Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկ
Изображение логотипа
Տեսակմիջազգային ֆինանսական կազմակերպություն
Հիմնադրվածհոկտեմբերի 24, 2014
Գլխադասային գրասենյակՊեկին, Չինաստան
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն
Գլխավոր քարտուղարJin Liqun?
Կայքaiib.org

Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկ (ԵՆԱԲ) (չինարեն` 亚洲基础设施投资银行 անգլ.՝ Asian Infrastructure Investment Bank, AIIB), միջազգային ֆինանսական կազմակերպություն, որի ստեղծումն առաջարկել է Չինաստանը։ Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի հիմնական նպատակներն են խթանել ֆինանսական համագործակցությունը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Ասիայում ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորումը` ճանապարհների և օդանավակայանների կառուցումից մինչև կապի ալեհավաքներ ու էկոնոմ դասի բնակարաններ[1]։

Ըստ ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովի՝ ԵՆԱԲ-ը չի դիտվում որպես ԱՄՀ-ի, Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պոտենցիալ մրցակից։ Այնուամենայնիվ, փորձագետները ԵՆԱԲ-ը դիտարկում են որպես ԱՄՆ-ում տեղակայված Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի հավանական մրցակից։ ԵՆԱԲ-ի հաջողությունների մասին հաղորդումներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն զգուշացրել է, որ ԱՄՆ-ում միջազգային ֆինանսական կազմակերպություններին, ինչպիսիք են ՀԲ-ն և ԱՄՀ-ն, վստահության կորուստ է սպառնում[2][3]։

Չինաստանը, Հնդկաստանը և Ռուսաստանը գլխավորել են կազմակերպությունը` հայտնվելով ձայների խոշորագույն սեփականատերերի եռյակում։ Ընդ որում, ՉԺՀ-ն կարևորագույն որոշումների վրա վետոյի փաստացի իրավունք ունի[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵՆԱԲ-ի մասին առաջին լուրերը հայտնվել են 2013 թվականի հոկտեմբերին։ Ինդոնեզիա կատարած այցի ընթացքում Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդոյոնոյի հետ բանակցությունների ժամանակ Չինաստանի Նախագահ Սի Ցզինպինը առաջարկել է ստեղծել ԵՆԱԲ` ասիական տարածաշրջանի զարգացմանն ու տնտեսական ինտեգրմանը նպաստելու համար[5][6]։ Չինաստանը հիասթափված էր բարեփոխումների ցածր տեմպերից և այլ խնդիրներից այնպիսի համաշխարհային ֆինանսական կազմակերպություններում, ինչպիսիք են ԱՄՀ-ն, Համաշխարհային բանկը, Ասիական զարգացման բանկը։ Բացի այդ` հաշվի է առնվել, որ դրանք առաջին հերթին գործում են ի շահ ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ճապոնիայի[7]։ ԱԶԲ-ն գնահատել է, որ տարածաշրջանը 2010-2020 թվականների ընթացքում կպահանջի շուրջ 8 տրիլիոն դոլարի ենթակառուցվածքային ներդրումներ` տնտեսական զարգացումը պահպանելու համար[7][8]։ Հույսեր կան, որ նոր բանկը Չինաստանին թույլ կտա ֆինանսավորել նման նախագծերը և մեծացնել նրա դերը տարածաշրջանի տնտեսական զարգացման գործում[9]։

2014 թվականի հունիսին Չինաստանն առաջարկել է կրկնապատկել բանկի կանոնադրական կապիտալը` այն 50 մլրդ դոլարից հասցնելով 100 մլրդ դոլարի, եւ Հնդկաստանին հրավիրել է մասնակցելու նախագծին[10][11][12]։

