Jump to content

Վիարեջո

Բնակավայր
Վիարեջո
իտալ.՝ Viareggio[1]
Դրոշ Զինանշան

43°52′2.0611″N 10°15′2.1798″E / 43.867239194°N 10.250605500°E / 43.867239194; 10.250605500
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՀամայնքԼուկա[1]
Մակերես32,42 կմ²
ԲԾՄ2±1 մետր
Բնակչություն60 579 մարդ (հունվարի 1, 2023)[2]
Հեռախոսային կոդ0584
Փոստային դասիչ55049
Ավտոմոբիլային կոդLU
Պաշտոնական կայքcomune.viareggio.lu.it
Վիարեջո (Իտալիա)##
Վիարեջո (Իտալիա)

Վիարեջո (իտալ.՝ Viareggio), կոմունա Իտալիայում, գտնվում է Տոսկանա մարզում՝ Լուկա գավառում։

Բնակչությունը կազմում է 64 154 մարդ (2008 թվականի տվյալներով), բնակչության խտությունը կազմում է 1995 մարդ/կմ²։ Զբաղեցնում է 32 կմ² մակերես տարածք։ Փոստային ինդեքսն՝ 55049։ Հեռախոսային կոդ՝ 0584։

Բնակավայրի հովանավորը համարվում է սուրբ Մարիամ Աստվածածինը։

Վիարեջոն հանգստավայր է Լիգուրյան ծովի տոսկանյան ափին։ Տեղական տեսարժան վայրերի թվում են ափափողոցի ռեստորանները և փոքրիկ ճաշարանները, նամականիշներով հայտնի կրպակներ, մոդայական հյուրանոցներ, որոնցից շատերը կառուցված են XIX դարում, հետիոտային գոտիներ շատ խանութներով և հուշանվերային կրպակներով։ Մոտակայքում տեղակայված է ևս մեկ առողջավայր, Ֆորտե դեի Մարմին, որտեղ Ֆորմուլա 1«Ռենո» թիմի նախկին տեր Ֆլավիո Բրիատորեն համարվում է Twiga ժամանակակից դիսկոտեկի սեփականատերը։

Վիարեջոյից գնացքով կարելի է հասնել Իտալիայի գրեթե բոլոր քաղաքները, ունի նաև հարմարավետ ավտոբուսային ծառայություն։ Մոտակա օդանավակայանը Պիզան է։ Վիարեջոն նաև հայտնի է իր կառնավալներով, որը նշանակությամբ երկրորդն է՝ վենեցիականից հետո։

Վիարեջոյում կան բազմաթիվ նավաշինարաններ, որոնք ստեղծում են զբոսանավեր, այդ թվում Perini Navi, կառուցելով մեծ (20-60 մետր) զբոսանավի առագաստներ՝ լյուքս դասակարգի։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության փոփոխություն։

Կոմունայի վարչակազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի տեղացիներ և բնակիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մարկո Բրուսկո—իտալիացի ծովակալ։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիարեջո» հոդվածին։
  1. 1 2 Виареджо (ռուս.) // Венгрия — Вильно — 1928. — Т. 10. — С. 644.
  2. https://demo.istat.it/?l=it