Կորալյան պոլիպներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորալյան պոլիպներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Աղեխորշավորներ
Դաս Կորալյան պոլիպներ
Լատիներեն անվանում
Anthozoa
Ենթադասեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 51938
NCBI 6101
EOL 38199727

Կորալյան պոլիպներ

Կորալյան պոլիպներ (Anhozoa), աղեխորշավորների տիպի անողնաշարավոր կենդանիների դաս։ Գաղութային, հազվադեպ՝ միայնակ ծովային օրգանիզմներ են։ Պոլիպները հիմնականում գլանաձև են, հիմքը աճում է գաղութի հետ կամ ունենում է ներբան, որով խրվում է գրունտի մեջ։ Մարմնի հակառակ ծայրում գտնվում է շոշափուկներով շրջապատված բերանային անցքը։ Նյարդային համակարգը կազմված է էկտոդերմում ցրված նյարդային բջիջներից։ Բազմանում են սեռական և անսեռ ճանապարհով։ Հայտնի է մոտ 6 հազար տեսակ, տարածված համարյա բոլոր աղի ծովերում, Ռուսաստանի հյուսիսային և հեռավոր արևելյան ծովերում՝ 150-ը։ Առանձին տեսակներ օգտագործվում են շինանյութերի արտադրության համար, կարմիր կորալները՝ ակնագործության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 643 CC-BY-SA-icon-80x15.png