Մոնղոլիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնղոլիա
Monggol ulus.svg
Монгол Улс
Mongol Uls

Մոնղոլիայի դրոշ
Դրոշ

Մոնղոլիայի զինանշան
Զինանշան

Mongolia (orthographic projection).svg

Հիմնական տեղեկություններ
Պետական լեզուներ մոնղոլերեն
Մայրաքաղաք Ուլան Բատոր
Պետական կարգ Խորհրդարանական հանրապետություն
Մակերես 1 564 116 կմ²
Ազգաբնակչություն. (2010) 2 854 685 (1,8/կմ²)
Պետական ատրիբուտներ
Հիմն Bügd NairamdakhMongol
Արժույթ Մոնղոլական տուգրիկ (MNT)
Ժամային գոտի +7 … +8
Վեբ | ISO | Հեռ. .mn | MGL | +976
Un-mongolia.png


Մոնղոլիա[1], պետություն Կենտրոնական Ասիայի հյուսիսարևելքում։ Մայրաքաղաքը Ուլան Բատորն է։ Հարևան երկրներ են Ռուսաստանը և Չինաստանը։ Տարածքը 1565.5 հզ. կմ²։ Բնակչությունը 2.8 մլն. մարդ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնղոլիան գտնվում է Կենտրոնական Ասիայի հյուսիս-արևելքում, բարեխառն գոտու տափաստանային, կիսաանապատային և անապատային զոնաներում։ Տարածության մեծ մասը գտնվում է 1000—2000 բարձրության վրա։ Արևմուտքում և հյուսիս-արմուտքում գերակշռում են լեռները, արևելքում՝ բարձր հարթավայրերը։ Ամենամեծ լեռնաշղթաներն են 1000 կմ ձգվող Մոնղոլական Ալթայը (առավելագույն բարձրությունը՝ 4362 մետր Մունխ Խայրխան ուլալեռ), Խանգայը և Դոբիական Ալթայը։ Մոնղոլիայի կենտրոնական մասում է Խենտեյ բարձրավանդակը։ Հարավում և հարավ-արևելքում Մոնղոլիայի սահման է մտնում Դոբի անապատի մի մասը, որի հարավ-արևելքում է գտնվում Դարիգանգա հրաբխային մարզը։ Հյուսիսում և հյուսիս-արևմուտքում կան մի շարք համեմատաբար խոր, ընդարձակ միջլեռնային գոգավորություններ և հովիտներ, որոնցից նշանակալի են Մեծ լճերի գոգավորությունը, Լճերի հովիտը, Օրխոն և Սելենգա գետերի իջվածքային հովիտները։ Դոբիի հարավում և հարավում արևելքում, ինչպես նաև Մեծ լճերի գոգավորություններում կան ավազապատ (մոտ 30 հզ․ կմ2) տարածություններ։

Մոնղոլիայի տարածքը մտնում է Կենտրոնաասիական համակարգի մեջ՝ Ուրալա-Մոնղոլական ծալքավոր գեոսինկլինալային գոտու մասն է։ Նրա սահմաններում առանձնանում են հյուսիսայինն՝ կալեդոնյան, և հարավային՝ հերցինյան ծալքավորության մարզերը։ Օգտակար հանածոներից հայտնի են քարածխի, երկաթի, վոլֆրամի, պղնձի մոլիբդենի, ֆլյուորիտի, ֆոսֆորիտների, ոսկու, անագի, ցինկի, պիեզոքվարցի, ասբեստի, գիպսի, գրանիտի հանքավայրերը։

