Կորսիկա
Կորսիկա ֆրանսերեն՝ Corse, կորսիկերեն՝ Corsica | |||||
|---|---|---|---|---|---|
| |||||
| Երկիր | |||||
| Մասն է | Southern defence and security zone? | ||||
| Կարգավիճակ | Ֆրանսիայի երկրամասեր, territorial collectivity of France with special status? և մշակութային շրջան | ||||
| Մտնում է | Ֆրանսիայի մետրոպոլիս | ||||
| Ներառում է | Վերին Կորսիկա[1] և Հարավային Կորսիկա[1] | ||||
| Վարչկենտրոն | Այաչո | ||||
| Ամենաբարձր կետ | Մոնտե-Չինտո | ||||
| Օրենսդրական մարմին | Կորսիկայի ասամբլեա | ||||
| Խորհրդի նախագահ | Պոլ Ջակոբի (2010-ից) | ||||
| Պրեֆեկտ | Ստեֆան Բույոն | ||||
| Պաշտոնական լեզուներ | ֆրանսերեն | ||||
| Բնակչություն (2006) | 260 196 (25 տեղ) | ||||
| Խտություն | 33 | ||||
| Տարածք | 8 722 | ||||
| Հիմնադրված է | հունվարի 11, 1970[2] թ. | ||||
| Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
| ISO 3166-2 կոդ | FR-20R | ||||
| 42°09′00″N 9°05′00″E / 42.15°N 9.0833333333333°E | |||||
| isula.corsica(ֆր.) | |||||
Կորսիկա (ֆրանսերեն՝ Corse [kɔʁs], կորսիկերեն՝ Corsica), մեծությամբ չորրորդ կղզին Միջերկրական ծովում, Ֆրանսիայի 27 երկրամասերից մեկը, որն ունի հատուկ կարգավիճակ (ֆրանսերեն՝ Collectivité Territoriale de Corse)։ Գլխավոր քաղաքը Այաչոն է։ Բնակչությունը՝ 314 486 մարդ (2011), որով գրավում է 25-րդ տեղը բոլոր շրջանների շարքում և 22-րդ տեղը՝ եվրոպական շրջանների մեջ։ Բնակչության հիմնական մասը կորսիկացիներ են։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոմանք ենթադրում են, որ անվանումն առաջացել է հնում այստեղ բնակված կորսեր լիգուրական ցեղի անունից։ Ոմանք էլ գտնում են, որ այն առաջացել է փյունիկերեն ֆորսի՝ «անտառոտ» բառից (իրոք կղզում ընդարձակ տարածություն է զբաղեցնում անտառային և թփային բուսականությունը)։
Կղզու հին հունարեն անվանումը եղել է Կիրնոս, որը նույնպես փյունիկերենից է և նշանակում է «եղջյուր, հրվանդան, ժայռ»[3]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրամասի մակերեսը 8680 կմ² է։ Ներառում է Հարավային Կորսիկա և Վերին Կորսիկա դեպարտամենտները։
Կղզու կենտրոնում մինչև 3000մ բարձրություն ունեցող լեռներ են։ Գետերը լեռնային են, ոչ նավարկելի՝ Գրավոնա, Ռեստոնիկա, Տարավո, Տավինիանո, Ռիցանեզե և այլն։ Ամենախոշոր գետը Գոլոն է (90 կմ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 http://www.vie-publique.fr/decouverte-institutions/institutions/collectivites-territoriales/categories-collectivites-territoriales/quel-est-statut-corse.html
- ↑ décret n° 70-18 du 9 janvier 1970 modifiant le décret n° 60-516 du 2 juin 1960 portant harmonisation des circonscriptions administratives (ֆր.) // Journal officiel de la République française — 1970. — ISSN 0242-6773
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- CNN coverage of rejection of autonomy proposals in 2003
- Կորսիկայի զբոսաշրջական քարտեզներ Արխիվացված 2007-12-05 Wayback Machine
- Կորսիկայի համալսարան
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորսիկա» հոդվածին։ |
| ||||||||||||||
| |||||||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 663)։ |
