Jump to content

Թաթարերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թաթարերեն
татар теле
Տեսակկենդանի լեզու և բնական լեզու
ԵնթադասKipchak–Bulgar?
ԵրկրներՌուսաստան, նախկին ԽՍՀՄ երկրներ, Լեհաստան, Թուրքիա, Ֆինլանդիա, Ռումինիա, Չինաստան, Ավստրալիա, ԱՄՆ
ՇրջաններԹաթարստան, Բաշկորտոստան, Մոսկվա և Մոսկվայի մարզ[1], Չելյաբինսկի մարզ, Ուլյանովսկի մարզ, Սվերդլովսկի մարզ, Օրենբուրգի մարզ, Պերմի երկրամաս, Ուդմուրտիա և այլն
Խոսողների քանակ5 200 000 մարդ (2015)[2]
Վերահսկող կազմակերպությունRepublic of Tatarstan Academy of Sciences Galimcan İbrahimov Institute of Language, Literature, and Art?
Լեզվակիրների թիվը5 427 318 (2010[3])
Ռեյտինգ95
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճականվտանգ
Գրերի համակարգկյուրեղագիր
IETFtt
ԳՕՍՏ 7.75–97тар 660
ISO 639-1tt
ISO 639-2tat
ISO 639-3tat
 Tatar language Վիքիպահեստում

Թաթարերեն (թաթ.՝ թաթար թելե, թաթարչա/ tatar tele, tatarça ), թաթարների ազգային լեզու, Թաթարստանի Հանրապետության ազգային լեզուն և Ռուսաստանի Դաշնությունում տարածված երկրորդ լեզուն[4]։ Պատկանում է թյուրքական լեզուների ղփչաղական խմբին։

Նախկինում տերմինն օգտագործվում էր այդ թվում որպես որոշ թյուրքական լեզուների անվանում[5].

Լեզվաաշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածվածություն և քանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Թաթարստանում, Բաշկորտոստանում, Ռուսաստանի Մարի Էլի, Ուդմուրտիայի, Չուվաշիայի, Մորդովիայի, Չելյաբինսկի մարզի, Օրենբուրգի մարզի, Տյումենի մարզի, Ուլյանովսկի մարզի, Սամարայի մարզի, Աստրախանի մարզի, Սարատովի մարզի, Նիժնի Նովգորոդի մարզի, Պենզայի մարզի, Ռյազանի մարզի, Տամբովի մարզի, Կուրգանի մարզի, Տոմսկի մարզի, Պերմի երկրամասի որոշ շրջաններում, ինչպես նաև Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Թուրքմենստանի առանձին շրջաններում։

2010 թվականի դրությամբ Ռուսաստանում թաթարերենով խոսող բնակիչների թիվը կազմում էր մոտ 4,28 միլիոն մարդ[6] (5,1 միլիոն՝ 1989 թվականի դրությամբ)։ Թաթարերենը տարածված է նաև բաշկիրների, ռուսների, չուվաշների և մարիների, ինչպես նաև Ռուսաստանի որոշ այլ ժողովուրդների մեջ։

Թաթարերենի տիրապետումը տարբեր ազգերի կողմից

(500 հազարից ավել բնակչություն ունեցող ազգեր), 2002 թվականի դրությամբ

ԱզգՏիրապետողների
թվաքանակը
Թաթարներ4 488 330
Բաշկիրներ524 399
Ռուսներ136 617
Չուվաշներ68 624
Մարիներ42 892
Ուդմուրտներ26 242
Ղազախներ9 909
Ադրբեջանցիներ5 752
Մորդվաներ3 970
Ուկրաինացիներ3 688
Հայեր1 608
Բելառուսներ944
Չեչեններ845
Գերմանացիներ813
Կումիկներ589
Լեզգիններ376
Ավարներ252
Օսեր205
Բուրյաթներ175
Դարգիններ145
Կաբարդիններ131
Ինգուշներ100
Յակուտներ46
Տարածվածությունն ըստ տարածաշրջանների, 2002 թվականի դրությամբ
ՏարածաշրջանՏիրապետողների
թվաքանակը
%
Ռուսաստանի Դաշնություն5 347 706100
Կենտրոնական դաշնային շրջան167 8983,1
Մոսկվայի մարզ29 7310,6
ք. Մոսկվա98 3141,8
Հյուսիսարևմտյան դաշնային տարածաշրջան46 7810,9
ք. Սանկտ Պետերբուրգ18 0920,3
Հարավային դաշնային տարածաշրջան128 6702,4
Կրասնոդարի երկրամաս17 6000,3
Աստրախանի մարզ56 3171,1
Վոլգոգրադի մարզ19 6030,4
Մերձվոլգյան դաշնային տարածաշրջան4 355 61881,4
Բաշկորտոստանի Հանրապետություն1 396 94726,1
Մարի Էլ40 6320,8
Մորդովիա43 8250,8
Թաթարստան2 014 51737,7
Ուդմուրտիա89 6891,7
Չուվաշիա39 9680,7
Կիրովի մարզ39 0450,7
Նիժնի Նովգորոդի մարզ41 5130,8
Օրենբուրգի մարզ138 2992,6
Պենզայի մարզ82 6961,5
Պերմի մարզ124 4372,3
Սամարայի մարզ102 9051,9
Սարատովի մարզ44 8260,8
Ուլյանովսկի մարզ156 3192,9
Ուրալսկի դաշնային տարածաշրջան466 2078,7
Կուրգանի մարզ17 5440,3
Սվերդլովսկի մարզ116 1732,2
Տյումենի մարզ189 8803,6
Չելյաբինսկի մարզ142 6102,7
Սիբիրի դաշնային տարածաշրջան158 3853,0
Կրասնոյարսկի մարզ29 2820,5
Իրկուտսկի մարզ16 6220,3
Կեմերովի մարզ29 5740,6
Նովոսիբիրսկի մարզ19 0800,4
Օմսկի մարզ35 7660,7
Տոմսկի մարզ13 3490,2
Հեռավորարևելյան դաշնային տարածաշրջան24 1470,5

