Կիրակոս Գանձակեցի
Կիրակոս Գանձակեցի | |
---|---|
Ծնվել է | մոտ 1200[1] |
Ծննդավայր | Գանձակ, Ելտկուզյանների պետություն |
Մահացել է | 1271[1] |
Մահվան վայր | Գանձակ, Իրան |
Մասնագիտություն | պատմաբան |
![]() |
Կիրակոս Գանձակեցի (մոտ 1200[1], Գանձակ, Ելտկուզյանների պետություն - 1271[1], Գանձակ, Իրան), հայ պատմիչ և եկեղեցական գործիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
ծագումով Աղվանից էր.Ծնվել է «յաշխարհն Գանձակայ», ոչ բուն Գանձակում. «աշխարհն Գանձակայ» տարածքային-վարչական շատ ընդարձակ բաժանում էր, որն իր մեջ ընդգրկում էր նաև Արցախի մի քանի գավառ։
Մանուկ հասակում, 1209-1212 թվականներին հավանաբար, ուսումնառությունն սկսում է Մխիթար Գոշի՝ Նոր Գետիկի դպրոցում։ Կիրակոս Գանձակեցին այստեղ է մնացել, ըստ երևույթին, մինչև 1215-1216 թվականները։ Այնուհետև մեկնել է Խորանաշատ վանքի դպրոցը, որը հիմնադրել է Գոշի աշակերտ Հովհաննես Վանականը։
1225 թվականին Խորեզմի սուլթան Ջալալէդդինը ասպատակում է նաև Տավուշը, որտեղ էր Խորանաշատ վանքը։ Դրանից հետո հնարավոր չի լինում այնտեղ շարունակել կրթության գործը։ Հովհաննես Վանականը իր աշակերտների հետ տեղափոխվում է Լորուտ գյուղի մոտ փորել տված քարայրը և շարունակում է ուսուցանել։ Սակայն 1236 թվականին մոնղոլ Մոլար Նուինի հրոսակները հասնում են մինչև Տավուշ, գրավում այն և կողոպտում քարայր-դպրոցն ու այնտեղ ապաստանած ժողովրդին։ Նրանք ուսուցչապետ Հովհաննես Վանականին և նրա աշակերտներից մի քանիսին, այդ թվում և Կիրակոսին, գերեվարում են։ Մի քանի ամիս անց փրկագնով Հովհաննես Վանականը ազատվում է, իսկ Գանձակեցին անմիջապես դիմում է փախուստի։ Գերեվարության ժամանակ նա ծանոթանում է մոնղոլ-թաթարական սովորույթներին, կենցաղային մանրամասներին, մասամբ նաև լեզվին, որոնց վերաբերյալ հետագայում բավականին նյութ է հաղորդել իր «Պատմություն Հայոց» աշխատության մեջ։
1236 թվականին վերստին հաստատվում է Նոր Գետիկում։ Այստեղ մնում է երկար ժամանակ։ 1260 թվականին նա դեռևս այստեղ էր. այդ է վկայում վանքի վիմագիր արձանագրությունը։
Գանձակեցին պարբերաբար եղել է մերձակա կենտրոնական վանքերում, այդ թվում և Հաղպատում, որտեղ էլ Վարդան Արևելցուն խնդրել է գրել «Մեկնութիւն Երգոց երգոյն» աշխատությունը։
Կիրակոս Գանձակեցին մինչև կյանքի վերջը զբաղվել է մատենագիտական աշխատանքով։ Մահացել է 1271 թվականի աշնանը, հավանաբար Նոր Գետիկի վանքում, որտեղ էլ թաղվել է[2]։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց, աշխատասիրութեամբ Կ. Մելիք-Օհանջանեանի, Երեւան, 1961 Archived 2021-12-09 at the Wayback Machine.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առաքելյան Վ. Դ., Կիրակոս Գանձակեցի (Մահվան 700-ամյակի առթիվ).- «Պատմա-բանասիրական հանդես», 1972, № 1 . էջ 48-62։
- John Andrew Boyle, Kirakos of Ganjak on the mongols,- Central Asiatic Journal, 1963, vol. 3. no. 3, pp. 200-214.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 5. — էջ 450.
- ↑ Հայ մշակույթի նշանավոր գործիչները. V-XVIII դարեր։ Երևանի համալսարանի հրատարակչություն։ 1976։ էջ 296-297
|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 450)։ ![]() |