Գիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գիտություն (այլ կիրառումներ)

Գիտություն, ճանաչողական գործունեության հատուկ տեսակ՝ ուղղված բնության, հասարակության և մտածելակերպի վերաբերյալ օբյեկտիվ, համակարգված և հիմնավորված գիտելիքների ստացմանը, ճշտմանը և ստեղծմանը։ Այս գործունեության հիմքը գիտական փաստերի հավաքածուն է, նրանց պարբերաբար թարմացումը և համակարգումը, կրիտիկական վերլուծությունը և այդ հիմքի վրա նոր գիտական գիտելիքների սինթեզը կամ ամփոփումը գիտնականների կողմից, որոնք ոչ միայն բնութագրում են դիտարկվող բնական կամ հասարակական երևույթները, այլ նաև թույլ են տալիս կառուցել պատճառահետևանքային կապեր, և որպես հետևանք՝ կանխատեսել։ Այն ճշգրիտ բնագիտական տեսությունները և հիպոթեզները, որոնք հիմնավորվում են փաստերով և փորձերով, ձևավորում են բնության կամ հասարակության օրենքները։

Լայն իմաստով գիտությունը ներառում է գիտական գործունեության բոլոր պայմաններն ու բաղադրիչները.

  • գիտական աշխատանքի բաժանում և կոոպերացում
  • գիտական հաստատություններ, փորձարարական և լաբորատոր սարքավորումներ
  • գիտահետազոտական աշխատանքի մեթոդներ
  • հասկացությունների ապարատ և կատեգորիաների ապարատ
  • գիտական տեղեկատվության համակարգ
  • ինչպես նաև նախկինում կուտակված ամբողջ գիտական գիտելիքները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գիտություն» science և «գիտնական» - scientist հասկացությունները առաջին անգամ օգտագործվել են Ուիլյամ Ուևելի կողմից (1794 - 1866)[Ճշտել] 1840 թվականին իր «Ինդուկտիվ գիտությունների փիլիսոփայությունը» աշխատության մեջ, որտեղ նշել է, որ «... մեզ ծայրահեղ անհրաժեշտ է ընտրել անվանում ընդհանրապես գիտությամբ զբաղվողի բնութագրելու համար։ Ես հակված եմ նրան անվանել Գիտնական»։

Գրի զարգացմանը զուգընթաց հին քաղաքակիրթ երկրներում կուտակվում և իմաստավորվում էին բնության, մարդու և հասարակության վերաբերյալ էմպիրիկ գիտելիքները, առաջ եկան մաթեմատիկայի, բանականության, երկրաչափության, աստղագիտության, բժշկության մասին պատկերացումներ։ Ժամանակակից գիտնականների նախնիներն են եղել Հին Հունաստանի և Հռոմի փիլիսոփաները, որոնց համար խորհելն ու ճշմարտության բացահայտումը դարձել էին հիմնական զբաղմունքը։ Հին Հունաստանում ի հայտ եկան գիտելիքների դասակարգման տարբերակներ։

Գիտությունը ժամանակակից մտածողության մեջ ձևավորվել է 16-17-րդ դարերում։ Պատմական զարգացման ընթացքում նրա ազդեցությունը դուրս է եկել տեխնիկայի և տեխնոլոգիայի զարգացման շրջանակներից։ Գիտությունը դարձել է կարևորագույն սոցիալական, հումանիտար ինստիտուտը, որն իր նշանակալից ազդեցությունն է ունեցել հասարակական բոլոր միջավայրերի և մշակույթի վրա։ 17-րդ դարից սկսած գիտական գործունեության ծավալը մոտ 10-15 տարին մեկ կրկնապատկվում է (հայտնագործությունների չափը, գիտական տեղեկատվություն, գիտական աշխատողների թվաքանակը)։

Գիտության զարգացման ընթացքում իրար հաջորդում են էքստենսիվ և հեղափոխական փուլերը՝ գիտական հեղափոխություններ, որոնք բերում են նրա կառուցվածքի, ճանաչման սկզբունքների, կատեգորիաների և մեթոդների, ինչպես նաև նրա կազմակերպման ձևի փոփոխությանը։ Գիտությանը բնորոշ է գործընթացների դիալեկտիկ զուգակցումը նրա դիֆերենցացիային և ինտեգրացիային, հիմնավոր և կիրառական հետազոտությունների զարգացումը։