Կլիման բարեխառն է, չոր, խիստ ցամաքային՝ օդի օրական և սեզոնային ջերմաստիճանների մեծ տատանումներով։ Ձմեռը ցուրտ է, սակավաձյուն, արևոտ։ Հունվարի միջին ջերմաստիճանը հյուսիսում —35°C է (նվազագույնը՝ մինչե —50°C), հարավում՝ —10°C։ Ամառը կարճ է, տաք։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 18— 26°C է (առավելագույնը՝ մինչե 40°C)։ Տարեկան տեղումները հյուսիսում 200—300 մմ են, ծայր հարավում՝ 100 մմ-ից պակաս, լեռներում՝ մինչև 500 մմ է։ Մոնղոլական Ալթայում կան սառցադաշտեր, երկրի հյուսիսում՝ բազմամյա սառածություն (կղզյակներով)։

Ներքին ջրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր գետերն են Սելենգան (Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ավազան), Կերուլենն ու Օնոնը (Խաղաղ օվկիանոսի ավազան)։ Տարեկան ընդհանուր հոսքը մոտ 303 կմ է։ Գետերի սնումը գլխավորապես անձրևային ու ձնային է, վարարումը՝ գարնանն ու ամռանը։ Մեծ լճերն են՝ աղի, անհոսք Ուբսու նուր (մակերեսը 3350 կմ) և Խյարգաս նուր, քաղցրահամ, հոսքավոր Խուբսուգուլ (2620 կմ2) և Խարա Ուս նուր։

Հողերը, բուսական և կենդանական աշխարհը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված են շագանակագույն և գորշ հողերը, լեռներում հանդիպում են սևահողեր, գետահովիտներում և լճային գոգավորություններում՝ մարգագետնային հողեր։ Մոնղալիայի կենտրոնական և արևելքում մասերում գերակշռում է տափաստանային բուսականությունը (փետրախոտ, շյուղախոտ), Գոբի անապատում՝ օշինդրը, ուղտափուշը, սաքսաուլը։ Անտառները (տարածված են գլխավորապես լեռներում) զբաղեցնում են երկրի տարածքի 10%-ը։

Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիներից բնորոշ են կրծողները, այծքաղները, Պրժևալսկու ձիերը, վիթերը, կուլանները, վայրի ուղտերը։ Անտառներում հանդիպում են սամույր, վարազ, սկյուռ, գորշ արջ, մարալ, որմզդեղն։ Երկրի կենտրոնական և արևելյան մասերում գերակշռում է տափաստանային և կիսատափաստանային բուսականությունը՝ փետրախոտը, շյուղախոտը, Գոբի անապատում՝ ուղտափուշը, օշինդրը, սաքսուալը։ Անտառները կազմում են երկրի 10%–ը և տարածված են գլխավորապես լեռներում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թիվը 2 996 հազ․ մարդ (2012թ․)։ Բնակչության միջին խտությունը՝ 1,9 մարդ։ Կյանքի միջին տևողությունը՝ 68 տարի։ Ազգային կազմը՝ միատարր է՝ մոնղոլներ (94,9%), ղազախներ, բուրյաթներ, չինացիներ, ռուսներ և այլք։ Ուրբանիզացման մակարդակը 65%։ Պետական լեզուն՝ մոնղոլերեն, այլ լեզուներ՝ չինարեն, ռուսերեն։

Պետական կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնղոլիան անդամակցում է ՄԱԿ–ին։ Պետական կարգը՝ հանրապետություն։ Պետության ղեկավարը նախագահն է, կառավարության ղեկավարը՝ վարչապետը։ Մայրաքաղաքը՝ Ուլան Բատոր (1 221 հազ․ մարդ)։ Խոշոր քաղաքները՝ Դուրխան (130 հազ․ մարդ), Էրդենետ (87 հազ․ մարդ)։ Քաղաքական կուսակցություններն են՝ Մոնղոլական ազգային դեմոկրատական կուսակցություն, Մոնղոլական սոցիալ–դեմոկրատական կուսակցություն, Ազգային սովորույթների միացյալ կուսակցություն, Կանաչների միություն, Մոնղոլական ժողովրդա–հեղափոխական կուսակցություն, Աշխատանքի մոնղոլական կուսակցություն և այլն։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png