Մագդալենա (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մագդալենա
Բնութագիր
Երկարություն1550
Ավազանի մակերես260000
Ջրի ծախս8000-10000
Ջրահոսք
ԱկունքԱնդեր
Ակունքի տեղակայումColombian Massif?
ԳետաբերանԿարիբյան ծով
Գետաբերանի տեղակայումԿարիբյան ծով
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերCauca River?, Bogotá River?, Cesar River?, Cabrera River?, Coello River?, Gualí River?, Ceibas River?, Q3458668?, Nare River?, Negro River?, Opon River?, Páez River?, Saldaña River?, San Jorge River?, Sogamoso River?, La Miel River?, Samaná Norte River?, Q16674533? և Q23690048?
ԵրկիրԿոլումբիա Կոլումբիա

Մագդալենա (անգլ.՝ Madalena), գետ Հարավային Ամերիկայի հյուսիս-արևմուտքում, հոսում է Կոլումբիայի արևմտյան մասով։ Սկիզբ է առնում Անդերից, հոսում հյուսիս և թափվում Կարիբյան ծով։ Գետի երկարությունը 1550 կմ է, ջրահավաք ավազանի տարածքը` 260000 կմ²։

Մագդալենան համարվում է Կոլումբիայի ամենագլխավոր և երկար գետը, նրա ջրահավաք ավազանը զբաղեցնում է մայրցամաքի 24%-ը, որի շնորհիվ կարողանում է գոյատևել բնակչության մեծ մասը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետի ավազանը

Գետը սկիզբ է առնում Ուիլա դեպարտամենտից, կենտրոնական Կորդերի վերջնամասից, Սոտարա հրաբխից ոչ հեռու։ Գետի սկզբի 100 կիլոմետրների ընթացքում տեղակայված են սահանքներ և ջրվեժներ, Նարե քաղաքից հետո գետը դուրս է գալիս 30-60 կմ լայնությամբ, գտնվում կենտրոնական և արևելյան կորդերի միջը։ Բարրանկաբերմեհա քաղաքի շրջանում հովիտը լայնանում է, իսկ Էլ Բակո քաղաքից հետո դուրս է գալիս Ընդկարիբյան դաշտավայր։ Այդ շրջանում գետը բաժանվում է 2 մասի՝ Լոբա և Մոմպոս։ Արևմտյան մասում՝ Լոբայում, թափվում են Մագդալենա գետի վտակները՝ Կաուկան և Սան Խորխեն, իսկ արևելյան Մոմպոսը ընդունում է Սեսար գետի ջրերը։ Իսկ արդեն Բարրանկիլյա քաղաքի շրջանում գետը թափվում է Կարիբյան ծով։

Ջրագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետի սնուցումը անձրևային է, ապրիլից մինչև մայիս և սեպտեմբերից մինչև նոյեմբեր հեղեղումներ են, որի ժամանակ ստորին հոսանքում մեծ մակերեսներ ծածկվում են ջրով, մնացած ժամանակ ջրի մակարդակը ցածր է լինում։ Նախքան գետահովտից դուրս գալը հարթավայրային գոտիներում ջրի միջին տարեկան սպառումը կազմում է 8000-10000 մ3/վ։

Մագդալենան համարվում է Կոլումբիայի նավարկության հիմնական զարկերակը։ Գետը նավարկելի է գետաբերանից մոտ 800 կմ հեռավորության վրա (Բարրանկիլից մինչև Լա-Դորադա), քանի որ Օնդա քաղաքի մոտ (Տոլիմա դեպարտամենտ) տեղակայված են նավերի երթևեկությունը սահմանափակող շեմեր։ Բարձր ջրում փոքր նավերը կարող են բարձրանալ մինչև 370 կմ՝ Օդնայից մինչև Նեյվա (Ուիլա դեպարտամենտ)։

Գետի ստորին հոսանքում Կարթագեն նավահանգստին կից կառուցված է նավարկելի ջրանցք։ Ջրային ուղիների ընդհանուր երկարությունը գետի ավազանում կազմում է մոտ 4 հազար կիլոմետր։ Գետի վերին հոսանքում կառուցվել է Բեթանիայի ամբարտակը (Betania Dam), որի հետևանքով ձևավորվել է ջրամբար։ Ամբարտակի կոորդինատներն են՝ 2°42′42″ հս․ լ. 75°25′50″ ամ. ե.HGЯO:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս գետի էկոլոգիան տուժում է արոտավայրեր ստեղծելու և գյուղատնտեսության նպատակով հողերի յուրացման համար արևադարձային անտառների հատումներից, որը առաջացնում է հողի էրոզիայի աճ (մինչև 330 տոննա հող՝ մեկ հեկտարից մեկ տարվա ընթացքում)։ Բարրանկիլ քաղաքի շրջակայքում գետի հոսքը վատթարացնում է գետի դելտայի էկոլոգիան։

Omimex նավթային ընկերությունը ծրագրել է հորատման աշխատանքներ սկսել գետի միջին հոսանքում տեղի նավթահանքավայրից (գետի հունում տեղակայված) նավթի արդյունահանման նպատակով[1]։ Հնարավոր պատահարների էկոլոգիական հետևանքները կարող են բավականին ծանր լինել։ Բեթանիայի ջրամբարի շինարարությունը հանգեցրեց գետում ձկների պոպուլյացիայի նվազեցմանը՝ սահմանափակելով նրանց միգրացիայի հնարավորությունները[2]։

Այս բոլոր խնդիրները անմիջականորեն վերաբերում են Կոլումբիայի 10 մլն (40 միլիոնից) բնակչությանը, ովքեր բնակվում են Մագդալենայի ավազանում[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպացի ճանապարհորդ Ռոդրիգո դե Բաստիդասը գետաբերանին մոտ ափ է իջել 1501 թվականի ապրիլի 1-ին և այն անվանակոչել է ի պատիվ Մարիամ Մագդաղենացու։ Կոնկիստայի ողջ ընթացքում և նրանից հետո Մագդալենան համարվել է ափամերձ տարածքները մայրցամաքի խորքի հետ կապող հիմնական ճանապարհներից մեկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Колумбия. Река Магдалена — сведение лесов, эрозия почв, наводнения, а теперь и нефтяники». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  2. «The Troubled Waters of the Magdalena». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  3. «PRELIMINARY COMPOSITION OF AQUATIC FAUNA IN THE UPPER MAGDALENA RIVER, HUILA, COLOMBIA». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մագդալենա (գետ)» հոդվածին։