների շնորհիվ Նապոլեոնը ճանաչելի մշակութային կերպար է։ Մասնավորապես զանգվածային մշակույթում ձևավորվել է պատկերացում Նապոլեոնի կարճահասակ լինելու վերաբերյալ[98]։ Սակայն նրա հասակը, ըստ տարբեր աղբյուրների, կազմել է 167-169 սմ[43][99][100], ինչն այդ ժամանակի Ֆրանսիայի համար եղել է միջինից բարձր հասակ[101][102]։ Ըստ «Նապոլեոնի բառարանի»՝ նրա կարճ հասակի վերաբերյալ պատկերացումը կարող էր ձևավորվել այն պատճառով, որ Նապոլեոնը, ի տարբերություն իր շրջապատի մարդկանց, որ կրում էին փետրվափնջով բարձր գլխարկ, կրել է ոչ մեծ համեստ գլխարկ[43]։ Հենվելով այդ ոչ ստույգ պատկերացման վրա՝ գերմանացի հոգեբան Ալֆրեդ Ադլերը շրջանառության մեջ է դրել «Նապոլեոնի բարդույթ» տերմինը, ըստ որի՝ ոչ բարձրահասակ մարդիկ ձգտում են իրենց անլիարժեքության զգացումը փոխհատուցել ավելորդ ագրեսիվությամբ և իշխանության ձգտմամբ[103]։

Ֆիլատելիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոպոլեոնյան թեմատիկան (նապոլեոնիկա) մեծ ժողովրդականություն է վայելում ֆիլատելիստների շրջանում։ Բամզաթիվ նմուշահավաքներ նապոլեոնիկայի շրջանակների մեջ ներառում են ոչ միայն ֆրանսիացիների կայսեր ու նրա հուշարձանների պատկերներով նամականիշները, այլև փոստային վճարման նշանները, ինչպես նաև ֆիլատելիստական այլ նյութեր, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն նվիրված են Նապոլեոնի մարտական կենսագրությանը, պետական գործունեությանն ու անձնական կյանքին, նրա ընտանիքի անդամներին, սիրելի կանանց, համախոհներին ու հակառակորդներին, նրա անվան հետ կապված վայրերին, Սուրբ Հեղինե կղզի աքսորվելուն[104]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Այստեղ և հետագա շարադրանքում գումարները նշված են լիվրերով կամ ֆրանկներով, որ ունեն միանման ստանդարտ. 1 լիվրը կամ ֆրանկը համարժեք է 900 հարգի 5 գ արծաթի։ «Լիվր» անունը փոխվել է «ֆրանկի» 1795 թվականի ապրիլի 7-ի օրենքով[14][15]։
  2. Նույն թվականին Փարիզի զինվորական դպրոց ընդունվելու հավակնություն է ունեցել կադետական դպրոցների 202 շրջանավարտ, որոնցից միայն 136-ն է անցել եզրափակիչ քննությունը, և միայն 14-ն է ընդունվել հրետանու դասարան[31]։
  3. Այդ ժամանակին է վերաբերում Նապոլեոնի գրությունը, որում նկարագրվում է նրա հանդիպումը մարմնավաճառուհու հետ Պալե Ռոյալ այգում, ում հետ հավանաբար եղել է նրա առաջին սեռական հարաբերությունը[42][43]։
  4. Իր ընտրությունն ապահովելու համար Նապոլեոնը կազմակերպել է հակառակորդների հալածումն ու երեք դիտորդներից մեկի առևանգումն ընտրությունների օրը։ Քաղաքական պայքարը Կորսիկայում նախկիում էլ եղել էր դաժան, բայց այդ արարքն արժանացել է Պաոլիի դժգոհությանը։ Սակայն Նապոլեոնին սատարել է Սալիչետին, և ընտրության արդյունքները հաստատվել են[53]։
  5. Քոսը վերածվել է էկզեմայի, որից փրկել են միայն ժամեր տևող տաք լոգանքները։ Միայն 1802 թվականին Ժան Նիկոլա Կորվիզորն է կարողացել Նապոլեոնին բուժել այդ հիվանդությունից[63][64]։
