Jump to content

Պարագվայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պարագվայ (այլ կիրառումներ)
Պարագվայի Հանրապետություն
Tetã Paraguái
República del Paraguay
Պարագվայի դրոշ
Դրոշ
Պարագվայի զինանշանը
Զինանշան
Նշանաբան՝
Paz y justicia
"Խաղաղություն և արդարություն"
Ազգային օրհներգ՝ Paraguayos, República o Muerte
"Պարագվայցիներ՝ հանրապետություն կամ մահ"
Պարագվայի դիրքը
Պարագվայի դիրքը
ՄայրաքաղաքԱսունսյոն
25°16′S, 57°40′W
Պետական լեզուներ Իսպաներեն
Գուարանի[1]
Էթնիկ խմբեր  74,5% մեստիզո 20% ապիտակամորթներ 3,5% մուլատո 1,5%բնիկ ժողովուրդներ[2]
Կառավարում Սահմանադրական նախագահական հանրապետություն
 -  Նախագահ Ֆերնանդո Լուգո
 -  Փոխնախագահ Ֆեդերիկո Ֆրանկո
Անկախություն Իսպանիայից 
դե ֆակտո Մայիսի 15, 1811 
ճանաչված Իսպանիայից Սեպտեմբերի 10, 1880 
 -  Ջրային (%) 2.3
Բնակչություն
 -  2009 նախահաշիվը 6,349,000[3]  (101րդ)
ՀՆԱ (ԳՀ) 2008 գնահատում
 -  Ընդհանուր $28.452 միլիարդ[4] 
 -  Մեկ շնչի հաշվով $4,700[4] 
Ջինի (2008) 50.8[5] (բարձր) 
ՄՆԶԻ (2010) 0.640[6] (միջին) (96րդ)
Արժույթ Գուարանի (PYG)
Ժամային գոտի (ՀԿԺ-4)
 -  Ամռանը (DST)  (ՀԿԺ-3)
Ազգային դոմեն .py
Հեռախոսային կոդ +595

Պարագվայ (իսպաներեն՝ Paraguay, գուարանի՝ Paraguái), պետություն Հարավային Ամերիկայում։ Հարավ-արևմուտքում սահմանկցում է Արգենտինայի հետ, հյուսիս-արևմուտքում՝ Բոլիվիայի, իսկ արևելքում և հյուսիս-արևելքում՝ Բրազիլիայի հետ։ Պարագվայը ցամաքով շրջապատված երկիր է։

Բնական պաշարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդերքում կան ուրանի, երկաթի ոչ մեծ քանակով հանքավայրեր։ Կլիման արևադարձային է։ Գետային ցանցը խիտ է, խոշոր գետերն են Պարանան ու Պարագվայը։ Երկրի տարածքի 50%-ից ավելին զբաղեցնում են մշտադալար անտառները։ Կենդանական աշխարհը հարուստ է, բնորոշ են գետակինճը, զրահակիրը, կատվառյուծը։ Շատ են թռչունները։

Հնագույն ժամանակներից երկրի տարածքում բնակվել են հնդկացիների տարբեր ցեղեր։ 16-րդ դարի 1-ին կեսին Պարագվայի տարածքը գաղութացրել են իսպանացիները։ Երկիրն անկախություն է ձեռք բերել 1811 թվականին՝ Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պատերազմի ընթացքում։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի հիմնական բնակիչները պարագվայցիներն են։ Բնակվում են նաև գերմանացիներ, բրազիլացիներ, արգենտինացիներ, իտալացիներ և այլք։ Խոշոր քաղաքներն են Ասունսյոնը, Սյուդադ դել Էստեն, Էնկարնասիոնը։

Տնտեսության հիմքը անասնապահությունն ու անտառային տնտեսությունն են։ Համաշխարհային շուկայում մսի և անտառանյութի հիմնական մատակարարներից է։ Երկրագործության մեջ օգտագործվում է հողատարածքի միայն 3%-ը։

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

3 %-ը, հիմնականում՝ Պարագվայ և Պարանա գետերի հովիտները։ Մշակում են եգիպտացորեն, ցորեն, բատատ, ծխախոտ, թեյ։ Կան տեքստիլ, ծխախոտի, շաքարի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության ձեռնարկություններ։

Պարագվայի ժողովրդական արվեստում (ժանյակներ, կավե արձանիկներ, անոթներ, արծաթե և պղնձե զարդեր) զուգորդված են իսպանացիների և հնդկացիների ազգային ավանդույթները։ Պահպանվել է նաև բուն հնդկացիների արվեստը (դրոշմազարդ անոթներ, երկրաչափական նախշերով հյուսածո պայուսակներ, փետուրներով զարդեր)։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱնվանումՎարչկենտրոնՏարածք,
կմ²
Բնակչություն (2002)Խտություն, մարդ/կմ²
1.Ալտո ՊարագվայՖուերտե Օլիմպո82 34915 0080.2
2.Ալտո ՊարանաՍյուդադ դել Էստե14 895536 04236.0
3.ԱմամբայՊեդրո Խուան Կաբալյերո12 933113 8888.8
4.Ասունսյոն մայրաքաղաքային շրջանԱսունսյոն117513 3994 388,0
5.ԲոկերոնՖիլադելֆիա91 66945 6170.5
6.ԿաագուասուԿորոնել Օվյեդո11 474448 98339.1
7.ԿաասապաԿաասապա9 496139 24114.7
8.ԿանենդիյուՍալտո դել Գուայրա14 667140 5519.6
9.ՍենտրալԱրեգուա2 4651 363 399553.1
10.ԿոնսեպսյոնԿոնսեպսյոն18 051180 27710.0
11.ԿորդիլյերաԿաակուպե4 948234 08547.3
12.ԳուայրաՎիլյարրիկա3 846176 93346.0
13.ԻտապուաԷնկարնասյոն16 525463 41028.0
14.ՄիսյոնեսՍան Խուան Բաուտիստա9 556103 63310.8
15.ՆյեեմբուկուՊիլար12 14776 7386.3
16.ՊարագուարիՊարագուարի8 705226 51426.0
17.Պրեսիդենտե ԱեսՊոսո Կոլորադո72 90781 8761.1
18.Սան ՊեդրոՍան Պեդրո20 002318 78715.9
Ընդամենը՝406 7525 178 38112,7

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Paraguay - Constitution, Article 140 About Languages» (Document). International Constitutional Law Project. {{cite document}}: Unknown parameter |accessdate= ignored (օգնություն); Unknown parameter |url= ignored (օգնություն)
  2. «8 Բնակչություն» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին.
  3. Department of Economic and Social Affairs Population Division (2009). «World Population Prospects, Table A.1» (PDF). 2008 revision. Միացյալ ազգերի կազմակերպություն. Վերցված է 2009 թ․ մարտի 12-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  4. 1 2 «Paraguay». Արժույթի միջազգային հիմնադրամի. Վերցված է 2010 թ․ ապրիլի 21-ին.
  5. «Human Development Report 2010» (PDF). Միացյալ ազգերի կազմակերպություն. 2010. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է Նոյեմբերի 5 2010-ին.
  • Հայկական Հանրագիտարան
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարագվայ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 180