Ավստրիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Republik Österreich
Ավստրիայի Հանրապետություն
Ավստրիայի դրոշ
Դրոշ
Ավստրիայի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝
Ավստրիայի Օրհներգ
Ավստրիայի դիրքը
Ավստրիայի տեղագրական քարտեզ
Մայրաքաղաք Վիեննա
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
Պետական լեզուներ գերմաներեն
Կառավարում խորհրդարանական հանրապետություն
 -  Նախագահ Հայնց Ֆիշեր
 -  Կանցլեռ Վարներ Ֆայման
Հիմնադրում
 -  Հայտարարված հուլիսի 27 1955 
Տարածք
 -  Ընդհանուր 83,879 կմ²  (115-րդ)
 -  Ջրային (%) 1,7
Բնակչություն
 -  2015 նախահաշիվը 8,224,038[1]  (93-րդ)
 -  2011 մարդահամարը 8,217,280[2] 
 -  Խտություն 89 /կմ² (106-րդ)
220 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2015 գնահատում
 -  Ընդհանուր $402.420 միլիարդ[3] (46-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $47,031[4] (16-րդ)
ՀՆԱ (անվանական) 2015 գնահատում
 -  Ընդհանուր $380.555 միլիարդ[5] (27-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $44,475[6] 
Ջինի (2014) 27,5[7] (ցածր
ՄԶՀ (2014) Green Arrow Up Darker.svg 0.881[8] (շատ բարձր) (21th)
Դրամական միավոր Եվրո (EUR)
Ժամային գոտի +1, +2
Վերին մակարդակի ազգային դոմենն .at
Հեռախոսային կոդ ++43


Ավստրիա, պաշտոնապես Ավստրիական Հանրապետություն (գերմ.՝ Republik Österreich), Պետություն է Կենտրոնական Եվրոպայում, Սահմանակից է հյուսիսիում Գերմանիային ու Չեխիայի, արևելքում՝ Հունգարիային, հարավում՝ Սլովենիային և Իտալիային, արևմուտքում՝ Շվեյցարիային և Լիխտենշտեյնին։ Տարածքը կազմում է 83,8 հազար քառակուսի կիլոմետր, բնանչությունը 8,224,038[9] է (2015)։ Մայրաքաղաքը՝ Վիեննա։ վարչականորեն բաժանվում Է 9 նահանգների (հողերի)։ Ավստրիան մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով աշխարհի հարուստ երկրներից մեկն է։ Ազգաբնակչության կենսամակարդակի ցուցանիշով 2014 թ. տվյալներով 21-րդն է։ 1955 թ. Ավստրիան ՄԱԿ-ի անդամ է, 1995 թ. անդամակցում է Եվրոմիությանը։

Պատմություն[խմբագրել]

Ավստրիացի արքա Ֆրանց Ժոզեֆ I

Հնագույն շրջան[խմբագրել]

Մարդկային բնակության առաջին հետքերն Ավստրիայի տարածքում վերաբերում են պալեոլիթի դարաշրջանին։ Մ.թ.ա. 500—400-ին, կելտերի ներխուժումից հետո, իլլիրիական բնակչությունը ենթարկվեց կելտացման։ Մ.թ.ա. 16—9-ին Ավստրիայի տարածքը Դանուբից հարավ նվաճեցին հռոմեացիները։ Մ.թ. VI դ. 2-րդ կեսից Արևմտյան Ավստրիայում բնակություն հաստատեցին գերմանական, իսկ կենտրոնական և արևելյան մասերում՝ սլավոնական ցեղերը։

Միջին դարեր[խմբագրել]

788-ին Ավստրիայի տարածքը մտավ ֆրանկների պետության մեջ։ Ֆրանկների պետության քայքայումից (843) հետո Ավստրիայի տարածքը մտավ Արևելա-ֆրանկակսւն թագավորության (Գերմանիայի) մեջ։ X դ. այն նվաճեցին հունգարացիները, բայց 955-ին նրանցից ետ նվաճեց գերմանացի Օտոն I թագավորը՝ ստեղծելով բավարական Արևելյան մարկը։ 976-ից այստեղ հաստատվեց Բաբենբերգների դինաստիան (մինչև 1246)։ 1156-ին Ավստրիան դարձավ դքսություն՝ վերջնականապես անջատվելով Բավարիայից։ 1276–78-ին գերմանացի Ռուդոլֆ I Հսւբսբուրգ թագավորը գրավեց Ավստրիան ու Շտիրիան և 1282-ին հանձնեց իր որդիներ Ալբրեխսփն ու Ռուդոլֆին։ Դրանով սկիզբ դրվեց Հաբսբուրգների բազմադարյան տիրապետությանը (մինչև 1918) Ավստրիայում։ 1335-ին Ավստրիային միացվեցին Կարինտիուն, 1363-ին՝ Տիրոլը, 1375-ին՝ Ֆորառլբերգի մեծ մասը, 1382-ին՝ Տրիեստը։ XVI դ. Հսւբսբուրգները, որոնք 1438-ից զբաղեցնում էին հռոմեական սրբազան կայսրության գահը, օգտվելով թուրքական վտանգի հետևանքով ստեղծված իրադրությունից, իրենց տիրապետությունը տարածեցին Չեխիայի և Արևմտյան Հունգարիայի վրա։ Կազմավորվեց Հսւբսբուրգների բազմազգ կայսրությունը, որի քաղաքական կենտրոնր

Նոր դարեր[խմբագրել]

