Եվրոպական Ռուսաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եվրոպական Ռուսաստան, (ռուս.՝ Европейская часть России) Նախկին Ռուսական Կայսրության Արևելյան սլավոնական հողերը (Բելառուս, Ուկրաինա[1]) և այժմյա Ռուսաստանի Դաշնության Արևմտյան զարգացած հատվածի անվանումը։

Ռուսաստանը համաչափ բնակեցված չէ։ Առավել խիտ է բնակեցված Ռուսաստանի Դաշնության Արևմտյան փոքր հատվածը, քան կենտրոնական, հարավային և արևելյան տարածքները։ Եվրոպական Ռուսաստանում ապրում են Ռուսաստանի ընդհանուր բնակչության 77%-ը։ Եվրոպական Ռուսաստանի տարածքը կազմում է 3.960.000 քառակուսի կիլոմետր։ Եվրոպայի ռուսական տարածքները կազմւոմ են ամբողջ Եվրոպայի տարածքի մոտ 38 %-ը։ Չափսերով գրեթե հավասար են Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Հունաստանի, Ուկրաինայի, Իսպանիայի, Շվեդիայի և Ավստրիայի տարածքները միասին վերցված։

Սահմանակցում է Ֆինլանդիային, Նորվեգիային, Էստոնիային, Լիտվային, Լատվիային, Լեհաստանին, Բելառուսին, Ուկրաինային, Ղազախստանին, Վրաստանին և Ադրբեջանին: Տարածքում գտնվում են Սանկտ Պետերբուրգ և Մոսկվա քաղաքները[2]:

Map of Russian districts, 2014-03-21.svg

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Recognized as a part of Ukraine by most of the international community
  2. Putin signs set of laws on reunification of Crimea, Sevastopol with Russia