Jump to content

Ուկրաինացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուկրաինացիներ
Ուկրաինայի դրոշը
Ընդհանուր քանակ

45.000.000

Բնակեցում
Ուկրաինա Ուկրաինա37.541.700
Ռուսաստան Ռուսաստան1.928.000
Կանադա Կանադա1.209.100[1]
Բրազիլիա Բրազիլիա1.010.000
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ976.300
Ղազախստան Ղազախստան333.000
Մոլդովա Մոլդովա282.400
Մերձդնեստր Մերձդնեստր161.000
Բելառուս Բելառուս158.700
Գերմանիա Գերմանիա128.100
Արգենտինա Արգենտինա120.000
Ուզբեկստան Ուզբեկստան105.000
Պորտուգալիա Պորտուգալիա66.000
Ռումինիա Ռումինիա61.350
Լատվիա Լատվիա55.200
Սլովակիա Սլովակիա35.000
Լեհաստան Լեհաստան31.000
Էստոնիա Էստոնիա27.700
Ղրղզստան Ղրղզստան22.000
Ադրբեջան Ադրբեջան21.500
Լիտվա Լիտվա19.700
Չեխիա Չեխիա22.100
Սերբիա Սերբիա21.550
Իտալիա Իտալիա15.500
Հայաստան Հայաստան6.200
Տաջիկստան Տաջիկստան1.300 (2010 թիվ, 1989 թվին 41,4 հազար մարդ)[2]
Լեզու(ներ)
Ուկրաիներեն
Հավատք(ներ)
քրիստոնեություն
Բարեկամական էթնիկ խմբեր
լեհեր
Ուկրաինայի ազգային հագուստ, Գիորգի Նարբուտի (1907)

Ուկրաինացիներ (ուկրաիներեն՝ українці), ազգ, որի մայրենի լեզուն համարվում է ուկրաիներենը, որը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին։ Հիմնականում բնակվում են Ուկրաինայի տարածքում, ինչպես նաև մեծ սփյուռքի կազմում Ռուսաստանում, Կանադայում, Բրազիլիայում և այլ երկրներում։ Սլավոնական ժողովուրդների շարքում թվաքանակով երրորդն են՝ ռուսներից և լեհերից հետո։ Ուկրաիներենը ուկրաինացիների ազգային լեզուն է, նրանց մայրենի և հիմնական լեզուն։ Ուկրաինացիների թիվը աշխարհում կազմում է ավելի քան 45 մլն.։

Ինքնանվանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիևյան Ռուսի միջնադարյան փաստաթղթերում «ռուսին» էթնոնիմը օգտագործվել է արևելյան սլավոնների՝ ուկրաինացիների, ռուսների և բելառուսների նախնիների համար այդ էթնոնիմը։ Ավելի ուշ, XIII—XVIII դարերում, «ռուսին» էթնոնիմը հանդիպում է լիտվական և լեհական փաստաթղթերում՝ արևելյան սլավոնական հողերի բնակիչներին նկարագրելու համար։ «Ռուսիններ» հոգնակի ձևը, ի տարբերություն ավանդական «ռուս»-ի, առաջին անգամ արձանագրվել է 1501 թվականին Բելզի վոևոդության (Վոլին) կանոնադրական հրովարտակում[3]։ Միջնադարյան աղբյուրներում Ռուսի բնակիչներին, որպես էթնոնիմ, հաճախ անվանում էին «ռուսկի նարոդ» և «ռուսկի լյուդի»։ XVI-XVII դարերում Զապորոժյան Սիչի և Հեթմանության տարածքներում «русский» կամ «ռուսկի» տերմինները օգտագործվում էին լեզվին, հավատքին և ազգային պատկանելությանը բնութագրելու համար։ Ուկրաինացիներին նաև անվանում էին մալոռոսներ բայց դա շատ տարածված չէր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Population by selected ethnic origins, by province and territory (2006 Census)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.
  2. «Том 3. Национальный состав и владение языками, гражданство населения Республики Таджикистан» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.
  3. «Wayback Machine». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 9-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]