Ավստրիան էր։ 1529-ին թուրքերը պսւշարեցին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան։ Սկըսվեցին ավստրո-թուրքական երկարատև (մինչև XVIII դ.) ու ծանր պատերազմները։ 1525–26-ին Ավստրիայում բռնկվեց գյուղացիական ապստամբություն, որը Գերմանիայում տարածված գյուղացիական պատերազմի բաղկացուցիչ մասն էր։ Գյուղացիական ապստամբություններ տեղի ունեցան նաև 1595—97-ին և 1626-ին։ Սոցիալ-քաղաքական պայքարն Ավստրիայում XVI—XVII դդ. ընդունեց ռեֆորմացիայի և հակառեֆորմացիայի կողմնակիցների սուր բախման բնույթ, ընդ որում, Ավստրիան հանդիսանում էր հակառեֆորմացիայի հենարանը։ XVII դ. վերջին և XVIII դ. Հսւբսբուրգների տիրապետության տակ անցան Հունգարիայի, Տրանսիլվանիայի մեծ մասը, Խորվաթիան, Հարավային Նիդերլանդները, Իտալիայի մեծ մասը, Սլովենիայի մի մասը, Հյուսիսային Բոսնիան։ Լեհաստանի բաժանման (1772, 1795) ժամանակ Հսւբսբուրգները զավթեցին լեհական և ուկրաինական հողերի մի մասը։ Կարլոս VI 1713-ին Հսւբսբուրգների թագի բոլոր տիրույթները հայտարարեց անբաժանելի։ Տղամարդ ժառանգորդ չլինելու դեպքում դրանք բոլորը պետք է անցնեին նրա դստերը՝ Մարիա Թերեզային։ Սակայն Կարլոս VI մահից հետո նրա դստեր ժառանգական իրավունքները սկսեցին վիճարկել, որը հասցրեց Ավստրիական ժառանգության համար պատերազմին (1740—48)։ Թեև ի վերջո Մարիա Թերեզայի իրավունքները ճանաչվեցին, Ավստրիան կորցրեց տնտեսապես զարգացած Սիլեզիան, որը զավթել էր Պրուսիան։ Այն ետ գրավելու փորձը Յոթնամյա պատերազմում հաջողություն չունեցավ։ XVII դ. 2-րդ կեսին և XVIII դ. Ավստրիայի ներքին զարգացման համար հատկանշական էր ճորտ գյուղացու կոռային աշխատանքի վրա հիմնված խոշոր կալվածատիրական տնտեսությունը, խոշոր ազնվականության տնտեսապես և քաղաքապես ուժեղացումը, բյուրոկրատիայի աճը։ Ավստրիայի տնտեսության մեջ դեռևս դանդաղ էին զարգանում կապիտալիստական տարրերը։ XVIII դ. 2-րդ կեսին Մարիա Թերեզան (իշխել է 1740—80) և Իոսիֆ II (իշխել է 1780—90) անցկացրին բարեփոխություններ, որոնք նպաստեցին պետական իշխանության կենտրոնացմանն ու ամրապնդմանը, կապիտալիստական մանուֆակտուրաների զարգացմանը։ XVII դ. 70–80-ական թթ. ձեռնարկված գյուղացիական բարենորոգումների փորձերը հանդիպեցին հետադիմական ազնվականության դիմադրությանն ու չիրագործվեցին։ Այս ժամանակին է վերաբերում ավստրիական բացարձակ միապետության վերջնական ձևավորումն ու ծաղկումը, որը Իոսիֆ II ժամանակ անվանվեց «լուսավորյալ» բացարձակ միապետություն։ XVIII դ. ֆրանսիական հեղափոխության տարիներին Ավստրիան հանդես եկավ որպես հեղափոխական Ֆրանսիայի դեմ ինտերվենցիայի նախաձեռնող և կազմակերպիչ։ Բայց մի շարք պարտություններ կրելուլ ֆրանսիական հեղափոխական զորքերից (1792) և ապա Նապոլեոն 1-ից՝ զրկվեց իր տիրապետությունների մեծ մասից և հրաժարվեց Գերմանիայում ունեցած ազդեցությունից։ 1806-ին վերացվեց Հռոմեական սրբազան կայսրությունը։ Նապոլեոնյան Ֆրանսիայի պարտությունից հետո, Վիեննայի կոնգրեսի (1814—15) որոշմամբ, Ավստրիային վերադարձվեցին կորսված տերիտորիաները, վերականգնվեց նրա ազդեցությունը Գերմանիայում։ Տնտեսապես համեմատաբար հետամնաց Ավստրիան դարձավ հետադիմության գլխավոր պատվարներից մեկը Եվրոպայում։ Դա դրսևորվեց Վիեննայի կոնգրեսում Ավստրիայի քաղաքականության մեջ և հատկապես հակահեղափոխական Սրբազան դաշինքի (1815) ստեղծման գործում։ 1821-ին Ավստրիայի զինված ուժերը ճնշեցին հեղափոխությունները Նեապոլիտանական թագավորությունում և Պիեմոնտում։

Ավստրո-Հունգարիան 1914 թ

Հեղափոխություն և Ավստրո-Հունգարիայի ստեղծում[խմբագրել]

XIX դ. 30–40-ական թթ. Ավստրիայում սկսեց զարգանալ կապիտալիզմը, ձևավորվեցին արդ. բուրժուազիան ու պրոլետարիատը։ Սակայն ֆեոդալական կարգերն արգելակում էին կապիտալիզմի զարգացումը։ Դասակարգային և ազգային հակասությունների արդյունք էր 1848-ի մարտին բռնկված հեղափոխությունը, որն ընդգրկեց Ավստրիան, Հունգարիան, Չեխիան, Գալիցիան ևն։ Լիբերալ բուրժուազիայի դավաճանության հետևանքով հեղափոխությունը պարտվեց։ Բայց հեղափոխության որոշ նվաճումներ պահպանվեցին, կոռի, բահրայի և այլ պարտավորությունների վերացումը հող նախապատրաստեց կապիտալիզմի արագ զարգացման համար։ Սարդինական թագավորության Ֆրանսիայի (1859), Պրուսիսւյի և Իտալիայի (1866) դեմ պատերազմներում կրած պարտությունները ե 1867-ին Հյուսիս–Գերմանական Միության կազմավորումը հանգեցրին նրան, որ Ավստրիան կորցրեց իր ազդեցությունը գերմանական պետությունների վրա է իր դիրքը, որպես մեծ տերության։ ճգնաժամային այդ պայմաններում Ավստրիայի կառավարող շրջանները 1867-ին համաձայնագիր կնքեցին Հունգարիայի հետ, որով ավստրիական կայսրությունը վերածվեց դուալիստական միապետության՝ Ավստրո-Հունգարիայի, որը 1879-ին դաշինքի մեջ մտավ Գերմանիայի հետ՝ ընդդեմ Ռուսաստանի և Ֆրանսիայի։ 1888-ին ձևավորվեց Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որի ղեկավարությունը 90-ական թթ. վերջերին զավթեցիե օպորտուեիստները։ Իմպերիալիզմի դարաշրջաևում Ավստրիայում ուժեղացավ ազգային-ազատագրական պայքարը, լայն թափ ստացավ գործադուլային շարժումը, որոնք առավել չափով խորացաև և սրվեցին առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (1914—1918

Ավստրո-Հունգարիայի դրոշը

Ավստրիա[խմբագրել]

