Քննարկում:Նեյչր

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արդյո՞ք հայերենում կա «ժուրնալ» բառի հավասարը, առանց նրա տպագրման հաճախականության նշելու (ամսագիր, շաբաթաթերթ և ամսաթերթ պարունակում են հաճախականությունը տպագրման): Նախապես շնորհակալություն, Chaojoker 18:45, 16 Հոկտեմբերի 2009 (UTC)[reply]

Կարող ես օգտագործել հանդես բառը եթե հաճախականություն չես ուզում նշել։ Մատյանն էլ ուրիշ բառ է որ կարող ենք քննարկման ենթակա առնել։ - Ֆետայի 18:52, 16 Հոկտեմբերի 2009 (UTC)[reply]
«Ժուռնալ» բառը ֆրանսերեն բառ է և նշանակում է «օրաթերթ», սակայն ռուսերենում, իսկ ռուսերենի միջոցով այս բառը նաև հայերենում իմաստափոխվել է և նշանակում է «լրագիր», ապա` «ամսագիր»:
Տպագիր մամուլը ընդհանուր բնորոշելու համար, ներառելով բոլոր տեսակները, օգտագործվում է «պարբերական» անվանումը, որի մեջ մտնում են թե օրաթերթերը, թե ամսագիրները, թե շաբաթաթերթերը, թե հանդեսները և այլն: «Պարբերական» բառը նկատի է առնված` հաշվի առնելով տվյալ տպագրվող մամուլի տպագրման պարբերական բնույթը, բայց թե ինչ պարբերականությամբ է տպվում, չի նշվում: Մի հանգամանք ևս` «Գրեթերթ» ամսաթերթի տակ ես «Հայ ամսաթերթեր» կատեգորիա տեղադրեցի և այն փոխարիվեց «Հայ ամսագրեր»-ով: ՈՒզում եմ ասել, որ Գրեթերթը ամսագիր չէ, այլ ամսաթերթ, չնայած և ամսագիրը, և ամսաթերթը ունեն ամսական պարբերականություն: -գիր վերջավորությունն ունեն այն պարբերականները, որոնք ունեն ռուսական ժուռնալի նման արտաքին տեսք: Այսօր տպագրվում են անգամ շաբաթագրեր: -թերթ վերջավորությունն ունեն այն պարբերականները, որոնց արտաքին տեսքը դասական թերթին է նման` առանց հաստ կազմի: Գրեթերթը 8-12 էջանոց թերթ է, որը տպագրվում է ամիսը կամ երկու ամիսը մեկ և իր արտաքին տեսքով ու ծավալով չի կարող ամսագիր կոչվել: Կոչվում է ամսաթերթ:Ashot Gabrielyan 19:10, 16 Հոկտեմբերի 2009 (UTC)[reply]
Շատ շնորհակալություն բոլոր բացատրությունների համար: Ամսաթերթը ես էի ամսագրի փոխել, քանի որ այդ ժամանակ չգիտեի նրանց տաբերությունը, և արդեն կար ամսագրեր կատեգորիան: Նեյչրը հիմանակնում շաբաթագիր է, ուրեմն, բայց նրան ամսագրերի և այլ հրատարակչությունների հետ համեմատելու ընտրությունը չկորցնելու համար, ուզում էի այլ տարբերակ: Կօգտվեմ պարբերական տարբերակից: Իսկ այդպիսով ի՞նչն է հանդեսը տարբերում պարբերականից: Նորից մերսի, Chaojoker 19:25, 16 Հոկտեմբերի 2009 (UTC)[reply]
Նաև մեկ հարց, կա տարբերակ, որը հատկանշում է այն, որ հրատարակչությունը ռուսական ժուռնալի տեսք ունենա, և հաճախականությունը չի նշում: Այդպիսով, թերթերը նրա տակ չեն մտնում, այլ մտնում են ամսագրերը, շաբաթագրերը, և այլ ինչ ռուսական ժուռնալի տեսք ունի (ուղիղ ռուսերեն կամ անգլերեն ժուռնալ բառի հավասարը): Շնորհակալություն, Chaojoker 19:31, 16 Հոկտեմբերի 2009 (UTC)[reply]
Ուրախ եմ, որ կարողացա օգտակար լինել: Հանդեսները կարող են կանոնավոր պարբերականություն չունենալ: Օրինակ` ՀՀ ԳԱԱ տպագրած «Գրականագիտական հանդեսը» տարեկան կարող է տպվել և 1, և 5 անգամ: Չնայած` կանոնավոր տպագրվող ամսագրերի մի մասը կարող ենք ևս հանդեսներ կոչել: Հանդեսների հիմնական բնորոշիչն այն է, որ նրանք բառիս բուն իմաստով լրատվություն չեն իրականացնում և կոչված են բավարարելու նեղ մասնագիտական հետաքրքրություններ:Ashot Gabrielyan 19:47, 16 Հոկտեմբերի 2009 (UTC)[reply]

Արդյո՞ք հայերենում կա «ժուրնալ» բառի հավասարը, առանց նրա տպագրման հաճախականության նշելու (ամսագիր, շաբաթաթերթ և ամսաթերթ պարունակում են հաճախականությունը տպագրման): Նախապես շնորհակալություն, Chaojoker 18:45, 16 Հոկտեմբերի 2009 (UTC)[reply]

Կարող ես օգտագործել հանդես բառը եթե հաճախականություն չես ուզում նշել։ Մատյանն էլ ուրիշ բառ է որ կարող ենք քննարկման ենթակա առնել։ - Ֆետայի 18:52, 16 Հոկտեմբերի 2009 (UTC)[reply]
Մատյանը ավելի շատ «log» է, քան պարբերական։ Հանդեսը եթե չեմ սխալվում, նույնպես գրական ամսագրերի համար է օգտագործվում։ Կա «պարբեագիր», կամ ավելի շատ օգտագործվող «պարբեական» տաբրեկաը, սակայն գրեթե միշտ «ամսագիր» ձևն եմ հանդիպել «magazine» իմաստով, չգիտեմ, արդյոք «ամսագիր»–ը պահպանել է, ամսեկան պարբերականության իմաստը, թե դա էլ ճիշտն ձևն է, կարծում եմ Աշոտ Գրիգորյանը կարող է պատասխանել ավելի լավ։
Հ․Գ․ Մինչև գրեցի-վերջացրեցի Աշոտը պատասխնեց :) --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen քննարկումները 19:49, 16 Հոկտեմբերի 2009 (UTC)[reply]