Տրինիդադ (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրինիդադ
Տեսակկղզի
Երկիր Տրինիդադ և Տոբագո
Վարչատարածքային միավորՏրինիդադ և Տոբագո
Մասն էՀողմակողմ կղզիներ և Փոքր Անտիլյան կղզիներ
Երկարություն140 կմ
Լայնություն97 կմ
Մակերես4768 կմ²
Ամենաբարձր կետըEl Cerro del Aripo?
Բնակչություն1 267 145 մարդ
Անվանված էԵրրորդություն
Քարտեզ
Քարտեզ

Տրինիդադ (իսպ.՝ Trinidad«Սուրբ Երրորդություն»), կղզի Կարիբյան ծովում, Հարավային Ամերիկայի հյուսիսարևելյան ափերի մոտ, համարվում է Տրինիդադ և Տոբագո պետության հիմնական մասը։ Այստեղ է բնակվում երկրի բնակչության 96 %-ը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրինիդադ կղզու քարտեզը

Գտնվում է Վենեսուելայի ջրափնյայից 11 կմ դեպի հյուսիս-արևելք։ Կղզու մակերեսը կազմում է 4 821 կմ²։ Տեղակայված է հս. լ. 10°03′ արմ. ե. 60°55′ և հս.լ. 10°50′ արմ. ե. 61°55′ միջև։ Կղզու երկարությունը կազմում է 80 կմ, իսկ լայնությունը` 59 կմ։

Կղզին ունի մայրցամաքային ծագում։ Մայրցամաքից առանձնանում է Բոկաս դել Դրագոն նեղուցով, Պարիա ծոցով և Բոկա դե լա Սյերպե նեղուցով։ Ափերը թույլ են մասնատված, հյուսիսում առկա են կորալային խութեր, իսկ հարավում տարածված են մշտադալար անտառները։

Տրինիդադում գերակշռում են ցածրադիր, արևելքում` ճահճապատ հարթավայրերը, որտեղ գտնվում են երկու իրար զուգահեռ, մինչև 300 մ բարձրության լեռնաշղթաները։ Հյուսիսում գտնվում է 940 մ բարձրություն ունեցող Արիպո լեռը, որը Վենեսուելայի Առափնյա Անդյան Կորդիլերների շարունակությունն է հանդիսանում։ Հարավային ջրափնյայի երկայնքով տարածվում են ցեխային հրաբուխները։

Կղզում կան բնական ասֆալտի (Փիչ Լեյք լիճ և այլն), նավթի (հարավարևմտյան և հարավարևելյան շելֆերի վրա) և բնական գազի հանքավայրեր։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման մերձհասարակածային է, շոգ և խոնավ, առանձնանում է երկու սեզոն` չոր (հունվարից մայիս) և անձրևոտ։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 25-27 °С, տեղումների տարեկան միքին քանակությունը` 1200 մմ, իսկ հողմակողմ հյուսիսարևելյան տեղանքում` մինչև 3800 մմ։

Բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերակշռում են մշտադալար անտառները, կղզու կենտրոնում և հողմակողմ հյուսիսարևմտյան լանջերին տարածված են սավաննաները և նոսրանտառները, կոկոսյան արմավենիները, կակաոյի պլանտացիաները։ Կենդանական աշխարհից տարածված է 40 տեսակից ավելի կոլիբրի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրինիդադ կղզին հայտնագործվել է 1498 թվականին Քրիստափոր Կոլումբոսի կողմից, որն անվանել է Լա Իսլա դե Լա Տրինիդադ Սուրբ Երրորդության պատվին։ Քրիստափոր Կոլումբոսին հետևող իսպանացիները ստրկացրել են այդ ժամանակ կղզին բնակեցնող հնդկացիական արավակներ ցեղերին կամ վերաբնակեցրել են նրանց այլ հարավամերիկյան գաղութներ։ Սակայն օգտակար հանածոների բացակայությունը և հարաբերականորեն անբերրի հողերը հանգեցրեցին նրան, որ կոնկիստադորներն արագ կորցրել են հետաքրքրությունը այդ տարածքի հանդեպ։ Արդյունքում կղզում առաջին եվրոպական բնակավայրը (Խոսե դե Օրունյա, ժամանակակից Սենթ Ջոզեֆ) ի հայտ է եկել միայն 1592 թվականին։ Հաջորդ երկու հարյուրամյակների ընթացքում գաղութարարները կղզին յուրացնելու երկու անհաջող փորձ են կատարել, սակայն կակաոյի և ծխախոտի պլանտացիաները անբերրի հողերի վրա չէին աճում։ Արդյունքում իսպանացիները հրաժարվել են այդ գաղութը զարգացնելու բոլոր փորձերից, և 1797 թվականին կղզին անցնում է բրիտանական թագի իրավասության տակ[1]։ 1830 թվականին ստրկության վերացումից հետո Հնդկաստանից, ինչպես նաև Իսպանիայից, Պորտուգալիայից, Անգլիայից, Ֆրանսիայից և Չինաստանից սկսեցին կղզի գալ հազարավոր բանվորներ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշորագույն քաղաքներն են` Չագուանաս, Պորտ օֆ Սփեյն (Տրինիդադ և Տոբագոյի մայրաքաղաքը), Սան Ֆերնանդո, Արիմա, ՍԵնտ Ջոզեֆ (Տրինիդադի առաջին մայրաքաղաք) և այլն։

Բնակչությունը 2011 թվականի դրությամբ կազմում է 1.267.145 մարդ[2]։ Բնակչության խտությունը` 266 մարդ/կմ²։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության հիմքը կազմում է նավթի արդյունահանումը և վերամշակումը (սեփական և ներմուծված), ինչպես նաև տուրիզմը։ Քիմիան և նավթաքիմիան Տրինիդադի արևմտյան ափը դարձրել են Վեստ Ինդիայի ինդուստրիալ գոտիներից մեկը։

Կղզու վրա գործում է միջազգային օդանավակայան։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոյեմբերին Տրինիդադ կղզում անցկացվում է խոշոր ջազային երաժշտության փառատոն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Railroad Map of Trinidad». World Digital Library. 1925. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 25-ին.
  2. Trinidad and Tobago 2011 Population and Housing Census Demographic Report (PDF) (Report). Trinidad and Tobago Central Statistical Office. էջ 26. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-10-09-ին. Վերցված է մայիսի 27, 2016-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Беларуская энцыклапедыя: У 18 т. Т. 15: Следавікі — Трыо / Рэдкал.: Г. П. Пашкоў і інш. — Мн.: БелЭн, 2002. — Т. 15. — С. 549. — 552 с. — 10 000 экз. — ISBN 985-11-0251-2 (Т. 15).(բելառուս.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]