Պատերազմում կրած պարտության հետևաևքով և Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության անմիջակաև ազդեցությամբ 1918-իև Ավստրիայում ստեղծվեց հեղափոխական ճգնաժամ։ 1918հոկտեմբեր-նոյեմբերիև Ավստրիայում հաղթանակեց բարժաա-դեմոկրսւտական հեղափոխություևը։ Հաբսբուրգների կայսրություևը քայքայվեց։ Նրա ավերակևերի վրա ստեղծվեցիև ևոր, անկախ բուրժուական պետություևևեր՝ Ավստրիան, Հունգարիան, Չեխոսլովակիան։ Հսւբսբուրգևերի նախկին տիրապետությունների մի մասն անցավ Հարավսլավիային, Լեհաստանին և Ռումինիային։ Հեղափոխությաև վերելքի պայմաններում ստեղծվում էին բանվորների և զինվորների դեպուտատների սովետնեո։ [1918]]-ի նոյեմբերին կազմավորվեց Ավստրիայի կոմունիստական կուսակցությունը։ Աշխատավորական զանգվածևերի ճևշման տակ 1918նոյեմբերի 12-ին Ավստրիան հռչակվեց հանրապետություն։ Եվրոպայում ամենահետադիմական միապետական վարչակարգերից մեկը փոխարինվեց բուրժուա-դեմոկրատական կարգերով։ Պրոլետարիատը ձեռք բերեց որոշ ևվաճումևեր, բայց ագրարային ոչ մի բարենորոգում չանցկացվեց, հողի զգալի մասը մնաց խոշոր հողատերերի ձեռքում։ Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության պարագլուխները ջլատում էին բանվոր դասակարգի ուժերը և խոչնդոտում բուրժուական հեղափոխությաև վերածմանը պրոլետարականի։ Ավստրիական բուրժուազիային հաջողվեց սոցիալ-դեմոկրատիայի օգնությամբ պահպանել կապիտալիստական կարգերը։ 1919սեպտեմբերի 10-ին Ավստրիայում ստորագրեց հաշտության պայմանագիր, որով Ավստրիան դրվում էր Անտանտի տերությունների հսկողության տակ։ 1920հոկտեմբերի 1-ին ընդունվեց Ավստրիայի Հանրապետության սահմանադրությունը։ 1922հոկտեմբերի 4-ին Ավստրիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Չեխոսլովակիայի հետ ստորագրեց ժնևի արձանագրությունևերը՝ 650 մլն. կրոն (ոսկով) միջազգային փոխառություն ստանալու մասին։ Ավստրիայի գրեթե ամբողջ ֆինանսները դրվում էիև Ազգերի լիգայի նշանակած գլխավոր կոմիսարի վերահսկողության տակ։ 1924-ի փետրվարին Ավստրիան դիվանագիտական հարաբերություններ հաստատեց ԽՍՀՄ-ի հետ։

Ավստրիան Ֆաշիստական Գերմանիայի տիրապետության ներքո[խմբագրել]

1929–33-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամը ծանր հետևանքներ ունեցավ Ավստրիայի տնտեսության համար։ Կառավարող շրջանները սոցիալական հակասություններից և տնտեսական դժվարություններից դուրս, գալու ևպատակով մերձեցան իտալական ու, գերմանական ֆաշիզմի հետ։ 1933մարտին արձակվեց պառլամենտը, վերացվեց մամուլի և ժողովների ազատությունը, ապրիլին ցրվեց Շուցբունդ սոցիալ-Դեմոկրատական զինվորական կազմակերպությունը, մայիսին արգելվեց կոմկուսակցությունը։ 1930-ական թթ. Ավստրիան դարձավ պրոիտալական և պրոգերմանական խմբավորումևերի պայքարի ասպարեզ։ Կաևցլեր է. Դոլֆուսը, որը կողմնորոշվում էր դեպի Իտալիան, 1934-ին սպանվեց Հիտլերի գործակալների՝ ավստրիական նացիստների ձեռքով։ 1936-ին Կուրտ Շուշնիգի կառավարությանը պայմանագիր կնքեց Գերմաևիայի հետ, որով Ավստրիան փաստորեն պարտավորվում էր հետևել հիտլերյան Գերմանիայի քաղաքականությանը։ 1938փետրվարի 12-ին Հիտլերը Ավստրիային վերջնագիր ներկայացրեց՝ պահանջելով գործողությունների լիակատար ազատություն ընձեռել ավստրիական հիտլերականներին և ևրանց ներկայացուցիչներին ընդգրկել կառավարության մեջ։ Շուշնիգը տեղի տվեց, սակայև աշխատավորական զանգվածների ճևշման ներքո ստիպված էր մարտի 13-ին Ավստրիայի ճակատագրի վերաբերյալ ժողովրդական հարցում նշանակել։ Մինչ այդ, մարտի 11-ի լույս 12-ի գիշերը հիտլերյաև զորքերը օկուպացրին Ավստրիան։ Անգլիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի թողտվությամբ հիստերականները հռչսւկեցին Ավստրիայի միացումը Գերմանիային։ Միակ պետությանը, որ հանդես եկավ դրա դեմ, Սովետական Միությունն էր։ Ֆաշիստական տիրապետության յոթ տարիները (1938—45) Ավստրիայի պատմության ամենամռայլ շրջանն էին։ Երկրի ամբողջ տնտեսությունը ենթարկվեց Գերմանիայի ռազմակաև կարիքներին։ 1943-ին ԽՍՀՄ-ի, ԱՍՆ-ի և Աևգլիայի արտաքին գործերի նախարարները Մոսկվայի խորհրդակցությունում հայտարարեցին «Ավստրիան ազատ և անկախ տեսնելու» երեք տերությունների ցանկության մասին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքը Եվրոպայում (անիմացիա)։ Ավստրիան ևս առանցքային երկիր է։

Հետպատերազմյան շրջան[խմբագրել]

Հիտլերյան լծից Ավստրիան փրկելու գործում վճռական դեր խաղաց սովետական բանակը, որը 1945ապրիլի 13-ին ազատագրեց Վիեննան։ Ավստրիան բաժանվեց սովետական ամերիկյան, անգլիական և ֆրանսիական օկուպացիոն գոտիների։ 1945ապրիլին Վիեննայում ստեղծվեց Ավստրիայի ժամանակավոր կառավարություն, որի իրավասությունն աստիճանաբար տարածվեց ամբողջ երկրի վրա։ ԱՄՆ-ի ճևշմաև տակ Ավստրիան 1948-ին ընդունեց «Մարշալի պլանը»: ԱՄՆ և արևմտյան տերությունները ձգձգում էին Ավստրիայի հետ պետական պայմանագրի կնքումը՝ ձգտելով երկիրը վերածել Հյուսիս-ատլանտյան ագրեսիվ խմբավորման ռազմաստրատեգիական բազայի։ 1946–48-ին Ավստրիայում ազգայնացվեցին ծանր արդյունաբերության զգալի մասը և երեք խոշոր բանկեր։ 1955-ի մայիսի 15-իև ԽԱՀՄ-ի, ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի և Ավստրիայի ներկայացուցիչները Վիեննայում ստորագրեցիև «Աևկախ և դեմոկրատական Ավստրիայի վերականգնման մասին պետական պայմանագիրը», որով վերացվեց Ավստրիայի օկուպացումը։ 1955հոկտեմբերի 26-ին ավստրիայի խորհրդարանը օրենք ընդունեց Ավստրիայի մշտական չեզոքության մասիև։ Ավստրիան պարտավորվել է չմիանալ ոչ մի ռազմական դաշինքի և թույլ չտալ օտարերկրյա ռազմակաև բազաներ ստեղծել իր տարածքում։ Ավստրիայի չեզոքությունը ճանաչել են աշխարհի շատ պետություններ։ 1955-ի դեկտեմբերին Ավստրիան դարձավ ՍԱԿ-ի անդամ։ Սակայն բուն Ավստրիայում և նրա սահմաններից դուրս կան ուժեր, որոնք ձգտում են Ավստրիան շեղել չեզոքության ուղուց։ Այսպես կոչված Ավստրիայի ազատության կուսակցությունը կողմնորոշվում է դեպի ԳՖՀ մոնոպոլիստները։ Ուժեղաևամ է արևմտա-գերմանական կապիտալի ներթափանցումը Ավստրիայի տնտեսության մեջ։ 1962-ից բսւնակցությաններ են տեղի ունենում «ընդհանուր շուկային Ավստրիայի մասնակցության շուրջը։ 1945–66-ին իշխանության գլուխ էիև կանգնած երկու խոշոր կուսակցաթյունների՝ Ավստրիակաև ժողովրդական կուսակցության (ԱԺԿ) և Ավստրիայի սոցիալիստական կուսակցության (ԱՍԿ) ներկայացուցիչներից կազմված կոալիցիոն կառավարությունևերը։ 1966մարտի 6-ի պառլամեևտակաև ըետրություևներում ԱԺԿ ստացավ Ազգային խորհրդի տեղերի բացարձակ մեծամասնությունը և կազմեց միակասակցակաև կառավարություև։ 1971-ի մարտիև, Ազգայիև խորհրդի ընտրություններում ԱՍԿ կազմեց իր միակուսակցակաև կառավարությունը։

