Տուրիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տուրիզմ, մարդկանց ժամանակավոր տեղաշարժ դեպի այլ երկիր, կամ տվյալ երկրի այլ վարչական տարածք՝ հանգստի, ժամանցի, առողջարանային, գործնական կամ ստեղծագործական նպատակներով՝ առանց վճարվող աշխատանք վարելու։

Տուրիզմ բառը գործածական է շատ լեզուներում, այդ թվում` նաև Հայաստանում` զբոսաշրջություն տերմինին զուգահեռ: Այն առաջացել է մեծ շրջապտույտ՝ Grand tour արտահայտությունից և սկզբնական շրջանում նշանակում էր ուղևորություն` ծանոթության նպատակով, որը շատ տարածված էր 17-18 դարերում երիտասարդ պալատականների շրջանում։ 19-րդ դարում նման ուղևորությունները առավել տարածվեցին բնակչության այլ խավերի շրջանում։ Ուղևորության նպատակը` այլ երկրների մշակութային արժեքները ճանաչելն էր[1]:

Tourism's tree.png

Տուրիզմի տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին տուրիզմը մարդկանց ժամանակավոր մեկնումն է տվյալ կոնկրետ երկրի մշտական բնակության վայրից ազգային սահմանների ներսում դեպի այլ բնակավայր` հանգստի, սպորտի և այլ տուրիստական նպատակների կազմակերպման համար։

Միաջազգային տուրիզմը տվյալ ոլորտի կազմակերպությունների կողմից համակարգված և նպատակաուղղված գործողության ծավալումն է, օտարերկրյա տուրիստներին տվյալ երկրի տարածքում տուրիստական ծառայությունների և տուրիստական ապրանքների տրամադրման միջոցով։ Միջազգային տուրիզմը ներառում է ներգնա և արտագնա տուրիզմները։ Ներգնա տուրիզմն այցելություններն են այն երկիր, որը իրենց հիմնական բնակատեղին չէ։ Արտագնա տուրիզմը տուրիզմի այն ձևն է, երբ տվյալ երկրի քաղաքացին դուրս է գնում մի այլ երկիր։

Տուրիզմի ձևերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագրոտուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ագրոտուրիզմ

Ագրոտուրիզմ, հանգիստ գյուղական վայրերում։ Տուրիզմի այս ձևը զբոսաշրջիկներին հնարավորություն է տալիս վայելելու էկոլոգիապես առողջ, թարմ սննդամթերք, ծանոթանալու գյուղական կյանքին, գյուղմթերքների արտադրության գործընթացին, տուրիստները կարող են մասնակցել կաթնամթերքների արտադրությանը գյուղական պայմաններում, վայելելու իրենց հանգիստն մաքուր օդի պայմաններում և այս ամենը մատչելի գներով։ Այս ամենով պայմանավորված ագրոտուրիզմը անմիջականորեն ազդում է գյուղատնտեսության զարգացմանը, գյուղմթերքների շուկայի ընդլայնմանը, ինչն էլ բերում է գյուղաբնակների կյանքի բարելավմանը։

էկոտուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Էկոտուրիզմ

Էկոտուրիզմ, բնության, նրա բաղադրիչների և պատմամշակութային հուշարձանների ճանաչողության նպատակով կազմակերպվող զբոսաշրջություն։ Էկոզբոսաշրջության խնդիրներն են բնական և մշակութային ժառանգության պահպանության օժանդակումը, ազգաբնակչության էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացումը։ էկոզբոսաշրջությունը զբոսաշրջության առավել արագ զարգացող ճյուղերից է, չի նախատեսում հարմարավետ հյուրանոցներ և բարձրակարգ սպասարկման ծառայություններ իրականացվում է ավտոմեքենայով, հետիոտն, ձիով, վրանային և այլ միջոցներով։ Ըստ բնույթի՝ էկոզբոսաշրջությունը լինում է բնապահպանական, գիտաճանաչողական, մշակութային և այլն։ ՀՀ հարուստ է բնական և պատմամշակութային հուշարձաններով, ռեկրեացիոն պաշարներով, որոնք էկոզբոսաշրջության զարգացման կարևոր նախապայմաններ են։

Առողջարանային տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Առողջարանային տուրիզմ

բոսաշրջության հնագույն ձևերից է։ Անտիկ ժամանակներից մարդիկ սովորել են օգտագործել հանքային ջրերը բուժման նպատակով։ Հնդկական, չինական և հրեական մշակույթի հնագույն նմուշներում պահպանվել են տեղեկություններ Հին Հունաստանում և Էվբեյա կղզիներում ջերմային աղբյուրներում մարդկանց լոգանքների վերաբերյալ։ Այդ ժամանակներից ի վեր կուրորտային գործը մեծ փոփոխության է ենթարկվել և վերածվել է հանգստի ճանաչված ձևի։ Ինչպես կուրորտային գործը այնպես էլ ուղևորությունները բուժման նպատակներով հին պատմություն ունեն։ Դեռ հին հույները և հռոմեացիները օգտագործում էին բուժիչ աղբյուրների և բարենպաստ կլիմայական պայմաններ ունեցող վայրերը, որպեսզի վերականգնեն իրենց առողջությունը։ Կուրորտներ էին ժամանում ոչ միայն հիվանդ մարդիկ, այլ նաև առողջ մարդիկ, ովքեր ունեին բավականին ֆինանսական միջոցներ և ովքեր ցանկանում էին հանգստանալ։ Հունաստանում մեծ համբավ ունեին Էպիդավր և Կոս, իսկ Հռոմում հայտնի էր մերձծովյա Բայի կուրորտները։ Փոխվում էին ժամանակները, սակայն չէր փոխվում այս ուղևորությունների դրդապատճառները։ Բնական աղբյուրների բուժիչ հատկությունները, ինչպես և առաջ, կուրորտային վայրեր են գրավում բազմաթիվ ցանկացողների։

Էքստրեմալ տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Էքստրեմալ տուրիզմ

Սա տուրիզմի մի տեսակ է, որը միավորում է ճանապարհորդության այն տեսակները, որոնք կապված են ակտիվ հանգստի հետ և, որոնց նպատակն է ստանալ նոր տպավորություններ և բարելավել ֆիզիկականը։ Արկածային տուրիզմի առանձին տեսակ է էքստրեմալ տուրիզմը, որը գնալով դառնում է ավելի ու ավելի հայտնի ամբողջ աշխարհում։ Ավելի շատ մարդիկ են ձգտում տեսնել ստորջրյա աշխարհի գեղեցկությունը, դահուկերով իջնել լեռան գագաթից և նույնիսկ ցատկել պարաշյուտով։ Օրինակ Եվրոպայում տուրիզմի այս տեսակը շատ արագ զարգանում էր 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին, Ռուսաստանում՝1990-ականների կեսերին, իսկ մեզ մոտ այն դեռ նոր է սկսում զարգանալ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]