Գիտական հանրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական հանրությունը կազմված է գիտությամբ զբաղվող մարդկանց ամբողջությունից։ Գիտական հանրությունը իրենից ներկայացնում է բարդ ինքնակարգավորվող համակարգ, որում գործում են և՛ պետական ինստիտուտներ, և՛ հասարակական կազմակերպություններ, և՛ մասնագիտական միություններ և՛ ոչ ձևական խմբեր։ Այս հանրության առանձնահատկությունն է համարվում գիտական հաջողություններով ձեռքբերված հեղինակության բարձր աստիճանի գնահատումը և իշխանավորի հեղինակության ցածր աստիճանի գնահատումը, որը երբեմն հանգեցնում է պետության և գիտական հանրության հակամարտությանը։ Պետք է նշել նաև ոչ ձևական խմբերի և հատկապես առանձին անհատների առավել բարձր արդյունավետությունը այլ սոցիալական ոլորտների համեմատությամբ։ Գիտական միության կարևորագույն գործառույթն է գիտելիքների զարգացումն ապահովող նոր գաղափարների և տեսությունների հերքումը կամ ընդունումը, ինչպես նաև կրթական համակարգի խթանումը և նոր գիտական մասնագետների պատրաստումը։

Գիտական հանրությանը պատկանող մարդկանց աշխարհայացքն ու կենսակերպը կարող է էապես տարբերվել հասարակության մեջ տարածում գտած նորմերից։ Համարվում է, որ այսօր գիտական հանրության մեջ գերակշռում է աթեիստների և թերհավատների հայացքները։ Անցյալ դարի 90-ական թվականների հետազոտությունները ցույց տվեցին, որ ամերիկյան Գիտությունների ազգային ակադեմիայի միայն 7% -ը և Մեծ Բրիտանիայի Գիտությունների ազգային ակադեմիայի անդամների 3.3 %-ն են հավատացյալ։ Հենց այդ ժամանակ, համաձայն համազգային հարցմանը, իրենց հավատացյալ են համարում երկրի բնակչության 68.5 % ը։ Եթե վերցնենք ամերիկացի գիտնականներին ամբողջությամբ, ապա հավատացյալների թիվը կազմում է մոտավորապես 40 % և ժամանակի ընթացքում գրեթե չի փոփոխվում։ Ամերիկյան համալսարաններում դասավանդողների մեջ հավատացյալների մասնաբաժինը կազմում է 73 %։ Չիկագոյի համալսարանի հետազոտողների կողմից 2005 թվականի հունիսին հրապարակված տվյալներով պարզվում է, որ ամերիկացի դոկտորների 76 %-ը իրենց համարում են հավատացյալ։ Գիտության պատմությունը վկայում է իշխող պատկերացումների և գիտական դրույթների փոփոխականության մասին, ինչպես նաև նրանց կախվածությունը պատմական շրջանից և պետական համապատասխան քաղաքական իրավիճակից (կոնյուկտուրայից)։

Գիտնականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտնականը գիտության ներկայացուցիչն է, որն իրականացնում է աշխարհի գիտական պատկերի ձևավորման իմաստավորված գործունեություն, ում գիտական գործունեությունը և որակավորումը գիտական միության կողմից ճանաչում է ստացել։ Որակավորման ճանաչման հիմնական հատկանիշը գիտական հեղինակավոր հրատարակություններում հետազոտության արդյունքների հրապարակումն է և հեղինակավոր գիտական կոնֆերանսների զեկուցումը։ Ռուսաստանում փորձ է արվել բաժանել հեղինակավոր գիտական հրատարակությունները մյուսներից՝ հրատարակությունների ցուցակի տեսքով, որում հրապարակումները հայտնի են որպես ԲՈՀ։ Սակայն հեղինակավոր հրատարակությունների և կոնֆերանսների միջև անգամ գոյություն ունի ոչ միանշանակ գերակայության համակարգ։ Որպես կանոն ավելի մեծ առաջնայնություն ունեն միջազգային հրատարակություններն ու կոնֆերանսները, և միջազգային մակարդակով ճանաչումն ավելի բարձր է քան ազգայինինը։ Գիտնականի հեղինակությունը և որակավորման ճանաչումը կապված է մասնագետների նեղ շրջանում նրա հայտնիությամբ։ Փորձ է արվում կառուցել վարկանիշներ այլ գիտնականների աշխատանքներից տվյալ գիտնականի աշխատանքին արված հղումների քանակով։