Վարչական բաժանում[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ավստրիայի վարչական բաժանում

Համաձայն Ավստրիայի անկախության հռչակագրի՝ Ավստրիան համարվում է ֆեդերատիվ հանրապետություն և բաժանված է 9 ֆեդերալ շրջանների (գերմ.՝ Bundesländer

  1. Բուրգենլանդ (Burgenland)
  2. Կարինտիա (Kärnten)
  3. Ստորին Ավստրիա (Niederösterreich)
  4. Վերին Ավստրիա (Oberösterreich)
  5. Զալցբուրգ (Salzburg)
  6. Շտիրիա (Steiermark)
  7. Տիրոլ (Tirol)
  8. Ֆորալբերգ (Vorarlberg)
  9. Վիեննա (Wien)

Աշխարհագրություն[խմբագրել]

Ավստրիան քարտեզի վրա

Բնությունը Ավստրիայի տարածքի 3/4 կազմված է Արևելյան Ալպերի ծալքակոշտավոր և ծալքավոր երիտասարդ լեռնաշղթաներից, որոնք արևմուտքում հասնում են 3300—3500 մ և ավելի, արևելքում՝ 2400 մ բարձրության։ Հարավում և հյուսիսում լեռներն ավելի ցածր են, աչքի են ընկնում մեծ թեքությամբ և խիստ կտրտվածությամբ։ Արևեյան Ալպերին բնորոշ են երկայնակի ընդարձակ հովիտները (Ինն, Զալցախ, Էնս և այլ գետերի), իսկ արևելքի նախալեռներին՝ գոգավորությունները (Գրացի, Կլսւգենֆուրտի են)։ Արևելքում է Շտիրիաբուրգենլանդյան բլրապատ թեք հարթավայրը, հյուսիսում և հյուսի-արևելքում՝ Մյուլֆիրտել, Վալդֆիրտել, Վեյնֆիրւոել ցածր լեռները (400—900 մ)։ Արևելյան Ալպերը կազմված են բյուրեղային թերթաքարերից և պալեոզոյան ապարներից։ Ավստրիայի արլևելյան մասը հարում է Վիեննայի ավազանի նեոգենի նստվածքներով լցված երիտասարդ իջվածքներին։

Օգտակար Հանածոներ և ջրային ռեսուրսներ[խմբագրել]

Օգտակար հանածոներից են նավթը, գազը, մագնեզիտը ևն։ Հայտնի են Բսւդեն և Բադ Իշլ հանքային ջրերը։

Կլիմա[խմբագրել]

Կլիման հարթավայրերում ե նախալեռներում բարեխառն-ցամաքային է, արևմուտքում՝ ավելի խոնավ։ Հունվարի միջին ջերմաստիճանը — 1°C–ից 4°C է, հուլիսինը՝ 15°C-ից 18°C։ Տարեկան տեղումները 500-900 մմ են, լեռներում՝ 1500—2000 մմ։ Լեռնային շրջաններում ձյունը մնում է 7—8 ամիս։

Ներքին Ջրեր[խմբագրել]

Ավստրիայի տարածքի հիմնական մասը գտնվում է Դանուբի ավազանում, միայն ծայրագույն արևմուտքն է պատկանում Հռենոսի ավազանին։ Գլխավոր գետը Դանուբն է՝ Ինն, Լնս, Դրավա և Մորավա խոշոր վտակներով։ Գետերն աչքի են ընկնում մեծ անկումով, արագահոսությամբ ե էլեկտրաէներգիայի զգալի պաշարներով։ Ավստրիայում կա 580 լիճ, գլխավորապես՝ սառցադաշտային ծագման։ Գերմանիայի և Շվեյցարիայի սահմանում է Բոդենի մեծ լիճը, Հունգարիայի՝ Նյոյգիդլեր Զե լիճը։

Հողեր[խմբագրել]

Գերակշռում են ճմապոդզոլային և գորշ անտառային, հարավ-արևելքում՝ խիստ պոդգոլացված ե լվացված սևահողերը, լեռներում՝ գորշ լեռնապոդզոլային և լեռնամարգագետնային հողերը։

Բուսական և Կենդանական Աշխարհ[խմբագրել]

Բուսականությունն առավելապես անտառային է։ Մինչև 600—800 մ բարձրություններում հանդիպում են կաղնու, հաճարենու, հացենու անտառներ, որոնք վերևում կազմում են համատարած գոտի։ 1400 մ բարձրության վրա կան փշատերև ծառատեսակներ։ խառը և փշատերև անտառները հասնում են մինչև 1800 մ։ 2000—3000 մ բարձրության վրա տարածված են Ալպյան մարգագետինները։ Անտառային գոտում, գլխավորապես արգելավայրերում (Բարձր Տաուեռն, Գրոս՝ գլոքներ), պահպանվել են Եվրոպայի համար հազվադեպ ազնիվ եղջերուն, որմզդեղնը, այծյամը, գորշ արջը, վայրի խոզը, լեռնային արծիվը, բարձր լեռնային շրջաններում՝ ալպյան արջամուկը, լեռնայծը։

Բնակչություն[խմբագրել]