  6. Ըստ Տյուլարի, Լենցի ու Ռոբերտսի՝ օգոստոսի 9-ին[69][70][71], ըստ Տարլեի՝ օգոստոսի 10-ին[72], ըստ Չենդլերի՝ օգոստոսի 6-ին։ Իրականում օգոստոսի 6-ով թվագրված է ձերբակալության հրամանը, որն ի թիվս այլոց ստորագրել է նաև Սալիչետին։ Պաշտոնապես ձերբակալության պատճառ է ներկայացվել Ջենովայում կատարած գաղտնի առաքելության հանգամանքների ստուգումը, ուր Նապոլեոնը մեկնել էր Ժան Ֆրանսուա Ռիկորի հրամանով[73][74]։
  7. «Նապոլեոնի բառարանի» համաձայն՝ ընդամենը երեք հեղինակ է փորձ արել կազմել Նապոլեոնին նվիրված գրքերի ամբողջական ցանկը. դրանք են եղել Լոմբրոզոն (1896), Կիրհայզենն (1902 և 1912) ու Դիվուան (1910)։ Կիրհայզենը գրել է, որ իր մատենագիտության մեջ ներառված են 70 հազար գքրեր ու հոդվածներ Նապոլեոնի մասին[89]։
  8. Ժամանակակից տերմիններով արտահայտած՝ «երրորդ ալիքի» ուսումնասիրողները փորձել են գտնել վճռական «աշխարհաքաղաքական գաղափարը», որ ընկած էր Նապոլեոնի գործողությունների հիմքում։ Այսպես, Սորելն այդպիսի գաղափար է համարել Ֆրանսիայի «բնական սահմանների» երկար ժամանակով հաստատելու ձգտումը։ Ըստ Բուրժուայի՝ Նապոլեոնը նպատակ էր հետապնդում գրավել Արևելքը։ Դրիոն ապացուցել է, որ Նապոլեոնի համար որպես օրինակ ծառայել է Հռոմեական կայսրությունը[90][91]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #12008245w // Ֆրանսիայի ազգային գրադարանի ընդհանուր քարտագրացուցակ
  2. 2,0 2,1 http://www.nytimes.com/books/97/11/23/reviews/971123.23gildeat.html
  3. 3,0 3,1 http://www.nytimes.com/2012/02/23/world/europe/france-drops-mademoiselle-from-official-use.html
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118586408 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Comité des travaux historiques et scientifiques — 1834.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 SNAC
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 7,9 Find a Grave — 1995. — ed. size: 165000000
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 RKDartists
  9. 9,0 9,1 Наполеон I // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  10. 10,0 10,1 http://www.independent.co.uk/travel/news-and-advice/family-fun-in-corsica--the-oldfashioned-way-463083.html
  11. 11,0 11,1 http://www.infoplease.com/encyclopedia/world/ajaccio.html
  12. «Napoleon I» (անգլերեն)։ Britannica։ Վերցված է 2017-05-29 
  13. Чандлер, 2011, էջ 31
  14. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Piketty անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  15. Dictionnaire, 1999, մեկնաբանություն՝ t. 1, էջ` 827—828
  16. Тюлар, էջ 32—34
  17. Roberts, 2014, էջ` 4
  18. 18,0 18,1 18,2 Roberts, 2014, էջ` 18
  19. Broers, 2014, էջ` 37
  20. Roberts, 2014, էջ` 6
  21. Roberts, 2014, էջ` 7
  22. Roberts, 2014, էջ` 3
  23. Roberts, 2014, էջ` 8
  24. Roberts, 2014, էջ` 5
  25. 25,0 25,1 Чандлер, 2011, էջ 34
  26. 26,0 26,1 Тюлар, էջ 35