Գիտնականների միություններում բարձր է գնահատվում հատկապես մանկավարժական աշխատանքը։ Հեղինակավոր ուսումնական հաստատություններում դասախոսություններ կարդալու իրավունքը բարձրացնում է ճանաչման մակարդակը և գիտնականի որակավորումը։ Նաև բարձր է գնահատվում գիտական դպրոցի ստեղծումը, այսինքն որոշ գիտնականների պատրաստումը, որոնք զարգացնում են մանկավարժի գաղափարը։ Մասնագիտական գիտությանը պատկանելությունը և գիտնականի որակավորման մակարդակը կարող են ֆորմալ ձևով որոշվել տեղական և ազգային որակավորման հանձնաժողովների կողմից (ատենախոսություն պաշտպանության խորհուրդ, ատեստացիոն հանձնաժողով, ԲՈՀ)։ ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում գիտնականի որակավորումը ֆորմալ ձևով հաստատվում է գիտական աստիճանով (գիտությունների դոկտոր կամ գիտությունների թեկնածու) և գիտական կոչումով (դոցենտ կամ պրոֆեսոր)։ Ինչպես աստիճանների, այնպես էլ կոչումների շնորհումը վերահսկվում է ԲՈՀ-ի կողմից։ Գիտական աստիճանները շնորհվում են ըստ գիտության ուղղվածության, օր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, իրավաբանական գիտությունների թեկնածու և այլն։ Ներկայումս ԲՈՀ-ը ճանաչում է այդպիսի 22 ուղղվածություն։ Համապատասխան գիտական աստիճան ստանալու համար անհրաժեշտ է գրել և պաշտպանել ատենախոսություն մասնագիտացված խորհրդում, որպես բացառություն, մեծ գիտական վաստակի դեպքում դիսերտացիան կարող է փոխարինվել արված աշխատանքի վերաբերյալ զեկույցով։ Բացառություններ շատ հազվադեպ են լինում, օր. գլխավոր կոնստրուկտորների համար։ Հաջող պաշտպանության պարտադիր պայման է գիտական աշխատանքի արդյունքների հրապարակումը և փորձարկումը։ Աբրոբացիա կամ փորձարկում ասելով սովորաբար հասկանում ենք կոնֆերանսների ժամանակ ելույթները, քանի որ այս ձևը թույլ է տալիս բանավիճելով քննարկել արդյունքները և համապատասխանորեն ստանալ բաց քննադատություն՝ գիտական միության անհամաձայնության դեպքում։ Գիտական կոչում ստանալու համար (դոցենտ կամ պրոֆեսոր) բացի գիտական աստիճանից պահանջվում է տանել նաև մանկավարժական աշխատանք, մասնավորապես ունենալ ուսումնամեթոդական հրապարակումներ։ Գոյություն ունեն նաև որակավորման ճանաչման ավելի փոքր հատկանիշներ, օրինակ ասպիրանտների գիտական աշխատանքի ղեկավարման թույլտվությունը հանդիսանում է թեկնածուից դոկտորի անցման պարտադիր քայլ։

Ամենաբարձր աստիճանը Գիտությունների ակադեմիային անդամակցությունն է։ Ռուսաստանում, ինչպես և նախկին ԽՍՀՄ-ում, գոյություն ունի անդամակցության 2 աստիճան՝ առաջինը՝ Ակադեմիայի թղթակից անդամ և բարձրը՝ ակադեմիկոս։ Ակադեմիաները ինքնակազմակերպվող գիտական միություններն են, և ակադեմիկոսներին ու թղթակից անդամներին ընտրում են իրենց ժողովների ժամանակ։ Թեկնածուներին առաջադրում են բուհերը կամ գիտահետազոտական ինստիտուտները։ Ընդ որում ընտրությունները միշտ իրականանում էին բազմընտրանքայնության հիման վրա։ Ներկայումս Ռուսաստանում բացի Գիտությունների ակադեմիայից (առանց ճշգրտումների) գործում են Ակադեմիայի մասնաճյուղեր, որոնցից մի քանիսը, օրինակ Բժշկական գիտությունների ակադեմիան, ունեն երկարամյա պատմություն, մյուսներն ի հայտ են եկել հարաբերականորեն վերջերս։ Նրանց կառուցվածքը նման է Գիտությունների ակադեմիայի կառուցվածքին, սակայն կարգավիճակն, իհարկե, ավելի ցածր է։

Գիտական կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական միությունում գոյություն ունեն բավականին մեծ քանակությամբ գիտական կազմակերպություններ։ Գիտության զարգացման մեջ ակտիվ դեր են խաղում կամավոր գիտական ընկերությունները, որոնց հիմնական խնդիրն է գիտական տեղեկատվության փոխանակումը, այդ թվում նաև անցկացվող կոնֆերանսների ընթացքում և հրապարակումների շնորհիվ պարբերաբար հրատարակություններում, որոնք լույս են տեսնում հասարակության կողմից։ Գիտական ընկերություններին անդամակցությունը կամավոր է, հաճախ՝ ազատ, և կարող է պահանջել անդամավճար։ Պետությունը կարող է այս ընկերություններին ցուցաբերել տարբեր օժանդակություններ, իսկ ընկերությունը կարող է ընդունել իշխանությանը համաձայնեցված դիրքորոշում։ Որոշ դեպքերում կամավոր ընկերությունների գործունեությունը ընդգրկում է նաև ավելի լայն հարցեր, օր. ստանդարտացումը։ Առավել հեղինակավոր և մասսայական ընկերություններից է հանդիսանում IEEE (Institute գf Electrical and Electronics Engineers)։ Միջազգային գիտական միությունները թույլատրում են ինչպես խմբային, այնպես էլ անհատական անդամակցությունը։ Եվրոպական որոշ երկրներում Գիտության ազգային ակադեմիաները պատմականորեն ծագել են ազգային գիտական ընկերություններից։ Օրինակ Մեծ Բրիտանիայում Ակադեմիայի դերը տանում է Թագավորական գիտական ընկերությունը։

