Եղևնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եղևնի
Picea abies.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Մերկասերմեր (Pinophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Դաս Pinopsida
Կարգ Ասեղնատերևավորներ (Pinales)
Ընտանիք Սոճազգիներ (Pinaceae)
Ցեղ Եղևնի (Picea)

Եղևնի (լատ.՝ Abies), մեծ ծառեր են, պատկանում է սոճազգիների ընտանիքի մշտադալար, ասեղնատերև ծառերի ցեղին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Ռուսաստանում։ Աճում է կավային, ավազակավային հողերում։ Ապրում է 250–300 (հազվադեպ՝ 500) տարի։ Հայտնի է ավելի քան 40 (այլ տվյալներով՝ 50) տեսակ, Հայաստանում աճեցվում է 4 տեսակ։ Առավել տարածված են սովորական կամ եվրոպական և կեռիկավոր կամ արծաթափայլ եղևնիները։

Նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր ճյուղերն ունեն օղակաձև դասավորություն։ Բունն ուղիղ է։ Ասեղնատերևները դասավորված են մեկական, պարուրաձև, տափակ են, ստորին կողմից մոմափառի երկու շերտով։ Հասունացած կոներն ուղիղ կանգնած են, հասունանում են փոշոտվելու տարին և վերածվում են մասերի։ Հիմնականում աճում է Հյուսիսային կիսագնդում։ Կան եղևնու տարբեր տեսակներ. եղևի Կովկասյան A.nordmanniana, որը դեկորատիվ ծառ է, աճում է կովկասյան լեռների արևմտյան մասում, եղևնի սիբիրական A. sibirica, որն աճում է Սիբիրում, եղևնի սպիտակակեղև A. nephrolepis, որն աճում է Պրիմորյեի լեռներում, եղևնի եվրոպական A. alba։ Սաղարթը խիտ է, կոնաձև, բունը՝ ուղիղ, բարձրությունը՝ 20–50 մ։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը մոխրագույն է։ Ասեղնատերևիկները քառանիստ են, երբեմն՝ հարթ՝ կոշտ, սուր ծայրով, կապտականաչ կամ արծաթափայլ, պահպանվում են 5–7 (9–12) տարի։ Իգական կոները գլանաձև են, երկարավուն, կախ ընկած։ Սերմերն ունեն արտահայտված գդալաձև թևիկներ։ Բնափայտը սպիտակ է, թեթև, օգտագործվում է շինարարության, թղթի, թաղանթանյութի արտադրության մեջ, երաժշտական գործիքներ պատրաստելու համար։ Կեղևից ստանում են խեժ, բևեկնայուղ, աղաղանյութեր և այլն։ Գեղազարդիչ է։

Եղևնին որպես խորհրդանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր ժողովուրդների պատկերացումներում եղևնին համարվում է խիզախության, բարձր տրամադրության, հավատարմության, երկարակեցության և անմահության խորհրդանիշ։ Այն նաև Ամանորի զարդն է՝ տոնածառը ՝ տանը և քաղաքների հրապարակներում։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «եղևնի» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։