2014 թվականի հոկտեմբերի 24-ին Պեկինում տեղի ունեցած արարողության ժամանակ ստորագրվել է «Փոխըմբռնման հուշագիր» (անգլ.՝ Memorandum of Understanding, MOU): Հուշագիրը ստորագրել են 21 երկրների ներկայացուցիչներ՝ Չինաստան, Հնդկաստան, Թաիլանդ, Մալայզիա, Սինգապուր, Ֆիլիպիններ, Պակիստան, Բանգլադեշ, Բրունեյ, Կամբոջա, Ղազախստան, Քուվեյթ, Լաոս, Մյանմա, Մոնղոլիա, Նեպալ, Օման, Կատար, Շրի Լանկա, Ուզբեկստան և Վիետնամ[13][14]։ Այս բոլոր երկրները ստացել են «պոտենցիալ հիմնադիր անդամների» կարգավիճակ (անգլ.՝ Prospective Founding Members, PFM): Հուշագիրը բաց է եղել այլ երկրների կողմից պոտենցիալ հիմնադիր անդամ դառնալու հայտեր ներկայացնելու համար մինչև 2015 թվականի մարտի 31-ը[15]։

Հաջորդ փուլը՝ կազմակերպության ստեղծման մասին համաձայնագրի մշակումն ու համաձայնեցումը (անգլ.՝ Articles of Agreement, AOA), մեկնարկել է 2014 թվականի նոյեմբերի 27-28-ը Կունմինում մասնակից երկրների ներկայացուցիչների առաջին հանդիպման ժամանակ։ 2015 թվականի հունվարի 15-16-ին` Մումբայում կայացած երկրորդ հանդիպման ժամանակ, նախապատրաստական ​​աշխատանքները շարունակվել են, իսկ 2015 թվականի մարտի 30-31-ը Ալմաթիում կայացած երրորդ հանդիպման ժամանակ հայտարարվել է, որ համաձայնագրի տեքստը վերջնականապես պատրաստվելու է և ստորագրման է առաջարկվելու հավանական հիմնադիր անդամներին 2015 թվականի հունիսին։ Համաձայնագրի ստորագրման ընթացակարգը կարող է ավարտվել 2015 թվականի վերջին[16][17]։

Ճապոնիան, որը Ասիայի առաջատար երկրներից մեկն է, հրաժարվել է մասնակցել ԵՆԱԲ-ի ստեղծմանը[18] ԱՄՆ ճնշման ներքո[19], այնուամենայնիվ ԱՄՆ-ը աջակցել է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի և Համաշխարհային բանկի համագործակցությանը[20]։ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը աջակցել է ԵՆԱԲ-ի ստեղծման գաղափարին[21]։

Թայվանը պատրաստակամություն է հայտնել միանալու Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին, եթե նման հրավեր ստանա ԵՆԱԲ-ից[22], սակայն 2015 թվականի մարտի 31-ին Թայվանն ինքն է հայտ ներկայացրել միանալու բանկին[23]՝ օգտագործելով Չինական Թայբեյ անվանումը։ Սի Ցզինպինը նաև պնդել է, որ Մետաքսի ճանապարհի հիմնադրամը և Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը կսատարեն «նոր տիպի տնտեսական փոխկապակցմանն ու արդյունաբերականացմանը և կնպաստեն բոլոր երկրների ընդհանուր զարգացմանը, ինչպես նաև զարգացման պտուղների համատեղ օգտագործմանը»[24][24]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռաստիճան կառավարման համակարգ, որը բաղկացած է[25][26]՝

  1. Կառավարիչների խորհրդից (Board of Governors), յուրաքանչյուր անդամ երկիր ներկայացված է մեկ տեղով,
  2. Տնօրենների խորհրդից (Board of Directors), 12 տեղ,
  3. Գործադիր մարմիններից (Bank’s Management):
    1. Նախագահից
    2. Փոխնախագահներից
    3. Այլք։

Մասնակից երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես կազմակերպիչ երկիր հանդես է գալիս Չինաստանը, որն առաջարկում է ձևավորել ապագա կազմակերպության կապիտալի կեսը, բայց չի հավակնում լինել նրա աշխատանքի առաջատարը[2]։ Սկզբում "փոխըմբռնման հուշագիրը" ստորագրել են 21 երկրների ներկայացուցիչներ, այնուհետև դրանց ավելացել են այլ պոտենցիալ հիմնադիր անդամներ։

2022 թվականի դրությամբ կազմակերպության անդամ է 89 պետություն (որոնցից 57-ը հիմնադիրներ են)[27]։

