Նեյչր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նեյչր
Nature
Nature journal logo.svg
Nature cover, November 4, 1869.jpg
Տեսակ գիտական հանդես
Հապավում Nature
Ժանր scientific literature
Լեզու անգլերեն
Խմբագիր Ֆիլիպ Քեմպբել
Հիմնադրվել է 1869
Հրատարակիչ Nature Publishing Group
Երկիր Միացյալ Թագավորություն
Հաճախականություն շաբաթական
ԱԳ  
ISSN 0028-0836 և 1476-4687
OCLC 01586310
Պարգևներ Աստուրիայի արքայադստեր մրցանակ կոմունիկատիվ ու մարդասիրական գործունեության համար
Կայք nature.com/nature/
Nature (Scientific journal) Վիքիպահեստում

Nature (Նեյչր), նշանավոր անգլիական գիտական շաբաթագիր է, որն առաջին անգամ լույս է տեսել 1869 թվականի նոյեմբերի 4-ին։ 2007 թվականին 28.751 ազդեցության գործոնով հանդիսացել է առաջին բազմակարգ գիտական պարբերականը. ամենամեծ մրցակից Science-ին (26.372 ազդեցության գործո) թողնելով երկրորդ տեղում[1]:

Գիտական պարբերականների մեծ մասը բարձրորեն մասնագիտացված են, և Նեյչրը սակավ պարբերականներից է (մյուս ականավոր օրինակներից են Science և Proceedings of the National Academy of Sciences շաբաթաթերթերը), որ դեռ հրատարակում է բնօրինակ հետազոտության հոդվածներ գիտական բնագավառների լայն տիրույթում։ Շատ գիտական հետազոտության բնագավառներ կան, որոնց մեջ կարևոր նոր զարգացումներն ու բնօրինակ հետազոտությունները տեղ են գտնում Նեյչրում որպես հոդվածներ և նամակներ։

Հետազոտող գիտնականները պարբերականի առաջնային ունկնդիրներն են, սակայն ամփոփումներն և կից հոդվածները ամենակարևոր թերթերն հասկանելի են դարձնում ընդհանուր հասարակության և ուրիշ բնագավառներում գիտնականներին։ Ամեն թողարկման սկզբում լինում են խմբագրականները, լուրերը և հատկանիշ հոդվածները, որոնք գիտնականների ընդհանուր հետաքրքրության մաս են կազմում, որոնցից են ընթացիկ գործերը, գիտության ֆինանսավորումը, բիզնեսը, գիտական բարոյականությունը և հետազոտական նվաճումները։ Նաև մասեր կան որոնք վերաբերվում են գրքերին և արվեստին։ Պարբերականի մնացածը մեծ մասամբ պարունակում է հետազոտական հոդվածներ, որոնք խտացված և հույժ տեխնիկական են։ Հոդվածների երկարության վրա խիստ սահմանների պատճառով, շատ անգամ հրատարակված տեքստը հիմնականում հոդվածի թեմայի ամփոփում է, որի մանրամասների մասին տեղեկությունների համար հղումներ է տրվում դեպի «լրացուցիչ նյութերը» պարբերականի ցանցակայքի վրա։

2007 թվականին Նեյչրը Science-ի հետ միասին ստացան Աստուրիասի Իշխանի Մրցանակներ  Հաղորդակցության և Մարդկայնության շնորհիվ[2]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Nature shines in 2007 Journal Citation Report (անգլերեն)»։ Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 16–ին 
  2. Journal Nature