Բոսնիա և Հերցեգովինա
| Bosna i Hercegovina Босна и Херцеговина |
|||||
|
|
|||||
|
|
|||||
| Հիմնական տեղեկություններ | |||||
| Պետական լեզուներ | բոսնիերեն, խորվաթերեն, սերբերեն | ||||
| Մայրաքաղաք | Սարաևո | ||||
| Պետական կարգ | դաշնային հանրապետություն | ||||
| Կրոն | իսլամ 40%, ուղղափառ 31%, կաթոլիկ 15%, այլք 14% | ||||
| Մակերես | 51.197 կմ² (-% ջրային) | ||||
| Ազգաբնակչություն. | 4.377.033 (1991)[1] 4.590.310 (2008)[2] (89,7 (2008)/կմ²) |
||||
| Պետական ատրիբուտներ | |||||
| Հիմն | Intermeco | ||||
| Արժույթ | բոսնիական մարկ (IRD) |
||||
| Ժամային գոտի | +1 (ամռանը +2) | ||||
| Ազգային տոն | նոյեմբերի 25, հանրապետության օր | ||||
| Վեբ | ISO | Հեռ. | .ba | BIH | 387 | ||||
Բոսնիա և Հերցեգովինա, պետություն Բալկանյան թերակղզու կենտրոնական մասում։ Իրենից ներկայացնում է դաշնային ժողովրդավարական հանրապետություն՝ կազմված երեք իրավահավասար սուբյեկտներից՝ Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնություն, Սերբական Հանրապետություն և Բրչկոյի ինքնավար շրջան։ Երկրի անունն առաջացել է Բոսնա գետի անվանումից և գերմանական հերցոգ տիտղոսից, որը 15-րդ դարում կրել է սպարապետ Ստեֆան Վուկշիչ Կոսաչան։
Ստեղծվել է նախկին Հարավսլավիայի փլուզումից հետո (1992 թ., ապրիլի 5)։ Մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքը Սարաևոն է[3]։ Սահմանակացում է Խորվաթիային, Սերբիային և Մոնտենեգրոյին։ Նեումի մոտ 24 կմ երկարությամբ ափագիծ ունի Ադրիատիկ ծովում։
1992 թ. ապրիլին անկախության հռչակումից հետո բռնկվել է Բոսնիական պատերազմը, որն ավարտվել է Դեյթոնյան համաձայնագրով՝ 1995-ին միջազգային միջամտությունից հետո։
Ազգային արժույթն է փոխարկելի մարկը (Konvertibilna Marka)։
Բովանդակություն
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուսուլմանական-Խորվաթական Դաշնությունը և Սերբական Հանրապետությունը բաժանված են համապատասխանաբար 10 կանտոնների և 7 շրջանների։ Կանտոնները և շրջանները իրենց հերթին բաժանված են համայնքների։
Քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սարաևո, 297.523 (2005 թ. նախահաշվարկ)
- Բանյա Լուկա, 173.748
- Տուզլա, 88.521
- Զենիցա, 85.649
- Մոստար, 64.301
- Պրիյեդոր, 57.166
- Բիհաչ, 39.195
- Բրչկո, 38.479
- Բիյելիանա, 37.692
Ազգագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոսնիա և Հերցեգովինայի քաղաքացիները պաշտոնապես կոչվում են բոսնիացիներ։
Լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոսնիա և Հերցեգովինան ճանաչում է երեք պաշտոանական լեզու. բոսնիերեն, խորվաթերեն և սերբերեն։ «Բոսնիերեն» լեզվանվանումը վիճարկելի է, քանի որ Բոսնիա և Հերցոգովինայի խորվաթները և սերբերը իրենց լեզուն անվանում են խորվաթերեն և սերբերեն։ Սերբական Հանրապետության սահմանադրությունը այդ լեզուն նշում է որպես «բոսնիակների կողմից խոսվող լեզու» (jezik kojim govore Bošnjaci)։ Սերբիայի կառավարությունը նույնպես օգտագործում է այս եզրը։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրի հյուսիսային մասը հիմնականում հարթավայրային է, իսկ կենտրոնա-արևմտյան մասը ավելի բլրոտ։ Հարավում և արևելքում գտնվում են երկրի ամենաբարձր լեռները. ամենաբարձր լեռնագագաթն է Մագլիչը (2386 մ) Մոնտենեգրոյի հետ սահմանագծում։ Երկրում շատ անտառներ կան, ինչպես նաև կուսական բնական տարածքներ։ Նեում քաղաքի մոտ Բոսնիան կտրում է Կրոատիայի ափագիծը, ինչի շնորհիվ 20 կմ ծովային սահմանագիծ է ստանում երկիրը։ Թեև երկիրը մեծապես տուժել է պատերազմի ժամանակ, այժմ մեծ աշխատանք է կատարվում երկրի վերակառուցման համար։ Բոսնիա և Հերցեգովինայի միջով հնարավոր է անվտանգ երթևեկել։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սարաևո, Բաս Կարսիյա. մշակութային կենտրոն և մզկիթներ։
- Սարաևո, Վրելո բոսնա. ազգային պուրակ։
- Մոստարի հին մաս, Ստարի մոստ Ներևտա գետի վրա։
- Պոչիտելի, կոչվում է նաև Թուրքաց գյուղ. հին բնակավայր հսկայական բերդով։
- Բլագայ. Ունա գետի աղբյուր։
- Տրավնիկ. օսմանյան շրջանի վեզիրների քաղաք։
- Մեդուգորյե. ուխտավայր, որտեղ այցի են գալիս հատկապես արտասահմանից։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոսնիա և Հերցեգովինայի տնտեսությունը ծանր կացության մեջ էր հայտնվել պատերազմի ժամանակ։ Արդյունաբերությունը, որից մեծապես կախված էր երկիրը մեծ վնասներ է կրել։ Արդյունաբերության հիմնական ճյուղերից են. հանքարդյունաբերությունը (ածուխ, ցինկ) և նավթաքիմիական արդյունաբերությունը։ Երկրի տնտեսության մեջ կարևոր տեղ է զբաղցնում նաև գյուղատնտեսությունը և անասնապահությունը։ Աշխարհագրական դիրքի պատճառով հիմնական առևտուրը կատարվում է հարևան երկրներ Խորվաթիայի, Սերբիայի և Մոնտենեգրոյի հետ։
Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքական կուսակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բոսնիա և Հերցոգովինայի կոմունիստների միություն
- Դեմոկրատական ակցիայի կուսակցություն
- Խորվաթական դեմոկրատական միություն
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Միացյալ Ազգերի Կազմակերպություն. պաշտոնագիր 2004:
- ↑ 1999 մարդահամար (ՄԱԿ)
- ↑ «Constitution of Bosnia and Herzegovina»։ Վերցված է մարտի 6, 2015
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բոսնիա և Հերցեգովինա կատեգորիայում։ |
|
||||||||||||||||||||||||||||||