Ծառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծառ (այլ կիրառումներ)
Կոկոսի արմավենի Մարտինիկայում

Ծառ (լատին․՝ árbor), երկարակյաց բույս (սովորաբար 2 մ-ից ոչ ցածր)՝ բազմամյա փայտացող ցողուններով և արմատներով։

Տնկարկների ծառերի բույնը բարձր է, գրեթե գլանաձև, իսկ սաղարթը՝ փոքր, բարձր դիրքով։ Բաց տարածություններում աճող ծառերի բունը կարճ է, հաստ, հիմքում լայնացած, սաղարթն սկսվում է ցածրից։ Միաշաքիլ ծառերն ունենում են բարակ, սնամեջ (բամբուկներ), թույլ ճյուղավորված (վիշապածառ) կամ չճյուղավորված, բայց խոշոր տերևներով (արմավենի) բներ։ Առավել բարձրաբուն ծառերից են սեքվոյաները, դուգլասյան սոճին (եղևնին) և էվկալիպտները (100-110 մ), առավել հաստաբուն են բաոբաբները (տրամագիծը՝ մինչև 9 մ), ամենաերկարակյացները՝ սեկվոյան, բաոբաբը՝ 3000-5000 տարի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 116