Չեխիան, Նիգերիան, Իրաքը և Ուկրաինան քննարկում են Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին միանալու հնարավորությունը։ Կոլումբիան, Ճապոնիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները միանալու անմիջական մտադրություն չունեն։ ԿԺԴՀ-ն մերժվել է Չինաստանի կողմից որպես ԵՆԱԲ-ի անդամ։ Մարտի 31-ին Թայվանը «Չինական Թայբեյ» անվամբ Թայվանի գործերի գրասենյակի միջոցով ԵՆԱԲ-ին միանալու դիմում է տվել հիմնադիր անդամի կարգավիճակով, սակայն ապրիլի 13-ին Չինաստանի կողմից մերժվել է՝ առանց առանց հստակեցնելու պատճառները։ Այնուամենայնիվ, Չինաստանն ավելի ուշ թույլատրել է Թայվանի անդամակցությունը։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Խուա Չունյին հայտարարել է, որ Թայվանը պետք է խուսափի «երկու Չինաստան» կամ «մեկ Չինաստան, մեկ Թայվան» բնույթ ունեցող հայտարարություններից։

Աղյուսակային նշում

Տարածաշրջանային անդամները ներառում են նաև Ասիայի պետությունները, որոնք մասամբ տեղակայված են Եվրոպայում (Ռուսաստան, Ղազախստան և Թուրքիա), Ասիայի երկրները, որոնք պատկանում են Եվրոպային պատմամշակութային և քաղաքական դրդապատճառներով (Ադրբեջան, Վրաստան և Կիպրոս), ինչպես նաև Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին պատկանող երկրները (Ավստրալիա և Օվկիանիայի պետություններ):