Առաջին գիտական ընկերությունները առաջացել են Իտալիայում 1560 -ական թվականներին։ Դրանք են «Բնության գաղտնիքների ակադեմիան» (Academia secretorum naturae) Նեապոլում (1560), «Լինչեևների ակադեմիան» (Accademia dei Lincei - բառացիորեն՝ «լուսանի աչքեր ունեցողների ակադեմիա», այսինքն՝ հատուկ տեսողությամբ օժտված) Հռոմում (1603), «Փորձառու գիտելիքների ակադեմիա» («Академии опытов», 1657) Ֆլորենցիայում։ Բոլոր այս իտալական ակադեմիաները, որտեղ մասնակցում էին բազմաթիվ հայտնի մտածողներ և քաղաքական գործիչներ՝ հրավիրված պատվավոր անդամի՝ Գալիլեո Գալիլեյի գլխավորությամբ, ստեղծվել էին ֆիզիկայի ոլորտում գիտական գիտելիքների քարոզման և տարածման նպատակով, որոնք հիմնված էին պարբերաբար հանդիպումների, գաղափարների փոխանակման և փորձերի անցկացման վրա։ Անկասկած դրանք ընդհանուր առմամբ ազդել են եվրոպական գիտության զարգացման վրա։ Գիտության և տեխնիկայի արագ զարգացման անհրաժեշտությունը պահանջում էր պետությունից ավելի ակտիվ մասնակցություն գիտության զարգացմանը։ Համապատասխանաբար, երկրների շարքում, օր. Ռուսաստանում, Ակադեմիաները ստեղծվել են ըստ իշխանությունների հրամանների։ Սակայն Գիտությունների ակադեմիաներից շատերում ընդունված են դեմոկրատական կանոնները, որոնք ապահովում են պետությունից հարաբերական անկախություն։ Գիտական կազմակերպություններ՝

  • ՅՈՒՆԵՍԿՕ (Կազմակերպությունը նպաստում է գիտնականների և այլ գիտական կազմակերպությունների համագործակցությամբ ամբողջ աշխարհում)։
  • IUPAC (միջազգային կազմակերպություն, որը նպաստում է քիմիայի ոլորտում առաջընթացին)։
  • Միջազգային աստղագիտական միություն (ճանաչվել է որպես աստղագիտական հարցերի լուծման միջազգային բարձր ատյան, որը պահանջում է համագործակցություն և ստանդարտացում, ինչպես օր. աստղագիտական մարմինների և դրանց վրա դետալների պաշտոնական անվանում)։

Միջազգային գիտական ինստիտուտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական ինստիտուտները՝ ակադեմիաները և գիտահետազոտական ինստիտուտները, համագործակցում են միջազգային մակարդակով։ Ժամանակակից լայնամասշտաբ գիտական նախագծերը, այնպիսիք, ինչպիսիք են մարդկանց գենոմի պարզաբանումը կամ Միջազգային տիեզերակայանը, պահանջում են հսկայական նյութական ծախսեր և շատ գիտական արտադրական խմբերի գործունեությունների կորդինացում։ Շատ դեպքերում դա ավելի արդյունավետ է անել միջազգային կոոպերացիաներում։

Միջազգային գիտական ինստիտուտներ՝

  • ՑԵՌՆ - բարձր էներգիայի և տարրական մասնիկների ֆիզիկայի ամենամեծ լաբորատորիան է աշխարհում
  • ОИЯИ - ОИЯИ-ում սինթեզվել են բոլոր տրանսուրանային էլեմենտները, որոնք հայտնաբերվել են ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում, և կրկնվել է տրանսուրանային էլեմենտների մեծ մասի սինթեզը, որոնք հայտնաբերվել են ուրիշ երկրներում։

Գիտական հասարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական շքանշաններ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական ձեռքբերումների համար գիտնականներին շնորհում են գիտական մրցանակներ և շքանշաններ։

