Սոճազգիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոճազգիներ
Հասարակ սոճի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Լատիներեն անվանում
Pinaceae

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS {{{1}}}
NCBI {{{1}}}
EOL {{{1}}}


Սոճազգիներ (լատ.՝ Pinaceae), բույսերի ասեղնատերևավորների կարգի ընտանիք՝ մշտադալար ծառեր և հազվագյուտ թփեր։ Կոները ունեն թեփուկներ, որոնք դասավորված են պարուրաձև, իգական կոներում սերմային և ծաղկող թեփուկները առանձնացված են և լավ արտահայտված։ Փոշեհատիկները օդային պարկեր ունեն, տերևները ասեղանման են։

Տեսակներ[խմբագրել]

Սոճազգիների ընտանիքը չափազանց հարուստ է տեսակներով։ Նրա կազմի մեջ են մտնում 9 ցեղ, 227 տեսակ, որից՝ 100 սոճի, 45 եղևնի, 20 խեժափիճի, 4 մայրի, 2 կեթելերիա, 6 կեղծթսուգա և 1 կեղծխեժափիճի։[1]

Սոճազգիների ընտանիքի ներկայացուցիչները կարող են բաժանվել երկու խմբի։ Մի խմբին պատկանում են այն ցեղերը, որոնք ունեն միայն երկարացված ընձյուղներ և ասեղնատերևներ, որոնք դասավորված են մեկական։ Այս խմբին են պատկանում՝

Երկրորդ խմբին են պատկանում այն ցեղերը, որոնք սովորական ընձյուղներից բացի ունեն նաև կարճացած ընձյուղներ, իսկ ասեղնատերևները դասավորված են մեկական, զույգերով, փնջերով՝ կարճացած ընձյուղների վրա։ Այս խմբին են պատկանում՝

Տարածված են[խմբագրել]

Այս ընտանիքի ցեղերն ու տեսակները ասեղնատերև անտառներ են առաջացնում հյուսիսային կիսագնդում և բոլորովին չեն հանդիպում հարավային կիսագնդում։ Դրանցից մի քանիսը հանդիպում են արևադարձային շրջանների բարձրլեռնային գոտիներում։

Հղումներ[խմբագրել]

  1. Լ. Վ. Հարությունյան, Ա. Լ. Հարությունյան, Հայաստանի դենդրոֆլորան, «Լույս» հրատարակչություն, Երևան 1985