Ավստրիայի բնակչության մեծամասնությունը (97%) ավստրիացիներ են, մնացածները մեծ մասամբ՝ սլովեններ, հորվաթներ, հունգարացիներ, չեխեր, ինչպես նաև հրեաներ, սերբեր ու գնչուներ, Արևելյան Եվրոպայի երկրներից և Արևմտյան Գերմանիայից ներգաղթած գերմանացիներ։ Պետական լեզուն գերմաներենն է։ Բնակչության 90% կաթոլիկներ են, 6% բողոքական-լյութերականներ։ Տնտեսապես ակտիվ բնակչությունր կազմում է 4,3 մլն.։ Երկրի բնակչության 70%-ից ավելին կենտրոնացած է Վիեննայի ավազանում, Դանուբի և Հռենոսի հովիտներում, Շտիրիա-Բուրգենլանդյան հարթավայրում։ Քաղաքներում ապրում է բնակչության 65%-ից ավելին, որից մոտ 22%՝ Վիեննայում։ Գերակշռում են 10—15 հազար բնակիչ ունեցող քաղաքները։ Խոշոր քաղաքներն են՝ Վիեննան, Գրացը, Լինցը, Զայցբուրգը, Ինսբրուքը։

Տնտեսա-աշխարհագրական ակնարկ[խմբագրել]

Ընդհանուր բնութագիր[խմբագրել]

Ավստրիան կապիտալիզմի զարգացման բարձր մակարդակ ունեցող ինդուստրիաւ֊ագրարային երկիր Է, որի տեսակարար կշիռը կապիտալիստական աշխարհի արդյունաբերական արտադրանքի մեջ 1970-ին կազմել է 0,8%: 1966-ին հասարակական ամբողջական արդյունքի արժեքի 40,8% տվել են արդյունաբերությունն ու արհեստագործությունը, 7,4%՝ գյուղատնտեսությունն ու անտառային արդյունաբերությանը, 13,8%՝ առևտուրը, 6%՝ տրանսպորտը, 32%՝ շինարարությանն ու սպասարկումը։ Գյուղատնտեսությունն ապահովում է երկրի պարենային պահանջի 80—85%: Տրանսպորտում մեծ տեղ են գրավում տարանցիկ բեռները։ էկոնոմիկայի եկամտաբեր ճյուղը օտարերկրյա զբոսաշրջիկների սպասարկումն է (տարեկան մինչև 10 մլն. մարդ)։ Համախառն արտադրանքի 25% արտահանվում, մեծ քանակությամբ ներմուծվում է հումք, վառելիք և պարեն։ Ավստրիայի կախումն արտաքին շուկայից պայմանավորված է նրա զարգացման սոցիալ-պատմական պայմաններով։ Լեռնահանքային արդյունաբերությունը հիմնված է բազմազան օգտակար հանածոների ոչ մեծ պաշարների վրա։ Հնուց Ավստրիայում արդյունահանում են երկաթահանք (էյզեներց), ցինկ-կապար (Բլսւյբերգ) և պղինձ (Զալցբուրգ)։ Համաշխարհային կապիտալիստական տնտեսության մեջ Ավստրիան աչքի է ընկնում մագնեզիտի հանույթով (Շտիրիա, Կարինտիա)։

Գյուղատնտեսություն[խմբագրել]

Ավստրիական Շոպերնաու գյուղի համայնապատկերն ամռանը
Զալցբուրգ
Վիեննա

Գետահովիտներում կլիման չափավոր տաք է ու մեղմ։ Ավստրիայի սեփական հացահատիկը չի բավարարում, ուստի նա հացահատիկ է գնում ուրիշ երկրներից։ Երկրում նավարկելի միակ գետը Դանուբն է։ Ավստրիայում զարգացած է արդյունաբերությունը։ Երկրի ընդերքից արդյունահանում են մագնեզիտ, նավթ, գազ, տարբեր մետաղների հանքաքարեր։

Ավստրիայում լեռնահանքային արդյունաբերությունը հիմնված է բազմազան օգտակար հանածոների ոչ մեծ պաշարների վրա։ Արդյունահանում են նավթ, գազ, երկաթ, ցինկ, կապար, պղինձ, մագնեզիտ, գրաֆիտ, կերակրի աղ, գորշ ածուխ և այլն։ Գործարաններն ու ֆաբրիկաները թողարկում են բարձրորակ տարբեր սարքեր ու մեքենաներ, գործվածքներ ու տպագրական թուղթ։

Երկիրն ունի բազմաճյուղ գյուղատընտեսություն։ Մշակում են ցորեն, աշորա, եգիպտացորեն, կարտոֆիլ, խաղող, մրգեղեն, սակայն սեփական հացահատիկն իրենց չի բավարարում, ուստի այն ներկրում են այլ երկրներից։ Գյուղատնտեսության գլխավոր ճյուղը անասնաբուծությունն է։ Ավստրիան հռչակված է ցեղական խոշոր եղջերավոր կենդանիների բուծմամբ։ Ամեն տարի Վիեննայի աշխատավորները, իրենց երախտագիտությունն արտահայտելով սովետական մարդկանց՝ Ավստրիայի ազատագրման գործում նրանց ունեցած ավանդի համար, թարմ ծաղիկներ են դնում Շվարցենբերգի հրապարակում գտնվող սովետական բանակի մարտիկների հուշարձանին։

Ամեն տարի միլիոնավոր օտարերկրյա զբոսաշրջիկներ են այցելում Ավստրիա, ծանոթանում նրա տեսարժան վայրերին, որոնցով հարուստ է այդ երկիրը։ Նրանք դահուկասահքի են ելնում Ալպերում, բուժվում առողջարանների բուժիչ ջրերով, այցելում հին դղյակներն ու թանգարանները։ Շատ թանգարաններ, հինավուրց պալատներ ու զբոսայգիներ կան հատկապես երկրի մայրաքաղաքում՝ գեղատեսիլ Վիեննայում։

Գրականություն[խմբագրել]