  27. Roberts, 2014, էջ` 13
  28. Roberts, 2014, էջ` 11
  29. 29,0 29,1 Манфред, 1987, էջ 15
  30. Чандлер, 2011, էջ 35
  31. Roberts, 2014, էջ` 16
  32. Roberts, 2014, էջ` 15—16
  33. Манфред, 1987, էջ 30
  34. Roberts, 2014, էջ` 10
  35. Gueniffey, 2015, էջ` 72
  36. Dictionnaire, 1999, մեկնաբանություն՝ t. 1, էջ` 273
  37. Тюлар, էջ 36
  38. Чандлер, 2011, էջ 35—36
  39. Itinéraire, 2002, էջ` 24—28
  40. 40,0 40,1 Dictionnaire, 1999, մեկնաբանություն՝ t. 2, էջ` 378
  41. Тюлар, էջ 37
  42. Roberts, 2014, էջ` 22
  43. 43,0 43,1 43,2 Dictionnaire, 1999, մեկնաբանություն՝ t. 2, էջ` 380
  44. Чандлер, 2011, էջ 37—39
  45. «Как Наполеон чуть не стал русским офицером»։ Сайт «История России»։ 2017-08-28 
  46. Roberts, 2014, էջ` 26
  47. Roberts, 2014, էջ` 27
  48. Roberts, 2014, էջ` 29-30
  49. Roberts, 2014, էջ` 32—33
  50. Itinéraire, 2002, էջ` 42
  51. Roberts, 2014, էջ` 34—35
  52. Roberts, 2014, էջ` 36
  53. Roberts, 2014, էջ` 37
  54. Roberts, 2014, էջ` 37ff
  55. Roberts, 2014, էջ` 40
  56. Тюлар, էջ 47
  57. Itinéraire, 2002, էջ` 54—55
  58. Тюлар, էջ 47—48
  59. Roberts, 2014, էջ` 44
  60. Roberts, 2014, էջ` 45—46
  61. Ленц, 2003, էջ 17
  62. Gueniffey, 2015, էջ` 190
  63. Gueniffey, 2015, էջ` 691
  64. Roberts, 2014, էջ` 49
  65. Тюлар, էջ 53—54
  66. Чандлер, 2011, էջ 46—51
  67. Чандлер, 2011, էջ 53—55
  68. Roberts, 2014, էջ` 53
  69. Тюлар, էջ 56
  70. Ленц, 2003, էջ 18
  71. Roberts, 2014, էջ` 55
  72. 72,0 72,1 Тарле, 1959, էջ 34
  73. 73,0 73,1 Чандлер, 2011, էջ 56
  74. Gueniffey, 2015, էջ` 160—161
  75. Itinéraire, 2002, էջ` 74
  76. Itinéraire, 2002, էջ` 77—78
  77. 77,0 77,1 Roberts, 2014, էջ` 57
  78. Roberts, 2014, էջ` 59
  79. Гижицкий, Ежи С шахматами через века. — Варшава: Sport i Turystyka, 1970. — С. 197—198. — 360 с.
  80. Itinéraire, 2002, էջ` 82
  81. Roberts, 2014, էջ` 61
  82. Тарле, 1959, էջ 38—40
  83. Чандлер, 2011, էջ 61
  84. Roberts, 2014, էջ` 71
  85. Чандлер, 2011, էջ 62
  86. Ленц, 2003, էջ 19
  87. Тюлар, էջ 64—65
  88. Roberts, 2014, էջ` 72
  89. Dictionnaire, 1999, մեկնաբանություն՝ t. 1, էջ` 222
  90. Ellis, 2014, էջ` 224ff
  91. Dictionnaire, 1999, մեկնաբանություն՝ t. 1, էջ` 956
  92. Ellis, 2014, էջ` 189
  93. Roberts, 2014, մեկնաբանություն՝ Introduction
  94. Ellis, 2014, էջ` 190
  95. Quattrocchi U. CRC World Dictionary of Plant Names: Common Names, Scientific Names, Eponyms, Synonyms, and Etymology. — CRC Press, 1999. — P. 1766. — 2270 p. — ISBN 978-0-8493-2677-6
  96. Тюлар, էջ 348—349
  97. Stanley Kubrick's Napoleon. The Greatest Movie Never Made / Castle A.. — Taschen, 2011. — 1112 p. — ISBN 978-3836523356
  98. Нахимова Е. А. Прецедентные имена в массовой коммуникации. — Екатеринбург, 2007. — 207 с.
