Խլահավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խլահավ
Խլահավ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Հավազգիներ
Ընտանիք Փասիանազգիներ
Ենթաընտանիք Tetraoninae
Ցեղ Ցախաքլոր
Տեսակ T. urogallus
Լատիներեն անվանում
Tetrao urogallus
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 553893
NCBI 100830
EOL 915309


Խլահավ (լատ.՝ Tetrao urogallus), հավազգիների կարգի մայրահավերի ընտանիքի թռչուն։

Արուները խոշոր են, մարմնի երկարությունը՝ 80-110 սմ, քաշը՝ 3, 5-6, 5 կգ։ Արուների գլխի վերին մասը, պարանոցը և մեջքը մոխրագույն են, թևերը՝ դարչնագույն, քուջը՝ սև։ Նստակյաց թռչուն է, երբեմն չվում է։ Ապրում է Եվրոպայի, Ասիայի փշատերև, խառն անտառներում։ Խլահավի քանակը և տարածման վայրերը վերջին 100-200 տարում խիստ կրճատվել են։ Նախկին ԽՍՀՄ-ում հանդիպում է Արևելյան Կարպատներում, Վոլինսկի, Բրյանսկի, Ուրալի, Սիբիրի և Ղազախստանի անտառներում։ Բնադրում է գետնին, դնում 5-16 ձու։ Թխսում է էգը։ Սնվում է ընձյուղներով, ծաղիկներով, բողբոջներով, հատապտուղներով։ Պոլիգամ է, ամեն տարի գարնանը կտղուցականչի են հավաքվում հատուկ վայրերում։ Արժեքավոր որսորդական օբյեկտ է։

Խլահավը ձայներ է հանում իր կեռ ու սուր կտուցով։ Նա միակ թռչունն է, որ լեզու չունի (այստեղից էլ գալիս է անունը), բայց դրա փոխարեն բերանի մեծ խոռոչը հիանալի և անկրկնելի ռեզոնատոր է։ Երգելիս խլահավը վերին կտուցը հարվածում է ներքևինին։ Նրա երգը տևում է մոտ չորս վայրկյան և այդ վայրկյաններին ոչինչ չի տեսնում և լսում, որովհետև ամուր փակում է աչկերը, իսկ ականջները հերմետիկ փակվում են ծնոտոսկրի ելուններով։ Փորձառու որսորդներն օգտագործում են այդ պահը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png