Սկզբնավորվել է XI–XII դդ.։ Վաղ շրջանում զարգացել է հոգևոր գրականությունը (միանձնուհի Ավայի պոեմները)։ 1160-ին ասպետ Հայնրիխ ֆոն Մելքը գրել է «Հիշեցում մահվան մասին> երգիծական պոեմը, որտեղ մերկացրել է ֆեոդալների մեղսալի կյանքը։ XII — XIII դդ. պոեզիան ծաղկել է - պալատական միջավայրում (Գիտմար ֆոն Այստ, Ռայնմար ֆոն Հագենաու)։ XII–XIII դդ. գրականությունը ավելի է մոտեցել ժողովրդական ստեղծագործությանը (միննեզինգերներ Վալտեր ֆոն դեր ՖոգնլվսւյդեՆ, ՝Ն. ֆոն Ռյոյենթալը և ուրիշներ)։ XIII դ. սկզբնավորվել է բյուրգերական գրականությունը (Շտրիկերի «Քահանա Ամիսը»)։ XIII—XIV դդ. բյուրգերական գրականությունը հարստացել է երգիծական ստեղծագործություններով (Հայնրիխ Տայխներ)։ Ավստրիայի գրականությունը զգալի առաջընթաց է ապրել Վերածննդի դարաշրջանում։ Առանձնապես զարգացել է դրամատուրգիան։ Այդ շրջանի ռեալիստական արձակի ներկայացուցիչ Աբրահամ ա Սանտա Կլարան իր «Սրիկայապետ Հուդա» երգիծական ստեղծագործությունում (1686—95) դեմոկրատական դիրքերից մերկացրել է ավատական հասարակության վերնախավի արատները։ XVIII դ. զարգացել է լուսավորչական գրականությունը։ Սենտիմենտալիզմի շունչ ունի Մ. Գենիսի պոեզիան։ XVIII դ. վերջին և XIX դ. սկզբին ձևավորված ռոմանտիզմի զարգացմանը նպաստել են Ֆ. Գրիլպարցերը, Ի. Ցեդլիցը և Ն. Լենսւուն, որոնք իրենց ստեղծագործություններում բողոքել են անհատի ներքին և արտաքին կաշկանդումների դեմ։ XIX դ. կեսերից գրականության մեջ աստիճանաբար տիրապետող է դարձել քննադատական ռեալիզմը։ Գյուղի կենցաղն է նկարագրել արձակագիր Պ. Ռոզեգերը։ XIX դ. 70-ական թթ. գրականության մեջ նկատելի են անկումային, հետադիմական գաղափարների արտահայտություններ։ Բերտա ֆոն Զուտներր «Ցած դրեք զենքերդ» (1889) պացիֆիստական ստեղծագործության համար արժանացավ նոբելյան խաղաղության մրցանակի։ Դրամատուրգ է քննադատ Հ. Բսւհրը «Նատուրալիզմի հաղթահարումը» (1891) աշխատությամբ սկզբնավորել է նոր գրական ուղղություններ՝ իմպրեսիոնիզմ և նեոռոմանտիզմ։ Նրան հետևել են Հ. ֆոև Հոֆմանսթսւլը, Ա. Շնիցլերը, Ռ. Մ. Ռիլկեն և ուրիշներ։ 1910–11-ին զարգացել է էքսպրեսիոնիստական ուղղությունը (Գ. Թրակլ, Ֆ. Վերֆել)։ Երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակամիջոցում Ավստրիայի գրականության մեջ մեծ հաջողության է հասնում գեղարվեստական արձակը։ էքսպրեսիոնիզմից ռեալիզմի է անցել Ֆ. Վերֆելի ստեղծագործությունը («Մուսա լեռան քառասուն օրը» վեպը, 1934, որը նվիրված է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրք ջարդարարների դեմ մուսալեռցի հայերի ինքնապաշտպանական կռիվներին)։ Ֆաշիզմի կողմից Ավստրիայի օկուպացումը ծանր է անդրադարձել գրականության և նրա ներկայացուցիչների վրա։ Ֆաշիզմից ազատագրվելուց հետո ազգային գրականությունը իրենց երկերով հարստացրել են է. Ֆիշերը, Ֆ. Չոկորը, է.Պրիսոերը։

Ճարտարապետություն[խմբագրել]

Ավստրիայի ճարտարապետության վերելքը տեղի է ունեցել միջին դարերում. XI–XIII դդ. կառուցվել են ռոմանական ոճի բազիլիկներ Գուրկեում և Զեկաուում, մատուռներ, XIII—XV դդ.՝ գոթական ոճի երկուսից չորսնավանի եկեղեցիներ։ Հայտնի է Սուրբ Ատեֆանի մայր տաճարը Վիեննայում։ Վերածնության դարաշրջանում Վիեննայի, Գրացի, Ինսբրուքի և այլ քաղաքների ամրոցները վերակառուցվել են թուրքական արշավանքներից պաշտպանվելու համար։ XVI–XVIII դդ. Ավստրիայում բարձր զարգացման է հասել բարոկկոյի ոճի ճարտարապետությունը (Ֆիշեր ֆոն էռլախ, Հիլդերբրսւնդ և ուրիշներ)։ Հիասքանչ տաճարներ, պալատական շինություններ են կառուցվել Վիեննսւյում, Զսւլցբուրգում, Լինցում, Մելկում, որոնք աչքի են ընկնում ձևերի հարստությամբ, ազատ հատակագծով։ XIX դ. 1-ին կեսի ճարտարապետության մեջ իշխում էր կլասիցիզմը, 2-րդ կեսին՝ էկլեկտիկ ոճը, որը XX դ. սկզբին փոխարինվեց «մոդեռն» ոճով, կառուցվեցին բազմաթիվ հասարակական շենքեր՝ օպերայի, պառլամենտի, քաղաքապետարանի (Ռատուշա) և ժողովրդական թատրոնի շենքերը Վիեննայում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծվեցին մի շարք ժամանակակից ոճով շինություններ (ճարտարապետներ՝ Ֆ. Շուստեր, 6. Ֆրանկ)։

Կերպարվեստ[խմբագրել]

Կերպարվեստը Ավստրիայի տարածքում գտնվել են նախնադարյան արվեստի բազմաթիվ նմուշներ. հին քարի դարի «Վիլլենդորֆի վեներան»՝ սխեմատիկ ձևերով արձանիկը, նոր քարի դարի խեցեղեն, բրոնզի դարի գործիքներ, զենքեր, հալշտատյան և լատենյան՝ վաղ կելտական մշակույթի առարկաներ, հռոմեական տիրապետության շրջանի (մ.թ.ա.I դ.—մ.թ.V դ.) տեղական կերպարվեստի գործեր։ Պահպանվել են ռոմանական և գոթական ոճի բազմաթիվ հուշարձաններ։ Վերածննդի արվեստը Ավստրիայում կազմավորվեց XVI դ. (Վ. Հուրերի գեղանկարչությունն ու գրաֆիկան)։ Ավստրիայի արվեստը միջազգային նշանակության ստացավ բարոկկոյի դարաշրջանում (XVII— XVIII դդ.)։ ճարտարապետությանը համընթաց զարգացավ դեկորատիվ քանդակագործությունը (Բ. Պերմոզեր, Գ. Ռ. Դոններ, Ֆ. Կ. Մեսսերշմիդ), գեղանկարչությունը (Դ. Դրան, Պ. Թրոգեր, Ֆ. Ա. Մաուլբերչ), կահույքագործությունը, խեցեգործությունը (վիեննական ճենապակի 1718-ից)։ Դեպի կլասիցիզմ անցումը (XVIII դ. վերջին քառորդ) դրսևորվեց Ի. Բ. Լամպիի, Գ. Ֆ. Ֆյուգերի,3. Գրասսիի կատարած դիմանկարներում։ XIX դ. 1-ին կեսին գեղանկարչության ասպարեզում տիրապետում էր քնարականությամբ երանգավորված ռոմանտիզմը։ Դարի կեսին հաստատվեց բիդերլեայերի արվեստը։ XIX դ. 2-րդ կեսին գեղանկարչության ասպարեզում իշխում էր ռեալիզմը։ 1897-ին Վիեննայում կազմավորվեց «Սեցեսիոն» գեղարվեստական միավորումը, որը դարձավ անզուսպ դեկորատիվային երևակայությամբ հագեցված «մոդեռն» ոճի օրրանը։ XX դ. սկզբին գեղանկարչության ու գրաֆիկայի բնագավառում հաստատուն տեղ գրավեցին սուբյեկտիվիզմն ու ֆանտաստիկան, ապա էքսպրեսիոնիզմը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աբստրակցիոնիզմի (քանդակագործ Ֆ. Վոտրուբա) և սյուրռեալիզմի (գեղա¬ նկարիչ է. Ֆաքս) հետ միաժամանակ շարունակվում են ռեալիզմի հումանիստական ավանդույթները (Օ. Կոկոշկա, 3. Դոբրովսկի)։

