Լիգուրյան ծով (Mare Ligure), Միջերկրական ծովի հյուսիսային մասում՝ Կորսիկա, Էլբա կղզիների և Ֆրանսիայի ու Իտալիայի ափերի միջև։ Խորությունն ավելի քան 2,5 հազար մետր։ Առաջացնում է Ջենովայի ծովածոցը։ Գլխավոր նավահանգիստները՝ Նիս (Ֆրանսիա), Ջենովա, Լիվոռնո, Սպեցիա (Իտալիա)։
Անվանումն առաջացել է մ.թ.ա. 1-ին հազարամյակում այդ ծովի հյուսիսային ծովեզերքին ապրող ցեղերին տրվող լիգուրներ հավաքական անունից[1]։