  • Նոբելյան մրցանակ՝ ամենահեղինակավոր և ամենահայտնի գիտական մրցանակն է, որը շնորհվում է մի շարք նոմինացիաներով։ Այն ունի պարոդիա (ծաղրերգություն) Շնոբելյան մրցանակի տեսքով։
  • Ֆիլդսի մրցանակ և շքանշան՝ մաթեմատիկայում ունեցած հաջողությունների համար։ Այն շնորհվում է Իսպանիայի թագավորի կողմից։
  • Ռոլֆ Նևանլինի մրցանակ՝ ինֆորմատիկայի, մաթեմատիկական տեսակետներում հսկայական ձեռքբերումների համար։
  • Կառլ Ֆրիդրիխ Հաուսի մրցանակ՝ մաթեմատիկայում մեծ ներդրումների համար՝ այլ գիտություններում հայտնագործությունների միջոցով։
  • Կրաֆուրդի մրցանակ՝ պարգևը շնորհվում է հետևյալ ուղղություններով՝ աստղագիտություն և մաթեմատիկա, կենսաբանական գիտություններ և գիտություններ Երկրի մասին։
  • Աբելի մրցանակ ՝ մաթեմատիկայում ունեցած ներդրումների համար։
  • Շաո Իֆուի մրցանակ՝ աստզագիտության, մաթեմատիկայի և բժշկության կամ կյանքի մասին գիտության մեջ ունեցած ներդրումների համար։
  • Տյուրինգի մրցանակ՝ ամենահեղինակավոր մրցանակն է ինֆորմատիկայում, որը շնորհվում է Հաշվողական տեխնիկայի ասոցիացիայի կողմից։
  • Լոմոնոսովի անվան մեծ ոսկե շքանշան՝ Ռուսական գիտությունների ակադեմիայի ամենաբարձր պարգևը։
  • Մենդելեևի անվան ոսկե շքանշան՝ Ռուսական գիտությունների ակադեմիայում գիտական պարգև քիմիական գիտության և տեխնոլոգիայի ոլորտում ունեցած մեծ գիտական աշխատանքի համար։

Գիտական վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական հումոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական հումորը մասնագիտացված հումորի տեսակ է, որը հիմնված է անսովոր կամ պարադոքսալ գիտական տեսության և գիտական գործունեության տեսանկյունների վրա։ Հաճախ գիտական հումորը ադեկվատ չի ընդունվում և գնահատվում մարդկանց կողմից, որոնք չունեն բավարար պատկերացում գիտության համապատասխան ոլորտի մասին։ Նաև գիտական հումոր կարելի է անվանել գիտնականների և գիտության որոշ տեսակետների ծաղրումը (նայել Շնոբելյան մրցանակ)։ Տարածման որոշ փորձեր ընդունվում են մեծ անընկալությամբ։ Օր. հեռախոսային զրույց էր եղել «Ֆիզիկոսները կատակում են» ժողովածուն կազմողների և այլ գիտնականների միջև, որտեղ ժողովածուն կազմողների զրուցակիցներն ասել են, որ «մեր աշխատակիցները զբաղվում են լուրջ գործերով և կատակելու ժամանակ չունեն»։

Գիտական մեթոդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի ուսումնասիրման առարկայական և օբյեկտիվ եղանակը տարբերում է գիտությունը ճանաչման այլ եղանակներից, այնպիսիք, ինչպիսիք են աշխարհի առօրեական, գեղարվեստական, կրոնական, դիցաբանական, փիլիսոփայական ըմբռնումները։ Օր. արտացոլման արվեստում իսկապես տեղի է ունենում ինչպես օբյեկտիվի և սուբյեկտիվի միագումար, երբ իրականության ցանկացած արտահայտում ենթադրում է զգայական գնահատական կամ ռեակցիա։ Ժամանակակից գիտական մեթոդի կառուցվածքի մեջ, որը ենթադրում է նոր գիտելիքների կառուցում, մտնում են.

  1. Փաստերի դիտարկում և չափում, ուսումնասիրման քանակական և որակական նկարագրություն։ Այսպիսի նկարագրությունների մեջ անհրաժեշտաբար օգտագործվում են տարբեր աբստրակցիաներ։
  2. Դիտարկման արդյունքների վերլուծություն՝ դրանց համակարգվածություն, առաջնայինի և երկրորդայինի առանձնացում։
  3. Հիպոթեզների, տեսությունների համադրում (սինթեզ) և համակարգում։
  4. Կանխատեսում՝ արդյունքների ձևակերպում, որոնք ստացվել են առաջարկվող հիպոթեզներից կամ ընդունված տեսություններից դեդուկցիայի, ինդուկցիայի կամ այլ տրամաբանական մեթոդների միջոցով։
  5. Փորձարկման միջոցով կանխատեսման արդյունքների ստուգում (Կառլ Պոպերի տերմինաբանությամբ՝ կրիտիկական փորձարկում)։