Երաժշտություն[խմբագրել]

Ավստրիայի երաժշտության ինքնատիպությունը պայմանավորված է երկրի բնակչության բազմազգ բնույթով և տարբեր երաժշտական մշակույթների (լատինական, գերմանական, հունգարական, իտալական և այլն) ազդեցությամբ։ Վաղ միջնադարում Ավստրիայի ժողովրդական երաժշտության տարածողները թափառաշրջիկ երգիչներն ու շպիլմաններն էին, ապա վագանտները՝ փախստական վանականները, որոնք ստեղծում էին հակաեկեղեցական երգեր։ VIII—XIII դդ. երաժշտական արվեստի կազմավորմանը նպաստեցին մենաստանները։ XII–XIIIդդ. մշակվեց միննեզինգերների պոեզիան, որոնք իրենց ստեղծագործության մեջ հենվում էին ժողովրդական երգերի վրա։ XIV դ. վերջին հանդես են գալիս ժողովրդական բազմաձայնության առաջին նմուշները։ XV դ. Վիեննայում, Ինսբրուքում, Գրացում կազմակերպվեցին առաջին պալատական երգչախմբերը։ XV–XVI դդ. ֆլամանդացի Հ. Իզաակի և ուրիշների շնորհիվ Ավստրիայի երաժշտության մեջ ներդրվեցին բազմաձայնության նիդերլանդական սկզբունքները։ 1498-ին Վիեննայում հիմնադրվեց կայսերական կապելլան։ XVII–XVIII դդ. Վիեննայում ապրել և ստեղծագործել են իտալական դպրոցի կոմպոզիտորներ Ա. Չեստին, Ա. Սալիերին և ուրիշևեր։ 1741-ին հիմնադրվեց «Բուրգթեատր»–ը, ուր բեմադրվեցին Ի. Ումլաուֆի և Կ. Դիտերսդորֆի զինգշպիլները։ XVIII դ. ավստրիական ականավոր կոմպոզիտորներից է Ի. Ֆաքսը։ XVIII դ. կեսին կազմավորվում է, այսպես կոչված, հին վիեննական դպրոցը (Գ. Կ. Վագենզեյլ, Մ. Մոնն և ուրիշներ) և ավելի ուշ՝ վիեննական դասական դպրոցը, որի ներկայացուցիչներն էին Յ. Հայդնը, Վ. Մոցարտը և Վիեննայում ապրող գերմանացի կոմպոզիտոր Լ. Բեթհովենը։ Նրանց հարեց Ք. Վ. Գժուկը։ Երաժշտական ռոմանտիզմը սկզբնավորվեց Ֆ. Շուբերտի ստեղծագործության մեջ։ XIX դ. 2-րդ կեսին, որպես ուշ ռոմանտիկ հանդես եկավ կամերային վոկալ ժանրի վարպետ Հ. Վոլֆր։ Այդ շրջանում ավստրիական երաժշտական կյանքում մեծ դեր խաղացին Յ. Բրսւմսի ստեղծագործությունները։ Ա. վալսի հայրենիքն է։ XIX դ. վերջին և XX դ. սկզբին վերածնվեց ավստրիական սիմֆոնիզմը (Ա. Բրուքներ, Գ. Մահլեր)։ 1900-ական թթ. Ավստրիայում սկզբնավորվեց մոդեռնիստական նոր վիեննական դպրոցը (Ա. Շյոնբերգ, Ա. Վե– բեռն, Ա. Բերգ)։ Ավստրիական մոդեռնիստներից են նաև Ֆ. Շրեկերը և է. Կշենեկը։ ժամանակակից ավստրիական երաժշտության մեջ գոյակցում են տարբեր ուղղություններ և դպրոցներ։ Տարբեր ֆորմալիստական ուղղությունների ներկայացուցիչների (Հ. Ելինեկ, Հ. է. Ապոստել և ուրիշներ) հետ համընթաց ստեղծագործում են նեոկլասիցիստները (Պ. Անգերեր, Կ. Շիսկե)։ Դասական ավանդույթները շարունակվում են Յ. Մարքսի, Ա. Ուլի, Օ. Զիգլի, Մ. Ռուբինի ռեալիստական ստեղծագործություններում։

Թատրոն[խմբագրել]

Ավստրիայի թատրոնն սկսել է ձևավորվել XVI դ.։ Սկզբնական շրջանում ներկայացումներ էին տալիս իմպրովիզատոր-դերսւսանների թափառաշրջիկ խմբերը։ Գլխավոր գործող անձը Հանսվուրսան էր։ XVI դ. վերջին և XVII դարում ճիզվիտական կոլլեգիումներին (ուսումնական հաստատություն) կից գործում էին թատրոններ։ Վիեննայում 1709-ին կառուցվեց «Քեռնթներթորթեսւտր»–ր, ուր դերասան և դրամատուրգ 3. Ստրանիցկին 1712-ին հիմնադրեց ավստրիական առաջին մշտական թատրոնը։ 1741-ին վիեննայում բացվեց «Պալատին կից արքայական թսւտրոն»–ը («Բուրգթեսւտր»)։ Ազգային թատրոնի զարգացման համար մեծ նշանակություն ունեցավ դրամատուրգ Ֆ. Գրիլպարցերի պիեսների բեմադրությունը «Բուրգթեսւտըր»–ում։ XVIII դ. վերջին թատրոններ բացվեցին Վիեննայի արվարձաններում. «Լեոպոլդշտադթեատր» (1781), «Յոզեֆշտսւդթեատր» (1788) և այլն, ուր բեմադրվում էին Վ. Մոցարտի և 3. Հսւյդնի օպերաները, զինգշպիլներ, կատակերգություններ Հանսվուրստի մասնակցությամբ։ XIX դ. սկզբին դրամատուրգներ և դերասաններ Ֆ. Ռայմունդն ու 3. Նեսթրոյը ստեղծեցին ազգային կատակերգության ինքնատիպ ժանր՝ շարունակելով դեմոկրատական թատրոնի լավագույն ավանդույթները։ 1778-ին «Բուրգթեսւտր»–ին կից բացվեց առաջին թատերական դպրոցը (1909-ից՝ Երաժշտության և կերպարվեստի ակադեմիա)։ Թատրոնի ղեկավար (1849—67) Հ. Լաուբեին հաջողվեց հաստատուն տեղ տալ դասականներին (3. Վ. Գյոթե, Վ. Շեքսպիր, Ֆ. Շիլլեր), խումբն ամրապնդել այնպիսի դերասաններով, ինչպիսիք են՝ Ա. Զոնենթալը, 3. Լևինսկին, Շ. Վոլթերը։ 1870—81-ին «Բուրգթեատր»–ը ղեկավարում էր ռեժիսոր Ֆ. Դինգելշտեղը, որը բեմադրեց Շեքսպիրի մի շարք ողբերգությունները, Հ. Իբսենի, Լ. Ան– ցենգրաբերի և ուրիշների պիեսները։ XIX դ. վերջին թատերական արվեստում ուժեղանում են հակադեմոկրատական միտումները։ 1918-ից «Բուրգթեատր»–ը ստեղծագործական վերելք ապրեց (լավագույն դերասաններն էին՝ Գ. Ռայմերյսը, Մ. Դե– վրիենթը, Ռ. Ասլանը, է. Բսւլզերը, Ա. Մոիսին և ուրիշներ)։ Առաջադիմական արվեստի համար պայքարում էր «Յոզեֆշտադթեատր»–ը, որը 1924–38-ին ղեկավարում էր Մ. Ռայնհարդը։ 1948–56-ին Վիեննայում գործում էին դեմոկրատական «Սկալա» թատրոնը, «Յոզեֆշտսւդթեատր»–ը, այսպես կոչված կելլեր-թատրոնները («նկուղային թատրոններ»)։