Թաթարերենը Թաթարստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կազանի մետրոպոլիտենում գրառումը Թաթարստանի Հանրապետության երկու պետական լեզուներով

Թաթարերենը, ռուսերենի հետ հավասար, համարվում է Թաթարստանի Հանրապետության պետական լեզուն։ Թաթարստանում թաթարների բնակության վայրում գործում է կրթական և դաստիարակչական հաստատությունների ցանց, որտեղ կիրառվում է թաթարերենը։

Թաթարերենով հրատարակվում է կրթական, գեղարվեստական, հրապարակախոսական և գիտական գրականություն, լույս են տեսնում հարյուրավոր թերթեր և ամսագրեր, թաթարերենով վարում են բազմաթիվ ռադիո և հեռուստածրագրեր, աշխատում են թատրոններ։

Ժամանակակից թաթարերենը իր գոյության ընթացքում մեծ փոփոխությունների է ենթարկվել, կազմավորվել է թյուրքական լեզուների բուլղարական, ղփչաղական և չաղաթայական բարբառներից։ Լեզվի վրա մեծ ներգործություն է ունեցել ուգրո-ֆիննական (հին հունգարական, մարիական, մորդովական, ուդմուրտական լեզուները, արաբերենը, պարսկերենը, ռուսերենը)։

XIX դարի երկրորդ կեսից միջին բարբառի հիման վրա սկսում է ձևավորվել ժամանակակից թաթարերենի ազգային լեզուն, որն ավարտվում է XX դարում։ Թաթարերենի վերաձևավորման մեջ կարելի է առանձնացնել երկու փուլ՝ XIX դարի երկրորդ կեսը և XX դարի սկիզբը (մինչև 1905 թվականը) և 1905—1917 թվականները։

Ժամանակակից գրական թաթարերենը իր հնչյունաբանությամբ և բառապաշարով մոտ է միջին բարբառին, իսկ ձևաբանական կառուցվածքով՝ միշարյան (արևմտյան բարբառին)[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «2002 թվականի մարդահամարի տվյալներ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  2. Ethnologue: Languages of the World / M. P. Lewis, G. F. Simons, C. D. Fennig — 18 — SIL, 2015.
  3. Ethnologue — Dallas, Texas: SIL International, 2006.
  4. ««Вот какие мы - россияне. Об итогах Всероссийской переписи населения 2010 года»». Российская газета — В статье в частности приводятся данные по национальному составу населения и распространённости языков в России. Татарский следует сразу за английским, однако последний, в отличие от первого, не является ни национальным, ни государственным языком РФ. 22.12.2011. Վերցված է 2012 թ․ փետրվարի 11-ին.
  5. Виктор Владимирович Виноградов Языки народов СССР: Тюркские языки. — Институт языкознания АН СССР, 1966. — С. 139.
  6. «Перепись-2010». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  7. Ахатов Г. Х. Татарская диалектология. Средний диалект (учебник для студентов вузов). Уфа, 1979.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Абдуллина Р. С. Орфография и орфоэпия современного татарского языка = Хәзерге татар теленең орфографиясе һәм орфоэпиясе. — Казань: Магариф, 2009. — 239 с. 3000 экз. ISBN 978-5-7761-1820-3
  • Ахатов Г. Х. Татарская диалектология = Татар диалектологиясе (учебник для студентов высших учебных заведений). Казань, 1984. — 215 с. 3000 экз.
  • Ахатов Г. Х. Лексика татарского языка. Казань, 1995. — 93 с. 5000 экз. ISBN 5-298-00577-2
  • Ахунзянов Г. Х. Русско-татарский словарь. — Казань, 1991.
  • Диалектологический словарь татарского языка. — Казань, 1993.
  • Закиев М.З. Татарский язык // Языки мира: Тюркские языки. — М.: Институт языкознания РАН, 1996. — С. 357—372. — (Языки Евразии). ISBN 5-655-01214-6
  • Нуриева А. Орфографический словарь татарского языка. — Казань, 1983—84.
  • Русско-татарский словарь / Под ред. Ф. А. Ганиева. — М., 1991.
  • Сафиуллина Ф. С., Закиев М. З. Современный татарский литературный язык. — Казань, 1994.
  • Татарская грамматика. В 3-х т. — Казань, 1993.
  • Татарско-русский словарь / Сост. К. С. Абдразаков и др.. — М., 1966.
  • Татарско-русский словарь / Под ред. Сабирова Р. А..
  • Сравнительно-историческая грамматика тюркских языков. Региональные реконструкции / Э. Р. Тенишев (ред.). — М., 2002.
  • Фразеологический словарь татарского языка / Г. Х. Ахатов (автор-составитель). Казань, 1982. — 177 с. 3000 экз.
  • Харисова Ч. М. Татарский язык: справочник. — Казань: Магариф, 2009. — 200 с. 1000 экз. ISBN 978-5-7761-2060-2
  • Якупова Г. К. Библиография по татарскому языкознанию (1778—1980). — Казань, 1988.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաթարերեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 119