Սամարայի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Սամարայի մարզ
ռուս.՝ Самарская область
flag of Samara Oblast Զինանշան
Flag of Samara Oblast.svg
Coat of Arms of Samara oblast.png
Zhiguli.jpg
Сызрань - Центр города.jpg
Komsomolsky district, Tolyatti, Russia.JPG
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Հիմն Q4138480?
Կարգավիճակ Մարզ
Մտնում է Ռուսաստան[1] և ՌԽՖՍՀ
Ներառում է Ալեկսեևսկի շրջան[2], Բեզենչուկսկի շրջան[2], Բոգատովսկի շրջան[2], Բոլշայա Գլուշիցայի շրջան[2], Բոլշայա Չեռնիգովկայի շրջան[2], Բորսկի շրջան[2], Վոլժսկի շրջան[2], Ելխովսկի շրջան[2], Իսկալինսկի շրջան[2], Կամիշլինսկի շրջան[2], Կինելսկի շրջան[2], Կինել-Չերկասկի շրջան[2], Կլյավլինսկի շրջան[2], Կոշկինսկի շրջան[2], Կրասնոարմեյսկի շրջան[2], Կրասնի Յարկիի շրջան[2], Նեֆտեգորսկի շրջան[2], Պեստրավսկի շրջան[2], Պոխվիստնևսկի շրջան[2], Պրիվոլժսկի շրջան[2], Սերգիևսկի շրջան[2], Ստավրոպոլսկի շրջան[2], Սիզրանսկի շրջան[2], Խվորոստյանսկի շրջան[2], Չելնո-Վերշինսկի շրջան[2], Շենտալինսկի շրջան[2], Շիգոնսկի շրջան[2], Q27577210?[2], Kinel Urban Area[2], Q27577211?[2], Q27577212?[2], Q24239664?[2], Q27577213?[2], Q27577214?[2], Q27577215?[2], Q27577216?[2] և Q27577218?[2]
Վարչկենտրոն Սամարա
Կազմավորում 14 մայիսի 1928 թ.
Հիմնական լեզու ռուսերեն
Բնակչություն (2010)
3 215 532 (11 տեղ)
Տարածք 53600 կմ² (50 տեղ)
Map of Russia - Samara Oblast.svg
Հիմնադրված է դեկտեմբերի 5, 1936 թ.
Սահմանում է Ուլյանովսկի մարզ, Թաթարստան, Օրենբուրգի մարզ և Սարատովի մարզ
Ժամային գոտի Samara Time
ISO 3166-2 կոդ RU-SAM
Ավտոմոբիլային կոդ 63 և 163
Կոորդինատներ: 53°27′ հս․ լ. 50°27′ ավ. ե. / 53.450° հս․. լ. 50.450° ավ. ե. / 53.450; 50.450
http://www.adm.samara.ru/

Սամարայի մարզ (ռուս.՝ Самарская область), մարզ Ռուսաստանի կազմում[3], Ռուսաստանի ֆեդերացիայի միավոր։ Մայրաքաղաքն է Սամարա քաղաքը։

Սահմանակից է Ռուսաստանի Սարատովի, Ուլյանովսկի, Օրենբուրգի մարզերի, Թաթարստան հանրապետության, ինչպես նաև Ղազախստանի հետ։

ՌԽՖՍՀ կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմվել է 1928 թվականի մայիսի 14-ին, որպես Միջինվոլգյան մարզ, 1929 թվականի հոկտեմբերի 20-ին վերանվանվել է Միջինվոլգյան երկրամաս, 1935 թվականի հունվարի 27-ին՝ Կույբիշևի մարզ։ Տարածությունը՝ 53,6 հազ.կմ²: Ուներ 25 վարչական շրջան, 10 քաղաք, 19 քաղաքատիպ ավան։ Կենտրոնը՝ Կույբիշև (Սամարա)։ Կույբիշևի մարզը պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով (1958 և 1970 թվականներ)։

Կույբիշևի մարզը գտնվում է Արևելա-Եվրոպական հարթավայրի հարավ-արևելքում, Վոլգայի միջին հոսանքում, որտեղ Վոլգան առաջացնում է Սամարայի աղեղը։ Վոլգայով բաժանվում է աջափնյա (փոքր) և ձախափնյա մասերի։ Աջափնյա մասում Մերձվոլգյան բարձրությունն է, Սամարայի աղեղի հյուսիսում՝ Ժիգուլները (բարձրությունը՝ մինչև 375 մ)։ Ձախափնյակի հյուսիս-արևմուտքում է Ցածրադիր Զավոլժիեն, հյուսիս-արևելքում՝ Բարձրադիր Զավոլժիեն (300 մ)։ Հարավում զառիկող ալիքավոր հարթավայր է։ Կան նավթ, գազ, այրվող թերթաքարեր, ծծումբ, գիպս, կրաքար, բիտումինուլային դոլոմիտ։ Կլիման չոր ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը -13 °C-ից -14 °C է, հուլիսինը՝ 20-22 °C, տարեկան տեղումները՝ 300-450մմ։ Կույբիշևի մարզի հարավում հաճախակի են երաշտներն ու խորշակները: Գլխավոր գետը Վոլգան է։ Գերակշռում են սևահողերը, կան նաև պոդզոլացած և շագանակագույն հողեր։ Տարածքի 12%-ը անտառածածկ է։ Կենդանիներից կան գայլ, աղվես, որմզդեղն, այծյամ, սկյուռ, կրծողներ, թռչուններ, գետերում՝ ձկներ։

Բնակչության 82%-ը ռուսներ են, բնակվում են նաև մորդվաներ, չուվաշներ, թաթարներ, ուկրաինացիներ և այլք։ Խոշոր քաղաքներն են Կույբիշևը, Տոլյատին, Սիզրանը, Նովոկույբիշևսկը: Կույբիշևի մարզը զարգացած ինդուստրիալ և մեքենայացված գյուղատնտեսության շրջան է։ Ընդհանուր միութենական արտադրությունում մարզն աչքի է ընկնում էլեկտրաէներգիայի արտադրությամբ, մեքենաշինությամբ ու մետաղամշակմամբ, նավթի հանույթով ու վերամշակմամբ, նավթաքիմիայով: Կույբիշևի մարզը ՍՍՀՄ-ի էներգետիկ կարևոր կենտրոն է։ Աշխատում են խոշոր ՋԷԿ-եր, Վոլգայի ՀԷԿ-ը։ Տոլյատի քաղաքում ստեղծվել է մարդատար ավտոմոբիլների արտադրության խոշոր համալիր։ Կույբիշևի մարզը Վոլգա-Ուրալյան նավթագազաբեր մարզի նավթարդյունահանող շրջաններից է։ Գյուղատնտեսությունն ունի հացահատիկա-անասնապահական ուղղություն։ Մշակում են ցորեն, գարի, կորեկ, տարեկան, վարսակ, արևածաղիկ և այլն։ Անասնապահությունն ունի մսակաթնատու և մսաբրդատու ուղղություն։ Երկաթուղիների երկարությունը 1277կմ է (1971 թ.), ջրայինը՝ մոտ 300կմ (Վոլգայով), ավտոճանապարհներինը՝ 2,9 հազ.կմ։ Զարգացած է խողովակաշարային տրանսպորտը։ Մարզով է անցնում «Դրուժբա» նավթամուղը։ Մարզում գործում էր 11 բուհ, 8 թանգարան, 5 թատրոն, ֆիլհարմոնիա: Հրատարակվում է մարզային 2 թերթ։ Այստեղ էր գտնվում Սերնովոդսկը՝ երկրի հին առողջարաններից մեկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png