Կինո[խմբագրել]

Առաջին մշտական կինոթատրոնը բացվել է Վիեննայում, 1903-ին։ Անդրանիկ ազգային գեղարվեստական ֆիլմն է «Աստիճանից՝ աստիճան» (1908, ռեժիսոր Հ. Հանուս)։ 1912-ին Կոլմը և Ֆլեկը հիմնեցին «Վիներ կունստֆիլմ» կինոֆիրման։ 1914-ին Ավստրիայի Կոլովրատի նախագահությամբ կազմակերպվեց «Սսւշա-Մեստեր-ֆիլմ» (1918-ից՝ «Սաշա-ֆիլմ») բաժնետիրական ընկերությունը, որը երկար ժամանակ Ավստրիայի կինոարտադրության կենտրոնն էր։ 1920–1924-ին Ավստրիայի կինոն վերելք ապրեց։ Հնչուն կինոյի երևան գալուց հետո մեծ թափ հաղորդվեց երաժշտական կինոնկարների թողարկմանը («Դիմակահանդես», 1934 ևն)։ Ավստրիայի օկուպացումից հետո (1938) կինեմատոգրաֆիայի զարգացումը կանգառամ։ Ավստրիայի անկախության վերականգնումով վերածնվեց կինոն։ Միջազգային կինոփառատոներում մրցանակների են արժանացել ավստրիական «Դատավարություն» (1948, ռեժիսոր Գ. Վ. Պաբստ), «Վերջին կամուրջը» (1954, ռեժիսոր Հ. Քյոյտներ) ֆիլմերը։ 1950–60-ական թթ. գերակշռում էին երաժշտական կինոնկարները՝ պիեսների, ռևյուների, օպերաների, օպերետների էկրանացումները, կոմպոզիտորներին նվիրված կենսագրական ֆիլմերը («Հերոսական սիմֆոնիա», «Ֆրանց Շուբերտ», «Վիեննայի սիրելին», «Ֆիդելիո», «Տուր ձեռքդ, իմ կյանք» ևն)։ Թողարկվում են մեծ թվով մելոդրամաներ, ֆարսեր, դեդեկտիվ ֆիլմեր։ Ավստրիայի կինոյի խոշորսւգույն դերասաններից են՝ Պ. Վեսսելին, Հ. Մոզերը, Մարիա Շելլը, Ռ. Շնայդերը, Օ. Վ. Ֆիշերը, ռեժիսորներից՝ Գ. վ. Պաբստը, Վ. Կոլմ-Վելթեն, Վ. Ֆորստը, է. Բորզոդին և ուրիշներ։ Կինոգործիչների կադրեր պատրաստում է Երաժշտության և կերպարվեստի ակադեմիան։

Հայերը Ավստրիայում[խմբագրել]

Հայերը (գլխավորապես՝ առևտրականներ, գորգավաճառներ) Ավստրիայում (հիմնականում՝ Վիեննայում) սկսել են հաստատվել XVIII դարից։ Սակայն Վիեննայի հայ համայնքն ըստ էության ձևավորվել է 1811-ից, երբ Տրիեստից տեղափոխվեցին Վենետիկի Մխիթարյան միաբանությունից անջատված միաբանները։ 1890-ական թթ. Վիեննայում հաշվվում էր շուրջ 60, երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրյակին՝ 120-125, իսկ 1962-ին՝ մոտ 300 հայ։ Համայնքն ունի իր ընտրովի ազգային-եկեղեցական մարմինը՝ Հայ եկեղեցական միությունը։ 1968-ից գործում է Սուրբ Հռիփսիմե եկեղեցին։ վիեննայում գործում է ՀԲԸՄ մասնաճյուղը։ Ներկայումս Ավստրիայում բնակվում է շուրջ 5000 հայ, ճնշող մեծամասնությունը Վիեննայում։ Ավստրիահայ համայնքի ազգային կյանքը կազմակերպում են մի շարք բարեգործական և մշակութային կազմակերպություններ։ Գործում են Սուրբ Փրկիչ և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիները, Մխիթարյան միաբանության Աստվածաբանության ուսումնարանը, «Հովհաննես Շիրազ» շաբաթօրյա դասընթացները։ 1984 թ.-ին Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում տեղադրվել է հուշարձան՝ նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, իսկ 2001 թ.-ից եկեղեցու մերձակա հրապարակը կոչվել է Հայկական հրապարակ։ 1979 թ-ից Ավստրիայի Ֆորառլբերգ նահանգը եղբայրացել է Հայաստանի հետ։ Ավստրիացիներն ու վիեննահայ գաղութը զգալի մարդասիրական օգնություն են ցուցաբերել 1988 թ-ի դեկտեմբերյան երկրաշարժից տուժած Սպիտակին ու Գյումրիին։ Ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» հայտնի վեպը նվիրված է Մեծ եղեռնի ժամանակ մուսալեռցի հայերի ինքնապաշտպանության հերոսական պայքարին։ Համայնքի ջանքերով Վիեննայի կենտրոնում կանգնեցվել է Ֆրանց Վերֆելի հուշարձանը։ Ներկայումս Ավստրիայի հայ համայնքը ստվարանում և հզորանում է։

Ծանոթագրություններ[խմբագրել]