Տարածաշրջանային
անդամներ
Ոչ տարածաշրջանային
անդամներ
Եվրասիայի և Օվկիանիայի պետություններ
Երկիր/Տարածաշրջան Ամսաթիվ
Ավստրալիա Ավստրալիա 13 ապրիլի 2015[28]
Ադրբեջան Ադրբեջան 15 ապրիլի 2015[29]
Բանգլադեշ* Բանգլադեշ 24 հոկտեմբերի 2014
Բրունեյ* Բրունեյ 24 հոկտեմբերի 2014
Արևելյան Թիմոր Արևելյան Թիմոր 22 նոյեմբեր 2017
Կամբոջա* Կամբոջա 24 հոկտեմբերի 2014
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն* Չինաստան 24 հոկտեմբերի 2014 (Հիմնադիր երկիր)
Վրաստան Վրաստան 12 ապրիլի 2015
Հնդկաստան* Հնդկաստան 24 հոկտեմբերի 2014
Ինդոնեզիա Ինդոնեզիա 25 նոյեմբերի 2014[30]
Իրան Իրան 3 ապրիլի 2015
Իսրայել Իսրայել 15 ապրիլի 2015[31]
Հորդանան Հորդանան 7 փետրվարի 2015
Ղազախստան* Ղազախստան 24 հոկտեմբերի 2014
Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս 25 հունիս 2018
Հարավային Կորեա Հարավային Կորեա 11 ապրիլի 2015[32]
Քուվեյթ* Քուվեյթ 24 հոկտեմբերի 2014
Ղրղզստան Ղրղզստան 9 ապրիլի 2015
Լաոս* Լաոս 24 հոկտեմբերի 2014
Մալայզիա* Մալայզիա 24 հոկտեմբերի 2014
Մալդիվներ Մալդիվներ 31 դեկտեմբերի 2014[33]
Մոնղոլիա* Մոնղոլիա 24 հոկտեմբերի 2014
Մյանմա* Մյանմա 24 հոկտեմբերի 2014
Նեպալ* Նեպալ 24 հոկտեմբերի 2014
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա 25 դեկտեմբերի 2015
Օման* Օման 24 հոկտեմբերի 2014
Պակիստան* Պակիստան 24 հոկտեմբերի 2014
Ֆիլիպիններ* Ֆիլիպիններ 24 հոկտեմբերի 2014
Կատար* Կատար 24 հոկտեմբերի 2014
Ռուսաստան Ռուսաստան 14 ապրիլւի 2015[34]
Սամոա Սամոա 3 ապրիլի 2018
Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա 13 հունվարի 2015
Սինգապուր* Սինգապուր 24 հոկտեմբերի 2014
Շրի Լանկա* Շրի Լանկա 24 հոկտեմբերի 2014
Տաջիկստան Տաջիկստան 13 հունվարի 2015
Թաիլանդ* Թաիլանդ 24 հոկտեմբերի 2014
Թուրքիա Թուրքիա 10 ապրիլի 2015[35]
ԱՄԷ ԱՄԷ 3 ապրիլի 2015
Ուզբեկստան* Ուզբեկստան 24 հոկտեմբերի 2014
Ֆիջի Ֆիջի 28 դեկտեմբերի 2016
Վանուատու Վանուատու 6 մարտի 2018
Վիետնամ* Վիետնամ 24 հոկտեմբերի 2014
Եվրոպայի, Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի պետություններ
Երկիր Ամսաթիվ
Ավստրիա Ավստրիա 11 ապրիլի 2015[36]
Արգենտինա Արգենտինա 18 նոյեմբերի 2020
Բելգիա Բելգիա 10 հուլիսի 2019
Բրազիլիա Բրազիլիա 12 ապրիլի 2015[37]
Մեծ Բրիտանիա Միացյալ Թագավորություն 28 մարտի 2015
Հունգարիա Հունգարիա 26 հունիսի 2017
Դանիա Դանիա 12 ապրիլի 2015[38]
Եգիպտոս Եգիպտոս[39] 14 ապրիլի 2015
Ֆինլանդիա Ֆինլանդիա 12 ապրիլի 2015[40]
Ֆրանսիա Ֆրանսիա 2 ապրիլի 2015
Գանա Գանա 21 փետրվարի 2020
Գերմանիա Գերմանիա 1 ապրիլի 2015
Հունաստան Հունաստան 20 օգոստոսի 2019
Իսլանդիա Իսլանդիա 15 ապրիլի 2015[41]
Իտալիա Իտալիա 2 ապրիլի 2015
Կանադա Կանադա 19 մարտի 2018
Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար 26 փետրվարի 2020
Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ 27 մարտի 2015
Մադագասկար Մադագասկար 25 հունիսի 2018
Մալթա Մալթա 9 ապրիլի 2015
Նիդերլանդներ Նիդերլանդներ 12 ապրիլի 2015[37]
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա 5 հունվարի 2015[42]
Նորվեգիա Նորվեգիա 14 ապրիլի 2015[43]
Լեհաստան Լեհաստան 15 ապրիլի 2015
Պորտուգալիա Պորտուգալիա 15 ապրիլի 2015[44]
Ռուանդա Ռուանդա 16 ապրիլի 2020
Ռումինիա Ռումինիա 28 դեկտեմբերի 2018
Սերբիա Սերբիա 15 օգոստոսի 2019
Հարավաֆրիկյան Հանրապետություն ՀԱՀ 15 ապրիլի 2015
Իսպանիա Իսպանիա 11 ապրիլի 2015[45]
Եթովպիա Եթովպիա 13 մայիսի 2017
Սուդան Սուդան 13 սեպտեմբերի 2018
Շվեդիա Շվեդիա 15 ապրիլի 2015[46]
Շվեյցարիա Շվեյցարիա 28 մարտի 2015[47]
Ուրուգվայ Ուրուգվայ 28 ապրիլի 2020
Էկվադոր Էկվադոր 1 նոյեմբերի 2019

Թեկնածու երկրներ

Երկիր/Տարածաշրջան
Հայաստան Հայաստան
Բենին Բենին
Բոլիվիա Բոլիվիա
Վենեսուելա Վենեսուելա
Չիլի Չիլի
Խորվաթիա Խորվաթիա
Քենիա Քենիա
Քուվեյթ Քուվեյթ
Լիբանան Լիբանան
Լիբիա Լիբիա
Մարոկկո Մարոկկո
Պապուա Նոր Գվինեա Պապուա Նոր Գվինեա
Պերու Պերու
Սենեգալ Սենեգալ
Տոգո Տոգո
Թունիս Թունիս
* Չինական Տայբեյ Չինական Թայբեյ (Թայվան)