Յուրաքանչյուր փուլում սկզբունքային նշանակություն ունի ծայրահեղ վերաբերմունքն ինչպես տվյալ, այնպես էլ ստացվող՝ ցանկացած մակարդակի արդյունքների նկատմամբ։ Ստուգված տվյալներով ամեն ինչ ապացուցելու, հիմնավորելու անհրաժեշտությունը, փորձերի արդյունքներով տեսական եզրահանգումների հաստատումը առանձնացնում է գիտությունը ճանաչման մյուս ձևերից, այդ թվում նաև կրոնից, որը հիմնվում է այս կամ այն հիմնական դոգմաների հավատի վրա։ Գիտության և գիտական մեթոդի մասին պատկերացումները՝ գիտության մեթոդոլոգիան, ժամանակի ընթացքում փոփոխվել են։

Գիտական հետազոտությունների ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից գիտական հետազոտությունները իրականացվում են 3 հիմնական ուղղությամբ.

  • Ֆունդամենտալ (արմատական) գիտական հետազոտություններ՝ առարկայի խորը և բազմակողմանի հետազոտությունն է՝ նոր հիմնավոր գիտելիքների ստացման, ինչպես նաև դիտարկվող երևույթների օրինաչափությունների բացահայտման նպատակով, որի արդյունքները անմիջականորեն չեն օգտագործվում արդյունաբերական նպատակներով։

Հիմք տերմինը (լատիներեն fundare - «հիմնադրել» բառից) արտացոլում է այս գիտությունների կողմից բնության հիմնական, առաջնային օրենքների հետազոտման ուղղությունները։

  • Կիրառական գիտական հետազոտություններ՝ այն հետազոտություններն են, որոնք օգտագործում են ֆունդամենտալ գիտության ձեռքբերումները գործնական հարցերին լուծում տալու համար։ Հետազոտության արդյունքն է նոր տեխնոլոգիաների ստեղծումը և կատարելագործումը։
  • Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական մշակումներ՝ (НИОКР) ՝ այստեղ գիտությունը միանում է արտադրությանը՝ դրանով ապահովելով այդ նախագծերի ինչպես գիտական, այնպես էլ տեխնիկական և ինժեներական մշակումներ։ Երբեմն ստացվող արդյունքները կարող են տանել դեպի գիտատեխնիկական հեղափոխության։

Փորձեր քեզ վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ գիտնականներ գիտական փորձերն արել են հենց իրենց վրա։

  • Helicobacter pylori միկրոօրգանիզմի առաջին հայտնաբերողներից մեկի՝ պրոֆեսոր Բարի Մարշալի և կամավորների խմբի ինքնավարակման հաջող փորձը նպաստեց գործոնի գոյության ևս մեկ համոզիչ գիտական ապացուցմանը, որին այսօր խրոնիկական գաստրիտի էտիալոգիայի մեջ տրվում է առաջնային տեղերից մեկը։ 2005 թվականին Բարի Մարշալը և նրա համագործակից Ռոբին Ուորենը, իրենց հայտնագործության համար արժանացան Նոբելյան մրցանակի։

Գիտության փիլիսոփայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտության փիլիսոփայությունը ներկայացված է բազմաթիվ յուրահատուկ հիմնադրույթներով, որոնք առաջարկում են ճանաչողական գործունեության և գիտության զարգացման այս կամ այն մոդելներ։ Այն կենտրոնացած է գիտության դերի և նշանակության բացահայտման, գիտության բնութագրման վրա, որը թույլ է տալիս նրան տարբերել ճանաչողական գործունեության մյուս տեսակներից։

Աշխարհի գիտական պատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի գիտական պատկերը (մոդելը) իրական գործունեության հատկությունների և օրինաչափությունների համակարգ է, որը ստեղծվել է գիտական հասկացությունների և սկզբունքների համադրման ու սինթեզի արդյունքում։ Գիտության զարգացման ընթացքում անընդհատ տեղի է ունենում գիտելիքների, գաղափարների և հիմնադրույթների նորացում։ Դրանց ամբողջությունը մտնում է աշխարհի գիտական պատկերի մեջ։

Գիտությունների դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկային գիտելիքների ոլորտում դասակարգման փորձերը, ըստ տարբեր հիմնավորումների, ընդունված էր դեռ անտիկ շրջանում։ Այսպես, Արիստոտելը առանձնացրել է գիտությունների 3 խոշոր խմբեր՝ տեսական (ֆիզիկա և փիլիսոփայություն), գործնական (բարոյագիտություն և քաղաքագիտություն) և ստեղծագործական (էսթետիկա)։ Հռոմեական հանրագիտարանագետ Մարկ Վարոնը իր դասակարգման մեջ մտցնում է հետևյալ գիտությունները՝ քերականություն, դիալեկտիկա, հռետորություն, երկրաչափություն, թվաբանություն, աստղագիտություն, երաժշտություն, բժշկություն և ճարտարագիտություն։ Մուսուլմանական արաբական գիտնականները գիտությունները բաժանել են արաբական (պոետիկա, հռետորական արվեստ) և օտարերկրյա (աստղագիտություն, բժշկություն, մաթեմատիկա) գիտությունների։ Դասակարգման փորձերը շարունակվել են դարաշրջանի կեսերին։ Հուգո Սեն – Վիկտորսկին Դիդասկալիկոնում գիտությունը բաժանում է 4 խմբերի.

