Jump to content

Ագրոտուրիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ագրոտուրիզմ, հանգիստ գյուղական վայրերում։ Տուրիզմի այս ձևը զբոսաշրջիկներին հնարավորություն է տալիս վայելելու էկոլոգիապես մաքուր սննդամթերք, ծանոթանալու գյուղական կյանքին, գյուղմթերքների մշակման ու արտադրության գործընթացին, տուրիստները կարող են մասնակցել կաթնամթերքների արտադրությանը գյուղական պայմաններում, վայելելու իրենց հանգիստն մաքուր օդի պայմաններում և այս ամենը համեմատաբար մատչելի գներով։ Այս ամենով, և ոչ միայն, պայմանավորված ագրոտուրիզմը մեծ հետաքրքրություն է առաջացնում տուրիստների մոտ, ինչն էլ անմիջականորեն ազդում է գյուղատնտեսության զարգացմանը, գյուղմթերքների շուկայի ընդլայնմանը, ինչն էլ բերում է գյուղաբնակների կյանքի բարելավմանը և կրճատում է գործազրկության մակարդակը։ Վերջինս էլ երկրի տնտեսության վրա տուրիզմի ուղղակի կամ անուղղակի ազդեցության վառ օրինակ է։

Հանրային իրազեկում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուրիստների մի մասը ցանկանում է այցելել գյուղական վայրեր, որպեսզի հանդիպի ագարակատերերի և վերամշակողների և զրույցներ անցկացնի սննդի ստեղծման ու վերամշակման ուղիների մասին[1], տուրիստներից հատկապես երեխաները, երբ առաջին անգամ այցելում են գյուղական վայրեր իրենց համար բացահայտումներ են անում. օրինակ՝ թե ինչպես է ստեղծվում կաթը, կամ որ եգիպտացորենն աճում է դաշտերում, որ խնձորն աճում է ծառի վրա և այլն[1]։ Ագարակատերերը, օգտվելով տուրիստների նման հետաքրքրվածությունից, մեծ թվով այցելուներ ունենալու համար բարձրացնում են իրենց արտադրանքի որակը և գովազդի շուկայում իրազեկումը արտադրանքի մասին[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Know Your Farmer, Know Your Food». USDA. Վերցված է 2013 թ․ ապրիլի 2-ին.
  2. Brachfeld, Aaron. «USDA February 2012 Agrotourism to cultivate new direct sales». The Meadowlark Herald | Volume 3 Issue 8. Վերցված է 2012 թ․ փետրվարի 19-ին.