Ղազախերեն
| Տեսակ | բնական լեզու և կենդանի լեզու |
|---|---|
| Ենթադաս | Kipchak–Nogai? |
| Երկրներ | |
| Խոսողների քանակ | 12 900 000 մարդ (2019)[12] |
| Վերահսկող կազմակերպություն | Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարություն |
| ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | անվտանգ |
| Գրերի համակարգ | կյուրեղագիր, արաբերենի այբուբեն, լատինական այբուբեն և Kazakh Braille? |
| IETF | kk |
| ԳՕՍՏ 7.75–97 | каз 255 |
| ISO 639-1 | kk |
| ISO 639-2 | kaz |
| ISO 639-3 | kaz |
Ղազախերեն (қазақ тілі, قازاق ٴتىلى, qazaq tili), Ղազախստանի Հանրապետության հիմնական բնակչության պետական լեզուն է։ Պատկանում է թյուրքական լեզվաընտանիքի արևմտախունական ճյուղի ղփչազական խմբին։ Ղազախերենը օգտագործում են Ղազախստանում, ինչպես նաև ՉԺՀ-ում և Աֆղանստանում։
Պատկանում է թյուրքական լեզվաընտանիքի ղփչաղյան խմբին։ Խոսվում է Ղազախստանում, ինչպես նաև Չինաստանում, Մոնղոլիայում և Աֆղանստանում։
Ժամանակակից ղազախերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից ղազախերենում առկա է 3 բարբառ՝
- Հյուսիս-արևելյան
- Հարավային
- Արևմտյան
Ժամանակակից գրական լեզվի հիմքում ընկած է հյուսիսարևելյան բարբառը։ Ղազախերենի հիմնական առանձնահատկությունը շ հնչյունի համապատասխանությունն է չ-ին և ս հնչյունի համապատասխանությունը՝ շ-ին։ Գրական ղազախերենը ձևավորվել է 19-րդ դարի երկրորդ կեսին՝ ղազախ լուսավորիչներ Կունանբաևի և Ալթընսարինի ջանքերով։ Այբուբենը սկզբնական շրջանում արաբագիր էր, ապա՝ լատինագիր, 1940 թվականից ռուսագիր (դիակրիտիկ նշանների գործածությամբ)։ Մոտ 8-8.5 միլիոն մարդկանց համար համարվում է մայրենի լեզու։
Հնչյունաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձայնավորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| շրթունքային | շրթունք-ատամնային | ատամնային և ալվեոլային | քիմքային | ետնաքիմքային | կոկորդային | քթային | m | n | ŋ | ||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| պայթական | p | b | t | d | k | g | |||||||||||||||||||||
| պայթաշփական | (f) | (v) | s | z | ʃ | ʒ | (ɕ) | (х) | (h) | ||||||||||||||||||
| տատանվող | ɾ | ||||||||||||||||||||||||||
| ետնային | l | j | w | ||||||||||||||||||||||||
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առավել հին հերոսական պոեմներում («Կոբլանդը», «Ալփամըս») երգվել են ժողովրդի անկախության համար մարտնչող դյուցազունների քաջագործությունը։ 18-19րդ դարերում ղազախական մշակույթի զարգացմեն նոր փուլ սկսվեց՝ կապված Ղազախստանի մեծ մասի Ռուսաստանին միանալու հետ։ 19-րդ դարի 2-րդ կեսին Ասետ Նյամբաևը, բանաստեղծուհի Սառա Տսանբեկովան, Ջամբուլ Ջաբաևը և ուրիշներ զարգացրին այտըսը (ժողովրդական երգերի մրցույթներ)՝ ոչ միայն որպես բանաստեղծական մրցության ձև, այլև ճնշումների դեմ ուղղված միջոց։ Ղազախական խորհրդային գրականության (սոցիալիստական ռեալիզմի) հիմնադիրներն են բանաստեղծ-հեղափոխական Սակեն Սեյֆուլլինը, բանաստեղծներ Բայմագամետ Իզտոլինը, Իլիաս Ջանսուգուրովը, Սաբիթ Մուքանովը և այլն։ 1941-1945 թթ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ղազախական գրականությունը նույնպես արտացոլեց խորհրդային պետությունների մարտական, աշխատանքային սխրանքները։ Զարգացած է հայ-ղազախական գրական կապը։ Հայերեն են թարգմանվել Ալիմժանովի, Կունանբաևի, Մուքանովի և ալոց մի շարք գործեր։ Ղազախերեն են թարգմանվել Խ. Աբովյանի, Շիրվանզադեի, Ս. Զորյանի, Ե. Չարենցի, Գ. Էմինի, Հ. Թումանյանի և ալոց ստեղծագործությունները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ScriptSource - Kazakhstan
- ↑ ScriptSource - Russian Federation
- ↑ ScriptSource - China
- ↑ ScriptSource - Mongolia
- ↑ ScriptSource - Uzbekistan
- ↑ ScriptSource - Turkmenistan
- ↑ ScriptSource - Germany
- ↑ ScriptSource - Kyrgyzstan
- ↑ ScriptSource - Turkey
- ↑ ScriptSource - Iran
- ↑ ScriptSource - Ukraine
- ↑ Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL, 1951. — ISSN 1946-9675
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղազախերեն» հոդվածին։ |
| ||||||||||
| ||||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 17)։ |