  1. Տեսական գիտություններ (մաթեմատիկա, ֆիզիկա)
  2. Գործնական գիտություններ
  3. Մեխանիկական գիտություններ (նավագնացություն, գյուղատնտեսություն, որսորդություն, բժշկություն, թատրոն)
  4. Տրամաբանություն, որը ներառում է քերականությունը և հռետորությունը։

Ռոջեր Բեկոնը նույնպես տարանջատում է գիտությունը 4 դասերի՝ քերականություն և տրամաբանություն, մաթեմատիկա, բնափիլիսոփայություն, մետաֆիզիկա և բարոյագիտություն։ Հիմնվելով սրա վրա՝ նա բնության մասին գիտությունը համարում էր մաթեմատիկան։

Հասարակական և հումանիտար գիտություններ Բնական գիտություններ Տեխնիկական գիտություններ
Մարդաբանություն Աստղագիտություն Գյուղատնտեսություն
Հնագիտություն Կենսաբանություն Օդանավորդություն
Աշխարհագրություն (տնտեսական) Աշխարհագրություն (ֆիզիկական) Բալիստիկա
Լեզվաբանություն Երկրաբանություն Բիոնիկա
Արվեստագիտություն Բժշկություն Բիոտեխնոլոգիաներ
Պատմություն Հողագիտություն Գեոմեխանիկա
Պատմաբանություն Ֆիզիկա Գեոֆիզիկա
Տարածաբանություն Քիմիա Ինֆորմատիկա
Մշակույթաբանություն Կիբեռնետիկա
Գրականագիտություն Նավաշինություն
Մանկավարժություն Սննդի տեխնոլոգիաներ և Խոհարարություն
Քաղաքագիտություն Նյութագիտություն
Հոգեբանություն Գաղտնագրություն
Սոցիոլագիա Մեքենաշինություն
Բանասիրություն Մեխանիկա
Փիլիսոփայություն և փիլիսոփայության պատմություն Նանոտեխնոլոգիա
Տնտեսագիտություն Աշխատատեխնիկա
Ազգագրություն Համակարգատեխնիկա
Իրավագիտություն Շինարարություն և Ճարտարագիտություն
Գրադարանագիտություն Տրիբալոգիա
Գրքագիտություն Էլեկտրոտեխնիկա
Փաստաթղթավարություն Էներգետիկա

Այնպիսի գիտություններ, ինչպիսին են կիբեռնետիկան, տրամաբանությունը, ինֆորմատիկան, մաթեմատիկան գիտնականների կողմից առանձնացվում են առանձին դասակարգման մեջ, որպես ֆորմալ գիտություններ (formal science)։ Այլ կերպ ասած՝ աբստրակտ գիտություններ։ Ֆորմալ գիտությանը հակադրվում են բնական և սոցիալական գիտությունները, որոնց անվանում են էմպիրիկ գիտություններ։ Որոշ գիտնականներ կարծում են, որ մաթեմատիկան ճշգրիտ գիտություն է, իսկ մյուսները՝ ոչ ճշգրիտ։

Գիտական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտության մասսայականացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտության մասսայականացումը ժամանակակից և հասանելի ձևով՝ գիտական իմացությունների տարածումն է մարդկանց ավելի լայն շրջանակի վրա։ Գիտության մասսայականացումը մասնագիտական տեղեկատվության վերափոխումն է, այն լեզվին, որը ավելի մատչելի է կարդացողների և լսողների ավելի փոքր լսարանների համար։ Այն համարվում է ամենակարևոր խնդիրը, որը կանգնած է գիտության մասսայականացնողների առջև։ Գիտության մասսայականացման խնդիրն է վերափոխել այսպես կոչված «ձանձրալի և չոր» գիտական տեղեկատվությունը հետաքրքիր, հասկանալի և հասանելի բոլորին տեղեկատվությամբ։ Այդ տեղեկատվությունը կարող է ուղղված լինել, ինչպես ամբողջ հասարակությանը, այնպես էլ մի մասին, որոնցից են աճող սերունդները՝ շնորհալի աշակերտները։ Գիտության մասսայականացման վրա մեծ դեր է խաղաղում գիտական երևակայությունը։ Հենց դա էլ կանխագուշակել է բազմաթիվ գիտական հայտնագործություններ։ Այդ գործում մեծ դեր է կատարել Ֆանտաստ գրող՝ Ժյուլ Վեռնը։ Երիտասարդների մուտքը գիտություն և արտադրության բարձր տեխնոլոգիաների շրջանները, հասարակության չտեղեկացված զանգվածի ուշադրությունը գիտական խնդիրներին կախված են մասսայականության աստիճանից։

