Վիքիպեդիա:Չեզոք տեսակետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
↱ ՎՊ:ՉՏ

Չեզոք տեսակետը (ՉՏ) Վիքիպեդիայի սկզբունքներից է։ Վիքիպեդիայի բոլոր հոդվածները և ուրիշ հանրագիտարանային բովանդակությունը պիտի չեզոք տեսակետից գրվեն, և հնարավորին չափ փորձեն արդարորեն և օբյեկտիվորեն ներկայացնել բոլոր նշանակալից տեսակետները, որոնք տպագրվել են վստահելի աղբյուրներում։ Սա քննարկման ենթակա չէ, և բոլոր հոդվածներից և խմբագիրներից սպասվում է։

Չեզոք տեսակետը Վիքիպեդիայի երեք բովանդակության հիմնական քաղաքականություններից է, Նշանակալիության և Ոչ սկզբնական հետազոտության հետ միասին։ Միասին, այս երեքը որոշում են նյութի այն տեսակն ու որակը, որը ընդունելի է Վիքիպեդիայի հոդվածներում։ Նրանք չպիտի իրարից մեկուսացնելով մեկնաբանել, և բոլոր խմբագիրները պետք է ընտելանան երեքի հետ։ Այն սկզբունքները, որոնց վրա են հենված այս քաղաքականությունները, չեն կարող փոխարինվել ուրիշ քաղաքականությունների կամ ուղեգծերի կողմից, կամ խմբագիրների համաձայնությամբ։