  99. Hindmarsh, 2007, էջ` 79
  100. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Lugli et al անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  101. Health and Welfare during Industrialization / R. H. Steckel, R. Floud. — Chicago: University of Chicago, 1997. — P. 175—177. — 466 p. — ISBN 0-226-77156-3
  102. Max Roser (2016).։ «Human Height» (անգլերեն)։ Վերցված է 2017-03-24 
  103. Whitley B., Kite M. The Psychology of Prejudice and Discrimination. — Cengage Learning, 2009. — P. 529. — 720 p. — ISBN 9780495811282
  104. Филателистический каталог Наполеон Бонапарт и его эпоха

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հիսարեան Յովհաննէս, Կարճառօտ պատկեր Նաբոլէոն Պոնաբարթէին վարուցը, Կ. Պօլիս, 1847, 109 էջ։
  • Զարուհի, Կամքի ոյժը. Նապօլէօն Բօնապարտ, Թիֆլիս, 1912, 16 էջ։
  • Պէրժէ Գ. Գ., Նաբօլէոն (կեանքն ու պատերազմները 1769–1821 թթ.), Պէյրութ, 1936, 283 էջ։
  • Եվգենի Տարլե, Նապոլեոնի արշավանքը Ռուսաստան 1812 թիվ, Երևան, 1939։
  • Եվգենի Տարլե, Ինչու ընկավ Նապոլեոնի կայսրությունը, Երևան, 1941, 11 էջ։
  • Եվգենի Տարլե, Նապոլեոն, Երևան, 1941, 564 էջ:
  • Հովհաննիսյան Աբգար, Նապոլեոնի արշավանքը Ռուսաստանի վրա և 1812 թվականի Հայրենական պատերազմը, Երևան, 1941, 13 էջ:
  • Մանֆրեդ Ալբերտ, Նապոլեոն Բոնապարտ, Երևան, 1975, 800 էջ:
  • Ժիլին Պավել, Նապոլեոնյան բանակի կործանումը Ռուսաստանում, Երևան, 1979, 588 էջ:
  • Ստենդալ, Նապոլեոն. Նապոլեոնի կյանքը, Հուշեր Նապոլեոնի մասին, Երևան, 1985, 472 էջ:
  • Հերտրուդ Կիրհեյզեն, Կանայք Նապոլեոնի կյանքում, Երևան, 1994, 224 էջ:
  • Ռուստամ Մամելուք․ Իմ կյանքը Նապոլեոնի հետ (ճշմարտապատում հուշեր), Երևան, 1997, 168 էջ:
  • Արծվի Բախչինյան, Նապոլեոն Բոնապարտը և հայերը, Երևան, 2003, 152 էջ:
  • Բրիլ Մարտին, Փոքր կայսրը (մի պասիոնի գրառում), Երևան, 2011, 176 էջ:
  • Պեպանյան Արծրուն, Դուք ինձ չեք ճանաչում: Իմ անունն է Բոնապարտ, Երևան, 2016, 68 էջ:

Ռուսերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Исдейл Ч. Наполеоновские войны. — Ростов н/Д: Феникс, 1997. — 544 с. — ISBN 5-85880-473-X
  • Ленц Т. Наполеон: «Моя цель была великой». — М.: Астрель, 2003. — 160 с. — ISBN 5-271-06827-7
  • Левицкий Н. А. Полководческое искусство Наполеона. — М.: Воениздат, 1938. — 280 с.
  • Ливен Д. Россия против Наполеона: борьба за Европу, 1807—1814. — М.: РОССПЭН, 2012. — 679 с. — ISBN 978-5-8243-1583-7
  • Манфред А. З. Наполеон Бонапарт. — М.: Мысль, 1987. — 735 с.
  • Тарле Е. В. Наполеон // Собрание сочинений: в 12 томах. — М.: Издательство АН СССР, 1959. — Т. 7. — С. 13—433.
  • Тюлар Ж. Наполеон, или Миф о «спасителе». — М.: Молодая гвардия. — 362 с. — ISBN 978-5-235-03157-9 — 1-е изд., 1996, — 2-е изд., 1997, — 3-е изд., 2009., — 4-е изд., 2012.
  • Чандлер Д. Военные кампании Наполеона. Триумф и трагедия завоевателя. — М.: Центрполиграф, 2011. — 927 с. — ISBN 978-5-227-02457-2
  • Наполеон I / П. П. Черкасов // Нанонаука — Николай Кавасила. — М. : Большая российская энциклопедия, 2013. — С. 25. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 22). — ISBN 978-5-85270-358-3.

Անգլերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են