Գիտնականները, որպես գիտական տեղեկատվության կրողներ, շահագրգռված են նրա պահպանման և ընդլայնման մեջ, որին նպաստում է երիտասարդության ներխուժումը գիտական տեղեկատվության մեջ։ Քանի որ գիտության մասսայականացումը ավելացնում է գիտությունով հետաքրքրվող մարդկանց քանակը և շարժառիթ է հանդիսանում նրանց ներխուժմանը գիտության մեջ։ Հաճախ պատահում է, որ գիտական տեղեկատվության մասսայականացման դեպքում այն կորցնում է իր բարդության աստիճանը և հետզհետե վերածվում են գիտական միֆի։ Լինում է նաև, որ գիտության մասսայականության դեպքում առաջանում են այնպիսի գիտահանրամատչելի թյուրիմաց անվանումներ, ինչպիսին են տիեզերքի գաղտնիքները, «գիտնականները հայտնաբերել են» և այլն։

Տիխո Բրագեն գտնում էր, որ գիտական գիտելիքները պետք է մատչելի լինեն միայն ղեկավարներին, որոնք կարող են նրանցից օգտվել։ Իսկ Ռուսական գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) ակադեմիկոս Լյուդվիգ Ֆադեյևը հետևյալ կերպ է արտահայտվել գիտության մասսայականացման վերաբերյալ. «Մենք գիտակցում ենք, որ այնուամենայնիվ պետք է բացատրենք մարդկանց, հարկատուներին, այն թե ինչ ենք մենք անում։ Բայց պետք է մասսայականացնենք գիտության այն ոլորտները, որոնք արդեն լիովին հասկանալի են։ Ժամանակակից գիտությունը ավելի դժվար է մասսայականացնել։ Պատմել ամեն տեսակի լարերի, Յանգ-Միլսի դաշտերի և այլն... լավ չի ստացվում՝ ստելով։» Իվան Եֆրեմևի պնդմամբ Խորհրդային միության հանձնաժողովի և խմբագրությունների նիստերի ժամանակ որոշ գիտնականներ ասում էին, որ գիտահանրամատչելի գրականությունը ունայնություն է։

Գիտություն և կեղծ գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեղծ գիտությունը (հին հունարեն՝ ψευδής «կեղծ» և գիտություն բառերից է առաջացել։ Ավելի հազվադեպ անվանում են նաև «սուտ, քվազի և այլընտրանքային գիտություն») գործունեություն է, որը ձևացնում է, թե գիտական գործունեություն է, բայց իրականում այդպիսին չի հանդիսանում։ Կեղծ գիտության տեսության բնորոշ գծերն են փաստերի հերքումը կամ աղավաղումը, Պոպպերի չափանիշներին անհամապատասխանությունը տեսական արտադրանքի և հետազոտությունների արդյունքների համեմատությունից հրաժարումը հօգուտ «Առողջ դատողության» կամ «հեղինակային մտքի» վերանայման տեսության հիմքում՝ անկախ փորձարկումներով չհաստատված տեղեկությունների, տվյալների օգտագործումը, անկախ ստուգման կամ հետազոտությունների արդյունքների կրկնման անհնարինությունը գիտական աշխատանքում քաղաքական և կրոնական դրվածքների, դոգմաների գործածումը։ Գիտական միությունով չճանաչված տեսության մշակողները հաճախ գործում են ինչպես «ոսկրացած պաշտոնական գիտության հետ պայքարողներ»։ Ըստ որի նրանք կարծում են, որ պաշտոնական գիտության ներկայացուցիչները, օրինակ՝ կեղծ գիտության պայքարի հանձնաժողովի անդամները հետապնդում են խմբային նպատակների, քաղաքականապես առաջարկված են, չեն ցանկանում ընդունել իրենց սխալները և որպես հետևանք հետապնդում են «Հնացած» պատկերացումներ, ի վնաս նոր իրականության, որը կրում է հենց իրենց տեսությունը։ Գիտական հիմնադրույթների մի մասը անվանում են չգիտություն

Գիտաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտաբանություն- գիտությունը ուսումնասիրող գիտություն։

Գիտական կարևորագույն խնդիրների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղաֆիզիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիեզերագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաթեմատիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 81