Կիրովի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Կիրովի մարզ
Դրոշ Զինանշան
Flag of Kirov Oblast.svg Coat of arms of Kirov Region.svg

Moloma.jpg
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Ներքին բաժանումԱրբաժսկի շրջան[1], Աֆանասևսկի շրջան[1], Բելոխոլունիցկի շրջան[1], Բոգորոդսկի շրջան[1], Վերխնեկամսկի շրջան[1], Վերխոշիժմենսկի շրջան[1], Վյատկոպոլյանսկի շրջան[1], Դարովսկի շրջան[1], Զուևսկի շրջան[1], Կիկնուրսկի շրջան[1], Կիլմեզսկի շրջան[1], Կիրովո-Չեպեցկի շրջան[1], Կոտելնիչսկի շրջան[1], Կումյոնսկի շրջան[1], Լեբյաժինսկի շրջան[1], Լուզսկի շրջան[1], Մալմիժսկի շրջան[1], Մուրաշինսկի շրջան[1], Նագորսկի շրջան[1], Նեմսկի շրջան[1], Նոլինսկի շրջան[1], Օմուտինսկի շրջան[1], Օպարինսկի շրջան[1], Օրիչևսկի շրջան[1], Օռլովսկի շրջան[1], Պիժանսկի շրջան[1], Պոդոսինովսկի շրջան[1], Սանչուրսկի շրջան[1], Սվեչինսկի շրջան[1], Սլոբոդսկոյ շրջան[1], Սովետսկի շրջան[1], Սունսկի շրջան[1], Տուժինսկի շրջան[1], Ունինսկի շրջան[1], Ուրժումսկի շրջան[1], Ֆալյոնսկի շրջան[1], Շաբալինսկի շրջան[1], Յուրյանսկի շրջան[1], Յարանսկի շրջան[1], Q27566277?[1], Q27566279?[1], Q27566282?[1], Municipal Formation of the City of Slobodskoy?[1], Municipal Formation of the City of Kirov?[1] և Պերվոմայսկի (քաղաքատիպ ավան, Պերվոմայսկի քաղաքային օկրուգ)[1]
Հիմնադրված էդեկտեմբերի 7, 1936 թ.
Մակերես120 800 կմ²
Բնակչություն1 283 238 մարդ (հունվարի 1, 2018)[2]
Ժամային գոտիմոսկովյան ժամանակ
Ավտոմոբիլային կոդ43
Պաշտոնական կայքkirovreg.ru
##Կիրովի մարզ (Ռուսաստան)
Red pog.png

Կիրովի մարզ (ռուս.՝ Ки́ровская о́бласть, , ՌՍՖՍՀ կազմում։ 1934-ի դեկտեմբերի 7-ին կազմվել է որպես Կիրովի երկրամաս, 1936-ի դեկտեմբերի 5-ին՝ դարձել մարզ։ Տարածությունը 120,8 հզ. կմ² է, բնակչությունը՝ 1662 հզ. (1979)։ Ունի 39 շրջան, 19 քաղաք, 55 քտա։ Կենտրոնը՝ Կիրով։ Կիրովի մարզը 1959 թ. դեկտեմբերի 25-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրովի մարզը գտնվում է ԽՍՀՄ եվրոպական մասի արիալում։ Բլրա-ալիքվոր մակերևույթով, հյուսիսից հարավ թեքված հարթավայր է։ Կենտրոնով անցնում է Վյատկայի Ուվալը (մինչև 284մ բարձրության Կաման, Վեալուգան)։ Հողաբուսական ծածկույթում գերակշռում են պոդզոլային հողերն ու անտառները։ Կենդանիներից կան սկյուռ, կզաքիս, աղվես, ջրասամույր, լուսան, արջ, որմզդեղն և այլն, թռչուններից՝ աքար, ցախաքլոր, խլահավ, սագ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

91% -ը ռուսներ են, բնակվում են նաև մարիներ, թաթարներ, ուդմուրտներ, կոմիներ և այլն։ Միջին խտությունը 1 կմ² վրա 13,8 մարդ է։ Քաղաքային բնակչությունը 64% է (1979)։ Խոշոր քաղաքներն են Կիրովը, Կիրովո-Չեպեցկը, Կոտելնիչը, Սլոբոդսկոյը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացած են մեքենաշինությունն ու մետաղամշակությունը, վառելիքային, էլեկտրաէներգետիկ, քիմիական, անտառային, կաշվի, կոշիկի, մորթեղենի արդյունաբերությունը։ Գյուղատնտեսությունը մասնագիտանում է մսակաթնատու անասնապահության, հացահատիկի, վուշի արտադրության ուղղությամբ։ 1972-ին կար 314 կոլտնտեսություն, 234 խորհրդային տնտեսույթուն, 11 թռչնաֆաբրիկա։ Երկաթուղիների երկարությունը 1049 կմ է, կոշտ ծածկով ավտոճանապարհներինը՝ 6438 կմ, նավարկելի գետերի երկարությունը՝ 2125 կմ։

Լուսավորությունը և առողջապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թ. Կիրովի մարզում կար 3 բուհ, 1190 մասսայական գրադարան, 1543 ակումբ, 9 թանգարան, 3 թատրոն, 1563 կինոկայանք, 212 հիվանդանոց, 3, 4 հզ. բժիշկ։ Հրատարակվում է մարզային 2 թերթ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 468 CC-BY-SA-icon-80x15.png