Ծանոթագրություն` Երկիր/Տարածաշրջան

  • * ստորագրել են հուշագիրը

Ռուսաստան և ԵՆԱԲ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մարտի 28-ին Ռուսաստանը որոշել է անդամակցել Ենթակառուցվածքային ներդրումների Ասիական բանկին (ԵՆԱԲ), որը ստեղծվել է Չինաստանի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնել Է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը։ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ողջունել է Չինաստանի կողմից ստեղծվող Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին (Asian Infrastructure Investment Bank, AIIB) անդամակցելու Ռուսաստանի որոշումը, հայտարարել է Չինաստանի ֆինանսների նախարար Լոու Ցզիվեյը[48]։

2015 թվականի ապրիլի 14-ին Ռուսաստանը դարձել է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի պոտենցիալ հիմնադիր անդամ[15]։

2015 թվականի հունիսի 29-ին Պեկինում 57 երկրների ներկայացուցիչներ համաձայնագիր են ստորագրել բանկի ստեղծման մասին։ Չինաստանը, Հնդկաստանը և Ռուսաստանը երեք խոշորագույն բաժնետերերն են` ստանալով համապատասխանաբար 26,06 %, 7,5% և 5,92% ձայն[փա՞ստ]:

2016 թվականի հունվարին հայտարարվել է, որ Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսեյ Ուլյուկաևը միացել է Կառավարիչների խորհրդին[25]։

2016 թվականի փետրվարի 5-ին հայտարարվել է բանկի փոխնախագահների նշանակման մասին. Ռուսաստանի ներկայացուցիչ Նրանց թվում չի եղել[49]։ Ընդգրկվել են Մեծ Բրիտանիայի, Հնդկաստանի, Գերմանիայի, Ինդոնեզիայի և Հարավային Կորեայի ներկայացուցիչները։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոն Կիմը դրական է արտահայտվել նոր բանկի ստեղծման մասին[50]։ Ասիական զարգացման բանկի նախագահ Տակեհիկո Նակաոն նշել է, որ Ասիային անհրաժեշտ են ենթակառուցվածքային ներդրողներ և պատրաստակամություն է հայտնել համագործակցություն հաստատել ԱԶԲ-ի և ԵՆԱԲ-ի միջև[51][52]։

