Սուրբ Երրորդություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Ռուբլյով, Սուրբ Երրորդություն

Սուրբ երրորդություն, Աստծու եռամիասնություն, քրիստոնեական եկեղեցու ամենահիմնական դավանանքներից, ըստ որի, միակ Աստվածը գոյություն ունի երեք անձով՝ Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգի Աստված, և մի բնությամբ։ «Սուրբ երրորդություն» տերմինը առաջադրել են 2-րդ դարի վերջի աստվածաբանները։ Սուրբ երրորդության դավանանքը սահմանվել է Նիկիայի 1-ին (325), հաստատվել Կոստանդնուպոլսի 1-ին (381) տիեզերական ժողովներում և տեղ գտել քրիստոնեության հավատո հանգանակում։ Քրիստոնեական եկեղեցիները տարբերվում են Սուրբ հոգու մեկնաբանման հարցում։ 11-րդ դարի կաթոլիկական եկեղեցին մտցրեց Սուրբ հոգու բխումը «և որդուց» ձևակերպումը, որը արևելյան եկեղեցիները, ինչպես և հայ եկեղեցին, չընդունեցին։ Սսի 3-րդ եկեղեցական ժողովը (1251), քննելով Սուրբ հոգու վերաբերյալ Հռոմի Իննովկենտիոս 4-րդ պապի առաջադրած դավանաբանական խնդիրները, ընդունել է «հոգին հորից է բխել և որդու միջոցով երևացել» (Կիրակոս Գանձակեցի, Հայոց Պատմություն, 1982, էջ 238) ձևակերպումը, որը, ըստ էության, մերժել է որդի աստծուց Սուրբ հոգու բխելը և պահպանել դավանաբանական հարցերում հայ եկեղեցու ինքնուրույնությունը։ Այս բոլոր ժողոները հատուկ էին արված՝ խեղաթյուրելու ԱՍՏԾՈ մասին գիտությունը ՝ իրենց ստեղծած իբր <սուրբ երրորդություն >> անվանումով։ ՀԱՅՐԸ, ՈՐԴԻՆ ԵՒ ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ ԵՂԵԼ ԵՆ ՄԻԱՍԻՆ, ՆՐԱՆՔ ՆՈՒՅՆ ԱՍՏՎԱԾՆ ԵՆ ԵՒ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ԵՆ ԱՐԱՐԵԼ ԵՐԿԻՆՔՆ ՈՒ ԵՐԿԻՐԸ։ Սուրբ երրորդության խիստ իռացիոնալ ըմբռնումը սուր վեճեր է հարուցել քրիստոնեության ներսում։ Այն ռացիոնալիստական դիրքերից ժխտել են հակատրինիտականները (լատ.՝ trinitas - «երրորդություն»), որոնց ուսմունքը Ռեֆորմացիայի շրջանում վերածնել են հակատրինիտական բողոքականները՝ ունիտականները (լատ.՝ unitas - «միասնություն»)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 202 CC BY-SA icon 80x15.png