Մայրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մայրի (այլ կիրառումներ)
Մայրի
Հսկա ծառի արտաքին տեսքը
Հսկա ծառի արտաքին տեսքը
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Փշատերև
Դաս Փշատերև
(Pinopsida Burnett, 1835)
Կարգ Սոճազգիներ
Ընտանիք Սոճազգիներ
Ցեղ Մայրի
Լատիներեն անվանում
Cedarm
Տիպիկ ներկայացուցիչներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Մայրին (լատ.՝ Cedarm),Սոնոպր-արաբ. ,սարդ-պարս.,սոճազգիների (Pinaceae) ընտանիքի ասեղնատերև մշտադալար, փշատերև ծառ է։ Հայտնի է 4 տեսակ։ ՀՀ չոր մերձարևադարձային գոտիներում աճեցվում է մայրի հիմալայանը (C. deodara

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Cedrus atlantica2.jpg

Նրա բարձրությունը 25-50 մ է, բնի տրամագիծը՝ մինչև 3 մ։ Մայրու բաց կանաչի մինչև արծաթագույն ասեղնատերևները երկար են՝ 25-50 մմ, և կազմում են բրգաձև կամ հովանոցաձև լայն սաղավարթ, 3-4-կողանի, կոշտ, սուր ծայրով, ծակող, մուգ կանաչից մինչև արծաթամոխրագույն։ Կարճացած ընձյուղների վրա ասեղնատերևները փնջաձև են, երկար ընձյուղների վրա՝ մեկական՝ պարուրաձև դասավորված։ Միատուն է։ Ծաղկում է աշնանը։ Կոները մեկական են, հիմնականում՝ երկարավուն-ձվաձև կամ տակառաձև։ Այս ծառի կարմրաշագանակագույն հասուն կոները ձվաձև են և խոշոր՝ 5-11 սմ երկարությամբ։ Կարճ ընձյուղների վրա ասեղնատերևները փնջաձև են, երկար ընձյուղների վրա՝ մեկական՝ պարուրաձև։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է մայրու 4 տեսակ՝ տարածված Հյուսիսային Աֆրիկայում, Լիբանանում, Թուրքիայում, Հիմալայներում[1] և այլուր։ Ղրիմում, Այսրկովկասում, Միջին Ասիայում մշակվում են ատլասյան և հիմալայան մայրիները։ ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում աճեցվում է հիմալայան մայրի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում հաճախ մայրի են անվանում սիբիրյան սոճին, որը գեղեցիկ, հզոր, 40 մ բարձրության ծառ է։ Ապրում է մինչև 500 տարի։ Բնափայտն ամուր է, թեթև ու գեղեցիկ։ Ծառերի խեժից պատրաստում են բևեկնախեժ և բևեկնայուղ։ Ասեղնատերևներից պատրաստված թուրմն օգտագործում են որպես հակալնդախտային միջոց։ Մայրին համարվում է անմահության խորհրդանիշ։

Հայաստանում մայրի աճեցնում են շատ վաղուց։ Հին Հայաստանում հարգի էր փյունիկյան մայրին։ Մ. թ. ա. 3-րդ դարի վերջին հայոց Երվանդ Դ թագավորն Ախուրյան գետի ափին տնկել է մայրու անտառ և ավանել «Ծննդոց անտառ»։

Կիրառում և նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերմը թունավոր է, եռանկյունաձև, խեժոտ։ Ուտելի չէ։ Բնափայտը դեղնավուն է կամ կարմրավուն, բուրավետ, սնկերի և միջատների նկատմամբ՝ կայուն։ Գեղազարդիչ է. օգտագործվում է տնկարկներում, հիմնականում՝ ծառուղիներ ստեղծելիս։ Մայրու բնափայտից պատրաստել են ռազմակառքեր, նիզակակոթեր, զարդատուփեր։ Ըստ ավանդության՝ մայրու ծառից է պատրաստվել Նոյյան տապանը։ Մայրու տերևը պատկերված է Լիբանանի դրոշի վրա։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմալայներ (Cedrus deodara

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասը ընդգրկում է 4 տեսակ[2].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Farjon, A. (1990). Pinaceae. Drawings and Descriptions of the Genera. Koeltz Scientific Books ISBN 3-87429-298-3.
  2. Cedarm на сайте The Plant List(լատ.)(անգլ.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Забелин И. И. Род 8. Cedrus — Кедр // Деревья и кустарники СССР. Дикорастущие, культивируемые и перспективные для интродукции. / Ред. тома С. Я. Соколов и Б. К. Шишкин. — М.—Л.: Изд-во АН СССР, 1949. — Т. I. Голосеменные. — С. 176—184. — 464 с. — 3000 экз.
  • Род 40. Кедр — Cedrus Link // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома М. М. Ильин. — М.—Л.: Изд-во АН СССР, 1934. — Т. I. — С. 159. — 302 + XVI с. — 5000 экз.
  • Christopher J. Earle: Informationen zur Gattung Cedrus bei The Gymnosperm Database, 2007. (engl.)
  • Michael P. Frankis: Generic Inter-Relationships in Pinaceae. In: Notes of the Royal Botanical Garden Edinburgh. Band 45, Nr. 3, 1988, S. 527–548, online – Systematik und genaue Beschreibung mit Detailskizzen der Pflanzenteile der Gattungen (engl.).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png