Բնապահպանական ռեկորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ բանկը դեռևս իր գոյության սկզբնական փուլում է, այն չունի բնապահպանական նվաճումներ։ Այնուամենայնիվ, մի քանի կազմակերպություններ մտահոգություն են հայտնել առաջարկվող բանկի բնապահպանական քաղաքականության վերաբերյալ` բանկի բիզնեսում Չինաստանի մեծ մասնաբաժնի պատճառով։ Չնայած առաջարկվող բանկը հայտարարել է, որ «ԵՆԱԲ-ը կսովորի աշխարհի լավագույն փորձից և կընդունի շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային չափանիշները», Օքսֆորդի տնտեսագիտության և էներգետիկ քաղաքականության գիտնական Յուգե Ման պնդել է, որ դա կարող է դժվար լինել Ասիայի զարգացող երկրներում[53]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Азиатский банк инфраструктурных инвестиций: 4 факта»։ Вести Экономика։ 2015-03-31։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 2015-03-31 
  2. 2,0 2,1 «Премьер Госсовета Ли Кэцян о вызовах, с которыми сталкивается Китай»։ Financial Times։ 2015-04-18։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-18-ին։ Վերցված է 2015-04-18 
  3. «Шувалов: AIIB не будет конкурентом Всемирному банку» (ռուսերեն)։ РИА Новости։ 20150328T1523+0300Z։ Արխիվացված է օրիգինալից 2019-11-15-ին։ Վերցված է 2019-11-15 
  4. «China to have 30 per cent stake, veto power under AIIB deal» (անգլերեն)։ South China Morning Post։ 2015-06-30։ Արխիվացված է օրիգինալից 2019-11-15-ին։ Վերցված է 2019-11-15 
  5. «An Asian infrastructure bank: Only connect» Archived 2014-10-18 at the Wayback Machine., The Economist, 4 October 2013.
  6. «Китай предложил создать Азиатский банк инфраструктурных инвестиций Подробнее: http://www.rosbalt.ru/business/2013/10/03/1183011.html»։ Росбалт.։ 3 октября 2013։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-18-ին։ Վերցված է 2015-04-18 
  7. 7,0 7,1 Brant Philippa (25 September 2014)։ «Why Australia should join the Asian Infrastructure Investment Bank»։ http://www.lowyinterpreter.org/։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-29-ին։ Վերցված է 27 October 2014 
  8. Bhattacharyay Biswa N. (9 September 2010)։ «Estimating Demand for Infrastructure in Energy, Transport, Telecommunications, Water and Sanitation in Asia and the Pacific: 2010-2020»։ ADB։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-27-ին։ Վերցված է 27 October 2010 
  9. «The Guardian view on the Asian Infrastructure Bank: the US should work with it, not oppose it: It’s no surprise that China is promoting a solution to the shortage of infrastructure capital in Asia»։ The Guardian։ 27 October 2014։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-15-ին 
  10. «Китайская альтернатива Всемирному банку получит $100 млрд»։ РБК։ 25.06.2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-19-ին։ Վերցված է 2014-11-23։ «Уставный капитал международного банка, который создается под эгидой КНР, может составить до $100 млрд. Об этом 24 июня сообщила газета The Financial Times со ссылкой на анонимные источники.» 
  11. Jamil Anderlini, «China expands plans for World Bank rival», The Financial Times, June 24, 2014.
  12. Atul Aneja, «China invites India to join Asian Infrastructure Investment Bank» Archived 2014-07-07 at the Wayback Machine., The Hindu, June 30, 2014.
  13. «Страны Азии создали альтернативу Всемирному банку»։ РИА Новости։ 25.10.2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-26-ին։ Վերցված է 2014-11-23 
  14. «China, 20 other countries initiate new Asian bank» Archived 2014-10-24 at the Wayback Machine., Mail Online, 24 October 2014.
  15. 15,0 15,1 «Минфин: заявка РФ на участие в Азиатском банке инфраструктурных инвестиций одобрена»։ ТАСС. Информационное агентство России.։ 14 апреля 2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-18-ին։ Վերցված է 2015-04-18 
  16. Murray Lisa (27 October 2014)։ «China leaves door open for Australian turnaround on Asia bank»։ The Australian Financial Review։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-29-ին։ Վերցված է 2014-11-23 
  17. «Three major nations absent as China launches W.Bank rival in Asia»։ Reuters։ 27 October 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-20-ին։ Վերցված է 27 October 2014 
  18. «Япония не намерена участвовать в создании Азиатского банка инфраструктурных инвестиций»։ ИТАР-ТАСС։ 13.03.2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 2015-03-13 
  19. «"США давят на Японию в вопросе сотрудничества с Азиатским банком инфраструктурных инвестиций"»։ Накануне.ru։ 25.03.2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 2015-03-25 
  20. «СМИ: США выступают за сотрудничество Азиатского банка инфраструктурных инвестиций с ВБ»։ ИТАР-ТАСС։ 23.03.2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 2015-03-23 
  21. «Минфин США поддерживает идею создания AIIB»։ РИА НОВОСТИ։ 31.03.2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 2015-03-31 
  22. «Тайвань готов вступить в Азиатский банк инфраструктурных инвестиций»։ Риата։ 23.03.2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 2015-03-23 
