Ալմաթի
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ալմաթի | |||||
ղազ.՝ Алматы, ռուս.՝ Алма-Ата | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | Կաղապար:Դրոշավորում/Ղազախստան, Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ | ||||
Ենթարկում | հանրապետական ենթարկման քաղաք | ||||
Աքիմ | Ախմետժան Եսիմով | ||||
Հիմնադրված է | 1854 թ. | ||||
Այլ անվանումներ | Ալամթի, Զաիլիյսկի, Վերնի | ||||
Մակերես | 682 քառակուսի մետր | ||||
ԲԾՄ | 600 — 2200 (կենտրոն— 785) մ | ||||
Կլիմայի տեսակ | սուր-մայրցամաքային | ||||
Բնակչություն | 1 419 645[1] մարդ | ||||
Խտություն | 4139 մարդ/կմ² | ||||
Ազգային կազմ | ղազախներ 51,06%, ռուսներ 33,02%, ույգուրներ 5,73%, կորեացիներ 1,90%, թաթարներ 1,82%, ուկրաինացիներ 1,24%, ադրբեջանցիներ 0,70% այլք 3,01%[2] | ||||
Կրոնական կազմ | Շիա մուսուլմաններ, ուղղափառ քրիստոնեաներ | ||||
Ժամային գոտի | UTC+6 | ||||
Հեռախոսային կոդ | 727 | ||||
Փոստային ինդեքսներ | 050000–050063 | ||||
Ավտոմոբիլային կոդ | A | ||||
ISO 3166-2:KZ | ALA | ||||
Պաշտոնական կայք | almaty.gov.kz | ||||
| |||||
Ալմաթի[3] կամ նախկինում Ալմա Աթա[3] (ղազ.՝ Алматы, ռուս.՝ Алма-Ата), Ղազախստանի խոշորագույն քաղաքը։ Բնակչությունը 1,4 միլիոն մարդ։
2007 թվականի հունիսին քաղաքն ավելացրել են աշխարհի ամենաթանկ քաղաքների ցանկի մեջ և որի մեջ Ալմաթին կանգնել է եռյակում[4][5]։
Կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]
1927-1936 թվականներին Ալմաթին Ղազախստանի երկրորդ մայրաքաղաքն էր, 1991-1997 թվականներին դարձավ Ղազախստանի մայրաքաղաքը։ Ալմաթին Ղազախստանի ԽՍՀ խոշոր արդյունաբերական կենտրոնն էր։ Չնայած քաղաքական և վարչական կարգավիճակում կատարված փոփոխություններին, այն հանրապետության մշակութային և ֆինանսա-տնտեսական կարևոր կենտրոնն է և մինչև 2017 թվականը համարվում էր ամենահարուստ քաղաքը, իսկ երկրորդը Աստանան էր[6]։
1997 թվականից մայրաքաղաք դարձավ Ախմոլան (1998 թվականի մայիսի 6-ից՝ Աստանան), իսկ Ալմա-Աթան ստացավ «Ղազախստանի հարավային մայրաքաղաք» կարգավիճակը։ Այդ ժամանակից ի վեր այս տերմինը հաճախ է օգտագործվում մամուլում և վերաբերվում է Ալմա-Աթային[7]։
2006 թվականին, կյանքի որակի ուսումնասիրության համաձայն, որն անցկացվում է «Mercer» խորհրդատվական ընկերության կողմից, Ալմաթին զբաղեցրել է Կողմ 183-րդ տեղը (2005-ի համեմատ մեկ դիրքով բարձր)[8]։ Ընդհանուր առմամբ ուսումնասիրություններ են անցկացվել 215 քաղաքներում։
Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ղազախստանի կառավարության մակարդակով քաղաքի անունը Ալմաթի է, Ռուսաստանում դեռևս օգտագործվում է Ալմա Աթա անունը (սակայն լրատվամիջոցներում երկու տարբերակներն էլ օգտագործվում են)։
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
1936 թվականին Ղազախստանի գերագույն խորհրդի որոշմամբ Ալմաթայում ձևավորված էին չորս վարչական շրջաններ՝ Պրոլետարական, Լենինյան, Ստալինյան և Ֆրանսիական[9]։ Այնուհետև ավելացան կամ հին շրջանների հաշվին ձևավորվեցին ևս չորս շրջաններ։
(ռուսերեն)
Պաշտոնական խորհրդանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքն ունի պաշտոնական խորհրդանշաններ՝ զինանշան և դրոշ։
Զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալմաթիի զինանշանի հիմքը հարավ-արևելյան վահանի ձև ունի, որի վրա սպիտակ հովազն է՝ ութ ծաղիկներով խնձորենու ճյուղը բռնած։ Այդ ծաղիկները խորհրդանշում են քաղաքի ութ շրջանները։ հովազը վստահ քայլքով առաջ է ընթանում, աջ թաթը բարձրանում է հաջորդ քայլի համար, սակայն գլուխը հետ շրջված է, ինչը ցույց է տալիս ժամանակակից քաղաքների զարգացման շարունակականությունը։ Հիմնական ֆոնի վրա պատկերված է Զաիլյան Ալատաուի լեռան ձնառատ գագաթը, որի փեշերին տարածվում է քաղաքը։ Զինանշանի ընդհանուր ֆոնը Ղազախստանի դրոշի գույնն է՝ երկնագույն։
Դրոշ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դրոշը կարմիր եզրագծերով սպիտակ գործվածքի վրա զինանշանի պատկերն է, որի երկարության և լայնության միջև 1:2 հարաբերությունն է։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ղազախստանի բնակչությունը և ազգային կազմը ըստ 1.07.2010»։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-23-ին։ Վերցված է 2010-12-18
- ↑ «Ղազախստանի բնակչության ազգային կազմը»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-27-ին։ Վերցված է 2010-12-18
- ↑ 3,0 3,1 Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 47։ ISBN 99941-56-03-9
- ↑ «tio.kz»։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-17-ին։ Վերցված է 2010-12-18
- ↑ Worldwide Cost of Living Survey 2008 — city ranking
- ↑ «Численность населения Республики Казахстан на 1 июня 2017 года»։ stat.gov.kz
- ↑ «Южная столица Казахстана — Алматы»։ Արխիվացված է օրիգինալից 2010-04-27-ին։ Վերցված է 2019-03-28
- ↑ World-wide Quality of Living Survey
- ↑ Алма-Ата. Энциклопедия / Гл. ред. Козыбаев М. К.. — Алма-Ата: Гл. ред. Казахской советской энциклопедии, 1983. — С. 81. — 608 с. — 60 000 экз.
|
|