Կարիբյան ծով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Կարիբյան ծով
(անգլ.՝ Caribbean Sea, իսպ.՝ Mar Caribe,...)

'
Կոորդինատներ 14°31′32″ հս. լ. 75°49′05.99″ ամ. ե. / 14.525556° հս. լ. 75.818333° ամ. ե.14°31′32″ հս. լ. 75°49′05.99″ ամ. ե. / 14.525556° հս. լ. 75.818333° ամ. ե.
Դիրք Մեծ ու Փոքր Անտիլյան կղզիների միջև
Ընդհանուր մակերեսը 2 754 000 կմ²
Ծավալը 6 860 000 կմ³
Ամենամեծ խորությունը 7686 մ
Միջին խորությունը 2500 մ
Ծանոթագրություն
Կարիբյան ծով (անգլ.՝ Caribbean Sea, իսպ.՝ Mar Caribe, Հաիթա-կրեոլյան լեզու - Lamè Karaïb, ֆր.՝ Mer des Caraïbes, հոլ.՝ Caraïbische Zee, Պապյամենտո - Laman Karibe) [1], Ատլանտյան օվկիանոսի կիսափակ ծով, արևմուտքում և հարավում Կենտրոնական և Հարավային Ամերիկայի, և հյուսիսում ու արևելքում` Մեծ ու Փոքր Անտիլյան կղզիների միջև։

Լարգո-դել-Սուր կղզու լողափը
##Կարիբյան ծով (Միջին Ամերիկա)
Red pog.svg
Կարիբյան ծով
##Կարիբյան ծով (Աշխարհ)
Red pog.svg
Commons-logo.svg Վիքիպահեստում

Կարիբյան ծով[1] (անգլ.՝ Caribbean Sea, իսպ.՝ Mar Caribe, Հաիթա-կրեոլյան լեզու - Lamè Karaïb, ֆր.՝ Mer des Caraïbes, հոլ.՝ Caraïbische Zee, Պապյամենտո - Laman Karibe), Ատլանտյան օվկիանոսի կիսափակ ծով, արևմուտքում և հարավում Կենտրոնական և Հարավային Ամերիկայի, և հյուսիսում ու արևելքում` Մեծ ու Փոքր Անտիլյան կղզիների միջև։ Մակերեսը 2777 հազար կմ քառակուսի։ Առավելագույն խորությունը 7686 մետր[2]։

Յուկուտանի նեղուցով միանում է Մեքսիկական ծոցին, Պանամայի ջրանցքով` Խաղաղ օվկիանոսին։ Գլխավոր նավահանգիստները` Սանտյագո դե Կուբա (Կուբա), Մարակայբո, Լա Գուայրա (Վենեսուելա), Կարթախենա (Կոլումբիա), Լիմոն (Կոստա Ռիկա), Կոլոն (Պանամա), Սանտո Դոմինգո (Դոմինիկյան Հանրապետություն

Անվանում և պատմություն[խմբագրել]

Տուլում, հնագույն մայա քաղաքակրթության քաղաք Կարիբյան ծովի ափին (Կինտանա Ռոո նահանգ, Մեքսիկա)

Անվանումը առաջացել է Հարավային Ամերիկայի հյուսիսում բնակվող կարիբներ հնդկացիական ցեղախմբի անունից։ Ցեղանունն ստուգաբանվում է «խիզախ մարդիկ»։ Տարածված է նաև անվանման Կարաիբյան ծով ձևը։[3]

Կարիբյան ծովի կղզիների նախակոլումբյան բնակեցման պատմության մեջ առանձնացնում են ժողովուրդների երեք խմբեր: Առաջին խմբի ժողովուրդները (պալեոհնդկացիներ) եկել են կղզիներ մ.թ.ա. 5000-2000 թվականներին Կենտրոնական կամ Հարավային Ամերիկայից: Մյուս խումբը, որը գաղթել է Հարավային Ամերիկայից Մեծ Անտիլյան կղզիներ և Տրինիդադ կղզին մ.թ.ա. 1000-500 թվականներին, ստեղծել են մեսոհնդկական կամ սիբոնեական մշակույթ: Ժողովուրդների երրորդ խումբը, որը հայտնվել է տարածաշրջանում, տաինո ժողովուրդն էր, ովքեր Հարավային Ամերիկայից Տրինիդադ կղզի են եկել մ.թ.ա. 300 թվականին, և այնտեղից բնակեցրել Փոքր և Մեծ Անտիլյան կղզիները, այնուհետև կարիբները, ովքեր գաղթել են Օրինոկո դելտայի շրջանից մ.թ. 1000 թվականին և ովքեր դուրս են մղել արավակերեն խոսացող հնդկացիներին Տրինիդադից և Փոքր Անտիլյան կղզիներից[4]:

Ժողովուրդների վերջին խմբից էլ ծագել է ծովի ժամանակակից անվանումը այն ժամանակաշրջանում, երբ եվրոպացիները հայնաբերել են այն 15-րդ դարում: Հետաքրքիր է նշել այն, որ իսպանացի զավթիչները սկզբում խեղաթյուրել են այդ ցեղերի անունները և սկսեցին նրանց անվանել «մարդակերներ»[5]: Նոր հողերը, որոնք կոչվել են Վեստ Ինդիա, նույնպես հաճախ իսպանացիների կողմից անվանվել են Անտիլյան ծով, այդ պատճառով որոշ եվրոպական լեզուներում նույնպես կիրառվում է այդ անվանումը[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. p. 51. ISBN 99941-56-03-9. http://issuu.com/5420/docs/texekatu?e=3902245/2725897. 
  2. Dawicki, Shelley։ «Tsunamis in the Caribbean? It's Possible.»։ Oceanus։ http://www.whoi.edu/oceanus/viewArticle.do?id=3964։ Վերցված է 16 november 2012։ 
  3. Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». p. էջ 248. 
  4. Bridget M. Brereton.։ «West Indies» (en)։ Britannica Online Encyclopedia։ Արխիվացված օրիգինալից 2011-08-13-ին։ http://www.webcitation.org/60u8YGCSz։ Վերցված է 2009-05-01։ 
  5. Бартоломе де Лас Касас. глава 19 // История Индий = Historia de las Indias. — Ленинград: Наука, 1968. — Т. II.
  6. «Antilles (islands, Atlantic Ocean)» (en)։ Britannica Online Encyclopedia։ Արխիվացված օրիգինալից 2011-08-13-ին։ http://www.webcitation.org/60u8ZZKhX։ Վերցված է 2009-05-01։