  23. «Тайвань подал заявку на присоединение к Азиатскому банку инфраструктурных инвестиций»։ Рамблер. Финансы։ 31.03.2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 2015-03-31 
  24. 24,0 24,1 Roman Muzalevsky China's Rise and Reconfiguration of Central Asia's Geopolitics: A Case for U.S. Pivot" to Eurasia". — Fort Belvoir, VA: Defense Technical Information Center, 2015-07-01.
  25. 25,0 25,1 «Алексей Улюкаев вошел в совет управляющих АБИИ»։ Российская газета։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-06-ին։ Վերցված է 2016-02-06 
  26. «Key Provisions of the Articles of Agreement of the AIIB - AIIB»։ www.aiib.org։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-16-ին։ Վերցված է 2016-02-06 
  27. «The Asian Infrastructure Investment Bank. Prospective founding members.»։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-05-ին։ Վերցված է 2015-04-18 
  28. http://news.xinhuanet.com/english/2015-04/13/c_134147549.htm Archived 2015-12-28 at the Wayback Machine. «Australia approved as AIIB founder»
  29. «Azerbaijan joined Asian Infrastructure Investment Bank»։ Портал бизнес информации ABC.AZ։ 3 April 2015։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին։ Վերցված է 3 April 2015 
  30. «Indonesia becomes 22nd founding member of AIIB»։ Xinhuanet.com։ 27 November 2014։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 28 November 2014 
  31. «Israel applies to join China-backed AIIB investment bank»։ Reuters։ 1 April 2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-29-ին։ Վերցված է 1 April 2015 
  32. «S. Korea decides to join China-proposed AIIB»։ Xinhua News Agency։ 26 March 2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 26 March 2015 
  33. «Asian Infrastructure Development Bank to be operational by year-end»։ EconomicTimes.com։ 2 January 2015։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 22 January 2015 
  34. «Russia officially joins $50bn China-led infrastructure bank»։ RT։ 14 April 2015։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-03-ին։ Վերցված է 14 April 2015 
  35. «Turkey applies to join China-proposed AIIB»։ Xinhua News Agency։ 26 March 2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 28 March 2015 
  36. «Austria decides to join establishment of AIIB: FM spokesperson»։ Xinhua News Agency։ 24 March 2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-01-ին։ Վերցված է 2 April 2015 
  37. 37,0 37,1 «China welcomes Netherlands, Brazil, Georgia to AIIB»։ Xinhua News Agency։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 29 March 2015 
  38. «Denmark applies to join AIIB as founding member»։ Global Times։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-01-ին։ Վերցված է 29 March 2015 
  39. Египет также имеет часть территорий в Азии (см. Синайский полуостров).
  40. «Finland to join the prospective founders of the Asian Infrastructure Investment Bank»։ Ministry of Finance, Finland, press release։ 30 March 2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-03-ին։ Վերցված է 2015-04-12 
  41. «Iceland wants to be founding member of China-backed AIIB investment bank»։ Reuters։ 31 March 2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 31 March 2015 
  42. «New Zealand becomes 24th founding member of AIIB»։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 2015-03-31 
  43. «Taiwan, Norway seek to join China-backed AIIB, Japan still cautious»։ 610KDAL։ 31 March 2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 31 March 2015 
  44. «Portugal applies to join China-backed AIIB investment bank»։ The Straits Times։ 2 April 2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 2 April 2015 
  45. «España se suma a última hora al Banco Asiático de Inversión {es}»։ March 28, 2015 
  46. «Sweden to apply to join China-backed AIIB»։ Reuters։ 30 March 2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 30 March 2015 
  47. «Switzerland to take part in founding of AIIB bank»։ Yahoo News։ 20 March 2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-26-ին։ Վերցված է 29 March 2015 
  48. «Министр финансов КНР: Китай приветствует решение РФ вступить в AIIB»։ Риа Новости։ 29.03.2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-28-ին։ Վերցված է 2015-03-29 
  49. «Представители РФ не вошли в состав высшего руководства Азиатского банка инфраструктурных инвестиций»։ 1prime.ru։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-06-ին։ Վերցված է 2016-02-06 
  50. «World Bank welcomes China-led infrastructure bank» Archived 2015-11-21 at the Wayback Machine., Reuters, July 8, 2014.
  51. «Statement by Asian Development Bank President Takehiko Nakao» Archived 2014-12-01 at the Wayback Machine., 24 October 2014.
  52. «Президент ADB: инициатива создания Азиатского инфраструктурного инвестиционного банка лестна для нас»։ 06.11.2014։ Վերցված է 2014-11-23 (չաշխատող հղում)
  53. Wade, Robert Hunter, (14 June 1916–7 July 2011), New Zealand diplomat // Who Was Who. — Oxford University Press, 2007-12-01.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]