Կորալային խութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ Արգելախութ (Ավստրալիա)

Կորալային խութեր, վերջրյա կամ ստորջրյա թմբաշարեր՝ արևադարձային ծովերի ծանծաղ մասերում։ Գոյանում են առավելապես կորալային գաղութների կրային կմախքներից։ Կորալների աճի վերին սահմանը համապատասխանում Է ծովի մակարդակին (տեղատվության ժամանակ)։ Կորալային խութերը հասնում են մեծ հզորությունների։ Երկրաբանական պրոցեսների հետ կապված կան ծովի մակարդակից մինչև 1500 մ բարձրության (Զոնդյան կղզիներ) և ծովի մեջ մինչև 1200 մ խորասուզված հիմքով (Մարշալյան կղզիներ)։ Կորալյան խութերը վտանգավոր արգելքներ են նավագնացության համար։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորալային խութեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 642